Մնեմոզինա
Մնեմոզինա | |
![]() Մնեմոզինա (արու) | |
![]() Մնեմոզինա (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Առագաստավորներ (Papilionidae) |
Ցեղ | Parnassius |
Տեսակ | Մնեմոզինա (P. mnemosyne) |
Միջազգային անվանում | |
Parnassius mnemosyne | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Մնեմոզինա կամ սև ապոլոն (լատ.՝ Parnassius mnemosyne), առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոշոր չափի թիթեռ է։ Արուների թևերի ընդհանուր գուներանգն ալրասպիտակ է, իսկ էգերինը՝ կիսաթափանցիկ, երբեմն՝ մուգ փոշեծածկով։ 30-35 մմ երկարությամբ առջևի թևերը սկավառակային (դիսկալ) հատվածում ունեն 2 սև պուտ, ապեքսի վրա՝ կիսաթափանցիկ և մոխրագույն պտեր։ Հետին թևերը 2-3 ավելի բաց գունավորված պտերով են՝ հետին հատվածում սև թեփուկներով փոշեծածկված[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպայում, Կովկասում, Փոքր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում և Արևմտյան Սիբիրում։ Տարածված է նաև Շիրակի (Աշոցք գյուղի շրջակայք), Գեղարքունիքի (Սևանի լեռնանցք), Տավուշի (Դիլիջան քաղաքի շրջակայք), Կոտայքի (Արզական, Գեղադիր, Գողթ և Հանքավան գյուղերի շրջակայք), Վայոց ձորի (Ջերմուկ քաղաքի, Գնիշիկ գյուղի շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շվանիձոր գյուղերի շրջակայք, Կալեր և Վանք լքված գյուղեր) մարզերում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Արագած և Արայի լեռներում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում են լեռնատափաստանային գոտու մարգագետիններում և անտառային բացատներում[1]։
Տալիս են մեկ սերունդ, թռիչքը նկատվում է մայիսի կեսից մինչև հուլիսի կես։ Թրթուրները զարգանում են անձխոտ ցեղի լոկալ տեսակների վրա։ Ձմեռում են ձվի կամ առաջին հասակի թրթուրների փուլում։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։
Անտառային պոպուլյացիաների թվաքանակը կայուն է և բավականաչափ բարձր, իսկ անտառահատ բիոտոպերում՝ ցածր և ենթարկվում է զգալի տատանումների։
Սպառնացող վտանգներից են ինքնաթիռներով անտառային տարածքների մշակումը թունաքիմիկատներով և անասունների գերարածեցումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|