Սվազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվազիների խմբային պարի ցուցադրում
Սվազիլենդի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Սիխանյիզո Դլամինին

Սվազի (սվազի՝ Emaswati), ժողովուրդ, Սվազիլենդի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև ՀԱՀ-ում (Սվազիլենդին կից շրջաններում)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2,5 միլիոն, որից մոտ 1,2 միլիոնը՝ Սվազիլենդում, 1,3 միլիոնտ՝ ՀԱՀ-ում և մոտ 30 հազարը՝ Մոզամբիկում։

Լեզուն սվազին է, պատկանում է բանավոր լեզուներին։ Սվազիների մեծ մասի մեջ պահպանված է նախնիների ու բնության ուժերի պաշտամունքը, մնացածն առավելապես բապտիստական քրիստոնյաներ են։

Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (եգիպտացորեն, ցորեն) և անասնապահությամբ (խոշոր եղջերավորներ, ոչխար)։ Սվազի մեծ մասն աշխատում է բամբակի ու սուրճի՝ եվրոպացիներին պատկանող ցանքատարածություններում։ Զգալի թվով Սվազ կարիքից ստիպված մեկնում են ՀԱՀ՝ արտագնաց աշխատանքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվազի» հոդվածին։