Մեդելին Սթոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մեդելին Սթոու
Madeleine Stowe crop.jpg
Մեդելին Սթոուն Նյու Հեմփշիրում, 2008 թվական
Ծնվել է 1958 թվական օգոստոսի 18
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Կրթություն Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկուհի
Այլ անուն(ներ) Մեդելին Մորա Սթոու
Madeline Mora Stowe
Մասնագիտություն դերասանուհի, սցենարիստ
Ակտիվ շրջան 1978 թվական - այժմ
Ընտրանի «Վրիժառություն», «Լրտեսում», «12 կապիկ»
Ամուսին(ներ) Բրայան Բենբեն (1982 թվականից)
Երեխա(ներ) Մեյ (1996 թվական)
IMDb ID 0000656
Commons-logo.svg Մեդելին Սթոու՝ Վիքիպահեստ

Մեդելին Սթոու (անգլ.՝ Madeleine Stowe, անունը ծննդյան պահին Մեդելին Մորա Սթոու (անգլ.՝ Madeline Mora Stowe)[1], ծնվել է 1958 թվականի օգոստոսի 18-ին, Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի «Լրտեսում» («Stakeout», 1987 թվական), «Վրիժառություն» («Revenge», 1990 թվական), «Վերջին մոհիկանը» («The Last of the Mohicans», 1992 թվական) և «12 կապիկ» («12 Monkeys», 1995 թվական) ֆիլմերում խաղացած դերերով։ 2011 թվականից մինչև 2015 թվականը նա խաղացել է Վիկտորիա Գրեյսոնի դերը «ABC»-ի «Վրիժառություն» սերիալում, որը նրան բերում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս» մրցանակին, «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» դասակարգում, 2011 թվականին[2]: 2012 թվականին «People» ամսագիրը Սթոուին հատկացնում է հինգերորդ տեղը «Աշխարհի ամենագեղեցիկ կանայք» ցուցակում[3]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդելին Մորա Սթոուն ծնվել է Իգլ Ռոք քաղաքում (Լոս Անջելեսի արվարձան), նա Կոստա Ռիկայից էմիգրանտ Միրեյ Մորի և Օրեգոնից ինժեներ Ռոբերթ Սթոուի երեք դուստրերից ավագն էր։ Տաս տարեկան հասակում Մեդելինը սկսում է դաշնամուրի դասեր ստանալ ռուս հայտնի դաշնակահար Սերգեյ Տարնովսկուց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդելին Սթոուն լրագրություն էր ուսումնասիրում Հարավային Կարոլինայի համալսարանում։ Այնտեղ ուսանելու տարիներին նա հետաքրքրվում է դերասանական վարպետությամբ և որոշում է փորձել ուժերը Բևեռլի Հիլլզի թատրոններից մեկում, որտեղ հանդիպում է գործակալի, որն էլ շուտով նրա համար գտնում է դերասանուհու աշխատանք[4]: Նա նորամուտում է 1978 թվականին, ոստիկանական «Բարետա» («Baretta») սերիալի դրվագներից մեկում, իսկ այնուհետև շարունակում է հայտնվել հեռուստատեսությունում, այնպիսի շոուներում, ինչպիսին են «Զարմանահրաշ Մարդ-սարդը» («The Amazing Spider-Man»), «Բարնաբի Ջոնս» («Barnaby Jones») և «Փոքրիկ տնակ Պրերիայում» («Little House on the Prairie»), որտեղ դերասանուհին խաղում է կույր նկարչուհու դերը[4]: 1978 թվականին Սթոուն խաղում է իր առաջին գլխավոր դերը կարիերայում, Հիսուսի մորը «Սուրբ ծնունդ» («The Nativity») հեռուստաֆիլմում[4]: Հետագայում նա նկարահանվում է ևս մի քանի հեռուստաֆիլմերում, որոնցից են «Գազանորս» («The Deerslayer», 1978 թվական), «Ամազոնուհիներ» («Amazons», 1984 թվական) և «Արյուն և խոլորձ» («Blood & Orchids», 1986 թվական)։ Նա նաև նկարահանվել է «Գանգստերյան քրոնիկներ» («The Gangster Chronicles») մինի-սերիալում, իր ապագա ամուսին Բրայան Բենբենի հետ 1981 թվականին[4]:

