Մասնակից:DoctorLia/Ավազարկղ111

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
DoctorLia/Ավազարկղ111

Առնանդամի քաղցկեղ կամ առնանդամի կարցինոմա, զարգանում է առնանդամի մաշկի կամ հյուսվածքների մեջ: Ախտանիշները կարող են ներառել աննորմալ աճ, խոց առնանդամի մաշկի վրա, արյունահոսություն կամ գարշահոտ արտադրություն[1]։

Ռիսկի գործոններն են՝ ֆիմոզը (երբ առնանդամի գլխիկի մաշկը անհնար է հետ քաշել գլխիկից), քրոնիկ բորբոքումները, ծխելը, HPV վարակը, սրածայր կանդիլոմաները, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը և սեռական հարաբերության վաղ տարիքը[2]։

Առնանդամի քաղցկեղի մոտ 95%-ը տափակ բջջային քաղցկեղ է: Առնանդամի քաղցկեղի այլ տեսակներ, ինչպիսիք են Մերկել-բջջային քաղցկեղը, փոքր բջջային քաղցկեղը և մելանոման, ընդհանուր առմամբ հազվադեպ են: 2020 թվականին այն հանդիպել է 36,000 տղամարդկանց շրջանում և 13,000-ի մահվան պատճառ է դարձել[3]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի քաղցկեղը կարող է դրսևորվել որպես կարմրություն և գրգռվածություն առնանդամի վրա[4][5]։ Առնանդամի քաղցկեղը կարող է ուղեկցվել առնանդամից արտազատուկների դուրսբերման դժվարությամբ կամ առանց դժվարության, այրման կամ քորի զգացումով միզելու ժամանակ(դիզուրիա) և առնանդամից արյունահոսությամբ[4][5]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄԻԱՎ-դրական տղամարդկանց շրջանում առնանդամի քաղցկեղի զարգացման ռիսկը ութ անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ-բացասական տղամարդկանց շրջանում[6][7]։
  • Մարդու պապիլոմավիրուսը(HPV) առնանդամի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն է[8]։ Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC), HPV-ն պայմանավորում է ԱՄՆ-ում տարեկան ախտորոշվող առնանդամի քաղցկեղի 1570 դեպքերից մոտ 800-ը(մոտ 40%)[9][10]։ Կա HPV-ի ավելի քան 120 տեսակ[11]։
  • Սեռական գորտնուկներ, մեծացնում են առնանդամի ինվազիվ քաղցկեղի առաջացման վտանգը մոտ 3,7 անգամ: Առնանդամի քաղցկեղով տառապող տղամարդկանց մոտ կեսը ունի նաև սեռական օրգանների գորտնուկներ, որոնք պայմանավորված են HPV-ով[12]։

