Միրիամ Մակեբա
Միրիամ Մակեբա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Zenzile Miriam Makeba |
Նաև հայտնի է որպես | Mama Africa |
Ծնվել է | մարտի 4, 1932[1][2][3][…] Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Միություն[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 9, 2008[1] (76 տարեկան) կամ նոյեմբերի 10, 2008[4] (76 տարեկան) Կաստել Վոլտուրնո, Իտալիա |
Ժանրեր | Marabi? և ռոք[5] |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և Երաժիշտ |
Գործիքներ | վոկալ և երգեցողություն[5] |
Լեյբլ | RCA Records և Strut Records? |
Ամուսին | Stokely Carmichael? և Hugh Masekela? |
Պարգևներ | Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Polar Music Prize և Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ |
Կայք | miriammakeba.co.za |
Miriam Makeba Վիքիպահեստում |
Միրիամ Մակեբա (անգլ.՝ Zenzile Miriam Makeba, մարտի 4, 1932[1][2][3][…], Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Միություն[4] - նոյեմբերի 9, 2008[1] կամ նոյեմբերի 10, 2008[4], Կաստել Վոլտուրնո, Իտալիա), հարավաֆրիկացի երգչուհի, քաղաքացիական իրավունքների համար պայքարող մարտիկ: «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, հայտնի է նաև որպես Մամա Աֆրիկա:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրիամ Մակեբան ծնվել է Յոհաննեսբուրգում 1932 թվականի մարտի 4-ին: Նրա ծնողները պատկանում էին բանտու ժողովուրդների խմբին: Մայրը սվազի էր, հայրը կոսա, որը մահացել էր, երբ Միրիամը դեռ 6 տարեկան էր:
Միրիամ Մակեբան երգեցողություն է սովորել Կիլմերտոնի նախապատրաստական ինստիտուտում շուրջ 8 տարի: Սկզբում Միրիամը շրջագայություններով հանդես էր գալիս սիրողական խմբի հետ: Նրա պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 20-րդ դարի 50-ական թվականներին Manhattan Brothers հարավաֆրիկյան խմբում: Այնուհետև նա ստեղծեց իր սեփական The Skylarks խումբը, որը կատարում էր ջազ և Հարավային Աֆրիկայի ավանդական մեղեդիների համակցությամբ ստեղծված ստեղծագործություններ: 1959 թվականին իր ապագա ամուսնու` Խյու Մասեկելոյի հետ միասին մասնակցում է «Քինգ-քոնգ» մյուզիքլին: Թեև Միրիամ Մակեբան արդեն հաջողակ կատարող էր, բայց իր ձայնագրությունների համար աննշան գումարներ էր վաստակում, չստանալով հեղինակային խրախուսական միջոցներ: Իր կարիերան շարունակելու համար նա ձգտում էր մեկնել ԱՄՆ: Բեկումը տեղի ունեցավ 1959 թվականին անկախ հեղինակ Լայոնելա Ռոգոզինի կողմից «Վերադարձիր, Աֆրիկա» վավերագրական ֆիլմի նկարահանումներից հետո: Միրիամ Մակեբան այցելեց Վենետիկի կինոփառատոն, որտեղ կայացավ ֆիլմի պրեմիերան:
Արտաքսում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԱՀ-ից հեռանալուց հետո, Միրիամ Մակեբան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ հանդիպեց Հարրի Բելաֆոնտեին, որն էլ օգնեց նրան ճանաչման հարցում և հայտնի դառնալ Ամերիկայում: Այնտեղ նա ձայնագրեց իր բազմաթիվ ճանաչված հիթերը, այդ թվում «Պատա Պատան», «The Click Song»-ը («Կոնգկոտվանեն», «Qongqothwane» կոսա լեզվով), «Մալայկան»: 1966 թվականին Հարրի Բելաֆոնտի հետ համատեղ նա ստացավ Գրեմմի մրցանակ էթնիկ (ժողովրդական բանահյուսության) ոճի լավագույն ալբոմի համար: Մրցանակ ստացած An Evening With Belafonte/Makeba (Երեկոն Բելաֆոնտի և Մակեբայի հետ) ալբոմը նվիրված էր ՀԱՀ սևամորթ բնակչության ողբալի վիճակին:
1960 թվականին, երբ մոր մահվան հետ կապված Միրիամ Մակեբան փորձեց վերադառնալ ՀԱՀ , նա հայտնաբերեց, որ իր անձնագիրը անվավեր է: 1963 թվականին, ՄԱԿ-ում ապարտհեյդի դեմ ելույթից հետո, նա զրկվեց ՀԱՀ քաղաքացիությունից և երկիր վերադառնալու իրավունքից: Դրա հետ կապված նրան շնորհվեց 10 երկրի պատվավոր քաղաքացիություն և ստացավ 9 անձնագիր:
