Օդեսայի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Օդեսայի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոն
Odessa Russian Drama Theater.JPG
Տեսակթատրոն և թատերախումբ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Գտնվելու վայրըՕդեսա
Հիմնադրման ամսաթիվ1875
Անվանված էAndriy Ivanov?
Կոորդինատներ: 46°29′0.13560009999359″ հս․ լ. 30°44′3.0588001000057″ ավ. ե. / 46.4833710000277733343° հս․. լ. 30.734183000027780253° ավ. ե. / 46.4833710000277733343; 30.734183000027780253
Կայքrusteatr.odessa.ua
Odessa Russian Drama Theater Վիքիպահեստում

Օդեսայի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոն (ուկր.՝ Одеський обласний академічний російський драматичний театр), դրամատիկական թատրոն Օդեսա քաղաքում:

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կառուցվել է 1874 թվականին Ա. Ս. Վելիկանովի կողմից: Առաջին անգամ բեմ է դուրս եկել Ն. Կ. Միոսլավսկիի թատերախումբը, այդ ժամանակ թատրոնը Վելիկանովի թատրոն անվանումն էր կրում: 1875 թվականին թատրոնը վաճառվել է Ֆ. Ռաֆալովիչին: Նա թատրոնը վերանվանել է «Ռուսական թատրոն»[1]:

Թատրոնը դարձավ վայր թափառական թատերախմբերի համար: Այստեղ բեմադրում են օպերային և օպերետային ներկայացումներ: Թատրոնի բեմին դուրս են եկել Սառա Բեռնարը, Էլեոնորա Դուզեն, Ժան Մունե-Մյուլլին,Մարիա Զանկովեցկայան,Պանաս Սակսագանսկին, Մարկ Կրոպիվնիցկին, Բենուա Կոկլենը, Մարիա Սավենը, Վլադիմիր Դավիդովը[1]:

1926 թվականի սկսվեց վերանվանվեց դառնալով՝ Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոն[2]: 1927 թվականին թատրոնը կոչվել է Անդրեյ Վ. Իվանովի անունով, որը Օեսայի Գուբիսպոլկոմի նախագահն էր[1]:

Տարբեր տարիներ աստեղ բեմադրվել են ներկայացումներ և թատրոնը ղեկավարել են՝ Յակով Ռուբինը, Ալեկսեյ Գրիպիչը, Ավրաամ Տրեպլերը, Ալեկսանդր Սոլոմարսկին, Վլադիմիր Բորտկո ավագը, Վիկտոր Տերենյեվը, Կոնստանտին Չերնյադեվը, Վիկտոր Ստրիժովը, Էդուարդ Միտնիցկին, Բ. Վ. Սապեգին, Ալեքսանդր Դզեկուն, Կ.Ս. Չերնյադևը և շատ ուրիշներ[1][2]:

Տարբեր տարիներ թատրոնում խաղացել են Միխայիլ Աստանգովը, Բորիս Իլյին, Դ. Վ. Զերկալովան, Ն. Վ. Կոմիսսաովը և շատ ուրիշ հայտնի դերասաններ:

Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Օդեսայի բռնազավթման տարիներին թատրոնը, որը ստացել էր «Վասիլի Վրոնսկոյի ռուսական թատրոն» անվանումը (նոր տիրոջ անունով, որը մինչև հեղափոխություն դերասան է եղել և խաղացել է հենց այդ թատրոնում), շարունակում էր աշխատել և բացվելով 1942 թվականի ապրիլի 16-ին բեմադրել է Գոգոլի «Ռևիզոր» ստեղծագործությունը: Թատրոնում գլխավոր ռեժիսոր աշխատել է Գ. Շտոլցը: Խմբում խաղացել է 45 դերասան, իսկ թատրոնոմ աշխատել է 25 հոգանոց տեխնիկական անձնակազմ: Երկու տարվա աշխատանքային օկուպացիաների ընթացքում թատրոնում բեմադրվել են «Բալենու այգին», Արցիբաշևի «Վայրենու օրենքը», «Լավ կարված ֆրակ» Յ․ Տայֆունլենգիելա: Հանրաճանաչ էստրադայի երգիչ Պյոտր Լեշենկոն իր առաջին համերգը Օդեսսայում տվել հեն այդ թատրոնում 1942 թվականի մայիսի 20-ին:

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին թատերախումբը բաղկացած էր՝ Ս. Մ. Պրոստյակովից, Վելիչկոից, Բորիս Զայդենբերգից, Է. Ա. Կոտով, Լ. Ի. Մերշիից, Մ. Նաումցևից, Գ. Ի. Նոժենկոյից, Լ. Ֆ. Պոլյակովայից:

Թատրոնի շենքի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է 1873-1874 թվականներին նախկին հացահատիկային պահեստի տեղում: Շենքի ճարտարապետը եղել է Օդեսայի հայտնի ճարտարապետ Ֆ. Վ. Գոնսիովսկին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ОДЕССКИЙ АКАДЕМИЧЕСКИЙ РУССКИЙ ДРАМАТИЧЕСКИЙ ТЕАТР ИСТОРИЧЕСКАЯ СПРАВКА
  2. 2,0 2,1 Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X (стр. 331)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черкасов А. А. Оккупация Одессы. Год 1942. Январь — Май. — 1-е. — Одесса: Optimum, 2008. — 206 с. — (Большая литературно-художественная серия «Вся Одесса»). — 300 экз. — ISBN 978-966-344-1226-6
  • Пилявский В.А. Здания, сооружения, памятники Одессы и их зодчие. — 2-е изд. — Одесса: Optimum, 2010. — 276 с. — ISBN 978-966-344-377-5