Հիգիենա և վնասվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վատ հիգիենա՝ կարող է մեծացնել տղամարդկանց շրջանում առնանդամի քաղցկեղի վտանգը[13][14]։
  • Սմեգմա,սպիտակավուն նյութ, որը կարող է կուտակվել առնանդամի տակ[6][15]։ Ամերիկյան քաղցկեղի միությունը առաջարկում է, որ սմեգման կարող է քաղցկեղածին չլինել, բայց կարող է մեծացնել վտանգը՝ առաջացնելով առնանդամի գրգռում և բորբոքում[6]։
  • Բալանիտ(ծևփուկաբորբ) և առնանդամի վնասվածք՝ առնանդամի գլխիկի բորբոքումը(բալանիտ) մեծացնում է առնանդամի քաղցկեղի ռիսկը մոտ 3,1 անգամ[8]։ Այն սովորաբար առաջանում է վատ հիգիենայի, որոշ օճառների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների կամ հիմնական առողջական վիճակով հետևանքով, ինչպիսիք են ռեակտիվ արթրիտը, վարակը կամ շաքարային դիաբետը [16]։ Առնանդամի փոքր վնասվածքները և քերծվածքները մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը մոտ 3,9 անգամ:
  • Ֆիմոզ․ Ֆիմոզը վիճակ է, երբ առնանդամի գլխիկի մաշկը անհնար է հետ քաշել գլխիկից: Այն համարվում է առնանդամի քաղցկեղի զարգացման զգալի ռիսկի գործոն (հավանականության հարաբերակցությունը 38–65)[8]։ Ֆիմոզը կարող է լինել նաև առնանդամի քաղցկեղի ախտանիշ[17]։
  • Պարաֆիմոզ,իրավիճակ,երբ առնանդամի գլխիկը մերկացնելուց հետո ծայրային թլիպը հնարավոր չի լինում բերել սկզբնական վիճակի[6]։
  • Թլպատում. Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մանուկ հասակում կատարված թլպատումը կարող է ապահովել մասնակի պաշտպանվածություն առնանդամի քաղցկեղից, բայց դա այդպես չէ, եթե կատարվել է չափահաս տարիքում[18]։ Ենթադրվում է, որ ռիսկի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ֆիմոզի ռիսկի նվազեցմամբ[6][18], այլ հնարավոր մեխանիզմները ներառում են սմեգմայի և HPV վարակի ռիսկի նվազեցում[6]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարիք՝ Առնանդամի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում 50 տարեկանից փոքր տղամարդկանց մոտ: Առնանդամի քաղցկեղ ախտորոշված 5 տղամարդկանցից մոտ 4-ը 55 տարեկանից բարձր են[6]։
  • Սկլերոզացված լիխեն(քարաքոս)՝ Այն մաշկի վրա սպիտակ բծեր առաջացնող հիվանդություն է և մեծացնում է առնանդամի քաղցկեղի վտանգը[13][19]։
  • Ծխախոտ՝ Ծխախոտ կիրառումը մեծացնում է առնանդամի քաղցկեղի վտանգը 1,5–6 անգամ՝ կախված ծխելու տևողությունից և գլանակների քանակից[20][8][13]։
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթ՝ Պսորիազով տառապող տղամարդիկ, ովքեր բուժվել են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ և Փսորալեն անունով հայտնի դեղամիջոցով, ունեն առնանդամի քաղցկեղի բարձր ռիսկ[6][13]։

Ախտածագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի քաղցկեղը առաջանում է նախնական ախտահարումներից, որոնք սովորաբար անցնում են ցածր աստիճանից բարձր չարորակության: HPV-ով պայմանավորված առնանդամի քաղցկեղի դեպքում այդ հաջորդականությունը հետևյալն է[20]՝

  1. Թեփուկավոր հիպերպլազիա(քանակի ավելացում),
  2. Ցածր աստիճանի չարորակությամբ առնանդամի ներէպիթելային նորագոյացություն (PIN),
  3. Բարձր աստիճանի չարորակությամբ PIN քաղցկեղ(քաղցկեղ տեղում՝ Բոուենի հիվանդություն),
  4. Առնանդամի ինվազիվ քաղցկեղ

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ոչ դիսպլաստիկ կամ թույլ դիսպլաստիկ ախտահարումները կարող են ուղղակիորեն վերածվել քաղցկեղի: Օրինակ՝ սրածայր կանդիլոմաները[20]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրոլոգիական պաթոլոգիայի միջազգային միությունը (ISUP) խորհուրդ է տալիս օգտագործել p16INK4A իմունային ներկանյութը՝ HPV-ի հետ կապված առնանդամի քաղցկեղի ախտորոշման և դասակարգման նպատակով[21]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի քաղցկեղի մոտ 95%-ը տափակ բջջային քաղցկեղն է: Դրանք դասակարգվում են հետևյալ տեսակների[22]՝

  • հիմային(4%)
  • գորտնուկավոր(6%)
  • հիմային-գորտնուկավոր (17%)
  • բշտիկավոր (8%)
  • պապիլյար (7%)
  • խառը(7%)
  • սարկոմատոիդ կարցինոմա(1%)
  • չդասակարգված(49%)