Առաջընթաց և հետագա դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդելին Սթոուի կարիերայում առաջընթաց կարելի է համարել գլխավոր կանացի դերը 1987 թվականի «Լրտեսություն» ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Ռիչարդ Դրեյֆուսի հետ միասին։ Ֆիլմը լավ է ընդունվում քննադատների կողմից[5] և նորամուտում է դրամարկղային հավաքների աղյուսակի անմիջապես առաջին տեղից[6]: Դրանից անմիջապես հետո վարձույթ է բաց թողնվում ցածրաբյուջե «Տրոպիկական ձյուն» («Tropical Snow») ֆիլմը, նկարահանված մինչ «Լրտեսություն»-ը, որտեղ Սթոուն խաղում է գլխավոր դերը[7]: Նրա հաջորդ դերը լինում է վարձույթում քիչ հաջողակ «Այդ գրազը հարկ է շահել» («Worth Winning», 1989 թվական) ռոմանտիկ կատակերգությունը՝ Մարկ Հերմոնի և Լեսլի Էնն Ուորենի հետ[8]: Հաջորդ տարի նա հայտնվում է միանգամից երկու հոլլիվուդյան ֆիլմերում, «Վրիժառություն» թրիլերում՝ Քևին Քոսթների հետ և «Երկու Ջեյք» դետեկտիվում՝ Ջեք Նիկոլսոնի հետ։ Այնուհետև նա գլխավոր դերն է խաղում «Երկիրը պահարանում» («Closet Land») անկախ ֆիլմում, ռեժիսոր Ռադհա Բհարադվադջ, որի գործողությունները տեղի են ունենում միայն մեկ սենյակում, երկու կերպարների մասնակցությամբ՝ կալանավորված մանկական գրողի (Մեդելին Սթոու) և նրան հարցաքննող քննիչի (Ալան Ռիքման)[4]:

Մեդելին Սթոուն 2002 թվականին

1992 թվականին Մեդելինը նկարահանվում է միանգամից երկու ֆիլմում, որոնք լավ են ընդունվում քննադատների կողմից և հաջողություն են ունենում վարձույթում։ Առաջինը՝ «Անօրինական ներխուժում» («Unlawful Entry») թրիլերն էր Կուրտ Ռասելի հետ, ընտանեկան զույգի մասին, որոնց ահաբեկում է հոգեպես անհավասարակշիռ ոստիկանը, որին խաղում է Ռեյ Լիոտան, իսկ երկրորդը՝ «Վերջին մոհիկանը» («The Last of the Mohicans») էպիկական վեսթերնը Դանիել Դեյ-Լուիսի հետ։ Նուրբ և անվեհեր ազնվականուհու դերը «Վերջին մոհիկան»-ում Սթոուին բերում է քննադատների ճանաչում և դառնում է շրջադարձային նրա կարիերայում[4]: Հաջորդ տարի ռեժիսոր Ռոբերթ Օլթմանը Մեդելինին հրավիրում է նկարահանվել «Կարճ պատմություններ» («Short Cuts») ֆիլմում, որտեղ դերասանուհին ցուցադրում է իր կարիերայում ամենահիշվող վերափոխումներից մեկը[4]: Այդ դերը նրան բերում է մի քանի մրցանակներ, ներառյալ ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» և «Վոլպիի Գավաթ» լավագույն դերասանական կազմի համար[9]: 1994 թվականին Մեդելինը գլխավոր դերեր է խաղում միանգամից երեք ֆիլմերում՝ «Ակնթարթ» («Blink») թրիլերում, կույր ջութակահարուհու մասին, ով դառնում է հանցագործության վկա, «Վատ աղջիկներ» («Bad Girls») վեսթերնում, հաճախորդին սպանած և փախուստի դիմած պոռնկուհու մասին, ինչպես նաև, «Ճենապակե լուսին» («China Moon») դրամայում, կնոջ մասին, ով հարաբերությունների մեջ է մտնում ոստիկանի հետ ամուսնու սպանությունից հետո։ 1995 թվականին նա Բրյուս Ուիլիսի հետ նկարահանվում է հետագայում կուռքային դարձած «12 կապիկ» («12 Monkeys») ֆանտաստիկ ֆիլմում[4]:

1994 թվականին «People» ամսագիրը Սթոուին ընդգրկում է իր «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[4]: 1995 թվականին նա ընդգրկվում է «100 ամենասեքսուալ աստղեր կինոյի պատմության մեջ» ցուցակի մեջ՝ ըստ «Empire magazine» ամսագրի վարկածի[10]:

Մեդելին Սթոուն Հայիթիում

Մեդելին Սթոուն ընդմիջում է կատարում կարիերայում երեք տարով, որպեսզի իրեն նվիրի ընտանիքին, իսկ 1998 թվականին էկրան է վերադառնում «Առաջարկություն» («The Proposition») և «Սիրո փոփոխականությունը» («Playing by Heart») ֆիլմերով։ Մեկ տարի անց նա Ջոն Տրավոլտայի հետ նկարահանվում է «Գեներալի աղջիկը» («The General’s Daughter») ֆիլմում։ 2001 թվականին նա նկարահանվում է «Եկվորը» («Impostor») գիտա-ֆանտաստիկ ֆիլմում, որը բացասական է ընդունվում քննադատների կողմից և վարձույթում հավաքում է ընդամենը ութ միլիոն դոլար՝ քառասուն միլիոն բյուջեի դեպքում[11]: Հաջորդ տարի նա հայտնվում է «Մենք եղել ենք զինվորներ» («We Were Soldiers») հաջողակ ռազմական դրամայում, Մել Գիբսոնի հետ և «Վրեժի հրեշտակ» («Avenging Angelo») ձախողակ մելոդրամայում, Սիլվեստր Սթալոնեի հետ[4]: 2003 թվականին նա խաղում է գլխավոր դեր «Օկտան» («Octane») թրիլերում։

Ընդմիջում կարիերայում և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Սթոուն լքում է էկրանը և դստեր ու ամուսնու հետ տեղափոխվում է իր կողմից գնված ռանչո, Ֆրեդերիկսբերգի սահմաններից դուրս, Տեխաս նահանգ։ Նա էկրան է վերադառնում 2005 թվականին, նկարահանվելով «Փրկել Միլիին» («Saving Milly») կենսագրական հեռուստաֆիլմում, որը պատմում է կնոջ մասին, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և այդ դերակատարման համար դրական արձագանքներ է ստանում քննադատների կողմից[12]: Հաջորդ տարի նա նկարահանվում է կանաչ լույս չստացած օդաչուի մասին «Հարավային հարմարավետություն» («Southern Comfort») հեռուստասերիալում՝ «Fox» հեռուստաընկերության համար[13], որից հետո հայտնվում է կարճատև գոյություն ունեցած «Ռեյնս» («Raines») շոուում։ 2009 թվականին նա նկարահանվում է «Lifetime» ալիքի «Սուրբծննդյան հույս» («The Christmas Hope») հեռուստաֆիլմում։

2011 թվականին Մեդելին Սթոուն վերադառնում է էկրաններին Վիկտորիա Գրեյսոնի դերով ABC ալիքի համար նկարահանված «Վրիժառություն» («Revenge») հեռուստասերիալում։ Սերիալը քննադատների կողմից բարեհաճորեն է ընդունվում և հաջողության է հասնում հեռուստատեսային ռեյտինգներում, իսկ դերասանուհին դերակատարման համար արժանանում է քննադատների գովասանքներին։ «The Rolling Stones» ամսագիրը իր հոդվածում, նվիրված կերպարի անալիզին և Սթոուի խաղին, գրում է. «Սթոուն մթագնում է բոլոր մնացած աստղերին իր խռպոտ ձայնով և սառցե հայացքով վախեցնող աշխարհիկ չարագործուհու իր դերում... Էմիի Վանկեմպը ձանձրալի է իր դերում, չնայած ըստ մտահղածության, մենք պետք է կարծես անհանգստանանք նրա ծրագրերով, սակայն իրականում նա մեզ անհետաքրքիր է։ Սթոունը տիրանում է հանդիսատեսին յուրաքանչյուր դրվագում։ Նա ամուսնու սիրուհուն ասում է. «Ամեն անգամ, երբ ես գրկում եմ քեզ, տաքությունը, որն արտազատվում է իմ մարմնից, դա իմ ատելությունն է, որը այրում է քեզ»։ Ի տարբերություն Վանկեմպի, Սթոուն խաղում է եռաչափ կերպարի, նա Վիկտորիային դարձնում է բարդ, երբ նա էության մեջ է մտցնում խիղճ...»[14]: Սթոուն իր դերի համար անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[15]: Նույնպես 2012 թվականին նա եղել է գլխավոր թեկնածուներից մեկը «Էմմի» մրցանակի համար, «Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում[16][17], սակայն շորտ-լիստ այդպես էլ չի ընդգրկվում՝ ի զարմանս բազմաթիվ քննադատների[18][19]:

2012 թվականին «People» ամսագիրը Սթոուին հինգերորդ տեղն է հատկացնում «Աշխարհի ամենագեղեցիկ կանայք» ցուցակում[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից Սթոուն ամուսնացած է հեռուստատեսային դերասան Բրայան Բենբենի հետ, նրանք ունեն Մեյ անունով աղջիկ, ով ծնվել է 1996 թվականին[20]: Երբ Սթոուն ընդմիջում է տալիս կարիերային, նա բնակություն է հաստատում Տեխասի իր ռանչոյում։ 2010 թվականին նա օգնություն էր ցույց տալիս Հայիթիում տեղի ունեցած բնական արհավիրքներից տուժածներին[21]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1982 Գանգսետարական քրոնիկներ Gangster Wars Ռութ Լասկեր
1987 Լրտեսություն Stakeout Մարիա Մակգուաեր
1988 Տրոպիկական ձյուն Tropical Snow Մարինա
1989 Այդ գրազը հարկ է հաղթել Worth Winning Վերոնիկա Բրիսկոու
1990 Վրիժառություն Revenge Միրեյա Մենդես
Երկու Ջեյք The Two Jakes Լիլիան Բոդին
1991 Երկիրը պահարանում Closet Land
1992 Անօրինական ներխուժում Unlawful Entry Կարեն Կարր
Վերջին մոհիկանը The Last of the Mohicans Կորա Մոնրո
1993 Եվս մեկ լրտեսություն Another Stakeout Մարիա Մակգուաեր կամեո
Կարճ պատմություններ Short Cuts Շերի Շեպարդ
1994 Ճենապակե լուսին China Moon Ռեյչել Մոնրո
Ակնթաթ Blink Էմմա Բրոդի
Վատ աղջիկներ Bad Girls Կոդի Զամորա
1995 12 կապիկ 12 Monkeys Քեթրին Ռեյլի
1998 Առաջարկություն The Proposition Էլեոնորա Բարնետ
Սիրո փոփոխականությունը Playing by Heart Գրեյսի
1999 Գեներալի աղջիկը The General’s Daughter ավագ ուորեն-սպա Սառա Սանհիլ
2001 Եկվորը Impostor Մայա Օլհեմ
2002 Մենք եղել ենք զինվոր We Were Soldiers Ջուլիա Մուր
Վրիժառության հրեշտակ Avenging Angelo Ջենիֆեր Բարետ Ալիգիերի
2003 Օկտան Octane Սենգա Ուիլսսոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1978 Բարետա Baretta Աննա «The Marker» դրվագ
Զարմանահրաշ Մարդ-սարդը The Amazing Spider-Man Մարիա Կալդերոն «Escort to Danger» դրվագ
Սուրբ Ծնունդ The Nativity Աստվածամայր Մարիա Հեռուտաֆիլմ
Գազանորս The Deerslayer Հեթի Հութեր Հեռուտաֆիլմ
1979 Բարնաբի Ջոնս Barnaby Jones Դիանա «School of Terror» դրվագ
1980 Նախնիների երկիրը Beulah Land Սելմա Կենդրիկ Դևիս Մինիսերիալ
Փոքրիկ տնակ պրերիայում Little House on the Prairie Էնի Կրեյն «Portrait of Love» դրվագ
1981 Որսորդ Ջոն Trapper John, M.D. Քեսսի «Creepy Time Gal» դրվագ
Գանգստերական քրոնիկներ The Gangster Chronicles Ռութ Լասկեր Հեռուստաֆիլմ
1984 Ամազոնուհիներ Amazons Բժիշկ Շարոն Ֆիլդս Հեռուստաֆիլմ
1986 Արյուն և խոլորձ Blood & Orchids Հեսթեր Էշլի Մերդոկ Հեռուստաֆիլմ
2002 Հիասքանչ Էմբերսոնները The Magnificent Ambersons Իզաբել Էմբերսոն Հեռուստաֆիլմ
2005 Փրկել Միլիին Saving Milly Միլի Հեռուստաֆիլմ
2006 Հարավային հարմարավետություն Southern Comfort Շառլոտա Հեռուստասեսային օդաչու
2007 Ռեյնս Raines Բժիշկ Սամանթա Կել 6 դրվագ
2009 Սուրբծննդյան հույս The Christmas Hope Պատրիցիա Էդիսոն Հեռուստաֆիլմ
2011—2015 Վրիժառություն Revenge Վիկտորիա Գրեյսոն Կանոնավոր դեր, 89 դրվագ

