Մասսիմո Ռաների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մասսիմո Ռաների
Ranieri particolare.JPG
Բնօրինակ անունիտալ.՝ Massimo Ranieri
Նաև հայտնի է որպեսMassimo Ranieri
Ծնվել էմայիսի 3, 1951(1951-05-03)[1][2] (68 տարեկան)
Նեապոլ, Իտալիա
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունդերասան, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group և Sony Music
ՊարգևներՍան Ռեմոյի երաժշտական փառատոն, «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և Q3772361?
Կայքmassimoranieri.it
Massimo Ranieri Վիքիպահեստում

Մասսիմո Ռաների (իտալ.՝ Massimo Ranieri, մայիսի 3, 1951(1951-05-03)[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի երգիչ, դերասան, թատրոնի ռեժիսոր և հաղորդավար: Սան Ռեմոյի փառատոնի հաղթող՝ 1988 թվականին «Perdere L’amore» երգով: «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկակի մասնակից, ներկայացրել է Իտալիան (1971, 1973): Շատերի կարծիքով՝ Իտալիայի պատմության էստրադայի երգիչներից մեծագույններից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովանի Կալոնեն ծնվել է Ումբերտոյի և Ջուժեպինիի աղքատ ընտանիքում[3]: Որպեսզի ինչ-որ չափով օգնի ծնողներին, Ջովանին շատ վաղ է սկսել աշխատել (առաջին մասնագիտությունների շարքին են պատկանում ենթավարպետը, առաքիչը,թերթ վաճառողը, և միջոցառումների ժամանակ երգող երգիչ): 1964 թվականին նրա վոկալային տվյալները նկատում է Ջիաննի Աթերանոն, ով ավելի ուշ տաղանդավոր երեխային ծանոթացնում է Սերգիո Բրունիի հետ: Նա տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ Ջովանին ստանում է իր առաջին բեմական կեղծանունը՝ Gianni Rock, որով ելույթ է ունենում Academy-ի բակում, Բրուքլինում: Նույն կեղծանունով նաև ձայնագրվում է նրա առաջին մինի սկավառակը: Իր առաջին հոնորար որոշում է տալ իր մեծ քրոջը, ով շատ էր ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ:

1966 թվականը նրա կարիերայում դարձավ շրջադարձային տարի, որի արդյունքում Ջովաննի Կալոնեն ընդմիշտ դառնում է Մասսիմո Ռաների: Այդպիսի անուն ընտրել են, որպեսզի ցույց տան պատվախընդրությունը (իտալ.՝ massimo - առավելագույն), իսկ ազգանունը Մոնակոյի իշխանի Ռենե III-ի հարգման օրն է: Միայն թե առաջին աշխատանքներ ստորագրվել են պարզապես Ռաների, հետագայում ավելալացվել է նաև Մասսիմո անունը:

Նույն թվականին նա մասնակցել է հայտնի հեռուստատեսային էստրադային Canzonissima ծրագրին՝ L’amore è una cosa meravigliosa երգով: Այն եղել է առաջին մեծ հաջողությունը:

1967 թվականին Մասսիմոն հաղթում է Cantagiro փառատոնում՝ Pietà per chi ti ama երգով[4]: Հաջորդ տարի առաջին անգամ մասնակցում է Սան Ռեմոյի փառատոնին՝ Da bambino երգով:

1969 թվականին Ռաներին ելույթ է ունենում Սան Ռեմոյի բեմում՝ Quando l’amore diventa poesia երգով: Նա կրկին վերադառնում է փառատոնին 19 տարի անց: Հետագայում մասնակցել է Cantagiro-ին՝ Rose Rosse երգով: Երգի հաջողությունը խլացուցիչ էր: Այն 13 շաբաթ շարունակ գտնվել է ազգային հիթ շքերթի երկրորդ հորիզոնականում և զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը վաճառքի իտալական շքերթում 1969 թվականին: Երգը նաև կատարվել է իսպաներենով, բայց ոչ միայն Իսպանիայում և Լատինական Ամերիկայում թողարկելու համար, այլև Ճապոնիայի համար: Ինչպես նաև 1969 թվականին Մասսիմոն մասնակցել է Canzonissima ծրագրին՝ Rose Rosse, 'O sole mio երգերով և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Se bruciasse la città երգով: 1970 թվականի հունվարին թողարկվել է նրա առաջին Massimo Ranieri ալբոմը:

1970 թվականից ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում և խաղացել է թատրոնում:

Մասսիմոն երկու անգամ ներկայացրե է Իտալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթին, 1971 թվականին զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը՝ «L’amore è un attimo» երգով, իսկ 1973 թվականին՝ տասներեքերորդ հորիզոնականը՝ «Chi sarà» երգով:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 - Lassù qualcuno mi ama/Un ragazzo come me (Zeus; как Gianni Rock)
  • 1964 - Preghiera/Una bocca, due occhi e un nome (Zeus; как Gianni Rock)
  • 1964 - Se mi aspetti stasera/La prima volta (Zeus; как Gianni Rock)
  • 1964 - Tanti auguri señora/Non chiudere la porta (ZeusZeus; как Gianni Rock)
  • 1966 - L’amore è una cosa meravigliosa/Bene mio (CGD; как Ranieri)
  • 1967 - Pietà per chi ti ama/No, mamma (CGD; как Ranieri)
  • 1968 - Da bambino/Ma l’amore cos'è (CGD)
  • 1968 - Preghiera per lei/Cento ragazzine (CGD)
  • 1968 - Rose rosse/Piangi piangi ragazzo (CGD)
  • 1969 - Quando l’amore diventa poesia/Cielo blu (CGD)
  • 1969 - Il mio amore resta sempre Teresa/Rose rosse (CGD)
  • 1969 - Se bruciasse la città/Rita (CGD)
  • 1969 - 'O sole mio/Ma l’amore cos'è (CGD)
  • 1970 - Sei l’amore mio/Fai di me quello che vuoi (CGD)
  • 1970 - Le braccia dell’amore/Candida (CGD)
  • 1970 - Sogno d’amore/Mio caro amore evanescente e puro (CGD)
  • 1970 - Vent’anni/Io non avrò (CGD)
  • 1971 - L’amore è un attimo/A Lucia (CGD)
  • 1971 - Io e te/Adagio veneziano (CGD)
  • 1971 - Via del Conservatorio/Momento (CGD)
  • 1972 - 'O surdato 'nnammurato/Lacreme napulitane (CGD)
  • 1972 - La tua innocenza/Ti ruberei (CGD)
  • 1972 - Amore cuore mio/Io di più (CGD)
  • 1972 - Erba di casa mia/L’infinito (CGD)
  • 1973 - Chi sarà/Domenica domenica (CGD)
  • 1973 - Chiove/Reginella (CGD)
  • 1973 - Amo ancora lei/Tu sei bella come il sole (CGD)
  • 1974 - Immagina/Se tu fossi una rosa (CGD)
  • 1974 - 'A tazza 'e cafè/Tu ca nun chiagne (CGD)
  • 1974 - Te voglio bene assaie/A serenata 'e Pulicenella (CGD)
  • 1974 - Per una donna/Cara libertà (CGD)
  • 1975 - Si ricomincia/23, rue des lillas (CGD)
  • 1976 - Dal primo momento che ti ho vista/La mia boheme (CGD)
  • 1978 - La faccia del mare/Odyssea (CGD)
  • 1988 - Perdere l’amore/Dove sta il poeta (WEA Italiana)
  • 1992 - Ti penso/La notte (WEA Italiana)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1970 ֆ Մետելլո Metello Մետելլո Սալանի
1970 ֆ Ճշմարտության փնտրտուքներում Cerca di capirmi Ֆրանկո Բերտոլի
1971 ֆ Դեղձանիկ La sciantosa Տոնինո
1971 ֆ Բուբու Bubù Պերո
1971 ֆ Վտանգավոր լույս երկրի ծայրին The Light at the Edge of the World Ֆելիպե
1971 ֆ Հանդիպում Incontro Սանդրո Զանիկելլի
1972 ֆ Ուսանողը՝ մեղադրված մարդասպանության մեջ Imputazione di omicidio per uno studente Ֆաբիո Սոլ
1974 ֆ Հորեղբոյր աղջիկ La cugina Էնցո