Կարցինոմաների այլ տեսակներ հազվադեպ են և կարող են ներառել փոքր բջջային, Մերկելային, հստակ բջջային, ճարպային կամ բազալ բջջային ուռուցքներ: Ոչ էպիթելային չարորակ նորագոյացությունները, ինչպիսիք են մելանոմաները և սարկոմաները, նույնիսկ ավելի հազվադեպ են[20]։

Ինչպես շատ չարորակ նորագոյացություններ, առնանդամի քաղցկեղը կարող է տարածվել մարմնի այլ մասերում: Սովորաբար դա առաջնային չարորակ ուռուցք է, սկզբնական տեղը, որտեղից քաղցկեղը տարածվում է մարմնում։ Շատ ավելի քիչ հաճախ դա երկրորդական չարորակ ուռուցք է, որի դեպքում քաղցկեղը տարածվել է առնանդամի վրա այլ տեղից[23]։

Ըստ AJCC TNM ուղեցույցների T դասակարգումը առաջնային ուռուցքի համար հետևյալն է[23]՝

  • TX՝ առաջնային ուռուցքը հնարավոր չէ որոշել,
  • T0՝ առաջնային ուռուցքի նշանները բացակայում են,
  • Tis՝ նախաինվազիվ քաղցկեղ (carcinoma in situ՝ քաղցկեղ տեղում),
  • Ta՝ ոչ ինվազիվ գորտնուկանման քաղցկեղ (verrucous carcinoma),
  • T1a՝ ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածքի վրա, ավշային անոթներ անցած չէ, լավ տարբերակված,
  • T1b՝ ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածքի վրա, անցնում է ավշային անոթներ, վատ տարբերակված,
  • T2՝ ուռուցքը տարածվում է սպունգանման կամ փապարային մարմինների վրա,
  • T3՝ ուռուցքը տարածվում է միզուկի կամ շագանակագեղձի վրա,
  • T4՝ ուռուցքը տարածվում է շրջակա հյուսվածքների վրա,

Առնանդամի քաղցկեղի անատոմիական փուլերը կամ խմբերը հետևյալն են[23]՝

  • 0 աստիճան՝ նախաինվազիվ քաղցկեղ (carcinoma in situ՝ քաղցկեղ տեղում),
  • I աստիճան՝ ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածքի վրա,
  • IIաստիճան՝ վատ տարբերակված , ազդում է ավշային համակարգի վրա կամ տարածվում է այլ օրգաններ,
  • IIIա աստիճան՝ մեկ ավշային հանգույցում մետաստազ,
  • IIIբ աստիճան՝ բազմաթիվ մետաստազներ աճուկային ավշային հանգույցներում,
  • IV աստիճան՝ քաղցկեղը ներխուժել է առնանդամի հարակից կառույցներ, մետաստազներ տվել դեպի կոնքի հանգույցներ, առկա են հեռավոր մետաստազներ։