1968 թվականին նա ամուսնացավ տրինիդադցի ակտիվիստ, քաղաքացիական իրավունքների պաշտպան Ստոկլի Կարմայքլի հետ: Այս ամուսնությունն ԱՄՆ-ում քննադատության ենթարկվեց, որի արդյունքում չեղյալ հայտարարվեցին երգչուհու արդեն իսկ նախատեսված համերգներն ու ձայնագրությունները: Այս առնչությամբ ամուսինները տեղափոխվեցին Գվինեա, որտեղ դարձան նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի ընտանիքի մտերիմ ընկերները: 1973 թվականին ամուսնալուծվելուց հետո Միրիամ Մակեբան շարունակեց իր ելույթները հիմնականում Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում: Նա հանդես է եկել 1974 թվականին Մուհամմեդ Ալիի և Ջորջ ֆորմանի հանրահայտ հանդիպման ընթացքում: Նա եղել է նաև ՄԱԿ-ում Գվինեայի ներկայացուցիչը, որի համար 1986 թվականին ստացել է Դագ Համարշոլդի անվան մրցանակ[6]:
Վերադարձ Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին Նելսոն Մանդելան համոզեց Միրիամ Մակեբային վերադառնալ հայրենիք: 1991 թվականի նոյեմբերին հրավիրյալի կարգավիճակով նա մասնակցում է Բիլ Կոսբի շոուին և նկարահանվում , «Օլիվիան դուրս է գալիս աքսորավայրից » ֆիլմի դրվագում: 1992 թվականին նա նկարահանվում է 1976 թվականին ՀԱՀ-ում տեղի ունեցած երիտասարդական հուզումների մասին պատմող Սարաֆինա ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի դերում: Նա մասնակցում է նաև 2002 թվականին նկարահանված «Amandla!: A Revolution in Four-Part Harmony» վավերագրական ֆիլմին, որտեղ այլ մասնակիցների հետ միասին հիշում է ապարտեիդի օրերը:
2000 թվականի հունվարին ՀԱՀ-ում թողարկված նրա «Հայրենիք» (Homeland) ալբոմը, առաջադրվում է Գրեմմիի «Լավագույն արտասահմանյան ալբոմ» անվանակարգում: 2001 թվականին նա պարգևատրվում է Օտտո Գանայի անվան խաղաղության մեդալով «Ժողովուրդների միջև խաղաղության համար պայքարի և փոխըմբռնման բնագավառում ակնառու ծառայությունների համար»: 2002 թվականին կիսում է Polar Music Prize մրցանակը[7][8] Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Գուբայդուլինայի հետ: 2004 թվականին հարյուր նշանավոր հարավաֆրիկացիների ցանկում ընտրվում է 38-րդը: 2005 թվականին նա սկսում է հրաժեշտի համերգներով համաշխարհային շրջագայությունները, այն երկրներում, որտեղ հանդես էր եկել իր ստեղծագործական կարիերայի ընթացքում: Որոշ տեղեկությունների համաձայն կյանքի վերջին տարիներին նա տառապում էր հոդաբորբով:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալական Կազերտա քաղաքի մոտակայքում իր պատվին 2008 թվականի նոյեմբերի 9-ին կազմակերպված համերգի ընթացքում Միրիամ Մակեբան վատ էր զգացել: Համերգը կազմակերպվել էր նաև ի աջակցություն գրող Ռոբերտո Սավիանոյի , որն առճակատման էր գնացել նեապոլիտանական Կամորա մաֆիոզ կազմակերպությանը: Երգչուհին սրտի կաթված էր ստացել հանրահայտ «Պատա Պատա» (Pata Pata) հիթի կատարման ժամանակ: Նա տեղափոխվում է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվում և հաջորդ օրը Միրիամ Մակեբան մահանում է:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Miriam Makeba: 1960 - RCA LSP2267
- The Many Voices Of Miriam Makeba: 1960 - Kapp KL1274
- The World Of Miriam Makeba: 1963 - RCA LSP2750
- Makeba: 1964 - RCA LSP2845
- Makeba Sings: 1965 - RCA LSP3321
- An Evening With Belafonte/Makeba (Հարրի Բելաֆոնտեի հետ]): 1965 - RCA LSP3420
- The Magic of Makeba: 1965 - RCA LSP3512
- The Magnificient Miriam Makeba: 1966 - Mercury 134016
- All About Miriam: 1966 - Mercury 134029
- Miriam Makeba In Concert!: 1967 - Reprise RS6253