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1993 Վենետիկի կինոփառատոն Վիլպիի Գավաթ լավագույն դերասանական կազմի համար «Կարճ պատմություններ» Հաղթանակ
1994 ԱՄՆ կինոքննադատների ազգային միություն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանական կազմ կինոֆիլմում Հաղթանակ
1996 Science fiction magazine Լավագույն դերասանուհի կինոֆիլմում «12 կապիկ» Հաղթանակ
«Սատուրն» Լավագույն կինոդերասանուհի Առաջադրված
2000 Blockbuster Entertainment Awards Երկրորդ պլանի սիրելի դերասանուհի «Գեներալի աղջիկը» Առաջադրված
ALMA Լավագույն դերասանուհի կինոֆիլմում Առաջադրված
2003 American Veterans Award Լավագույն դերասանուհի «Մենք եղել ենք զինվորներ» Հաղթանակ
2005 Imagen Foundation Awards Լավագույն դերասանուհի «Փրկել Միլիին» Հաղթանակ
2012 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում «Վրիժառություն» Առաջադրված
GLAAD Տարվա հեռուստաաստղ Առաջադրված
ALMA Լավագույն դերասանուհի հեռուստատեսությունում Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com, searchable at http://www.familytreelegends.com/records/39461
  2. Entertainment Weekly (15 декабря 2011)։ «Golden Globes nominations: 'The Artist,' 'The Descendants' lead pack of nominees»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-26-ին։ Վերցված է 2011-12-15 
  3. 3,0 3,1 «PEOPLE's 2012 World's Most Beautiful Woman»։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 «Madeleine Stowe - Biography»։ Turner Classic Movies։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  5. «Stakeout (1987)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2012-06-11 
  6. Associated Press (2 сентября 1987)։ «'Stakeout' Ranks No. 1 In Box-Office Sales»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  7. «Tropical Snow (1988)»։ AllRovi։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  8. «Worth Winning»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11։ «Domestic Total Gross: $3,690,328» 
  9. «Awards for Madeleine Stowe»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  10. Madeleine Stowe — Biography
  11. «Impostor»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11։ «Domestic: $6,285,176 77.2% + Foreign: $1,860,373 22.8% = Worldwide: $8,145,549» 
  12. Anita Gates (12 марта 2005)։ «When the Course of True Love Is Derailed by Disease»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2012-06-11 
  13. TV Guide News (27 февраля 2006)։ «IN OTHER FALL PILOT NEWS...»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  14. Sheffield Rob (4 января 2012)։ «The New Queen of Mean: Madeleine Stowe of 'Revenge' Read more: http://www.rollingstone.com/culture/blogs/pop-life/the-new-queen-of-mean-madeleine-stowe-of-revenge-20120104#ixzz1jLQriaUw»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2012-01-13։ «The Rolling Stones» 
  15. «Golden Globes nominations: 'The Artist,' 'The Descendants' lead pack of nominees»։ Entertainment Weekly։ 15 декабря 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-11 
  16. Joyce Eng (25 июня 2012)։ «Emmys: TVGuide.com's Picks for Lead Actress in a Drama Series»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-14 
  17. Lynette Rice (18 июня 2012)։ «Emmy Watch: Madeleine Stowe looks back at the 'Revenge' finale»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-14 
  18. Zach Johnson (19 июля 2012)։ «2012 Emmy Nominations: Who Got Snubbed?»։ USA Today։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-14 
  19. Tom Gliatto (22 сентября 2012)։ «Emmy Nominations: PEOPLE TV Critic's Take»։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-14 
  20. People Weekly. September 28, 1998, p. 29.
  21. Madeleine Stowe (14 января 2012)։ «Madeleine Stowe Finds Faith Moving Dead Bodies in Haiti»։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-05-ին։ Վերցված է 2012-10-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]