Պարաֆիմոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարաֆիմոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
ՀՄԴ-9605
 Paraphimosis Վիքիպահեստում

Պարաֆիմոզը, իրավիճակ, երբ առնանդամի գլխիկի մերկացնելուց հետո ծայրային թլիպը հնարավոր չի լինում բերել սկզբնական վիճակի։

Պատճառագիտությունը և ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիմոզի կամ քրոնիկ բորբոքման հետևանքով ծայրային թլիպը նեղանում է և ետ բերելիս սեղմում է առնանդամի գլխիկը՝ առաջացնելով սեղմող օղակում (ստրանգուլյացիոն օղ), որը սովորաբար ինքնուրույն հնարավոր չի լինում ուղղել։ Արդյունքում առաջանում է երակային կանգ, առնանդամի գլխիկի այտուց, որն էլ ավելի է խորացնում օղակումը։ Պարաֆիմոզը չվերացնելու դեպքում հնարավոր է զարկերակի օկկլյուզիա և առնանդամի գլխիկի մեռուկացում (նեկրոզ

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ առնանդամի գլխիկը սեղմվում է մոտ 5 րոպե ժամկետով, որի արդյունքում չափսերը փոքրանում են, այտուցը պակասում է, և որևէ յուղային քսուք գլխիկին քսելով՝ փորձում են ուժ գործադրելով ուղղել ծայրային թլիպը։ Եթե վերջինս չի ուղղվում, ապա կատարում են ծայրային թլիպի հատում՝ մեջքային մակերեսով, որից հետո նշանակվում է հակաբորբոքային բուժում։ Բորբոքումը վերանալուց հետո կատարվում է թլպատում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)
  • Campbell-Walsh Urology, 10th Edition (By Alan J. Wein, MD, PhD, Louis R. Kavoussi, MD, Andrew C. Novick, MD, Alan W. Partin, MD, PhD and Craig A. Peters, MD, FACS, FAAP)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարաֆիմոզ» հոդվածին։