Մարս (ԱՄԿ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարս (այլ կիրառումներ)

Մարս ծրագիր, սովետական ավտոմատ միջմոլորակային կայաններով (ԱՄԿ) իրականացվող ծրագիր, ուղղված Մարս մոլորակի և մերձմոլորակային տարածության հետազոտություններին։ Իրականացվել է 1960-ից մինչև 1973 թվականները։

Պաշտոնապես հայտարարվել է հետևյալ ԱՄԿ-ների արձակման մասին՝

Մ-60 (), Մ-62 (2ՄԲ), Մ-64 (3ՄԲ), Մ-69, Մ-71 շարքերի տիեզերական սարքերի անհաջող արձակումների մասին Սովետական Միությունը չէր հայտարարում։ Մարս տեսակի 62Ա և 62Բ սարքերը, որոնք դուրս էին բերվել Երկրի ուղեծիր, ամերիկյան մասնագետների կողմից անվանվել են Սպուտնիկ 22 և Սպուտնիկ 24։

Միջմոլորակային ուղեծիր դուրս եկած 3ՄԲ-4 սարքը ստացավ Զոնդ-2 անվանումը, իսկ Երկրի ուղեծիր դուրս եկած Մ-71Ս սարքը ստացավ Կոսմոս-419 նշանակումը։

Առաջին և երկրորդ սերնդի սարքերը նախագծվել են ՕԿԲ-1-ի կողմից, իսկ երրորդ և չորրորդ սերունդները ստեղծվել են Լավոչկինի անվան ԳԱՄ-ի կողմից։

Առաջին և երկրորդ սերնդի սարքերը արձակվում էին 4-աստիճանանի միջին դասի Մոլնիյա կրող հրթիռներով, իսկ երրորդ և չորրորդ սերնդի սարքերը՝ ծանր դասի Պրոտոն-Կ հրթիռներով, հավելյալ Դ դասի արագացման հանգույցներով, որպես 4-րդ աստիճան։

Ծրագրի շրջանակներում ներգրավված սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]