Բոուենի հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոուենի հիվանդություն
Բոուենի հիվանդությունը միկրոսկոպի տակ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն և մաշկաբանություն
ՀՄԴ-9230-234
ՀՄԴ-10D04 (ILDS D04.L10)
Անվանվել էJohn Templeton Bowen?
 Bowen's disease Վիքիպահեստում

Բոուենի հիվանդությունը մաշկի հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Առաջին անգամ նկարագրվել է 1912 թվականին՝ ամերիկացի մաշկաբան Ջոն Թեմփլոն Բոուենի կողմից, իսկ 1914 թվականին անվանվել է նրա պատվին։

Էթիոլոգիա, պատոգենես, կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը հանդիպում է մեծ տարիքով մարդկանց մոտ՝ հիմնականում կանանց։ Այն գոյանում է իրանի, վերին վերջույթների և շեքի վրա։ Հիվանդության առաջացումը կախված է մաշկի վնասվածքների, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ինչպես նաև մկնդեղ պարունակող իրերի հետ շփման հետ։

Հիվանդության ժամանակ առաջանում են կարմիր բծեր կամ էլ անկանոն կերպով բազմցող կլորաձև թեփոտում։ Այդ թեփոտումներն առաջանում են կարմիր պզուկների և հանգույցների միախառնումից։ Սպիտակ և դեղին թեփերը հեշտ են հեռացվում։ Թեփը հստակորեն առանձնացված է շրջակա մաշկից և աստիճանաբար աճելով հասնում է մաշկի բարձրությանը։ Աստիճանաբար գործընթացը տարածվում է ամբողջ վերնամաշկի վրա։ Ժամանակի ընթացքում դա վերափոխվում է տափակ-բջջային քաղցկեղի, որը հայնտաբերվել է հենց Բոուենի մոտ։

Ախտորոշման ժամանակ այն պետք է տարբերել պսորիազից, ակտինիկյան կերատոզից և բազալիոամայից։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուենի հիվանդությունը բուժում են կրիոթերապիայով և ճառագայթումով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]