Մ101 հաուբից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մ101 հաուբից
M101-105mm-howitzer-camp-pendleton-20050326.jpg
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ105 mm howitzer? և field howitzer?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ԱրտադրողRock Island Arsenal?

105-միլիմետրանոց Մ101 հաուբից (անգլ.՝ 105 mm Howitzer M101, ավելի վաղ տարբերակը՝ 105 միլիմետրանոց Մ2Ա1 հաուբից), Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ամերիկյան հաուբից։ Զենքը զանգվածային արտադրվել է 1941 թվականից ի վեր, գտնվելել կամ դեռ գտնվում է աշխարհի բազմաթիվ երկրների սպառազինության կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս զենքով զինված է եղել M7 Priest ամերիկյան խոշոր սերիական ինքնագնաց հրետանային կայանքը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

105-միլիմետրանոց հաուբիցի մշակումն սկսվել է 1919 թվականից։ Աշխատանքը շատ դանդաղ է ընթացել։ 1928 թվականին թնդանոթն ստեղծվել է և ստացել Մ1 անվանումը, բայց սպառազինության մեջ չի ընդունվել և զանգվածային արտադրություն չի ունեցել։

1934 թվականին հաուբիցը մի փոքր փոփոխության է ենթարկվել և ստացել Մ2 անվանումը, բայց, այնուամենայնիվ, սպառազինության մեջ չի ներառվել և արտադրության չի անցել։

Հաջորդ 6 տարիների ընթացքում կոնստրուկտորներն ստեղծել են շարժական հենոցներով նոր հրետասայլ։ Վերջապես, 1940 թվականի մարտին նոր հրետասայլը հաստատվել է և հաուբիցն ստացել է Մ2Ա1 անվանումը։ Հաուբիցն այդ տեսքով ու անվանումով ընդունվել է սպառազինություն և 1941 թվականին անցել զանգվածային արտադրության։ Արտադրությունն իրականացրել է Ռոկ-Այլենդի արսենալը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ101 հաուբիցն ուներ առանձին պարկուճավոր լիցքավորում և ամենաբարձր լիցքի դեպքում կրակոցի առավելագույն հասողությունը հասնում էր 11,2 կիլոմետրի։

Երկրորդ համաշխարհային պատերազմում և դրանից հետո երկար ժամանակ ԱՄՆ բանակում թնդանոթը եղել է հիմնական միջին հաուբիցը։ Թնդանոթը ակտիվ մասնակցություն է ունեցել Կորեական և Վիետնամի պատերազմներում։ Նույնիսկ Մ102 ավելի նոր հաուբիցը չի կարողացել ԱՄՆ բանակի սպառազինության մեջ ամբողջությամբ փոխարինել Մ101-ին։ Միայն սպառազինության մեջ 105-միլիմետրանոց Մ119 քարշակային հաուբիցի ընդունումից հետո Մ101-ը պաշտոնապես հանվել է ԱՄՆ բանակի սպառազինությունից։ Սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ին դաշնակից երկրների և այլ պետությունների բանակներում, որոնք կենտրոնացած են ամերիկյան զենքերի գնման վրա, Մ101 հաուբիցը գործում է մինչ օրս։ Որոշ դեպքերում այն ԱՄՆ-ի սահմաններից դուրս արտադրության է դրվել այլ անվանումներով և կատարելագործվել է մշակողներից անկախ։

Մարտական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մ101 հաուբիցն առավել ակտիվորեն օգտագործվել է Վիետնամի դեմ պատերազմում։ Ամերիկյան և հարավային վիետնամական շատ մեծ թվով թնդանոթներ գրավել է Հյուսիսային Վիետնամը։ Lam Son 719 գործողության ընթացքում գործի է դրվել 152 հարավվիետնամական և 6 ամերիկյան 105-միլիմետրանոց թնդանոթ։ Մարտական գործողությունների ընթացքում հարավային վիետնամցիները կորցրել են 70 թնդանոթ, հիմնականում հակամարտկոցային պայքարի ընթացքում[1]։ 1975 թվականին Հյուսիսային Վիետնամը գրավել է գրեթե 1000 հատ Մ101 թնդանոթ[2]։

