Պանաս Սակսագանսկի
![]() ուկրաիներեն՝ Пана́с Ка́рпович Саксага́нський | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3 (15), 1859 |
Ծննդավայր | Կամենո-Կոստովատոե, Novomaryivka Hromada, Բրատսկոեի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1940[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Կրթություն | Օդեսայի ռազմական ուսումնարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, դրամատուրգ և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Կարպո Տոբիլևիչ, մայր՝ Եվդոկիա Սադովսկա |
Պարգևներ և մրցանակներ | |
Պանաս (Աֆանասի) Կարպովիչ Սակսագանսկի (ուկրաիներեն՝ Панас Карпович Саксаганський, իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ, ուկրաիներեն՝ Тобілевич, մայիսի 3 (15), 1859, Կամենո-Կոստովատոե, Novomaryivka Hromada, Բրատսկոեի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 17, 1940[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։
Ի․ Կ․ Կարպենկո-Կարիի և Ն․ Կ․ Սադովսկու եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմադրական գործունեությունն սկսել է 1875 թվականին սիրողական, 1883 թվականին՝ պրոֆեսիոնալ թատրոններում։ Աշխատել է Մ․ Պ․ Ստարիցկու, Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Ն․ Կ․ Սադովսկու թատերախմբերում։ 1890-1909 թվականներին Սակսագանսկիի գլխավորած թատերախմբում են եղել ուկրաինական թատրոնի նշանավոր դերասաններ (Մ․ Կ․ Զանկովեցկայան և ուրիշներ)։ 1915-1916 թվականներին եղել է Ի․ Ա․ Մարյանենկոյի թատերախմբի դերասան։ 1918 թվականին Կիևում ստեղծել է ժողովրդական թատրոն, որի հիման վրա 1922 թվականին կազմակերպվել է Մ․ Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոնը (այժմ՝ Լվովում)։ Աշխատել է նաև Ֆրանկոյի անվան ուկրաինական, Խարկովի ժողովրդական (1927-1931) թատրոններում։ Սակսագանսկին 19-րդ դ․ 2-րդ կեսի և 20-րդ դ․ սկզբի ուկրաինական թատերարվեստի քննադատական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սակսագանսկիի կատարողական արվեստին բնորոշ էր հարուստ երանգներով բեմական խոսքը, ժողովրդական հումորը։ Լավագույն դերերից են՝ Բոնավենտուրա, Դնատ (Կարպենկո-Կարիի «Հարյուր հազար», «Մարտին Բորուլյա»)։ 1899 թվականից՝ ռեժիսոր։ Բեմադրել է Կարպենկո-Կարիի, Ստարիցկու, Շեչենկոյի, Շիլլերի և այլոց պիեսերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Саксаганский Панас Карпович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
|
|
- Մայիսի 15 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1940 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ուկրաինացի դերասաններ
- Ուկրաինացի ռեժիսորներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- 20-րդ դարի դերասաններ
- Թատերական ռեժիսորներ
- Ուկրաինացի դրամատուրգներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Ռուսական կայսրության թատերական ռեժիսորներ
- Ուկրաինացի կինոռեժիսորներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