Վիրտայի առաջին ու լավագույն վեպը «Մենակությունն» է (1935, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որի մոտիվներով գրված են «Հողը» (1937) պիեսը և «Փոթորկի ժամին» (բեմադրված 1939, կոմպոզիտոր՝ Տ․ Խրեննիկով) օպերան։ Այնուհետև լույս են տեսել «Օրինաչափություն» (1937), «Իրիկնային ղողանջ» (1951), վերամշկված հրտ․ 1961), «Սեպ սարեր» (1956), «Շուրջը՝ անվերջ տափաստաններ» (1960), «Վերադարձված հող» (1960), «Արագընթաց օրեր» (1964) վեպերը, «Աղետ» (1962), «Ուրվականը լքում է Կանաչ բլուրը» (1964-1965) վիպակները։ Գրել է նաև «Դավ» (1938), «Իմ բարեկամ գնդապետը» (1942), «Ստալինգրադի զինվորները» (1944), «Հացը մեր հանապազօր» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Դատապարտվածների դավադրությունը» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949), «Ամռանը երկինքը բարձր է» (1959) և այլ պիեսներ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Ստալինգրադյան ճակատամարտը» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Դատապարտվածների դավադրությունը» (1950) և այլ կինոնկարներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 472)։