Կամորա
Կամորա | |
---|---|
![]() | |
![]() |
Կամորա («morra» նեապոլերենից՝ «հրոսակախումբ, բանդա»), նեապոլական քրեական կազմավորում, որը նման է մաֆիային։ Հիմնադրվել է 18-րդ դարում[1]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամորան այլ մաֆիայի խմբերի կառուցվածքից տարբերվում է իր հիերարխիկ կառուցվածքով։ Ընդհանուր առմամբ կամորան բաղկացած է տարբեր կլաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առաջնորդը։ Օրինակ, Կոզա նոստրա մաֆիան ունի մեկ առաջնորդ՝ Դոն[2]։
Բրիտանական «The Economist» շաբաթաթերթի տվյալներով, ներկայումս կամորան ընդգրկում է մոտավորապես 115 հանցավոր խմբավորում, որոնք տարբերվում են ուժով և անդամների թվաքանակով, յուրաքանչյուրի կազմում միջինում կա 500 անդամ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե կամորան առաջացել է բանտերում, բանտային վարչակազմի հետ հարաբերություններում բանտարկյալների շահերը պաշտպանելու համար[4]։ Բուրբոնի վերականգնման ժամանակ կամորիստները վայելում էին մոնարխիստների պաշտպանությունը՝ նրանց կազմակերպությունը լրտեսներ և դահիճներ էր մատակարարել իշխանություններին։ XIX դարի վերջում կամորան իր գործունեությունը ծավալել է ԱՄՆ-ում, բայց հետագայում միացվել է իտալո-ամերիկյան մաֆիայի ընդհանուր ալիքին։
Կա նաև մի տարբերակ, որ կամորան հայտնվել է իսպանացիների գաղտնի համայնքներում, որոնք գոյություն են ունեցել Իտալիայում՝ 16-րդ դարում[5]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալական քրեական կառույցների շարքում կամորան առավել արյունռուշտ է, քան մաֆիան և նդրանգետան[6]։ Կամորայի ռազմավարությունը կենտրոնանում է թմրամիջոցների՝ մասնավորապես կոկաինի առևտրի վրա։ Խմբավորումը վերահսկում է Եվրոպայի գրեթե բոլոր թմրամիջոցների թրաֆիքինգը։ Նեապոլ քաղաքին կից Սեկոնդիլյանո շրջանում գտնվում է Եվրոպայի ամենախոշոր բաց նարկոշուկան[3]։ Թմրանյութերից բացի, կամորան եկամուտներ է ստանում մարմնավաճառությունից, մարդկանց թրաֆիքինգից և ռեկետից։ Կա նույնիսկ տեղեկություն, որ քրեական սինդիկատը փորձել է գումար վաստակել Սիլվիո Բերլուսկոնի սկանդալային լուսանկարների միջոցով[7]։ Այնուամենայնիվ, կազմակերպությունների եկամուտների հիմնական աղբյուրը հանդիսանում են թմրամիջոցները։
Բացի ապօրինի գործողություններից, կամորան զբաղվում է նաև օրինական բիզնեսով (սովորաբար, ռեստորանային և շինարարական բիզնես)[8]։ The Economist ամսագրի տվյալներով, սինդիկատի հանցավոր գործունեությունը բնութագրվում է արդյունավետության և կառավարման բարձր մակարդակով[3]։
Կազմակերպության ձերբակալված ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտո Մանգանիելո (Roberto Manganiello)
- Ֆրանչեսկո Սկյավոնե (Francesco Schiavone)
- Էդոարդո Կոնտինի (Edoardo Contini)
- Լուչո Դե Լուչիա (Lucio De Lucia)
- Սալվատորե Ռուսո (Salvatore Rousseau)
Հասարակության վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոստիկանական արշավանքների ժամանակ տեղացիները ավանդաբար աջակցում են գանգստերներին՝ նրանք ոստիկանների համար ստեղծում են խոչընդոտներ, նրանց նետում են աղբի մեջ և այրում ոստիկանական մեքենաներ[3]։
2009 թվականի մարտի 21-ին Նեապոլում առաջին անգամ քաղաքացիները բողոքի լայնածավալ ակցիա կազմակերպեցին կամորայի գոյության և գործունեության դեմ։ Ակցիային մասնակցում էին ավելի քան 100 հազար մարդ[9][ծան. 1]։
Իրավապահ մարմինների գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1911-1912 թվականներին Կուոկոլոյի դատավարության ընթացքը ցույց տվեց, որ կարաբինյերի հուսահատ փորձերը ճնշելու են կամորայի բռնկումները և ավարտվում են ծանր դատավճիռով։ Կամորայի հետ հաշիվները կարգավորելու համար գործընթացը բնութագրվում էր բազմաթիվ խախտումներով և խարդախություններով[10]։
2009 թվականի ապրիլի 4-ին Հռոմում ոստիկանությունը ձերբակալել է «Կամորայի» առաջնորդներից մեկին՝ Ջուզեպե Սարնոյին[11]։ 2009 թվականի մայիսի 4-ին Իտալիայի հարավում գտնվող Կազալ դի Պրիչիպե (Casal di Principe) քաղաքում ձերբակալվել է Ռաֆայել Դիանան[12]։ 2009 թվականի հոկտեմբերի 31-ին ոստիկանությունը ձերբակալեց Սալվատոր Ռուսոյին[13][14]։ 2009 թվականի նոյեմբերի 1-ին ձերբակալվեց նրա եղբայրը՝ Պասկալ Ռուսոն։ 2011 թվականի մայիսի 24-ին, Նեապոլի հարևանությամբ գտնվող մի բնակավայրում, ձերբակալվեց Ջուզեպե Դել Ակվիլան, որը ներգրավվեց Իտալիայի 30 ամենավտանգավոր հանցագործների ցուցակում[15]։ Իսկ 2013 թվականի հունիսի 12-ին՝ Մարկո դի Լաուրոն, ով «Կամորայի» այսօրվա ղեկավարն է[16]։