1974 ֆ Գերիները չպետք է մահանան Salvo D'Acquisto Սալվո դ'Ակուիստո
1975 ս Քաղաք փողոցի եզրին Una città in fondo alla strada Լուպո
1976 ֆ Մահացու կատաղություն Con la rabbia agli occhi Անջելո
1976 ֆ Վերջին հերթ L'ultima volta Սանդրո
1978 ս Պատմություններ Կամորի մասին Storie della Camorra Ջեննարո Աբատեմաջո
1979 ֆ Լինում է և ավելի վատ La patata bollente Կլաուդիո
1981 ֆ Հաբիբի, իմ սեր Habibi, amor mío
1981 ֆ Մաքուր և առաքինի Casta e pura Ֆերնանդո
1981 ֆ Սիրո ծառա Priest of Love Պերո Պինի
1981 ֆ Վերջին անգամ միասին L'ultima volta insieme Պաոլո Անտոնելլի
1981 ս Ցելյուլոիդային տղաներ I ragazzi di celluloide Նիկոլա
1981 ֆ Կարաբիներ Il carabiniere Պաոլո Պալումբո
1982 ֆ Կախարդական առագաստ La vela incantata Անժելո
1983 ֆ Կապված նուրբ ընկերությամբ Legati da tenera amicizia Դորինո
1984 ս Հսկա կաղնու ստվերում All'ombra della grande quercia Մասսիմո
1984 ս Ցելյուլոիդային տղաներ 2 I ragazzi di celluloide 2 Նիկոլա
1986 ֆ Սիրային վավերագիր Atto d'amore Չիրո
1987 ս Վեզուվիայի սև ստվերը L'omara nera del Vesuvio Տոնի Կարիտա
1987 ս Lo scialo Lo scialo Ջովաննի
1988 ս Շանտաժ Il ricatto կոմիսար Մասսիմո Ֆեդելի
1991 ս Երեխաները խավարում Il ricatto 2 կոմիսար Մասսիմո Ֆեդելի
1995 ֆ Գումարի գինը Il prezzo del denaro
1996 ֆ Տունը, որտեղ ապրում է Կորիննան La casa dove abitava Corinne Լեոնարդի
1998 ֆ Սև հրեշտակ Angelo nero կոմիսար Վանցի
1999 ֆ Volare! Volare! Անտոնիո
1999 ֆ Սիրի՛ր թշնամուդ Ama il tuo nemico Դոն Պաոլո
2000 ֆ Համբույր խավարում Un bacio nel buio
2002 ֆ Գիշերվա խորությունը Fondali notturni Պեպպինո
2002 ֆ Ես կփրկեմ քեզ Io ti salverò Ուգո Գուերրա
2002 ֆ Ընտանեկան կապեր Legami di famiglia Լուկա
2002 ֆ Պատերազմի և ընկերության պատմություն Storia di guerra e d'amicizia Ջովաննի
2003 ս Camera Cafè Camera Cafè Անսելմո Պեդոնե
2004 ֆ Մարդկային ժանր- Մաս 1. Փարիզեցիներ Le genre humain - 1ère partie: Les Parisiens Մասսիմո
2005 ֆ Սիրելու համարձակություն Le courage d'aimer Մասսիմո
2005 ֆ Փախուստ Fuga
2007 ֆ «Օդաչու» օպերացիա Operazione pilota Ռաֆաելլե
2007 ֆ Խաբկանքի մատանիում Senza via d'uscita - Un amore spezzato Մատեո Դելլա Տորրե
2007 ֆ Զրո քաղաքացի Civico zero Ջուլիանո
2008 ֆ Վերջին Պուլչինելլան L'ultimo Pulcinella Միկելանջելո
2010 ֆ Կին և տղամարդիկ Ces amours-là երգիչ ճամբարում
2010 ֆ Կիրք Passione Մասսիմո Ռաների
2010 ֆ Ֆիլումենա Մարտուրանո Filumena Marturano Դոմենիկո Սորիանո
2011 ֆ Նեապոլ՝ միլիոնատերերի քաղաք Napoli milionaria Ջեննարո Իովինե
2011 ֆ Անտոնիո Ֆրանկոնիի զարմանալի արկածները La meravigliosa avventura di Antonio Franconi Անտոնիո Ֆրանկոնի
2011 ֆ Ուրվականներ Questi fantasmi Պասկուալե Լոյակոնո
2011 ֆ Կապիտան Բազիլիկ 2 Capitan Basilico 2 ձկնորս
2011 ֆ Ցնցում Scossa Սալվատոր
2012 ֆ Շաբաթ, կիրակի, երկուշաբթի Sabato, domenica e lunedì Պեպպինո Պրիորե
2016 ֆ Դավեր La macchinazione Պեր Պաոլո Պազոլինի