Մ101 հաուբիցի մասնակցությամբ մեկ այլ խոշոր հակամարտություն էր Իրան-իրաքյան պատերազմը։ Պատերազմի սկզբին Իրանն ունեցել է 370 միավոր Մ101, պատերազմի ավարտին մնացել է 130-ը[3]։

Իրաքի հետ պատերազմից առաջ Քուվեյթն ունեցել է 16 միավոր Մ101 թնդանոթ, կոնֆլիկտի ընթացքում դրանք բոլորը կորցրել է[4]։

Համեմատական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ դաշտային հրետանին Սառը պատերազմի ժամանակ
Մոդել Տիպ Տրամաչափ,
մմ
Առավելագույն հեռահասություն (մ) Նետման լիցք Ռազմամթերք Հրետանային
աջակցություն
Արժեք,
ԱՄՆ դոլար
սովոր. ԱՌԱ ԲՖ ԱՌԱ միջուկ. քիմ. կասետ. ՀԱ ՀՏ ՀՀ
Մ101Ա1 քարշակ. 105 11 000 ոչ Մ67 + + + + + + անմիջական 57 982
Մ102 քարշակ. 105 11 500 ոչ Մ67 + + + + + + անմիջական 56 927
Մ109 ՀԻԿ 155 14 600 19 400 Մ3, Մ4 + + + + + + անմիջական 226 475
Մ109Ա1 ՀԻԿ 155 18 000 24 000 Մ3, Մ4, Մ119, ԽՄ164, ԽՄ201 + + + + + + անմիջական 245 000
Մ114Ա1 քարշակ. 155 14 600 ոչ M3, M4 + + + + ընդհանուր 90 610
Մ198 քարշակ. 155 24 000 30 000 ԽՄ164, ԽՄ201, ԽՄ203 + + + + + + ընդհանուր 125 828
Մ107 ՀԻԿ 175 32 600 ոչ Մ86Ա2 + ընդհանուր 293 542
Մ110 ՀԻԿ 203 18 600 20 800 Մ1, Մ2 + + + + + ընդհանուր 326 500
Մ110Ե2 ՀԻԿ 203 Մ1, Մ2, ԽՄ188Ե1 + + + + + ընդհանուր 49 108
ԽՄ204 քարշակ. 105 Մ67, ԽՄ200 + + + + + + անմիջական
Statement of Lt. Gen. John R. Deane, Chief of Research and Development, Department of the Army. / Dept of Defense Appropriations for Fiscal Year 1975. — April 4, 1974. — Pt. 2 — P. 581 — 788 p.

Statement of Lt. Gen. Howard H. Cooksey, Acting Deputy Chief of Staff for Research, Development, and Acquisition. / Hearings on S. 920. — February 27, 1975. — Pt. 4 — P. 1897 — 2167 p.

Սպառազինության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lam Son 719 [Illustrated Edition]. Major-General Nguyen Duy Hinh. U.S. ARMY CENTER OF MILITARY HISTORY. WASHINGTON, D.C. 1979. P.127,139
  2. Arsenal of Democracy II: American Military Power in the 1980s and the Origins of the New Cold War: With a Survey of American Weapons and Arms E. Tom Gervasi. Grove Press. 1981
  3. The Iran-Iraq War. Pierre Razoux, Harvard University Press, 2015. P.523
  4. Gulf Military Forces in an Era of Asymmetric Wars. Anthony H. Cordesman, Khalid R. Al-Rodhan, Greenwood Publishing Group, 2006. P.94
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 Military Balance 2016.
  6. Филиппины объявили тендер на поставку гаубиц

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]