HPV դրական ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը առնանդամի քաղցկեղում բարձր է` մոտ 40%: HPV16-ը գերակշռող գենոտիպն է, որը կազմում է HPV-դրական ուռուցքների մոտավորապես 63%-ը: Գնդիկավոր/հիմային քաղցկեղների շրջանում HPV-ի տարածվածությունը կազմում է 70-100%, իսկ մյուս տեսակների շրջանում՝ մոտ 30%[20]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HPV պատվաստանյութերը, ինչպիսիք են Գարդասիլը կամ Ցերվարիքսը, կարող են նվազեցնել HPV-ի և առնանդամի քաղցկեղի վտանգը[20][13]։
  • Համարվում է, որ պահպանակների կիրառումը պաշտպանում է HPV-ով պայմանավորված առնանդամի քաղցկեղից[20]։
  • Սեռական օրգանների լավ հիգիենան, որը ներառում է առնանդամի, ամորձու և թլիպի ամենօրյա լվացումը ջրով, կարող է կանխել բալանիտը և առնանդամի քաղցկեղը: Այնուամենայնիվ, պետք է խուսափել կոպիտ բաղադրիչներով օճառներից[24]։
  • Ծխելու դադարեցումը կարող է նվազեցնել առնանդամի քաղցկեղի առաջացման վտանգը[8]։
  • Մանուկ հասակում թլպատումը կարող է մասնակի պաշտպանություն ապահովել առնանդամի քաղցկեղից: Մի քանի հեղինակներ առաջարկել են թլպատումը որպես առնանդամի քաղցկեղի կանխարգելման հնարավոր ռազմավարություն[20][13][25] ։Այնուամենայնիվ, Ամերիկյան քաղցկեղի միությունը մատնանշում է հիվանդության հազվադեպությունը և նշում, որ ոչ Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան, ոչ էլ Կանադայի մանկաբուժության ակադեմիան խորհուրդ չեն տալիս սովորական նորածնային թլպատում կատարել[6]։
  • Ֆիմոզը կարելի է կանխարգելել՝ պահպանելով պատշաճ հիգիենա[24]։
  • Պարաֆիմոզը կարելի է կանխել՝ երկար ժամանակ ծայրային թլիպը հետ քաշված չթողնելով[24]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի քաղցկեղի բուժումը տարբեր է՝ կախված ախտորոշման պահին քաղցկեղի կլինիկական փուլից[26]։ Գոյություն ունեն առնանդամի քաղցկեղի բուժման մի քանի տարբերակներ՝ կախված փուլից: Դրանք ներառում են վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան և կենսաթերապիան: Ամենատարածված բուժումը վիրահատության հինգ տեսակներից մեկն է.

  • Լայն տեղային հեռացում՝ ուռուցքը և շրջակա առողջ հյուսվածքները հեռացվում են
  • Միկրովիրաբուժություն՝ մանրադիտակով կատարված վիրահատությունը կիրառվում է հնարավորինս քիչ առողջ հյուսվածք հեռացնելու համար
  • Լազերային վիրաբուժություն՝ լազերային լույսն օգտագործվում է քաղցկեղային բջիջները այրելու կամ վերացնելու համար,
  • Թլպատում՝ հեռացվում է քաղցկեղային սկզբնական օջախը,
  • Ծայրատում՝ առնանդամի մասնակի կամ ամբողջական հեռացում, հնարավոր է նաև ավշային հանգույցների հետ միասին

Ճառագայթային թերապիայի դերը ներառում է օրգան խնայող մոտեցում առնանդամի քաղցկեղի վաղ փուլերում[27]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների համար կանխատեսումը կարող է զգալիորեն տատանվել՝ կախված թե որ փուլում է եղել: Ընդհանուր առմամբ, որքան շուտ ախտորոշվի քաղցկեղը, այնքան ավելի լավ կլինի կանխատեսումը: Առնանդամի քաղցկեղի տարբեր փուլերի 5-ամյա ընդհանուր ապրելության մակարդակը կազմում է մոտ 50%[23]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի քաղցկեղը զարգացած երկրներում հազվագյուտ է հանդիպում, տարեկան հիվանդացությունը տատանվում է 0.3-ից 1-ը 100000-ից, ինչը կազմում է բոլոր չարորակ նորագոյացությունների 0.4-0.6%-ը[20]։ Տարեկան հիվանդացությունը ԱՄՆ-ում մոտավորապես 1։100000 է, [28] 1։250,000 Ավստրալիայում,[29] իսկ Դանիայում՝ 0,82։100 000: [30] Միացյալ Թագավորությունում տարեկան ամենաքիչը 500 տղամարդու շրջանում առնանդամի քաղցկեղ է ախտորոշվում[12][31]։