- Pata Pata: 1967 - Reprise RS6274
- Makeba!: 1968 - Reprise RS6310
- Live in Tokyo: 1968 - Reprise SJET8082
- Keep Me In Mind: 1970 - Reprise RS6381
- A Promise: 1974 - RCA YSPL1-544
- Live In Conakry - Appel A L’Afriqu: 1974 - Sonodisc SLP22
- Miriam Makeba & Bongi: 1975 - Sonodisc SLP48
- Live in Paris: 1977 - CD6508
- Country Girl: 1978 - Sonodisc ESP165518
- Comme Une Symphonie d’Amour: 1979
- Sangoma: 1988 - WB 925673-1
- Welela: 1989 - Gallo CDGSP3084
- Eyes On Tomorrow: 1991 - Gallo CDGSP3086
- Sing Me A Song: 1993 - CDS12702
- Homeland, 2000 - Putumayo PUTU1642
- Live at Berns Salonger, Stockholm, Sweden, 1966: 2003 - Gallo Music GWVCD-49
- Reflecting, 2004 - Gallo Music GWVCD-51
- Makeba Forever, 2006, Gallo Music CDGURB-082
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Queen Of African Music - 17 Great Songs, 1987
- Africa 1960-65 recordings, 1991
- Eyes On Tomorrow, 1991
- The Best Of Miriam Makeba & The Skylarks: 1956-1959 recordings, 1998
- Mama Africa: The Very Best Of Miriam Makeba, 2000
- The Guinea Years, 2001
- The Definitive Collection, 2002
- The Best Of The Early Years, 2003
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Allen Lara (2008)։ «Remembering Miriam Makeba»։ Journal of the Musical Arts in Africa 5 (1): 89–90։ doi:10.2989/JMAA.2008.5.1.6.789
- Allen Lara (2011)։ «Makeba, Miriam Zenzi»։ in Akyeampong Emmanuel K., Gates Henry Louis Jr.։ Dictionary of African Biography։ Oxford University Press։ ISBN 978-0-19-985725-8
- Blocker Jack S., Fahey David M., Tyrrell Ian R. (2003)։ Alcohol and Temperance in Modern History: An International Encyclopedia։ ABC-CLIO։ ISBN 978-1-57607-833-4
- Bordowitz Hank (2006)։ «Miriam Makeba»։ in Kaufman Alan։ The Outlaw Bible of American Essays։ Thunder's Mouth։ էջեր 313–316, 333–334։ ISBN 1-56025-935-3։ OCLC 74175340
- Carmichael Stokely, Thelwell Michael (2003)։ Ready for Revolution: The Life and Struggles of Stokely Carmichael (Kwame Ture)։ Simon & Schuster։ ISBN 978-0-684-85003-0
- Castledine Jacqueline (2011)։ «Gender, Jazz, and Justice in Cold War Freedom Movements»։ in McGuire Danielle L., Dittmer John։ Freedom Rights։ The University Press of Kentucky։ էջեր 223–244։ ISBN 9780813134499 – via Project Muse։ (subscription required (help))
- Coplan David (July 2005)։ «God Rock Africa: Thoughts on Politics in Popular Black Performance in South Africa»։ African Studies 64 (1): 9–27։ doi:10.1080/00020180500139015
- Eze Michael Onyebuchi (2010)։ Intellectual History in Contemporary South Africa։ Palgrave Macmillan։ ISBN 978-0-230-10969-8
- Feldstein Ruth (2013)։ How It Feels to Be Free: Black Women Entertainers and the Civil Rights Movement։ Oxford University Press։ ISBN 978-0-19-531403-8
- Fleming Tyler (2016)։ «A Marriage of Inconvenience: Miriam Makeba's Relationship with Stokely Carmichael and her Music Career in the United States»։ Safundi: the Journal of South African and American Studies 17 (3): 312–338։ doi:10.1080/17533171.2016.1176720
- Ford Tanisha (2015)։ Liberated Threads: Black Women, Style, and the Global Politics of Soul։ University of North Carolina Press։ ISBN 978-1-4696-2515-7 – via Project Muse։ (subscription required (help))
- Jacobs J. U. (1989)։ «The Blues: An Afro-American Matrix for Black South African Writing»։ English in Africa 16 (2): 3–17։ JSTOR 40238786
