|
---|
 |
Ծնվել է | հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3), 1900 |
---|
Ծննդավայր | Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
---|
Մահացել է | ապրիլի 20, 1965(1965-04-20) (64 տարեկան) |
---|
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
---|
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
---|
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
---|
Մասնագիտություն | դերասան |
---|
Աշխատավայր | Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն, Օդեսայի ակադեմիական դրամատիկական թատրոն, Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան պետական ակադեմիական ռուսական մեծ դրամատիկական թատրոն, Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն, Մոսֆիլմ, Մոսսովետի անվան թատրոն և Վախթանգովի թատրոն |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
|
Միխայիլ Ֆեոդորովիչ Աստանգով (իսկական ազգանունը՝ Ռուժնիկով, ռուս.՝ Михаил Фёдорович Ружников հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3), 1900, Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1965(1965-04-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955 թ.)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1948 թ., 1950 թ., 1951 թ.)[1][2]։
Միխայիլ Ռուժնիկովը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 3) Լեհաստանի Վարշավա քաղաքում[3] երկաթգծի աշխատակցի ընտանիքում[4]։
1918 թվականին ավարտել է Մոսկվայի 12-րդ գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ նրա համակուրսեցիներն էին Ռուբեն Սիմոնովը, Անդրեյ Լոբանովը և Օսիպ Աբդուլովը։ Խաղացել է սիրողական ներկայացումներում։ Ուսանողը պարապել է Փոքր թատրոնի դերասանուհի Ա․ Մատվեևայի թատերական ստուդիայում, դասընթացների հաճախել Ալեքսանդր Գեյրոտի ստուդիայում։
1919-1921 թվականներին եղել է Մոսկվայի Խամովնիկիի խորհրդի պարենամթերքի բաժնի պետը և հաշվետարը։
1920-1922 թվականներին սովորել է Ֆ․ Շալյապինի դրամատիկական ստուդիայում, որը նրա համար դարձել է իսկապես դերասանական դպրոց և առաջին պրոֆեսիոնալ բեմ։ Երիտասարդ դերասանի վրա ավելի շատ ազդեցություն է թողել նրա ուսուցիչը՝ Լեոնիդ Լեոնիդովը։
1922-1923 թվականներին աշխատել է Տպագրության տան թատրոնում, 1923-1925 թվականներին՝ Մոսկվայի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում, 1925-1927 և 1930-1941 թվականներին՝ Մոսկվայի հեղափոխության թատրոնում (ներկայում՝ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն), 1927-1928 թվականներին՝ Օդեսայի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոնում, 1928 թվականին՝ Մոսկվայի Առաջին շարժական թատրոնում, 1928-1929 թվականներին՝ Կազանի ռուսական դրամայի թատրոնում (ներկայումս՝ Կազանի Վ․ Կաչալովի անվան Մեծ դրամատիկական թատրոն), 1929-1930 թվականներին՝ Լենինգրադի ժողովրդական տան թատրոնում, 1941-1943 թվականներին՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում[5], 1943-1945 թվականներին՝ Մոսխորհի անվան թատրոնում։
1945 թվականից՝ Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան։
Լինելով դերասան-ինտելեկտուալ՝ հրաշալի կերպով տիրապետել է հոգեբանական գրոտեսկի արվեստին․ ձգտել է ստեղծվող կերպարի փիլիսոփայական ըմբռնմանը[2]։ Նրա ստեղծագործական գործունեությանը յուրահատուկ էին խորացված պսիխոլոգիզմը, բեմական կերպարների փիլիսոփայականությունը և սրեցված զգայունությունը[3]։ Հիմնականում մարմնավորել է բացասական կերպարների։
Միխայիլ Աստանգովը մահացել է 1965 թվականի ապրիլի 20-ին Մոսկվայում[3]։ Թաղված է Դոնսկոյ վանքի գերեզմանատանը[6]։