Մասսիմո Ռաների մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերը նկարահանված են իտալերենով:

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976: Napoli chi resta e chi (Raffaele Viviani), ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
  • 1976: In memoria di una signora amica (Giuseppe Patroni Griffi), ռեժիսոր Mario Ferrero
  • 1977: Երևակայական հիվանդ (Մոլիեր), ռեժիսոր Giorgio De Lullo
  • 1977: Շների վալս (Լեոնիդ Անդրեև), ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
  • 1979: Տասներկուերորդ գիշեր (Ուիլյամ Շեքսպիր), ռեժիսոր Giorgio De Lullo
  • 1980: Բարի մարդը Սեզուանից (Բերտոլդ Բրեխտ), ռեժիսոր Ստրելեր Ջորջո
  • 1983: Barnum (Mark Bramble), ռեժիսոր Ennio Coltorti
  • 1984: Varietà, ռեժիսոր Maurizio Scaparr
  • 1987: Pulcinella (Manlio Santanelli), ռեժիսոր Maurizio Scaparro
  • 1988: Rinaldo in campo (Garinei e Giovannini), ռեժիսոր Pietro Garinei
  • 1991: Liolà (Լուիջի Պիրանդելլո), ռեժիսոր Maurizio Scaparro
  • 1993: Teatro Excelsior (Vincenzo Cerami), ռեժիսոր Maurizio Scaparro
  • 1994: L’isola degli schiavi (Մարիվո), ռեժիսոր Ջորջո Ստրեհլեր
  • 1996: Հազար ու մի գիշեր, ռեժիսոր Maurizio Scaparro
  • 1998: Hollywood- Ritratto di un divo, ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
  • 2001: Il grande campione, ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
  • 2007: Սիմֆոնիկ հեքիաթ Պետյան և գայլը
  • 2009: Polvere di Baghdad, ռեժիսոր Maurizio Scaparro
  • 2011: Էժանագին օպերա (Բերտոլդ Բրեխտ), ռեժիսոր Luca De Fusco
  • 2012: Raffaele Viviani Varietà, ռեժիսոր Maurizio Scaparro
  • 2013: Ռիչարդ III (Ուիլյամ Շեքսպիր), ռեժիսոր Массимо Раньери
  • 2016: Teatro Del Porto: Tratto da Scalo Marittimo e Caffé Di Notte e Giorno. Versi Prosa e Musica di Raffaele Viviani, ռեժիսոր Maurizio Scaparro

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատիկական թատրոն
Օպերային բեմադրություններ
Մյուզիքլ
  • Poveri ma belli. Պրեմիերա՝ 2008, Teatro Sistina, Հռոմ

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16 հոկտեմբերի 2002 թվականի Մասսիմո Ռաներին նշանակվել է բարի կամքի դեսպան [[Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն|ՖԱՈ-ում] ][5].:

21 ապրիլի 2009 թվականի իտալացի 55 այլ արտիստների հետ միասին մասնակցել է «Domani 21/04/09» երգի ձայնագրմանը, որի հեղինակն է Մաուրո Պագանին (Mauro Pagani), վաճառքի ամբողջ շահույթը տրամադրվելու է Լ'Աքվիլա-յում գտնվող Alfredo Casella և Teatro Stabile d’Abruzzo կոնսերվատորիաների վերականգնմաը, որոնք ավերվել են 2009 թվականին Լ'Աքվիլայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից մինչ 2010 թվականը ամուսնացած է եղել Լեյլա Մարտունուչչիի հետ, դերասանուհի և երգչուհի, հայտնի է Էսմերալդիայի դերով Նոտր Դամ դե Պարի մյուզիքլի իսպանական տարբերակում:

2007 թվականին, երկարատև դատական վարույթից և գենետիկական փորձաքննության անցկացումից հետո, Մասսիմոն ընդունել է իր արտամուսնական աղջկան՝ Քրիստինային (1971), ում մայրն է համարվում Ֆրանկո Սեբաստյանին: 2011 թվականի հուլիսին դարձել է պապիկ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ջաննի Մորանդի, Էնրիկո Ռուջերի, Ումբերտո Տոցցի
Սան Ռեմոյի փառատոն
1988
Հաջորդող՝
Անա Օկսա, Ֆաուստո Լեալի
Նախորդող՝
Ջաննի Մորանդի
Նիկոլա Դի Բարի
Իտալիան Եվրատեսիլ երգի մրցույթում
Եվրատեսիլ 1971
Եվրատեսիլ 1973
Հաջորդող՝
Նիկոլա Դի Բարի
Ջիլոլա Չինկվետի