Յացեկ Մալչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յացեկ Մալչևսկի
լեհ.՝ Jacek Malczewski
Malczewski Jacek Autoportret1907.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1854(1854-07-15)[1]
ԾննդավայրՌադոմ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1929(1929-10-08)[2][1][3][4] (75 տարեկանում)
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, art educator և համալսարանի պրոֆեսոր
Ոճսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներPolish Hamlet. Portrait of Aleksander Wielopolski
ՈւսուցիչՅան Մատեյկո
ՊարգևներCommander with Star of the Order of Polonia Restituta և Officer of the Order of Polonia Restituta
Պաշտոնռեկտոր
ՀայրQ11729064?
ԱմուսինQ62024383?
Համատեղ ապրողMaria Bal
ԶավակներRafał Malczewski
Jacek Malczewski Վիքիպահեստում

Յացեկ Մալչևսկի (անգլ.՝ Jacek Malczewski, հուլիսի 15, 1854(1854-07-15)[1], Ռադոմ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 8, 1929(1929-10-08)[2][1][3][4], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]), լեհ նկարիչ, մոդեռնիզմի ու սիմվոլիզմի գեղանկարչության ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յացեկ Մալչևսկին ծնվել է աղքատ ընտանիքում, ստացել տնային կրթություն: 1867 թվականին մեկնել է հորեղբոր կալվածք, որտեղ ապրել է մի քանի տարի: 1871 թվականին տեղափոխվել է Կրակով, որտեղ սովորել է գիմնազիայում և հաճախել տեղի Գեղարվեստի դպրոց (հետագայում` Կրակովի գեղարվեստի ակադեմիա): Մալչևսկուն դասավանդել է նկարիչ Յան Մատեյկոն, ով համոզել է տաղանդավոր պատանուն հաճախել գեղանկարչության կուրսերի, որի շարունակությունը դարձել է ուսումնառությունը Փարիզի Գեղարվեստի դպրոցում: Հայրենիք վերադառնալուց հետո Յացեկ Մալչևսկին դարձել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դասավանդել այնտեղ (1896-1900, 1912-1921): Նկարիչը շատ է ճանապարհորդել: Նա եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Թուրքիայում: 1897 թվականին մտել է նկարիչների Կրակովյան միության մեջ:

Մահացել է 1929 թվականի հոկտեմբերի 8-ին, թաղվել է Սուրբ Ստանիսլավի եկեղեցու գերեզմանոցում:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալչևսկու ստեղծագործականկյանքի սկզբնական շրջանում գերիշխել են բնանկարները, դիմանկարները, պատմական թեմաներով նկարները ռոմանտիզմի ոճով` հիմնականում մուգ գույներով կատարված: Նա եղել է լեհ նկարիչ Արթուր Գրոտգերի արվեստի ազդեցության տակ: 1890 թվականին հետաքրքրվել է սիմվոլիզմով, նրա ներկապնակի գույները պայծառացել են, դարձել ավելի կենդանի[5]: Մալչևսկու պատմական աշխատանքները հայրենիքի ողբերգական ճակատագրի մասին են, սակայն նկարիչը դիմել է նաև ինքնակենսագրական ու սիմվոլիկ թեմաների: Վարպետը ինքնադիմանկարներ է նկարել տարբեր կերպարանքներով (նկարիչ, ասպետ և այլն): Լինելով Լեհաստանի մեծ հայրենասեր` նա իր «Լեհական Համլետ» կտավում (1903) այլաբանական ձևով ներկայացրել է օտարերկրացիների կողմից հայրենիքի ազատագրման գաղափարը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беляева Е.В. Символизм в творчестве польского художника Яцека Мальчевского (1854-1929) //Вестник Череповецкого государственного университета. 2013. Т. 1. № 2 (47). С. 127-130.
  • Добровольский, Т. История польской живописи. Издательство: "Ossolineum". - М., 1975.По именному указателю.
  • Michael Gibson «Symbolismus», Köln 2006 ISBN 3-8228-5029-2