Մարս ծրագիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարս (այլ կիրառումներ)
Մարս ծրագիր, սովետական ավտոմատ միջմոլորակային կայաններով (ԱՄԿ) իրականացվող ծրագիր, ուղղված Մարս մոլորակի և մերձմոլորակային տարածության հետազոտություններին։ Իրականացվել է 1960 թվականից մինչև 1973 թվականները։
Պաշտոնապես հայտարարվել է հետևյալ ԱՄԿ-ների արձակման մասին՝
- Մարս-1, Մ-62 շարքից 1962 թվականին;
- Մարս-2 և Մարս-3 Մ-71 շարքից 1971 թվականին;
- Մարս-4, Մարս-5, Մարս-6 և Մարս-7 Մ-73 շարքից 1973 թվականին։
Մ-60 (1Մ), Մ-62 (2ՄՎ), Մ-69 (3ՄՎ), Մ-71 (4ՄՎ) շարքերի տիեզերական սարքերի անհաջող արձակումների մասին Սովետական Միությունը չէր հայտարարում։ Մարս տեսակի 62Ա և 62Բ սարքերը, որոնք դուրս էին բերվել Երկրի ուղեծիր, ամերիկյան մասնագետների կողմից անվանվել են «Սպուտնիկ 22» և «Սպուտնիկ 24»։
Միջմոլորակային ուղեծիր դուրս եկած 3ՄՎ-4 սարքը ստացավ Զոնդ-2 անվանումը, իսկ Երկրի ուղեծիր դուրս եկած Մարս-3ՄՍ սարքը ստացավ «Կոսմոս-419» նշանակումը։
Առաջին և երկրորդ սերնդի սարքերը նախագծվել են ՀԿԲ-1-ի կողմից, իսկ երրորդ և չորրորդ սերունդները ստեղծվել են Լավոչկինի ԳԱՄ-ի կողմից։
Առաջին և երկրորդ սերնդի սարքերը արձակվում էին 4-աստիճանանի միջին դասի Մոլնիա կրող հրթիռներով, իսկ երրորդ և չորրորդ սերնդի սարքերը՝ ծանր դասի Պրոտոն-Կ հրթիռներով, հավելյալ Դ դասի արագացման հանգույցներով, որպես 4-րդ աստիճան։
Ծրագրի շրջանակներում արձակված սարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1Մ դասի կայաններ - խորհրդային առաջին փորձերը երկու 1Մ դասի կայաններ ուղարկել դեպի Մարս, յուրաքանչյուրն ուներ մոտ 650 կգ զանգված։ Երկուսն էլ արձակվել են 1960 թվականին և չեն կարողացել հասնել ուղեծիր[1]։ Տիեզերանավերը արևմտյան լրատվամիջոցներում ստացել են Մարսնիկ անվանումը։
2ՄՎ դասի կայաններ - Մարս-1-ը արձակվել է 1962 թվականին, սակայն ծագած խնդիրների պատճառով կապն ընդհատվել է կայանի հետ։ Մոտավորապես միաժամանակ երկու այլ կայաններ են արձակվել՝ Մարս-2ՄՎ-4 համար և Մարս-2ՄՎ-3 համար 1, երկու կայաններն էլ ձախողել են կրող հրթիռների խափանումների պատճառով։ Բոլոր կայանները ունեցել են մոտ 900 կիլոգրամ զանգված։
2Մ/Մ69 դասի կայաններ - Մարս-2Մ համար 521 և Մարս-2Մ համար 522 կայանները ավելի ծանր տիեզերանավեր են՝ մոտ 5 տոննա զանգվածով։ Դրանք արձակվել են Պրոտոն-Կ հրթիռներով և իրենցից ներկայացնում էին միայն ուղեծրակայաններ։ Երկուսն էլ ոչնչացվել են արձակման ժամանակ։
3ՄՎ դասի կայաններ - Այս դասի միակ կայանը արձակվել է 1971 թվականի մայիսի 5-ին։ Այն բաղկացած էր միայն ուղեծրակայանից և նախատեսված էր դառնալու առաջին կայանը, որը պետք է մտներ Մարսի ուղեծիր՝ դրանով իսկ հաղթելով ամերիկյան Մարիներ-8 և Մարիներ-9 կայաններին։ Սակայն կրող հրթիռի վերին աստիճանի անսարքության պատճառով այն չկարողացավ հեռանալ Երկրի ուղեծրից[2]։
4ՄՎ դասի կայաններ - 4ՄՎ հենքի վրա ստեղծված առաջին կայաններն էին՝ «Մարս-2» և «Մարս-3», երկու միանման կայաններ, որոնցից յուրաքանչյուրը ուներ ուղեծրակայան և իջեցվող սարք։ Մնացած 4 կայանները ունեին տարբեր կառուցվածքներ, դրանք կամ ուղեծրակայաններ էին, կամ ներառում էին նաև իջեցվող սարքեր։
Չիրականացված առաքելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-4ՆՄ և Մարս-5ՆՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-4ՆՄ և Մարս-5ՆՄ նախատեսվող նախագծերը ավելի ծանր կայաններ էին, որոնք պետք է արձակվեին Ն-1 կրող հրթիռով։ Այս առաքելկություններից մեկով նախատեսվում էր հասցնել Մարսի մակերևույթ Մարսագնաց, իսկ մյուսով վերադարձնել նմուշ մոլորակի մակերևույթից։ Ն-1 հրթիռի բոլոր չորս փորձարկումները ձախողվեցին, և ոչ մի Մարսի հետազոտման առաքելությունում այն չկիրառվեց[3]։
Մարս-5Մ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս 5Մ (կամ Մարս-79) առաքելությունը նմուշների վերադարձի նպատակ ուներ, որով նախատեսվում էր արձակել զույգ կայաններ դեպի Մարս։ Առաքելությունը չեղարկվեց Իգլա համակարգի անկատարության պատճառով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chronology of Mars Exploration». National Space Science Data Center. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
- ↑ «NASA—NSSDC—Spacecraft—Details». Nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ Советский грунт с Марса Արխիվացված Մարտ 4, 2012 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|