Ադա Սարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Սարի
Բնօրինակ անունլեհ.՝ Ada Sari
Ծնվել էհունիսի 29, 1886(1886-06-29)[1][2][3][…]
Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4][5]
Երկիր Լեհաստան
Մահացել էհուլիսի 12, 1968(1968-07-12)[1][2][3][…] (82 տարեկան)
Ciechocinek[5]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
Պարգևներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
 Ada Sari Վիքիպահեստում

Ադա Սարի (լեհ.՝ Ada Sari, բնօրինակ անունը (լեհ․)՝ Jadwiga Szajerównaհունիսի 29, 1886(1886-06-29)[1][2][3][…], Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4][5] - հուլիսի 12, 1968(1968-07-12)[1][2][3][…], Ciechocinek[5]), լեհ օպերային երգչուհի (սոպրանո), դերասանուհի և մանկավարժ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի հունիսի 29-ին Գալիցիայի Վադովիցե քաղաքում, փաստաբանի ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հին Սոնչ քաղաք։

Նախնական կրթության ավարտից հետո նա սովորել է երաժշտության և երգեցողության տեսությունը Ցեշինում և Կրակովում։ 1905 թվականին ընդունվել Է Վիեննայի մասնավոր երաժշտական դպրոց, այնուհետև սովորել է Վարշավայի երաժշտական ակադեմիայում, 1907-1909 թվականներին Միլանում սովորել է Անտոնիո Ռուպնիկի մոտ[7], 1909 թվականից հետո՝ Հռոմում։

Ադայի դեբյուտը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին։ Օպերային երգչուհու կարիերայի ընթացքում հանդես է եկել աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում, այդ թվում՝ Լա Սկալայում։

Նրա երգացանկում ընդգրկված էին Վագների, Վերդիի, Գունոյի օպերաների պարտիաները։

1929 թվականի և 1965 թվականի միջև պարբերաբար աշխատել է Մարիանսկե Լազնե քաղաքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապրել է Վարշավայում և իրեն նվիրել դասախոսական գործունեությանը։ Նրա աշակերտներն էին Գալինա Միցկևիչովա դե Լարզակը, Բոգնա Սոկորսկան, Ուրշուլա Տրավինսկա-Մորոզը, Նինա Ստանոն, Մարիա Ֆոլտինը, Զդիսլավ Դոնատը և Լիդիա Կլոբուցկան։ Պատերազմից հետո նա կարճ ժամանակով վերադարձել է օպերային բեմ, սակայն իր կյանքի մեծ մասը տվել է դասավանդմանը։ Ի սկզբանե դասավանդել է Կրակովի կոնսերվատորիայում, ապա Վարշավայի պետական բարձրագույն երաժշտական ուսումնարանում։

Մահացել է 1968 թվականի հուլիսի 12-ին Լեհաստանի Ցեխոցինեկ քաղաքում[7]։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Հին Սոնչում
  • Հին Սոնչի տանը, որտեղ ապրում էր երգչուհին, հուշատախտակ է տեղադրվել ։
  • Լեհաստանում (Նովի Սոնչ քաղաք) անցկացվում է Ադա Սարի անվան միջազգային փառատոնը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 http://janek.czarnieckiego.pl/artysta/ada-sari/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://janek.czarnieckiego.pl/artysta/ada-sari/ (польск.)
  6. Ада Сари
  7. 7,0 7,1 «Ada Sari | Życie i twórczość | Artysta». Culture.pl (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Międzynarodowy Festiwal i Konkurs Sztuki Wokalnej im. Ady Sari Արխիվացված 2021-03-09 Wayback Machine(լեհ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Սարի» հոդվածին։