Մոսկվայի տանը, որտեղ 1939-1965 թվականներին բնակվել է Աստանգովը (Լենինի պողոտա, տուն 25), 1974 թվականին տեղադրվել է հուշատախտակ[7]։
- Ֆ․ Շալյապինի անվան դրամատիկական ստուդիա
- Մոսկվայի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ներկայացում
|
Դեր
|
1925
|
Նիկոլայ Գոգոլ
|
Մեռած հոգիներ
|
Չիչիկով
|
- Հեղափոխության թատրոն
- Այլ թատրոններ (1927-1930)
- Մոսխորհի անվան թատրոն
- Վախթանգովի անվան թատրոն
Տարի
|
Ֆիլմ
|
Դեր
|
1933
|
Մահվան կոնվեյեր
|
իշխան Սումբատով
|
1933
|
Արևը մայր է մտնում արևմուտքում
|
դրվագ
|
1936
|
Բանտարկյալները
|
Կոստյա Կապիտան
|
1937
|
Մեծ թևեր
|
ղեկավար ընկեր
|
1938
|
Օպենհեյմ ընտանիքը
|
Ֆոգելզանգ
|
1939
|
Մինինը և Պոժարսկին
|
Սիգիզմունդ III Վազա
|
1940
|
Սուվորով
|
Ալեքսեյ Արակչեև
|
1941
|
Գարնանային հոսք
|
Վալերյան Գրուշին
|
1941
|
Երազանքը
|
Ստանիսլավ Կոմորովսկի
|
1942
|
Մարտական կինոհավաքածու № 10
|
Իոն Կրիստյա
|
1942
|
Կոտովսկի
|
Իշխան Կարակոզեն
|
1942
|
Շրջկոմի քարտուղար
|
գնդապետ Մակենաու
|
1942
|
Մարդասպանները ճանապարհ են դուրս գալիս
|
Ֆրանց
|
1942
|
Երիտասարդ Ֆրից
|
Հիտլեր
|
1945
|
Տասնհինգամյա կապիտան
|
Նեգորո
|
1947
|
Մարիտե
|
քսյոնձ
|
1947
|
Միկլուխո Մակլայ
|
դոկտոր Բրանդլեր
|
1947
|
Ռուսական հարց
|
Մակֆերսոն
|
1948
|
Երրորդ հարված
|
գեներալ-գնդապետ Էրվին Էնեկե
|
1949
|
Ստալինգրադի ճակատամարտ
|
Հիտլեր
|
1949
|
Նրանք ունեն Հայրենիք
|
կապիտան Ռոբերտ Սքոթ
|
1952
|
Մաքսիմկա
|
կապիտան «Բեթսի»
|
1952
|
Սադկո
|
Մագարաջա
|
1955
|
Իշխանուհի Մերի
|
դոկտոր Վեռներ
|
1955
|
Մեքսիկացին
|
Քելլի
|
1955
|
Հավերժական գիշերվա գաղտնիքը
|
Նիկոլայ Մերցալով
|
1957
|
Ուղղաձիգ աստիճաններ
|
Պրասկով
|
1958
|
Մոցարտը և Սալիերին
|
Սալիերի
|
1965
|
Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը
|
Ռոլլինգ
|
1965
|
Գնում եմ դեպի ամպրոպը
|
Արկադի Գոլիցին
|
Տարի
|
Անիմացիոն ֆիլմ
|
1963
|
Բաժնետերերը
|
- ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստ (օգոստոսի 8, 1950 թ.)
- ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1955 թ.)
- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1948 թ.)՝ «Ռուսական հարց» ֆիլմում Մակֆերսոնի դերակատարման համար
- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1950 թ.)՝ Նիկոլայ Վիրտայի «Դատապարտվածների դավադրություն» ներկայացման մեջ ամերիկյան դեսպան ՄակՀիլլի դերակատարման համար
- Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1951 թ.)՝ «Նրանք հայրենիք ունեն» ֆիլմում Սքոտի դերակատարման համար
- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1946 թ., 1950 թ.)
- Մեդալ՝ «1939-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար (1946 թ.)
- Մեդալ՝ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին»
- ↑ Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
- ↑ 2,0 2,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ 3,0 3,1 3,2 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 2. Ангола — Барзас. 1970. 632 стр., илл.: 47 л. илл. и карт.
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
- ↑ Астангов Михаил Фёдорович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
- ↑ «Донское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Песков О. В. Мемориальные доски Москвы. — М.: Московские учебники, 2009. — 336 с.
- Актёры советского кино выпуск 5, М. Искусство, 1969.
- КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.31.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 574)։
|