Զարգացող երկներում առնանդամի քաղցկեղը շատ ավելի տարածված է: Օրինակ՝ Պարագվայում, Ուրուգվայում, Ուգանդայում և Բրազիլիայում հիվանդացությունը կազմում է համապատասխանաբար 4,2, 4,4, 2,8 և 1,5–3,7 100000-ի դիմաց։[20][8]Հարավային Ամերիկայի որոշ երկրներում, Աֆրիկայում և Ասիայում քաղցկեղի այս տեսակը կազմում է տղամարդկանց չարորակ հիվանդությունների մինչև 10%-ը[20]։

1997 թվականի դրությամբ կյանքի ընթացքում հիվադացության ռիսկը գնահատվել է որպես 1։1437 Միացյալ Նահանգներում և 1։1694-ից Դանիայում[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Signs and Symptoms of Penile Cancer | Signs Of Penile Cancer». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2019-12-18-ին.
  2. Sumedia-Online. «EAU Guidelines: Penile Cancer». Uroweb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-12-18-ին.
  3. «Penile Cancer Factsheet» (PDF). Global Cancer Observatory. Վերցված է 7 January 2022-ին.
  4. 4,0 4,1 Turner, Bruce; Drudge-Coates, Lawrence; Henderson, Sarah (2013-03-20). «Penile cancer: diagnosis, clinical features and management». Nursing Standard (անգլերեն). 27 (29): 50–57. doi:10.7748/ns2013.03.27.29.50.e6135. ISSN 0029-6570. PMID 23634501.
  5. 5,0 5,1 «Signs and Symptoms of Penile Cancer | Signs Of Penile Cancer». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2020-12-08-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «What Are the Risk Factors for Penile Cancer?». www.cancer.org. Վերցված է 2 April 2018-ին.
  7. Bleeker MC, Heideman DL, Snijders PJ, Horenblas S, Meijer CJ (2011). «Epidemiology and Etiology of Penile Cancer». Textbook of Penile Cancer. էջեր 1–11. doi:10.1007/978-1-84882-879-7_1. ISBN 978-1-84882-878-0.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Pow-Sang MR, Ferreira U, Pow-Sang JM, Nardi AC, Destefano V (August 2010). «Epidemiology and natural history of penile cancer». Urology. 76 (2 Suppl 1): S2-6. doi:10.1016/j.urology.2010.03.003. PMID 20691882.
  9. «Penile Cancer». National Cancer Institute. 1980-01-01. Վերցված է 2 April 2018-ին.
  10. https://www.cdc.gov/cancer/hpv/statistics/penile.htm HPV-Associated Penile Cancer Rates by Race and Ethnicity] Centers for Disease Control and Prevention
  11. de Bravo BF, DeSoto M, Seu K (April 2009). «HPV: Q&A». Cancer Prevention and Treatment Fund. Վերցված է August 13, 2013-ին.
  12. 12,0 12,1 «Risks and causes - Penile cancer - Cancer Research UK». cancerhelp.cancerresearchuk.org. 2017-08-30. Վերցված է 2 April 2018-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Minhas S, Manseck A, Watya S, Hegarty PK (August 2010). «Penile cancer--prevention and premalignant conditions». Urology. 76 (2 Suppl 1): S24-35. doi:10.1016/j.urology.2010.04.007. PMID 20691883.
  14. Reis AA, Paula LB, Paula AA, Saddi VA, Cruz AD (June 2010). «[Clinico-epidemiological aspects associated with penile cancer]». Ciencia & Saude Coletiva (պորտուգալերեն). 15 (Suppl 1): 1105–11. doi:10.1590/s1413-81232010000700018. PMID 20640268.
  15. Morris BJ, Gray RH, Castellsague X, Bosch FX, Halperin DT, Waskett JH, Hankins CA (2011). «The Strong Protective Effect of Circumcision against Cancer of the Penis». Advances in Urology. 2011: 812368. doi:10.1155/2011/812368. PMC 3113366. PMID 21687572.
  16. PubMed Health PubMed, Last Reviewed: September 16, 2011
  17. «Symptoms of penile cancer - Penile cancer - Cancer Research UK». cancerhelp.cancerresearchuk.org. 2017-08-30. Վերցված է 2 April 2018-ին.
