Ումբերտո Տոցցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումբերտո Տոցցի
Բնօրինակ անունիտալերեն՝ Umberto Tozzi
Ի ծնե անունիտալերեն՝ Umberto Antonio Tozzi
Ծնվել էմարտի 4, 1952(1952-03-04) (71 տարեկան)
Թուրին, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ
Պարգևներ
Կայքumbertotozzi.com
 Umberto Tozzi Վիքիպահեստում

Ումբերտո Անտոնիո Տոցցի (իտալերեն՝ Umberto Antonio Tozzi, մարտի 4, 1952(1952-03-04), Թուրին, Իտալիա), իտալացի էստրադային երգիչ, կոմպոզիտոր, ով արդեն իսկ վաճառել է ավելի քան 70 միլիոն ձայնագրություն[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական իր կարիերան սկսել է 1968 թվականին՝ 16 տարեկան հասակում՝ անդամագրվելով Off Sound երաժշտախմբին[2]։ 1974 թվականին թողարկել է իր առաջին հիթը՝ „Un Corpo un 'Anima”-ն, որն ընդգրկվել է դեբյուտային՝ Donna Amante Mia (1976) ալբոմում[3]։ 1977 թվականին թողարկելով Ti amo սինգլը՝ ավելի լայն ճանաչում ու համբավ է նվաճել. այդ երգի կատարմամբ ճանաչվել է XIV Festivalbar-ի հաղթող[4][5]։ Հետագայում Ti amo-ն թարգմանվել ու հնչել է բազմաթիվ այլ լեզուներով (այդ թվում՝ իսպաներեն ու ֆրանսերեն)[6]։

1987 թվականին Ումբերտո Տոցցին Ջաննի Մորանդիի և Էնրիկո Ռուջերիի հետ կատարելով Si può dare di più երգը, դարձել է Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնի հաղթող[7]։ Այդ նույն տարում Ռաֆի հետ ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Gente di mare երգի կատարումով և զբաղեցրել 3-րդ տեղը[8]։ 1988 թվականին թողարկել է Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլ սրահում տված համերգի ձայնագրությունը։

2013 թվականին Gloria հիթային երգի նրա տարբերակը[9] կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն օգտագործել է «Ուոլլ սթրիթի գայլը» ֆիլմում, որը հաջորդ տարի առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի[10]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Donna Amante Mia (1976)
  • È nell'aria ... Ti Amo (1977)
  • Tu (1978)
  • Gloria (1979)
  • Tozzi (1980)
  • Notte rosa (1981)
  • Eva (1982)
  • Hurrah (1984)
  • Invisibile (1987)
  • Gli Altri Siamo Noi (1991)
  • Equivocando (1994)
  • Il Grido (1996)
  • Aria e Cielo (1997)
  • Un'altra Vita (2000)
  • Le Parole (2005)
  • Heterogene (2006)
  • Tozzi Masini (2006)
  • Superstar (2009)
  • Yesterday, Today (2012)
  • Ma Che Spettacolo (2015)
Կենդանի կատարումների ձայնագրություններով ալբոմներ
  • In Concerto (1980 – Live)
  • The Royal Albert Hall (1988 – Live)
  • Non Solo Live (2009)
  • 40 Anni Che Ti Amo (2017)
  • Live all'Arena di Verona - 40 Anni Che Ti Amo (2017)
Ժողովածուներ
  • Minuti di un'Eternità (1987 – Greatest hits)
  • Le Mie Canzoni (1991 – Greatest hits)
  • Bagaglio a Mano (1999 – Greatest hits)
  • The Best of (2002 – Greatest hits)
  • Yesterday, Today – The Best of 1976–2012 (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-27-ին։ Վերցված է 2022-06-11 
  2. https://www.allmusic.com/artist/umberto-tozzi-mn0000217761/biography 
  3. https://www.allmusic.com/album/donna-amante-mia-mw0000465641 
  4. http://www.mymovies.it/film/2012/glisquallor/ 
  5. http://www.festivalbar.it/artisti/scheda.php?id=135 
  6. http://www.tgcom24.mediaset.it/spettacolo/umberto-tozzi-e-anastacia-duettano-in-ti-amo-_3060937-201702a.shtml 
  7. http://tvzap.kataweb.it/foto/37435/gloria-e-si-puo-dare-di-piu-a-sanremo-lomaggio-a-bigazzi/?refresh_ce 
  8. http://xoomer.virgilio.it/umberto_tozzi/biografia/index.html 
  9. http://www.mymovies.it/cinemanews/2012/83873/ 
  10. http://thefilmstage.com/reviews/review-the-wolf-of-wall-street/ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Էրոս Ռամացոտի
"Adesso tu" երգով
Սան Ռեմոյի երաժշտական փառատոն
Հաղթող

1987
Հաջորդող՝
Մասսիմո Ռանիերի
"Perdere l'amore" երգով
Նախորդող՝
Ռոմինա Փաուեր & Ալ Բանո
Իտալիան Եվրատեսիլ երգի մրցույթում
1987
(Ռաֆի հետ)
Հաջորդող՝
Լուկա Բարբարոսա