Կամորայի որոշ կլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալֆերի կլան
- Կազալեզի կլան
- Կոնտինի կլան
- Դի Լաուրո կլան
- Լակիարդի կլան
- Լո Ռուսո կլան
- Մալարդո կլան
- Նուվոլետա կլան
- Ռուսա (Նոլա) կլան
- Վոլարո կլան
- Կամորա Օրգանիզետա կլան
- Նուովա կլան
- Լա Տորե կլան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռոբերտո Սավիանոն ակցիայի պատվավոր մասնակիցն էր , «Գոմորրա» հայտնի գրքի հեղինակը, որը նկարագրում է կամորայի հանցագործությունները և դրա կապը կոռումպացված քաղաքական պաշտոնյաների հետ։ Գիրքը թարգմանվել է 42 լեզուներով և դարձել նույն անունով ֆիլմի սցենարի հիմքը, ապա 2014 թվականին սերիան նկարահանվեց
- Նշումներ
- ↑ Любин В. П. 2012.04. 007—008. ИТАЛЬЯНСКАЯ МАФИЯ В ГЕРМАНИИ.(Сводный реферат) //Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 11: Социология. Реферативный журнал. — 2012. — №. 4. — С. 51-56.
- ↑ Неаполитанская каморра: мафия, которая старше Италии
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Mafia management»
- ↑ Олейник А. Н. « Жизнь по понятиям»: институциональный анализ повседневной жизни" российского простого человека" //ПОЛИС: Политические исследования. — 2001. — №. 2. — С. 40-51.
- ↑ «КАМОРРА (CAMORRA)»։ www.cult-turist.ru։ Վերցված է 2017-09-18
- ↑ «Каморра — самая кровожадная мафия Италии»։ echo.msk.ru։ Վերցված է 2017-09-20
- ↑ «На амурных делах Берлускони решила заработать каморра»։ www.vesti.ru։ Վերցված է 2017-09-22
- ↑ «Неаполитанская каморра: мафия, которая старше Италии»։ ria.ru։ Վերցված է 2017-09-20
- ↑ «В Италии арестован один из наиболее опасных мафиози страны»։ svpressa.ru։ Վերցված է 2017-09-16
- ↑ Gigi De Fiore La camorra. Storie e documenti. — Torino: UTET, 2006. — С. 101, 105, 117, 120, 124. — ISBN 88-02-07632-4
- ↑ Mächtiger Mafia-Boss gefasst(գերմ.)
- ↑ Camorra-Boss in Süditalien verhaftet(գերմ.)
- ↑ Hochrangiger Camorra-Boss bei Neapel festgenommen(գերմ.)
- ↑ Каморра обезглавлена. На юге Италии арестованы боссы мафии
- ↑ Итальянская полиция арестовала одного из главарей «каморры»(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ «Полиция Италии задержала около сотни членов неаполитанской мафии»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է 2018-05-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Неаполитанская каморра: мафия, которая старше Италии»։ ria.ru։ Վերցված է 2017-09-16
- «НЕАПОЛИТАНСКАЯ МАФИЯ И ЕЕ СОЦИАЛЬНЫЙ ПОДТЕКСТ»։ Спільне։ Վերցված է 2017-09-16
- «В Италии арестовали 47 членов "Каморры"»։ lenta.ru։ Վերցված է 2017-09-16
- «В Италии арестован главарь мафиозной группировки "Каморра"»։ lb.ua։ Վերցված է 2017-09-16
- «За последние два месяца в Неаполе арестованы 687 членов "каморры"»։ ria.ru։ Վերցված է 2017-09-16
Полиция Италии арестовала 40 предположительных членов каморры
- «Итальянская полиция случайно задержала знаменитого мафиозного босса Сальваторе Руссо, и благодаря найденным у него документам вышла на его братьев»։ tsn.ua։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-20-ին։ Վերցված է 2017-09-20
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Любин В. П. 2012.04. 007—008. ИТАЛЬЯНСКАЯ МАФИЯ В ГЕРМАНИИ.(Сводный реферат) //Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 11: Социология. Реферативный журнал. — 2012. — №. 4. — С. 51-56.
- Шайдуллин А., Кочережко С. С. Мафия в Италии и США конца XIX—XX веков: сравнительный анализ.
- Олейник А. Н. « Жизнь по понятиям»: институциональный анализ повседневной жизни" российского простого человека" //ПОЛИС: Политические исследования. — 2001. — №. 2. — С. 40-51.
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |