Մարիա Ֆոլտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ֆոլտին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլեհ.՝ Maria Fołtyn
Ծնվել էհունվարի 28, 1924(1924-01-28)[1][2]
Ռադոմ, Լեհաստան[3]
Երկիր Լեհաստան
Մահացել էդեկտեմբերի 2, 2012(2012-12-02)[1][2] (88 տարեկան)
Վարշավա, Լեհաստան[3]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ԿրթությունԱլեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Ծառայության ոսկե խաչ Վաստակի արծաթե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և «Ժողովրդական Լեհաստանի 40-ամյակ» մեդալ
 Maria Fołtyn Վիքիպահեստում

Մարիա Ֆոլտին (լեհ.՝ Maria Fołtyn, հունվարի 28, 1924(1924-01-28)[1][2], Ռադոմ, Լեհաստան[3] - դեկտեմբերի 2, 2012(2012-12-02)[1][2], Վարշավա, Լեհաստան[3]), լեհ օպերային երգչուհի (սոպրանո), ռեժիսոր, մանկավարժ, Մոնյոշկո երաժշտասերների միության կազմակերպիչ և նախագահ։ Լեհաստանի ժողովրդկան հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1989)։ Լեհական օպերայի աստղ, Վարշավայի Մեծ թատրոնի պրիմադոննա, Լոձի, Լյուբեկի, Լայպցիգի, Համբուրգի և այլ օպերային թատրոնների մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ֆոլտինը ծնվել է 1924 թվականին Ռադոմ քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Գդանսկի միջնակարգ երաժշտական դպրոցը։ Երաժշտական կրթությունը շարունակել է Կատովիցեում Ադամ Դիդուրի ղեկավարությամբ, այնուհետև՝ Սոպոտում։ 1950-1957 թթ. Վարշավայում եղել է Ադա Սարիի ուսանողը։

1950-ական թվականների վերջին սովորել է Իտալիայում պրոֆեսոր Ջուլիո Թեսսայի մոտ Վերչելիում, այնուհետև՝ 1960-ական թվականներին՝ Լայպցիգում (Գերմանիա)։ 1973 թվականին ավարտել է Վարշավայի Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիան։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին առաջին անգամ հանդես է եկել Բալթյան օպերայի բեմում Ստ. Մոնյուշկոյի «Գալկա» օպերայում։ Հաջող ելույթից հետո նրա համար բացվել են մայրաքաղաքային թատրոնների դռները։ Վլադիսլավ Զելենսկու «Goplanie» օպերայում և Լև Շիլլերի «Գալկա» նոր բեմադրությունից հետո օպերայում հանդես է եկել որպես մենակատար։

Բացի Մոնյոշկոյի ռեպերտուարը, կատարել է տասնյակ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում հանդես է եկել Վերդիի, Վագների և Չայկովսկու օպերաներում։ Համերգներով հանդես է եկել Բոննում, Համբուրգում, Հռոմում, Միլանում, Մոսկվայում, Լենինգրադում, Պրահայում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Օտտավայում և շատ այլ քաղաքներում։

Երկու միջազգային մրցույթների դափնեկիր է՝ Վերչելիի (1956) և Չարարտեի (1957)։ 1978-1998 թթ. եղել է Մոնյոշկոյի անվան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Որպես ռեժիսոր՝ նրա առաջին գործը եղել է «Գալկան», որը բեմադրվել է Կուբայում 1971 թվականին, այնուհետև՝ Թուրքիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ճապոնիայում։ Բուդապեշտում եղել է «Սոսկալի բակ» օպերայի բեմադրիչը[4]։

Կրթել ու դաստիարակել է մի շարք օպերային երգիչների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհաստանի վերածննդի շքանշանի Հրամանատարական խաչ աստղով
  • Լեհաստանի վերածննդի շքանշանի ասպետական խաչ, 1953 թ.
  • Վաստակի ոսկե խաչ (Լեհաստան)
  • Վաստակի արծաթե խաչ (Լեհաստան)
  • «Ժողովրդական Լեհաստանի 40- ամյակի» հոբելյանական մեդալ, 1984 թ.
  • «Polonia» միության պատվո շքանշան, 1988 թ.
  • Մոնյուշկո մեդալ, 1996 թ.
  • «400-ամյա Վարշավայի» մեդալ, 1998 թ.
  • Վրոցլավի երաժշտական ակադեմիայի պատվավոր դոկտոր, 2000 թ.
  • Լեհաստանի մշակույթի հիմնադրամի «Złote Berło» մրցանակ և Հազարամյակի բանկի «Ոսկե գավազան»`գեղարվեստական նվաճումների, վոկալային, ռեժիսուրային և մանկավարժական գործունեության համար, ինչպես նաև աշխարհում լեհական երաժշտության տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար, 2007 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 e-teatr.pl (польск.) — 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119528185 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Maria Fołtyn

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆոլտին» հոդվածին։