  18. 18,0 18,1 Larke NL, Thomas SL, dos Santos Silva I, Weiss HA (August 2011). «Male circumcision and penile cancer: a systematic review and meta-analysis». Cancer Causes & Control. 22 (8): 1097–110. doi:10.1007/s10552-011-9785-9. PMC 3139859. PMID 21695385.
  19. Micali G, Nasca MR, Innocenzi D, Schwartz RA (March 2006). «Penile cancer». Journal of the American Academy of Dermatology. 54 (3): 369–91, quiz 391–4. doi:10.1016/j.jaad.2005.05.007. PMID 16488287.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 Bleeker MC, Heideman DA, Snijders PJ, Horenblas S, Dillner J, Meijer CJ (April 2009). «Penile cancer: epidemiology, pathogenesis and prevention». World Journal of Urology. 27 (2): 141–50. doi:10.1007/s00345-008-0302-z. PMID 18607597. S2CID 25742226.
  21. Canete-Portillo S, Velazquez EF, Kristiansen G, Egevad L, Grignon D, Chaux A, Cubilla AL (July 2020). «Report From the International Society of Urological Pathology (ISUP) Consultation Conference on Molecular Pathology of Urogenital Cancers V: Recommendations on the Use of Immunohistochemical and Molecular Biomarkers in Penile Cancer». The American Journal of Surgical Pathology. 44 (7): e80–e86. doi:10.1097/PAS.0000000000001477. PMID 32235153. S2CID 214766446.
  22. «Penile Cancer». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 3 October 2021-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Stage Information for Penile Cancer». National Cancer Institute. 1980-01-01. Վերցված է 3 November 2013-ին.
  24. 24,0 24,1 24,2 Shabbir M, Barod R, Hegarty PK, Minhas S (2013). «Primary prevention and vaccination for penile cancer». Ther Adv Urol. 5 (3): 161–169. doi:10.1177/1756287212465456. PMC 3655354. PMID 23730331.
  25. de Souza KW, dos Reis PE, Gomes IP, de Carvalho EC (March 2011). «[Prevention strategies for testicular and penile cancer: an integrative review]». Revista da Escola de Enfermagem da USP (պորտուգալերեն). 45 (1): 277–82. doi:10.1590/s0080-62342011000100039. PMID 21445520.
  26. Engelsgjerd JS, LaGrange CA (2020). Penile Cancer. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 29763105. Վերցված է 2020-12-07-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  27. Hakenberg OW, Dräger DL, Erbersdobler A, Naumann CM, Jünemann KP, Protzel C (September 2018). «The Diagnosis and Treatment of Penile Cancer». Deutsches Ärzteblatt International. 115 (39): 646–652. doi:10.3238/arztebl.2018.0646. PMC 6224543. PMID 30375327.
  28. The American Cancer Society: Penile Cancer: What is penile cancer? American Cancer Society, Last revised: January 8, 2012
  29. The Official Website of the Royal Australasian College of Physicians, Published September 2010
  30. Frisch M, Friis S, Kjaer SK, Melbye M (December 1995). «Falling incidence of penis cancer in an uncircumcised population (Denmark 1943-90)». BMJ (Clinical Research Ed.). 311 (7018): 1471. doi:10.1136/bmj.311.7018.1471. PMC 2543732. PMID 8520335.
  31. The American Cancer Society: Penile Cancer: What are the key statistics about penile cancer American Cancer Society, Last revised: January 18, 2012
  32. Cold CJ, Storms MR, Van Howe RS (April 1997). «Carcinoma in situ of the penis in a 76-year-old circumcised man». The Journal of Family Practice. 44 (4): 407–10. PMID 9108839.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ

Կատեգորիա:Հիվանդություններ Կատեգորիա:Քաղցկեղներ Կատեգորիա:Ուռուցքաբանություն