Կոնդիլոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնդիլոմա
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ, հիվանդություն և Վարակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9078.1 և 091.3
ՀՄԴ-10A51.3

Կոնդիլոմա (հուն․՝ xoviXcowa — չափից ավելի աճում, պալար, ուռուցք), մարդու մաշկի և լորձաթաղանթների սահմանափակ պտկիկային գերաճումներ, որոնք ունեն բորբոքային բնույթ։ Առաջանում են մարմնի մշտական գրգռման և շփման ենթարկվող հատվածներում։ Տարբերում են լայն կոնդոլիմա, սնկաձև գոյացություններ են՝ լայն հիմքի վրա և հաճախ իրենցից ներկայացնում են սիֆիլիսի երկրորդ շրջանի, գոնոռեայի և ֆրամբեզիայի ախտանշան։ Սրածայր կոնդիլոմա, հարուցիչները վիրուսներն են, ունեն բլթակային կառուցվածք, բարակ ոտիկով։ Մակերևույթը երբեմն կարող է խոցոտվել։ Բուժումը, հիմնական հիվանդության վերացում, էլեկտրակոագուլյացիա, քերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569