Կոնստանտին Ֆեդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Կոնստանտին Ֆեդին
Fedin.JPG
Ծնվել է փետրվարի 12 (24), 1892[1]
Ծննդավայր Սարատով[2]
Վախճանվել է հուլիսի 15, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:15|2|0}})[2][1] (85 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտություն բանաստեղծ և հեղինակ
Լեզու ռուսերեն[3]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան կամ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կոնստանտին Ֆեդին Վիքիքաղվածքում
Konstantin Fedin Վիքիպահեստում

Կոնստանտին Ալեքսանդրովիչ Ֆեդին (ռուս.՝ Константи́н Алекса́ндрович Фе́дин; փետրվարի 24, 1892, Սարատով, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1977, Մոսկվա), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967), Գերմանիայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958)։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Նույն տարում մեկնել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ կատարելագործվելու։ Վերադարձել է հայրենիք 1918 թ.։ 1921 թ. մտել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի մեջ։

Ֆեդինի գործերը տպագրվել են սկսած 1913 թ-ից։ 1923 թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամայի տարածություն»։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Քաղաքներ և տարիներ» (1924, համանուն կինոնկար, 1930 և 1973, հայերեն հրատակություն 1969) վեպը, որը պատմում է մտավորականության վարքագծի մասին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Եղբայրներ» (1927 - 28) վեպը նվիրված է հեղափոխության մեջ արվեստի դերի բացահայտմանը։

1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին Ֆեդինը կատարել է մի քանի ուղևորություն Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Արդյունքը եղել են «Եվրոպայի առևանգումը» (գիրք 1-2, 1933 - 35) և «Արկտուր» առողջարանը» (1940) վեպերը, որոնցում բացահայտված են բուրժական աշխարհի սոցիալական հակասությունները, քննադատված են նրա քաղաքական ու բարոյական հիմքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է «Զգացմունքների փորձությունը» (1942) պիեսը, նաև պատմվածք-ակնարկներ, որոնք ամփոփվել են «Մի քանի բնակավայր» (1943) և «Ժամադրություն Լենինգրադի հետ» (1944) շարքերի մեջ, սկսել է աշխատել «Առաջին բերկրանքը» (1945, համանուն կինոնկար, 1956, հայերեն հրատարակվել է 1954 թ.), «Արտասովոր ամառը» (1947-48, համանուն կինոնկար, 1956, հայ․ հրատ․ 1952, երկու վեպերի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և «Խարույկ» (գիրք 1-2, 1961 - 65) եռերգության վրա։

Այս գործերում տրված է ռուսական հեղափոխական բնավորության կազմավորման պատմությունը, ռուս հասարակության հեղափոխական նորացման օրինաչափության գաղափարը։ «Գրող, արվեստ, ժամանակ» (1957, լրց․ հրտ․ 1961) գրքում Ֆեդինը ստեղծել է անցյալի և իր ժամանակի գրողների դիմանկարներ, գրել գրողի աշխատանքի ու վարպետության մասին։ Լայնորեն հայտնի է «Գորկին մեզ հետ» (1941-68) հուշագրությունը։

Ֆեդինի ստեղծագործության մեջ առաջատարը «նոր աշխարհի մարդկայնության» գաղափարն Է։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ եղել է ԽՍՀՄ ԳՄ առաջին քարտուղարը (1959-71) և վարչության նախագահը (1971-ից)։ ԽՍՄ VI - IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, ինչպես նաև ԳԴՀ-ի 2 շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Собр․ СОЧ․, Т․ 1 - 10, 1969-73․
  • Федин К. А. Собрание сочинений. В 12 т. - М., 1982 - 1986.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брайнина Б․, Константин Федин․ Очерк жизни и творчества, 5 изд․, М-, 1962;
  • Брайнина Б․, По законам красоты․ О трилогии К․ Федина и о героях необыкновенного времени, М․, 1968;
  • Брайнина Б․, Федин и Запад, 2 изд․, М․, 1983;
  • Кузнецов Н․ И․, Константин Федин․ Очерк творчества, М․, 1969․
  • Кузнецов М. Романы Константина Федина. - М., 1980.
  • Оклянский Ю. Константин Федин. - М., 1986.
  • Старков А. Ступени мастерства։ Очерк творчества К. А. Федина. - М., 1985.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 Федин Константин Александрович, Федин Константин Александрович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb11902471z Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png