Մարկ Կրոպիվնիցկի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մարկ Կրոպիվնիցկի ուկրաիներեն՝ Марко Лукич Кропивницький | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1840 |
Ծննդավայր | Կրոպիվնիցկոե, Q12081497?, Ելիսավետգրադսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 21, 1910 (69 տարեկան) |
Մահվան վայր | Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | St. John Useknovensky cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դրամատուրգ, դրամատուրգ, թատրոնի դերասան, կոմպոզիտոր և թատերական ռեժիսոր |
Երեխաներ | Օլեկսանդրա Կրոպիվնիցկա և Kostiantyn Markovytch Boukotytvh-Kropyvnytsky? |
Ստորագրություն | |
Marko Kropyvnytskyi Վիքիպահեստում |
Մարկ Լուկիչ Կրոպիվնիցկի (ուկրաիներեն՝ Марко Лукич Кропивницький, մայիսի 22, 1840, Կրոպիվնիցկոե, Q12081497?, Ելիսավետգրադսկի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1910, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ուկրաինացի թատերական գործիչ, թատերագիր, դերասան։ Ուկրաինայի պրոֆեսիոնալ, ռեալիստական թատրոնի հիմնադիրներից[2]։
Գրել է 40 դրամա, կատակերգություն, վոդևիլ («Ցեցը կամ Սարդը», 1882 թ., «Երկու ընտանիք», 1888 թ., «Օլեսյա», 1891 թ. ևն), մի քանի երգ։ Որպես դերասան 1871 թ.-ից հանդես է եկել գավառային թատրոններում (1875 թ.-ից՝ նաև ռեժիսոր), մարմնավորել հինգ հարյուրից ավելի կերպարներ[3][4]։ Դերերից են՝ Խլոպով (Ն. Գոգոլի «Ռևիզոր»), Յուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») ևն։ 1882 թ.-ին Մ. Ստարիցկու հետ կազմակերպել է ուկրաինական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը։ Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://dlibra.kul.pl/dlibra/publication/65530/edition/59860/content
- ↑ Revutsky, V. Marko Kropyvnytsky. Encyclopedia of Ukraine
- ↑ Today is the birthday of the founder of Ukrainian Theatre Marko Kropyvnytskyi (Сьогодні – День народження фундатора українського театру Марка Кропивницького). Newspaper "Den". 7 May 2013
- ↑ Kropyvnytskyi, I. Ukrainian Shakespeare (Український Шекспір). Newspaper "Den". 20 May 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Revutsky, V. Marko Kropyvnytsky. Encyclopedia of Ukraine
- Kropyvnytskyi, I. Father of the Ukrainian Theatre (Батько українського театру). Newspaper "Den". 22 May 2008.
- Kropyvnytskyi, I. A concert in the middle of the steppe (Концерт серед степу). Newspaper "Den". 15 January 2009.
- Kropyvnytskyi, I. Ukrainian Shakespeare (Український Шекспір). Newspaper "Den". 20 May 2010.
- Mushtenko, S. Time of coryphées (Час корифеїв). Newspaper "Den". 14 December 2007.
- Osadchii M. Marko Kropyvnytskyi is the father of Ukrainian theater News website "SKY". 20 February 2023.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Կրոպիվնիցկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 700)։ |