Վերչելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վերչելիից)
Վերչելլի
Vercelli
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՊիեմոնտ
ԳավառՎերչելի
Մակերես79 կմ²
ԲԾՄ130±1 մետր
Բնակչություն44 967 մարդ (2004)
Խտություն569 մարդ/կմ²
Տեղաբնականունvercellesi
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+39 0161
Փոստային ինդեքս13031
Փոստային դասիչ13100
Ավտոմոբիլային կոդVC
ISTAT002158
Պաշտոնական կայքcomune.vercelli.it
Վերչելլի (Իտալիա)##
Վերչելլի (Իտալիա)
Վերչելլի (Պիեմոնտ)##
Վերչելլի (Պիեմոնտ)

Վերչելլի (իտալ.՝ Vercelli), կոմունա Իտալիայում՝ Պիեմոնտ մարզի Վերչելլի գավառում, որի վարչական կենտրոնն է հանդիսանում։ Զբաղեցնում է 79 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 46.308[1], 2021 թվականի մայիսի 31-ի տվյալներով՝ 45.631 Dato Istat Արխիվացված 2021-10-06 Wayback Machine - Popolazione residente al 31 maggio 2021։ Բնակչության խտությունը՝ 569 մարդ/կմ²։ Հեռախոսային կոդը՝ +39 0161։ Փոստային ինդեքս 13031։ Կոմունայի տոնը նշվում է ամեն տարվա օգոստոսի 1-ին։

Հիմնականում բրնձի մշակությամբ հայտնի գյուղատնտեսական տարածաշրջանի համաիտալական և եվրոպական առևտրային կենտրոն է[2][3], երկաթուղային և ավտոմայրուղային հանգույց[4]։ Քաղաքում զարգացած են նաև մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, փայտանյութի, ցեմենտի, երաժշտական գործիքների արտադրությունը։ Եկամտի կարևոր աղբյուր է դարձել նաև պատմա-մշակութային բազմաթիվ հուշարձանների առկայության և մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպման շնորհիվ բավականին զարգացած զբոսաշրջությունը[5][6]։

Այստեղ է գտնվում աշխարհի առաջին պետականորեն ֆինանսավորված համալսարանը՝ հիմնադրված 1228 թվականին[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերչելլին հնում եղել է լիգուրիական բնակավայր, այնուհետև հինհռոմեական մունիցիպիում՝ municipium Vercellae, Տակիտոսի բնորոշմամբ՝ "firmissima Municipia"[8]: Մեր թվականությունից առաջ 101 թվականին Վերչելլիի մերձակայքում՝ Ռաուդի դաշտում (Campi Raudi), հռոմեացի զորավար Մարիուսը ջախջախել է կիմերներին։ Մեր թվականության IV դարից Վերչելլին եղել է եպիսկոպոսական նստավայր, Հռոմի անկումից հետո դարձել է լանգոբարդյան իշխանության, ավելի ուշ՝ ֆրանկյան կոմսության մայրաքաղաք։ 1335 թվականից գտնվել է Միլանի Վիսկոնտիների, 1427 թվականից՝ Սավոյի դուքսերի տիրապետության տակ, հետագայում կիսել Պիեմոնտի մարզի ճակատագիրը։

Քաղաքում պահպանված պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններիվ հիշատակության են արժանի հատկապես ամրոցը (XIII դ.), տաճարը (XVI, XVIII դ., զանգակատունը՝ kampanila-ն - XII դ.), Սան Ջուլիանո (XII դ.), Սան Բեռնարդո (XII դ.), Սան Ֆրանչեսկո (XIII դ.), Սան Պաոլո (XII, XVII դդ..), Սան Քրիստոֆորո (XVI դ.) եկեղեցիները, Սանտ Անդրեա բազիլիկը (1224 թ.), միջնադարյան հիվանդանոցը (XIII դ.), բազմաթիվ պատմական շենքեր, պալատներ, այդ թվում՝ Casa Paolo (XII, XVII դդ.), Casa Ceritori (1496 թ.), Palazzo Borgogna (1836 թ.):

Վերչելլիում է որպես եպիսկոպոս ծառայել սուրբ Եվսեբիոսը (մոտ.283-371 թթ.):

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամիլլո Լեոնեի թանգարան[9]
  • «Ֆրանչեսկո Բորգոնյա» թանգարան

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statistiche I.Stat». ISTAT. 28. 12. 2012.
  2. Cita web|url=http://enterisi.it/upload/enterisi/documentiallegati/La%20risicoltura%20e%20la%20filiera%20risicola%20in%20Italia%202014_13660_369.pdf%7Ctitolo=La(չաշխատող հղում) risicoltura in Italia|sito=www.enterisi.it|formato=PDF|accesso=16/08/2020
  3. Cita web|url=http://www.colturaecultura.it/content/risicoltura-vercellese%7Ctitolo=Il(չաշխատող հղում) riso - La coltivazione del riso nella zona di Vercelli. Coltura & Cultura|sito=www.colturaecultura.it|accesso=16/08/2020
  4. Cita news|autore=|url=http://torino.repubblica.it/cronaca/2017/09/25/news/amazon_spedito_il_primo_articolo_da_vercelli_festa_con_il_sindaco_nel_nuovo_stabilimento-176493814/%7Ctitolo=Amazon(չաշխատող հղում): spedito il primo articolo da Vercelli, festa con il sindaco nel nuovo polo logistico|pubblicazione=Repubblica.it|data=25 settembre 2017|accesso=17/08/2020
  5. Cita web|url=http://images.vc.camcom.it/f/studiestatistica/68/6851_CCIAAVC_1662016.pdf%7Ctitolo=Turismo(չաշխատող հղում) Biellese e Vercellese 2015|sito=http://www.vc.camcom.gov.it%7Cdata=2016%7Cformato=PDF%7Caccesso=17/08/2020
  6. Cita news|autore=|url=http://www.lastampa.it/2017/04/06/edizioni/vercelli/in-aumento-i-visitatori-ma-solo-per-il-turismo-mordi-e-fuggi-IhfqxCrEuDST3rOsDbONwM/pagina.html%7Ctitolo=In(չաշխատող հղում) aumento i visitatori, ma solo per il turismo “mordi e fuggi”|pubblicazione=La Stampa|data=15 luglio 2016|accesso=17/08/2020
  7. Cita libro|autore=Hilde de Ridder-Symoens|titolo=A History of the University in Europe: Volume 1, Universities in the Middle Ages|anno=2003|editore=Cambridge University Press|lingua=Inglese|ISBN=0-521-54113-1
  8. Cita libro|autore=Publio Cornelio Tacito|titolo=Storie|edizione=|anno=1996|editore=BUR-Classici. Biblioteca Universale Rizzoli|posizione=Libro I, 70
  9. «Museo Leone Vercelli | Home».
  10. 10,0 10,1 collegamento interrotto|1=[1](չաշխատող հղում) |data=aprile 2018 |bot=InternetArchiveBot

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]