- Khan Katy (2008)։ «South-South Cultural Cooperation: Transnational Identities in the Music of Dorothy Masuka and Miriam Makeba»։ Muziki: Journal of Music Research in Africa 5 (1): 145–151։ doi:10.1080/18125980802633052
- Masemola Kgomotso Michael (2011)։ «Between Tinseltown and Sophiatown: The Double Temporality of Popular Culture in the Autobiographical Cultural Memory of Bloke Modisane and Miriam Makeba»։ Journal of Literary Studies 27 (1): 1–27։ doi:10.1080/02564718.2011.557226
- Meredith Martin (2010)։ Mandela: A Biography։ PublicAffairs։ ISBN 978-1-58648-832-1
- Muller Carol A. (2006)։ «The New African Diaspora, the Built Environment and the Past in Jazz»։ Ethnomusicology Forum 15 (1): 63–86։ doi:10.1080/17411910600634270
- Ohadike Don C. (2007)։ Sacred Drums of Liberation: Religions and Music of Resistance in Africa and the Diaspora։ Africa World Press։ ISBN 978-1-59221-517-1
- Poet J. (փետրվարի 11, 2009)։ «Miriam Makeba: Mama Africa Goes Home»։ Crawdaddy!
- Redmond Shana L. (2013)։ Anthem: Social Movements and the Sound of Solidarity in the African Diaspora։ New York University Press։ ISBN 978-0-8147-8932-2 – via Project MUSE։ (subscription required (help))
- Reed Thomas Vernon (2005)։ The Art Of Protest: Culture And Activism From The Civil Rights Movement To The Streets Of Seattle։ University of Minnesota Press։ ISBN 978-0-8166-3770-6
- Roux-Kemp Andra la (2014)։ «Struggle Music: South African Politics in Song»։ Law and Humanities 8 (2): 247–268։ doi:10.5235/17521483.8.2.247
- Schumann Anne (2008)։ «The Beat that Beat Apartheid: The Role of Music in the Resistance against Apartheid in South Africa»։ Wiener Zeitschrift für kritische Afrikastudien 14 (8)։ Վերցված է հոկտեմբերի 24, 2016
- Schwarz-Bart Simone, Schwarz-Bart André, Réjous Rose-Myriam (2003)։ Modern African Women։ In Praise of Black Women: Volume 3։ University of Wisconsin։ ISBN 0-299-17270-8։ OCLC 66731111
- Sizemore-Barber April (July–October 2012)։ «The Voice of (Which?) Africa: Miriam Makeba in America»։ Safundi: the Journal of South African and American Studies 13 (3–4): 251–276։ doi:10.1080/17533171.2012.715416
- Stanton Andrea L., Ramsamy Edward, Seybolt Peter J. (2012)։ Cultural Sociology of the Middle East, Asia, and Africa: An Encyclopedia։ SAGE։ ISBN 978-1-4129-8176-7
- Stewart Gary (2003)։ «What goes up...»։ Rumba on the River: A History of the Popular Music of the Two Congos (illustrated ed.)։ Verso։ ISBN 978-1-85984-368-0
- Tobler John (1992)։ NME Rock 'N' Roll Years (1st ed.)։ Reed International Books։ CN 5585
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118830783 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://mjf-database.epfl.ch/public
- ↑ Meet the Goodwill Ambassadors
- ↑ Miriam Makeba, Laureate of the Polar Music Prize 2002
- ↑ Makeba, Gubaidulina Win Polar Music Prize
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Miriam Makeba at National Public Radio
- Jolaosho Tayo (Spring 2014)։ «Anti-Apartheid Freedom Songs Then and Now»։ Folkways Magazine (Smithsonian)։ Վերցված է հոկտեմբերի 24, 2016
- «Hommage a Miriam Makeba – Festival d'Ile de France»։ AOL Video։ Վերցված է նոյեմբերի 11, 2010
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միրիամ Մակեբա կատեգորիայում։ |