Մասնակից:Diana1503/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասկո դա Գամա, Վիդիգեյրայի առաջին կոմս (պորտ.` [ˈvaʃku ðɐ ˈɣɐ̃mɐ], մոտ 1460-ականներից 1524 թ. դեկտեմբերի 24,  պորտուգալացի ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով ծովով հասել է Հնդկաստան: Դեպի Հնդկաստան իր կատարած նախնական ճամփորդությունը (1497–1499) առաջինն էր, որ միավորեց Եվրոպան և Ասիան ծովային ճանապարհով` միավորելով Ատլանտիկ և Հնդկական օվկիանոսները` Արևմուտքը և Արևելքը:

Դա Գամայի` Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործությունը նշանակալից էր հատկապես համաշխարհային կայսրության դարաշրջանի առաջացման և պորտուգալացիների համար, որպեսզի երկարատև գաղութային կայսրություն ստեղծեն Ասիայում: Օվկիանոսով ճամփորդելով` պորտուգալացիները կարողանում էին խուսափել վիճահարույց Միջերկրական ծովով նավարկելուց և վտանգավոր Արաբական թերակղզով անցնելուց: Արտագնա և ետադարձ ճամփորդությունների հեռավորությունների ընդհանուր քանակի շնորհիվ այս արշավը մինչ այդ կատարված ամենաերկար օվկիանոսային ճանապարհորդությունն է համարվում. ավելի երկար, քան Հասարակածից սկսած ամբողջ աշխարհի շուրջ ճանապարհորդությունը [1]:  

Հնդկաստան հասնել փորձող տասնյակ հազարավոր նավաստիներից, կյանքերից և նավաբեկությունների ժամանակ խորտակված նավերից հետո, 1498 թվականի մայիսի 20-ին դա Գաման վայչէջք կատարեց Կալիկուտ: Հնդկական համեմունքների անարգել մուտքը խթանեց Պորտուգալական Կայսրության տնտեսության աճին, ինչը նախկինում տարածվում էր  հյուսիսային և ծովափնյա Արևմտյան Աֆրիկայով:

Հարավային Աֆրիկայից առաջինը ներմուծված համեմունքներն էին պղպեղն ու դարչինը, սակայն շուտով ավելացան նաև Եվրոպայի համար միանգամայն նոր այլ մթերքներ: Այս ապրանքների համար Պորտուգալիան ձեռք բերեց առևտրային մենաշնորհ մի քանի տասնամյակ շարունակ: Մեկ դար էլ չէր անցել, երբ եվրոպական այլ իշխանություններ, մասնավորապես` Հոլանդիայի Հանրապետությունը և Անգլիան, այնուհետև Ֆրանսիան և Դանիան կարողացան վիճարկել Պորտուգալիայի մենաշնորհը և ռազմածովային գերակայութոյունը Քեյփի ճանապարհին:

Դա Գաման գլխավորում էր պորտուգալական Հնդկաստանի 2 նավատորմ` առաջինը և չորրորդը: Վերջինս ամենամեծն էր և շարժվել էր դեպի Հնդկաստան առաջինից վերադառնալուց չորս տարի անց: Իր ներդրումների համար, 1524 թվականին դա Գաման նշանակվում է Հնդկաստանի կառավարիչ` ստանալով փոխարքայի տիտղոս և դառնում է ազնվազարմ`1519 թվականին ստանալով Վիդիգուերայի կոմսի տիտղոս: Հետազոտությունների պատմության մեջ դա Գաման շարունակում է մնալ առաջատար: Ամբողջ աշխարհում հարգանքի տուրքեր են մատուցվել նրա հետազոտություններն ու նվաճումները նշելու համար: Պորտուգալական ազգային էպոսը` Os Lusíadas-ը, Կամոյիսի (1580թ.) կողմից գրվել է ի պատիվ նրա: Դեպի Հնդակստան կատարած նրա առաջին ճամփորդությունը մեծապես համարվում է կարևորագույն փուլ աշխարհի պատմության մեջ, քանի որ այն նշում էր բազմամշակութայնության ծովային փուլի սկիզբը[2]:

2016 թվականի մարտին բազմաթիվ արտեֆակտեր և ծովային մնացորդներ են վերականգնվել Էսմեռալդա նավի ջախջախված հատվածներից. Էսմեռալդան դա Գամայի նավատորմի նավերից էր, որը գտնվել է Օմանի ափին[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գամայի բրոնզե արձանը իր հայրենի Սինեշ քաղաքում:
Վասկո դա Գամա

Վասկո դա Գաման ծնվել է 1460 կամ 1469  թվականին [4] Սինեշ քաղաքում, որը  հարավարևմտյան Պորտուգալիաում գտնվող  Ալենտեխոյի ծովափի նավահանգիստներից մեկն է, հավանաբար Նոսա Սենյորա դաս Սալաս եկեղեցու մոտ գտնվող մի շենքում:

Վասկո դա Գամայի հայրը` Էշտեվան դա Գաման, 1460-ականներին ծառայել է Վիսեուի դուքս` ինֆանտ Ֆերդինանտի ընտանիքում`որպես զորավար: .[5] Նա վերելք է ապրել Սանտիագոյի ռազմական օրդերի շարքերում: 1460-ականներին Էշտեվան դա Գաման նշանակվել է Սինեշի alcaide-mór (քաղաքացիական կառավարիչ) և ղեկավարել է այդ պաշտոնում մինչև 1478 թվականը, ինչից հետո շարունակել է իր գործունեությունը որպես հարկահավաք և շրջանում Օրդերի հրամանատարի պաշտոնակատար:

Էշտեվան դա Գաման ամուսնացել է անգլիական ծագմամբ սերտ կապերով ընտանիքի ժառանգ` Ջոու Սոդրեի (հայտնի է նաև` Ջոու դը Ռեզենդե)դուստր` Իզաբել Սոդրեի հետ [6] : Վերջինիս հայրը և եղբայրները` Վիսենչե Սոդրեն և Բռաս Սոդրեն կապեր ունեին Վիսեուի դուքս` ինֆանտ Դիոգոյի ընտանիքի հետ և նշանավոր գործիչներ էին Օծյալի ռազմական օրդերում: Վասկո դա Գաման ընտանիքի 5 զավակներից 3-րդն էր` ըստ (հնարավոր) տարիքային հաջորդականության` Պաուլո դա Գամա, Ժոաո Սոդրե, Վասկո դա Գամա, Պեդրո դա Գամա և Իրես դա Գամա: Վասկո ուներ նաև մի քույր` Թերեզա դա Գաման (ով ամուսնացել էր Լոպո Մենդես դը Վասկոնսելուսի հետ)[7]:

Շատ քիչ բան է հայտնի դա Գամայի կյանքի վաղ շրջանից։ Պորտուգալացի պատմագետ Տեյշերիա դե Արխաոն նշում է, որ նա կրթությունը ստացել է Էվորա քաղաքում, որտեղ էլ սովորել է մաթեմատիկա և նավավարություն: Կարծիք կա նաև, որ նա ուսանել է աստղագետ և Աբրահամ Սակուտոյին, բայց դա Գամայի կենսագիր Սուբրամանյամը կասկածի տակ է առնում այդ վարկածը[8]:

1480 թվականներին դա Գաման հետևում է իր հորը (ավելի շատ, քան Սոդրեներին) և միանում Սանտիագոյի Օրդերին[9]: Այնտեղի գլխավորն արքայազն Ժուանն էր, ով 1481 թվականին բարձրացավ գահին որպես Պորտուգալիայի Ժուան 2-րդ թագավոր: Ժուան 2-րդը կենտրոնացավ Օրդերի վրա, ինչի շնորհիվ դա Գամայի ակնկալիքները մեծացան:

1492 թվականին Ժուան 2-րդը Վասկո դա Գամային հանձնարարում է ուղևորվել Սետուբալի նավահանգիստ և Ալգարվի՝ ֆրանսիական նավերը գրավելու` ի պատասխան խաղաղ ժամանակ պորտուգալական նավերը թալանելու: Այս հանձնարարությունը դա Գաման արագ և հաջող կատարեց[10]:

Դա Գամայի հետախուզությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի առաջին կեսերից արքայազն Հենրի Ծովագնացի կազմակերպած պորտուգալական արշավանքները հասնում են դեպի Աֆրիկայի ափամերձ շրջաններ` գլխավորապես Արևմտյան Աֆրիկայի գանձերը (հատկապես ոսկի) գտնելու նպատակով: Դրանք հարստացրին պորտուգալացիների ծովային գիտելիքները, but had little profit to show for the effort. 1460 թվականին Հենրիի մահից հետո, Պորտուգալիայի թագավորը այդքան էլ հետաքրքրված չէր այս փորձը շարունակելով և 1469 թվականին թույլ տվեց, որպեսզի անտեսված աֆրիկյան ձեռնարկությունը ներառվի Ֆերնաո Գոմեսի կողմից ղեկավարվող լիսաբոնյան մասնավոր առևտրական համընկերության մեջ: Մի քանի տարիների ընթացքում Գոմեսի նավապետները ընդլայնեցին պորտուգալացիների գիտելիքները Գվինեական ծոցով մեկ` ոսկու փոշու, մելեգուետա պղպեղի, փղոսկրի և ստորին Սահարայի ստրուկների առևտրով զբաղվելով: Երբ Գոմեսի կանոնադրությունը վերահաստատվեց 1474 թվականին, արքայազն Ժուանը(ապագա` Ժուան 2-րդ) խնդրեց հորը Պորտուգալիայի Աֆոնսո 5-րդին` աֆրիկյան կանոնադրությունն իրեն փոխանցել[11]:

Վասկո դա Գաման մեկնում է Պորտուգալիայում Լիսաբոնի նավահանգստից

1481 թվականին թագադրվելուց հետո, Պորտուգալիայի Ժուան 2-րդ թագավորը իրականացրեց մի շարք երկարատև բարեփոխումներ: Ֆեոդալական ազնվականությունից անկախանալու համար, Ժուան 2-րդ-ը պետք է կառուցեր արքայական հարստություն, իսկ դրան հասնելու ճանապարհը նա համարում էր թագավորական առևտուրը: Ժուան 2-րդի հսկողությամբ ոսկու և ստրուկների առևտուրը Հարավային Աֆրիկայում մեծապես ընդլայնվեց: Նա մտադիր էր նաև Եվրոպայի և Ասիայի միջև հաստատել մեծ շահույթներ բերող համեմունքների առևտրի կապեր գլխավորապես հողի միջոցով: Այդ ժամանակ սա, ըստ էության, մենաշնորհված էր Վենետիկի Հանրապետությանը, որը ցամաքային ճանապարհներ էր մշակում Լևանտի և Եգիպտոսի նավահանգիստների վրայով, Կարմիր ծովով դեպի Հնդկաստանի համեմունքի խանութներ: Ժուան 2-րդը նոր հանձնարարություն տվեց իր նավապետներին. Աֆրիկայի մայրցամաքով նավարկելով` դեպի Ասիա տանող ծովային ճանապարհ գտնել[12]:

Այդ ժամանակ Վասկո դա Գաման 20 տարեկան էր, արքայի ծրագրերը իրականացան եզրին էին: 1487 թվականին Ժուան 2-րդը երկու լրտես է ուղարկում` Պերու դա Կովիլյային և Աֆոնսո դը Պայվային, Եգիպտոսով, արևմտյան Աֆրիկայով և Հնդկաստանով` համեմունքների խանութների և առևտրական ճանապարհների մասին մանրամասները հետախուզելու համար: Շուտով տեղի ունեցավ կարևոր բացահայտում, երբ Ժուան 2-րդի նավապետ Բարդուղիմեոս Դիաշը 1488 թվականին վերադարձավ Բարեհուսո հրվանդանի շուրջ պտույտ կատարելուց. նա հայտնաբերել էր Ձկան գետը(Rio do Infante) ժամանակակից Հարավաֆրիկայում և համոզվել էր, որ անհայտ ծովափը ձգվում է դեպի հյուսիս-արևելք [13]:

Անհրաժեշտ էր մի հետազոտող, ով կարող էր ապացուցել կապը Դիաշի և դա Կովիլյայի, Պայվայի բացահայտումների միջև և միավորել այս առանձին հատվածները պոտենցյալ շահութաբեր Հնդկական օվկիանոսով ձգվող առևտրային ճանապարհի մեջ:


Առաջին նավագնացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1497 թվականի հուլիսի 8-ին Վասկո դա Գաման գլխավորեց 4 նավից և 170 հոգանոց նավակազմից բաղկացած նավատորմ: Ճամփորդության ընթացքում անցած` Աֆրիկայից դեպի Հնդկաստան ճանապարն ավելի երկար էր, քան հասարակածի շուրջ: Ծովագնացների մեջ էին Պորտուգալիայի ամենափորձառուները` Պերու դ'Ալենքեր, Պեդրո Էսկոբար, Ժուոու դը Կոիմբրա և Աֆոնսո Գոնսալվես: Հստակ հայտնի չէ, թե քանի մարդ կար յուրաքանչյուր նավի կազմի մեջ, բայց մոտավորապես 55-ը վերադարձան, իսկ 2 նավ կորսվեց: Նավերից 2-ը նավագնացության համար նոր պատրաստված կարակներ էին, իսկ մյուսները` կարավելլա և մթերանավակ:

4 նավերն էին

  • Սան Գաբրիել (նավապետ՝ Վասկո դա Գամա); կարակ, տարողությունը` 178 տոննա, երկ.` 27 մ, լայն.` 8,5 մ, նախագիծ` 2.3 մ, 372 մ² նավարկություն
  • Սան Ռաֆայել, (նավապետ՝ Պաուլո դա Գամա), Սան Գաբրիելի նույն չափերով
  • Բերիու (մականուն, պաշտոնական անվանումը` Սան Միգել ), կարավելլա, նախորդ երկուսից փոքր, նավապետ` Նիկոլաու Կոելյո
  • Բեռնատար մի նավ, որի անունը հայտնի չէ, խորտակվել է Հարավային Աֆրիկայում, Մոսելի ծովածոցում(São Brás) , նավապետ` Գոնսալո Նունես:
վասկո դա Գամայի առաջին նավագնացության երթուղին (1497–1499)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գամայի ստորագրությունը (Ho Comde Almirante, <<Ծովակալ կոմս>>)

1499 թվականի դեկտեմբերին, Պորտուգալիայի Մանուել 1-ին արքան Վասկո դա Գամային պարգևատրում է Սինեշի քաղաքով` որպես ժառանգական ֆեոդ(քաղաք, որն իր հայր Էշտեվանը մի ժամանակ կարգավիճակ է համարել): Սա, պարզվում է` բարդ գործ է, քանի որ Սինեշը դեռևս պատկանում էր Սանտիագոյի օրդերին: Օրդերի ղեկավարը` Ջորջ դը Լենկաստրեն պետք է որ հաստատեր պարգևը, վերջիվերջո դա Գաման Սանտիագոյի ասպետ էր` նրանցից մեկը, և Լենկաստրեի մոտ1497 թվականի հուլիսի 8-ին Վասկո դա Գաման գլխավորեց 4 նավից և 170 հոգանոց նավակազմից բաղկացած նավատորմ: Ճամփորդության ընթացքում անցած` Աֆրիկայից դեպի Հնդկաստան ճանապարն ավելի երկար էր, քան հասարակածի շուրջ[14][15]: Ծովագնացների մեջ էին Պորտուգալիայի ամենափորձառուները` Պերու դ'Ալենքեր, Պեդրո Էսկոբար, Ժուոու դը Կոիմբրա և Աֆոնսո Գոնսալվես: Հստակ հայտնի չէ, թե քանի մարդ կար յուրաքանչյուր նավի կազմի մեջ, բայց մոտավորապես 55-ը վերադարձան, իսկ 2 նավ կորսվեց: Նավերից 2-ը նավագնացության համար նոր պատրաստված կարակներ էին, իսկ մյուսները` կարավելլա և մթերանավակ[14]:

4 նավերն էին

  • Սան Գաբրիել (նավապետ՝ Վասկո դա Գամա); կարակ, տարողությունը` 178 տոննա, երկ.` 27 մ, լայն.` 8,5 մ, նախագիծ` 2.3 մ, 372 մ² նավարկություն
  • Սան Ռաֆայել, (նավապետ՝ Պաուլո դա Գամա), Սան Գաբրիելի նույն չափերով
  • Բերիու (մականուն, պաշտոնական անվանումը` Սան Միգել ), կարավելլա, նախորդ երկուսից փոքր, նավապետ` Նիկոլաու Կոելյո
  • Բեռնատար մի նավ, որի անունը հայտնի չէ, խորտակվել է Հարավային Աֆրիկայում, Մոսելի ծովածոցում(São Brás) [5], նավապետ` Գոնսալո Նունես:

Նավագնացություն դեպի հրվանդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գամայի խաչի հուշարձանը Հարավային Աֆրիկայի Բարեհուսո հրվանդանում

Արշավախումբը Լիսբոնից մեկնարկեց 1497 թվականի հուլիսի 8-ին: Արշավախումբն ընթանում էր ավելի վաղ հետազոտողների նախաձեռնած ճանապարհով` Տեներիֆեի և Քեյփ Վերդե կղզու միջով դեպի Աֆրիկայի ափ: Հասնելով ներկայումս Սիերա Լեոնե անվանվող ափ` դա Գաման շարժվեց դեպի հարավ` բաց օվկիանոսով` հատելով Հասարակածը և հասնելով Հարավային Ատլանտիկայի արևմտյան հատված, որը Բարդուղիմեոս Դիաշը բացահայտել էր 1487 թվականին[16]: Այս ուղևորությունը հաջողվեց, և 1497 թվականի նոյեմբերի 4-ին արշավախումբը դուրս եկավ Աֆրիկայի ափ: Ավելի քան երեք ամիս նավերը բաց օվկիանոսով անցել էին ավելի քան 10.000 կմ(6000 մղոն). դա այդ ժամանակահավտածում կատարած դեռևս ամենաերկար ծովային ճանապարհորդությունն էր[14][17]:

Մինչև դեկտեմբերի 16-ը նավատորմը անցել էր Ձկան Մեծ գետը (Արևելյան Քեյփ, Հարավային Աֆրիկա), որտեղ Դիաշը խարիսխ գցեց և նավարկեց նախկինում եվրոպացիներին անհայտ ջրերով: Սուրբ Ծնունդին սպասելով` դա Գամաև իր նավակազմն անցան այն ափը, որին տվել էին Նատալ անունը, որը պորտուգլերենում ունի <<Քրիստոսի ծնունդ>> լրացուցիչ իմաստը:

Մոզամբիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գաման 1498 թվականի մարտի -29 անցկացրեց Մոզամբիկի կղզու հարևանությամբ: Արևելյան Աֆրիկայի ծովափին գտնվող` արաբների կողմից վերահսկվողտարածքը Հնդկական օվկիանոսի առևտրային ցանցի անբաժան մասն էր: Վախենալով, որ տեղի բնակչությունը թշնամաբար կվերաբերվի քրիստոնյաներին` դա Գաման մուսուլման ձևացավ և հանդիսատես ձեռք բերեց, այդ թվում`Մոզամբիկի սուլթանը: Այն չնչին ապրանքներով, որոնք ստիպված էր առաջարկել, դա Գաման չկարողացավ համապատասխան նվեր մատուցել ղեկավարին: Շուտով տեղի բնակչությունը սկսեց կասկածել դա Գամային և իր մարդկանց: Մոզամբիկը լքելու պահանջով թշնամաբար տրամադրված ամբոխի կողմից ճնշված` դա Գաման լքեց նավահանգիստը և որպես հակահարված` բաց թողեց իր թնդանոթները քաղաքի վրա[18]:

Մոմբասա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Քենիայի մոտակայքում արշավախումբն անցավ ծովահենության` թալանելով արաբ առևտրականների նավերը, որոնք մեծամասամբ անզեն, ծանր թնդանոթներ չունեցող առևտրական նավեր էին: Պորտուգալացիները դարձան առաջին եվրոպացիներն, ովքեր այցելեցին Մոմբասայի նավահանգիստ 1498 թվականի ապրիլի 7-13, բայց հանդիպեցին թշնամանքի և շուտով հեռացան:

Մալինդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գամայի սյունը Մալինդիում` հիմնված ճանապարհորդությունից վերադառնալու ժամանակ

Վասկո դա Գաման շարունակեց շարժվել դեպի հյուսիս` 1498 թ ապրիլի 4-ին ժամանելով Մալինդիի ավելի բարենպաստ նավահանգիստ, որի առաջնորդները ընդհարվել էին Մոմբասայի առաջնորդների հետ: Այնտեղ արշավախումբն առաջին անգամ հանդիպեց հնդկացի առևտրականների: Դա Գաման և իր նավախումբը պայմանագիր կնքեցին օդաչուի ծառայություններից օգտվելու համար, ով օգտագործեց մուսոնների մասին, որպեսզի արշավախմբին ուղեկցի դեպի Հնդկաստանի հարավարմտյան ափին գտնվող Կալիկուտ: Օդաչուի ինքնության մասին աղբյուրները տարբեր են. նրան համարում են քրիստոնյա, մուսուլման և գուջարաթցի: Մի ավանդական պատմություն նկարագրում է օդաչուին որպես հայտնի արաբ ծովագնաց Իբն Մաջիդ, բայց այլ ժամանակակից վկայություններ Մաջիդի մասին փաստում են այլ տեղ, հետևաբար նա չէր կարող այդ ժամանակ լինել մոտակայքում[19]: Այդ ժամանակաշրջանի պորտուգալացի ոչ մի պատմաբան չի անդրադառնում Իբն Մաջիդին: Վասկո դա Գաման Մալինդիից մեկնեց դեպի Հնդկաստան 1498 թվականի ապրլի 24-ին:

Կալիկուտ, Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գաման Կալիկուտ հասնելիս
Ուղենիշ Կալիկուտի մոտ գտնվող Կապպադում

1498 թվականի մայիսի 20-ին նավատորմը ժամանեց Կոժիկոդեի (Կալիկուտ) մոտակայքում, Մալաբարի ծովափին(ներկայումս` Կերալա, նահանգ Հնդկաստանում) գտնվող Կապպադու: Կալիկուտի արքան` Սամուդիրին(Zamorin), ով այդ ժամանակ գտնվում էր իր երկրորդ մայրաքաղաք Պոննանիում, օտար նավատորմի ժամանման մասին լուրն իմանալուն պես` վերադարձավ Կալիկուտ: Ծովահենին դիմավորեցին ավանդական հյուրընկալությամբ, ներառյալ` առնվազն 3000 զինված Նաիրների մեծ շքերթը, բայց Զամորինի հետ զրույցը հստակ արդյունք չունեցավ: Երբ տեղի իշխանությունները հարցրին դա Գամայի նավատորմին. <<Ի՞նչը ձեզ բերեց այս կողմ>>, նրանք պատասխանեցին, որ եկել են <<քրիստոնյաներ և համեմունքներ որոնելու>>[20]: Նվերները, որոնք դա Գաման ուղարկել էր Զամորինին որպես Դոմ Մանուելի կողմից նվերները`ալ կարմիր կտորից 4 վերարկու, 6 գլխարկ, մարջանի 4 ճյուղ, 12 almasares, տուփ արույրի 7 անոթներով, շաղարավազի սնդուկ, 2 տակառ ձեթ և մեկ տակառ մեղր, չնչին էին և ոչ տպավորիչ: Մինչ Զամորինի ծառայողները զարմացան, թե ինչու նվերների մեջ ոսկի կամ արծաթ չկա, մուսուլման առևտրականները, ովքեր դա Գամային համարում էին իրենց մրցակիցը, առաջարկեցին այն միտքը, որ վերջինս միայն հասարակ ծովահեն է և ոչ թե արքայական դեսպան[21]: Վասկո դա Գամայի խնդրանքը` ուշադրություն չդարձնել այդ փաստին` հանուն այն ապրանքի, որը չէր կարող վաճառել, արքան անտեսեց, ինչպես նաև պնդեց, որպեսզի դա Գաման վճարի մաքսատուրքը` ցանկալի է ` ոսկով, ինչպես երկու անձի մեջ գոյություն ունեցող ցանկացած առևտրում: Այս ամենից զայրացած` դա Գաման ուժով խլեց մի քանի նաիր և 16 ձկնոր(mukkuva)[22]:

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գաման հեռացավ Կալիկուտից 1498 թվականի օգոստոսի 29-ին: Ցանկանալով նավարկել դեպի տուն` նա ուշադրություն չդարձրեց դեռևս մերձափնյա հատվածից փչող մասոնների ձևերի մասին տեղական գիտելիքներին: Նավատորմը ի սկզբանե Հնդկական ծովափի երկայնքով դանդաղ շարժվեց դեպի հյուսիս, այնուհետև որոշ ժամանակով խարիսխ գցեցին Անջեդիվա կղզում: Նրանք վերջապես անցան Հնդկական օվկիանոսը 1498 թվականի հոկտեմբերի 3-ին: Բայց քանի որ մոտենում էր ձմեռային մասսոնը, այդ ճամփորդությունը մտահոգիչ էր: Ելքային ճամփորդության ժամանակ նավարկելով ամառային մասսոնի միջով` դա Գամայի նավատորմը անցավ Հնդկական օվկիանոսը միայն 23 օրում, իսկ այժմ ետադարձ ճամփորդության ժամանակ կրկին նավարկելով քամու միջով, նրանք անցան 132 օրում:

Դա Գաման 1499 հունվարի 2-ին` անցնելով Մոգադիշոի ափամերձ Սոմալի քաղաքը, այնուհետև`Աջուրանի կայսրության ազդեցության տակ`կրկին հասավ ցամաք` Աֆրիկյան եղջյուր: Նավատորմը կանգ չառավ, բայց Մոգադիշոյով անցնելիս, արշավախմբի մի անհայտ հուշագրող նշեց, որ դա մի մեծ քաղաք է, որի կենտրոնում կան չորս կամ հինգ հարկանի բարձր և մեծ տներ և բազմաթիվ գլանաձև մինարեթներով մզկիթներ[23]:

Դա գամայի նավատորմը 1499 թվականի հունվարի 7-ին վերջապես ժամանեց Մալինդի ` սարսափելի վիճակով. նավակազմի մոտավորապես կեսը մահացավ անցնելիս, իսկ մնացած շատերը տառապում էին ցրտահարությունից: Երեք նավ վարելու համար բավականաչափ նավաստի չունենալով` դա Գաման կարգի բերեց Սան Ռաֆայել նավը, որը խորտակվել էր Արևելյան Աֆրիկայի ափին, և նավակազմը կրկին բաժանվեց մնացած երկու նավերի` Սան Գաբրիելի և Բերիոյի միջև: Այդ ամենից հետո նավարկությունն ավելի հաջող ընթացավ: Մարտի սկզբին նրանք ժամանեցին Մոսելի ծովածոց և հակառակ ուղությամբ անցան Բարեհուսո հրվանդանը մարտի 20-ին `ապրիլի 25-ին հասնելով Աֆրիկայի ափ:

Արշավախմբի հուշատետրի գրառումն ավարվում է անմիջապես այստեղ: Այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն` նրանք հավանաբար շարունակել են շարժվել դեպի Քեյփ Վերդե, որտեղ Նիկոլաու Կոելյոյի Բերրիո նավը առանձնացել է Վասկո դա Գամայի Սան Գաբրիելից և շարունակել նավարկել ինքնուրույն[24]: Բերիոն ժամանել է Լիսաբոն 1499 թվականի հուլիսի 10-ին, և Նիկոլաու Կոելյոն անձամբ է հայտնել լուրերը Մանուել 1-ին արքային և արքունիքին, այնուհետև տեղավորվել է Սինտրայում: Այդ նույն ժամանակ Քեյփ Վերդե վերադառնալիս դա Գամայի եղբայր Պաուլո դա Գաման ծանր հիվանդանում է: Դա Գաման ընտրում է մնալ նրա կողքին Սանտիագո կղզում և Սան Գաբրիելը հանձնում է իր աշխատակցին` Ժոաո դը Սային, որպեսզի տանի տուն: Սան Գաբրիելը Սայի ղեկավարությամբ հասնում է Լիսաբոն հուլիսի կամ օգոստոսի վերջին: Դա Գամային և իր հիվանդ եղբորը վերջապես տանում են Պորտուգալիայից վերադարձող գվինեական մի կարավելլակով, բայց Պաուլո դա Գաման մահանում է ճանապարհին: Դա Գաման բեռնաթափվում է Ազորյան կղզիներում` Սան Ֆրանցիսկոյի Angra do Heroismo-ում իր եղբորը հուղարկավորելու համար և մնում է այնտեղ որոշ ժամանակ սգի մեջ: Ի վերջո նա ազորյան մի կարավելլայով հասավ Լիսաբոն 1499 թվականի օգոստոսի 29-ին (Բարոսի համաձայն)[25], կամ սեպտեմբերի սկզբին (8-ին կամ 18-ին, այլ աղբյուրների համաձայն): Չնայած իր մելանխոլիկ տրամադրությանը` դա Գամային դիմավորում են հերոսի պես և պատվի արժանացնում հաղթական երթերով և տոնակատարություններով: Մանուել արթան երկու նամակ էր գրել 1499 թվականի հուլիսին և օգոստոսին, անմիջապես նավերի վերադառնալուց հետո, որտեղ նկարագրում էր դա Գամայի առաջին ճամփորդությունը: Գիրոլամո Սերնիջին ևս երեք նամակ էր գրել անմիջապես արշավախմբի վերադարձից հետո` նկարագրելով դա Գամայի առաջին ճամփորդությունը:

Պորտուգալական Հնդկաստանի (Carreira da Índia) դեպի և վերադարձ նավագնացությունները: Հարավային Ատլանտիկի արևմտյան ափերի ճանապարհը, որը հայտնաբերեց Բարդուղիմեոս Դիաշը 1487 թվականին, որն այնուհետև շարունակեց և բացահայտեց դա Գաման բաց օվկիանոսում, հաջորդ տարիներին պետք է բարելավվեր:

Արշավը թանկ արժեցավ` երկու նավ և մարդկանց գրեթե կեսը կորան: Այն նաև ձոխողեց իր գլխավոր առաքելությունը` առևտրական պայմանագիր կնքել Կալիկուտի հետ: Այնուամենայնիվ, համեմունքների և առևտրի այլ ապրանքների մի փոքր քանակություն վերադարձվեց մնացած երկու նավերին, որոնք հետագա առևտրի համար մեծ շահույթի ներուժ ունեին[26]: Nonetheless, the small quantities of spices and other trade goods brought back on the remaining two ships demonstrated the potential of great profit for future trade.[26] Վասկո դա Գամային արդարացիորեն փառաբանեցին դեպի Ասիա ծովային ճանապարհ բացելու համար: Պորտուգալական Հնդկաստանի նավատորմը դրանից հետո ամեն տարի կշարունակի նրա ուղին:

Պարզվեց, որ համեմունքների առևտուրը պորտուգալական թագավորական գանձարանի համար մեծ արժեք էր և շուտով դա այլ հետևանքներ ունեցավ: Օրինակ` դա Գամայի ճանապարհորդությունից պարզ դարձավ, որ Աֆրիկայի արևմտյան ափը` Կոնտրա Կոստան, մեծ կարևորություն ուներ Պորտուգալիայի շահերի համար. դրա նավահանգիստները թարմ ջուր, մթերք, փայտանյութ և վերանորոգման համար օթևան էին հատկացնում և ծառայում էին որպես ապաստարան, որտեղ նավերը կարող էին սպասել անբարենպաստ եղանակի բարելավմանը: Կարևոր արդյունք է Պորտուգալիայի կողմից Մոզամբիկի գաղութացումը: գործընկերը: Սակայն այն փաստը, որ Սինեշը արքայի կողմից տրվում է որպես պարգև հրահրեց Լենկաստրեին` սկզբունքից ելնելով մերժել, որպեսզի դա արքային չոգեշնչի Օրդերի սեփականություններից այլ նվիրատվություննրե անել[27]: Դա Գաման հաջորդ մի քանի տարիներն անցկացրեց` փորձելով տիրել Սինեշին, ինչը նրան հեռացրեց Լենկաստրեից և, ի վերջո, դրդեց դա Գամային հեռանալ իր սիրելի Սանտիագոյի Օրդերից` 1507 թվականին միանալով հակառակորդ Քրիստոսի Օրդերին:

Միևնույն ժամանակ, դա Գաման տիրացավ թագավորական կենսաթոշակի նյութական ժառանգությանը` 300.000 պորտուգալական ռեալ: Նա շնորհվեց Դոմի(լորդ) ազնվական տիտղոս` ցմահ իր, եղբայրների և քույրերի և նրանց սերունդների համար: 1502 թվականի հունվարի 30-ին դա Գամային շնորհվեց Almirante dos mares de Arabia, Persia, India e de todo o Oriente (Արաբիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի և ողջ Արևելքի ծովերի տիրակալ)– բազմիցս օգտագործված տիտղոս, որը հիշեցնում է Քրիստափոր Կոլումբոսի ստեղծած կաստիլիական շքեղ տիտղոս(ակնհայտ է, որ Մանուելը պետք է որ հաշվի առներ, որ եթե Կաստիլիան ունի <Օվկիանոսի ծովերի տիրակալ>>, ապա Պորտուգալիան, միանշանակ, ևս պետք է ունենա)[28]: 1501 թվականի ևս մեկ թագավորական նամակ լիազորում էր դա Գամային Հնդկաստանի հետ կապ ունեցող ցանկացած նավատորմի համար որոշիչ դեր ունենալու անձնական իրավունքով:

Մոտավորապես 1501 թվականին, Վասկո դա Գաման ամուսնացավ Ալգարվեի alcaide-mór և Ալմեիդա հզոր տոհմի հետ բարեկամանական կապեր ունեցող հայտնի ազնվական Ալվարո դ'Ատայդեի դուստր` Կատարինա դ'Ատայդեի հետ(նա դ. Ֆրանցիսկո դ'Ալմեիդայի առաջին զարմուհին էր)[29]:

Երկրորդ նավագնացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի Մալաբար ծովափը, 1500 թ., որը ցույց է տալիս 1502 թ. Վասկո դա Գամայի` Հնդկաստանի 4-րդ նավատորմի ուղին

Հաջորդ արշավախումբը` Հնդկաստանի 2-րդ նավատորմը մեկնարկեց 1500 թվականին` Պեդրո Ալվարես Կաբրալի ղեկավարությամբ` Կալիկուտի Զամորինի հետ պայմանագիր կնքելու և քաղաքում պորտուգալական գործարան հիմնելու առաքելությամբ: Այնուամենայնիվ, Պեդրո Կաբրալը ընդհարվեց տեղի արաբ առևտրական համքարությունների հետ. արդյունքում պորտուգալական գործարանում անկարգություններ տեղի ունեցան և ավելի քան 70 պորտուգալացի սպանվեց: Կաբրալը Զամորինին մեղադրեց պատահարի մեջ և ռմբակոծեց քաղաքը: Այդպիսով պատերազմ սկսվեց Պորտուգալիայի և Կալիկուտի միջև:

Վասկո դա Գաման կոչ արեց թագավորական նամակին` ղեկավարել Հնդկաստանի 4-րդ նավատորմը, որն ըստ ցուցակի պետք է մեկներ 1502 թվականին` ունենալով Զամորինից վրեժ լուծելու և նրան ստիպելու պորտուգալացիների պայմաններին ենթարկվելու որոշակի նպատակով: 15 նավից և 80 հազար նավաստիներից բաղկացած զինված նավատորմը դուրս եկավ Լիսաբոնից 1502 թվականի փետրվարի 12-ին: Ապրիլին 5 նավից բաղկացած մեկ այլ նավախումբ հետևեց դրան: Նավախումբը, որի ղեկավարը նրա զարմիկ Էշտեվան դա Գաման էր(Այրես դա Գամայի որդին) հասավ նախորդին Հնդկական օվկիանոսում: 4-րդ նավատորմը դա Գամաների ընտանիքի համար ընդհարման իրական պատճառ էր: Նախապես որոշված էր, որ նրա քեռիներից երկուսը` Վինսենտե Սոդրեն և Բրաս Սոդրեն, պետք է զբաղվեն Հնդկական օվկիանոսի ռազմածովային զորքերի հրամանատարությամբ, իսկ Ալվարո դ'Ատայդեն(Վասկոյի կնոջ` Կատարինայի եղբայրը) և Լոպո Մենդեսը(Վասկոյի քրոջ` Թերեզա դա Գամայի նշանածը), ղեկավարում էին գլխավոր նավատորմի նավերը:

Արտագնա ճամփորդության ընթացքում դա Գամայի նավատորմը կապ ստեղծեց ոսկու առևտրով զբաղվող արևմտյան աֆրիկյան Սոֆալա նավահանգստի հետ և Քիլվայի սուլթանությունը վերածեց հարկի` արտահանելով զգալի քանակությամբ ոսկի: 1502 թվականի հոկտեմբերին հասնելով Հնդկաստան` դա Գամայի նավատորմը ձեռնամուխ եղավ գրավելու արաբական ցանկացած նավակ, որին հանդիպում էին Հնդկական ծովերում, հատկապես Միրին`Մեքքայից մի ուխտագնացի նավ, որի ուղևորներին նա կոտորել է բաց ծովում[30]: Այնուհետև նա հայտնվեց Կալիկուտի առաջ` պահանջելով Կաբրալի պայմանագրի փոխհատուցում: Մինչ Զամորինը պատրաստ էր ստորագրել նոր պայմանագիր, դա Գաման դիմեց Հինդու արքային` նախքան բանակցությունների սկսելը Կալիկուտից բոլոր մուսոլմաններին հեռացնելու խնդրանքով, որը սակայն մերժվեց: Այնուհետև պորտուգալական նավատորմը մոտավորապես երկու օր շարունակ ռմբակոծեց քաղաքը ծովափից` դաժանորեն ավիրելով անպատրաստ քաղաքը: Նավատորմը նաև գրավեց բրնձի մի քանի տարրաներ և կտրեց նավակազմի ձեռքերը, ականջները և քթերը`վիրավորական կերպով ուղարկելով նրանց Զամորինին[31]:

Տարեց դա Գաման` որպես Հնդկաստանի փոխարքա և Վիդիգուերայի կոմս ( Livro de Lisuarte de Abreu-ից)
Հարավային Հնդկաստանի Կոչիում գտնվող Սբ. Ֆրանցիս եկեղեցին: Վասկո դա Գաման մահացել է 1524 թվականին Կոչիում, դեպի Հնդկաստան իր 3-րդ նավագնացության ժամանակ: Նրա մարմինը սկզբնապես թաղվել է հենց այս եկեղեցում:

Դա Գամայի կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի պատճառով Հնդկաստանի Մալաբար ծովափի առևտուրը, որից կախված էր Կալիկուտը, լճացավ: Բայց Զամորին այնուամենայնիվ հրաժաչվեց ենթարկվել պորտուգալացիների պահանջներին և անգամ ձեռնարկեց վարձել հզոր ռազմանավերից նավատորմ` դա Գամայի նավատորմին մարտահրավեր նետելու համար, որն իդեպ դա Գաման ոչնչացրեց Կալիկուտի նավահանգստում տեղի ունեցած ծովային ճակատամարտում: Դա Գաման նավը բեռնեց համեմունքներով փոքր, մոտ գտնվող թագավորություններ`Կոչինում և Քանանորեում` կիսավասալ և կիսապատերազմական վիճակում Զամորինի հետ, ում միությունները պաշտպանված էին պորտուգալական նախորդ նավատորմի կողմից: 4-րդ նավատորմը դուրս եկավ Հնդկաստանից 1503 թվականի սսկզբին: Դա Գաման կարավելլաների փոքր մի նավախումբ թողեց իր քեռու` Վիսենտե Սոդրեի հրամանատարության տակ, որպեսզի կարողանա հսկել Հնդկական ափը և խաթարի Կալիոկւտի առաքումը և պաշտպանի Կոչինի և Քանանորեի պորտուգալական գործարանները Զամորինի անսպասելի հարձակումներից:

Վասկո դա Գաման վերադարձավ Պորտուգալիա 1503 թվականի սեպտեմբերին` իրականում ձաախողելով Զամորինին հպատակեցնելու առաքելությունը: Այս ձախողումը և իր քեռի Վինսենտե Սոդրեի` Կոչինում պորտուգալական գործարաննեը պաշտպանելու առավել ստորացուցիչ հաջորդ ձախողումը հավանաբար հաշվի են առնվել հետագա պարգևների դեմ: Երբ 1505 թվականին Պորտուգալիայի Մանուել 1-ին արքան որոշշեց ընտրել Պորտուգալական Հնդկաստանի առաջին կառավարիչ և փոխարքա, դա Գաման ակնհայտորեն անտեսվեց, և պաշտոնը ստացավ Ֆրանցիսկո դ'Ալմեիդան:

Ուխտագնացության նավի պատահարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ դա Գաման դաժանություն գործադրեց մրցակցող առևտրականների և տեղի բնակիչների վրա, որով էլ նա հայտնի դարձավ Հնդկաստանում[32][33]: Դեպի Կալիկուտ իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Կալիկուտից դեպի Մեքքա շարժվելիս դա Գաման կանգնեցրեց մուսուլման ուխտագնացների մի նավ Մադայիում: Ըստ ականատես Թոմե Լոպեսի և պատմագիր Գասպար Քորեյայի մանրամասն նկարագրությունների` դա Գաման կողոպտում է նավը, որի վրա կար ավելի քան 400 ուխտագնաց, այդ թվում` նաև 50 կին, ուղևորներին, տիրոջը և Եգիպտոսից մի դեսպանի կողպել է ներսում և այրել նրանց մինչև մահանան: Նրանք առաջարկել են իրենց հարստությունը, որը <<կարող էր փրկագին լինել Ֆեզայի Թագավորության քրիստոնյա բոլոր ստրուկների և դեռ շատերի համար>>, բայց դա գաման նրանց չխնայեց: Նա աչքը գցեց նավի պատուհանին և տեսավ նրանց ոսկիներն ու զարդերը բերող կանանց, որոնք նաև գրկել էին իրենց երեխաներին` ողորմություն խնդրելու համար: [34]

Կալիկուտից մուսուլմանների արտաքսումը հինդու Զամորինից պահանջելուց հետո, վերջինս ուղարկեց բարձրաստիճան քահանա Տալապպանա Նամբութիրին(այն նույն անձնավորությունն, ով ուղեկցել էր դա Գամային Զամորինի պալատ նրա` 1498 թվականի մայիսին առաջին անգամ դեպի Կալիկուտ ամենանշանակալից ճանապարհորդության ժամանակ) բանակցությունների համար: Դա Գաման նրան անվանեց լրտես, պատվիրեց, որպեսզի կտրեն քահանայի շուրթերը, ականջները և գլխին շան ականջներ կարելուց հետո ետ ուղարկեց[32]:

Ընդմիջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ 2 տասնամյակում Վասկո դա Գաման արքունիքում չսպասված և հնդկական հարցերին չմասնակցող, հանգիստ կյանք է վարել: մանուել 1-ի կողմը վերադառնալու նրա ջանքերն(այդ թվում`1507 թվականին Քրիստոսի օրդերին միանալը ) ապարդյուն անցան: Ալմեիդան, աչքի ընկնող Աֆոնսո դ'Ալբուքերքը, իսկ ավելի ուշ` Ալբերգարիան և Սեքեյրան Հնդկաստանի կառավարչի պաշտոնում արքայի նախընտրելի մարդիկ էին:

Այն բանից հետո, ինչ 1518 թվականին Ֆերդինանտ Մագելլան անցավ Կաստիլի թագավորի պաշտոնին, Վասկո դա Գաման սպառնաց նույնն անել` ստիպելով արքային քայլեր ձեռնարկել նրա` Պորտուգալիայում մնալու առթիվ և իր սեփական` Իսպանիայում <<Հնդկական ծովերի տիրակալ>> տիտղոսը կորցնելու խայտառակությունից խուսափել համար[35] : 1519 թվականին նրա խնդրանքները տարիներ շարունակ մերժելուց հետո, Մանուել 1-ին արքան վերջապես շտապեց շնորհել Վասկո դա Գամային ֆեոդալական տիտղոս` նշանակելով նրան Վիդիգուերայի առաջին կոմս. կոմսի տիտղոս որը ստեղծվել է թագավորական հրամանագրով և հաստատվել դեկտեմբերի 29-ին Էվորայում`Բրագանզայի դուքս դոմ Ժամեի հետ բարդ համաձայնությունից հետո: Վերջինս զիջեց դա Գամային Վիդիգուերայի քաղաքների և Ֆրեյդսի վիլլաների վճարումների հարցում: Ըստ հրամանագրի Վասկո դա Գամային և իր ժառանգներին շնորհվում էին դրա հետ կապված պետական բոլոր եկամուտներն ու արտոնությունները[36], այդպիսով դա Գամային հռչակելով պորտուգալացի առաջին կոմս, ով չի ծնվել թագավորական ընտանիքում[37]:

Երրորդ նավագնացությունը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամայի նախկին գերեզմանը Կոչիի Սբ. Ֆրանցիս եկեղեցում
Սբ. Ֆրանցիս եկեղեցու գերեզմանի մոտ քանդակված հուշաքարը

1521 թվականի վերջին Մանուել 1-ին արքայի մահից հետո իր որդին և իրավահաջորդը` Պորտուգալիայի Ժուան 3-րդ արքան ձեռնամուխ եղավ Պորտուգալական կառավարությունը արտերկրում վերանայելու գործին: Անջատվելով Ալբուքերքի խմբակցությունից(որն այժմ ներկայացնում էր Դիոգո Լոպես դը Սեքեյրան), Ժուան 3-րդը նոր սկիզբ էր ցանկանում փնտրել: Վասկո դա Գաման նորից վերադարձավ քաղաքական իր ստաբիլ վիճակին` որպես նոր արքայի նշանակումների և ռազմավարության կարևոր խորհրդատու: Մալուքյան կղզիներին նոր Իսպանիայի սպառնալիքը առաջնահերթություն համարելով` Վասկո դա Գաման

Պարզվեց, որ Մենեզեսը ևս հմուտ չէ և կոռումպացված է` ըստ բազմաթիվ բողոքների: Արդյունքում Ժուան 3-րդը որոշեց ընտրել հենց դա Գամային` Մենեզեսին փոխարինելու համար` վստահ լինելով, որ նրա անվան մոգությունն ու արարքների հիշատակը ավելի լավ ազդեցություն կունենան Պորտուգալական Հնդկաստանի վրա և փոփոխությունը դեպի նոր կառավարություն և նոր ռազմավարություն ավելի հաջող կընթանա:

Seeing the new Spanish threat to the Maluku Islands as the priority, Vasco da Gama advised against the obsession with Arabia that had pervaded much of the Manueline period, and continued to be the dominant concern of Duarte de Menezes, then-governor of Portuguese India.

1524 թվականի փետրվարի իր ընտրական նամակով Ժուան 3-րդ-ը Վասկո դա Գամային շնորհեց <<փոխարքայի>> արտոնյալ տիտղոս. նա Պորտուգալիայի երկրորդ կառավարիչն էր, ում տրված էր այդ տիտղոսը(առաջինը Ֆրանցիսկո դ'Ալմեիդան էր 1505 թվականին) [38]: Նրա երկրորդ որդի Էշտեվան դա Գաման միաժամանակ ընտրվեց որպես Capitão-mor do Mar da Índia ( Հնդկական օվկիանոսի ավագ կապիտան, Հնդկական օվկիանոսի պարեկային նավատորմի ղեկավար)` փոխարինելով Դուարտեսի եղբորը` Լուի դը Մենեզեսին: Վերջնական պայմանի համաձայն`Պորտուգալիայի Ժուան 3-րդն երաշխավորում էր, որպեսզի դա Գաման կարողանա իր որդիներին հաջորդաբար նշանակել Մալակայի պորտուգալացի կառավարիչներ:

1524 թվականին 14 նավից բաղկացած նավատորմով դուրս գալով` դա Գաման որպես առաջնային նավ վերցրեց հայտնի մեծ կարրակ Santa Catarina do Monte Sinai իր երկու որդիների` Էշտեվանի և Պաուլոյի հետ միասին դեպի Հնդկաստան վերջին նավագնացության ժամանակ: Ձախողված նավագնացությունից հետո(չորս կամ հինգ նավ կորան ճանապարհին), նա ժամանեց Հնդկաստան սեպտեմբերին: Վասկո դա Գաման անմիջապես օգտագոչծեց փոխարքայի իր ողջ ուժերը` Պորտուգալական Հնդկաստանում նոր կարգ պարտադրելու համար` բոլոր հին ծառայողներին փոխարինելով իր ընտրյալներով: Ժամանելուց շատ չանցած` դա Գաման ձեռք բերեց մալարիա և 1524 թվականին` ժամանումից երեք ամիս անց, Սուրբ ծննդյան նախօրեին մահացավ Կոչին քաղաքում: Դա Գամային,որպես Հնդկաստանի կառավարիչ, հաջորդեց կապիտաններից մեկը` Հենրիկ դե Մենեզեսը(Դուարտեի ազգականը չէր), ով եկել էր նրա հետ: Դա Գամայի որդիներ Էշտեվանը և Պաուլոն անմիջապես կորցրին իրենց դիրքերը և 1525 թվականին միացան վերադարձող նավատորմին(հեռացված Դուարտե դը մենեզեսի և Լուի դե Մենեզեսի հետ միասին)[39]:

Վասկո դա Գամայի մարմինն սկզբում թաղվեց Սբ. Ֆրանցիս եկեղեցում, որը գտնվում է Կոչի քաղաքի Ֆորտ Կոչիում, բայց նրա մասունքները վերադարձվեցին Պորտուգալիային 1539 թվականին: Վասկո դա Գամայի մարմինը վերաթաղվեց Վիդիգուերայում` զարդերով և ոսկիներով զարդարված սունդուկի մեջ:

Վասկո դա Գամայի գերեզմանը Լիսաբոնի Բելեմում գտնվող Ժերոնիմոս վանքում

Բելեմում գտնվող Հերոնիմիտեսի վանքը, որը պետք է դառնար Պորտուգալիայի Ավիզ թագավորական դինաստիայի գերեզմանատունը կառուցվեց վաղ 1500-ականներին` Վասկո դա Գամայի առաջին նավագնացության ժամանակ. այն կառուցվեց Պորտուգալական Հնդկաստանի նավատորմի շահույթներից գանձվող միջոցներով: 1880 թվականին դա Գամայի և գրող Լուի դը Քամոեսի(ով անդրադարձել էր դա Գամայի 1572 թվականի առաջին նավագնացությանը իր նշանակալի բանաստեղծության`The Lusiad մեջ) մասունքները տեղափոխվեցին վանքերի եկեղեցիների նոր կառուցված գերեզմաններ, որոնք մի քանի մետր այն կողմ էին գտնվում Մանուել 1-ին և Ժուան 3-րդ արքաների գերեզմաններից, որոնք ծառայել է դա Գաման:

Ամուսնություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գաման և իր կինը` Կատարինա դ'Ատայդեն ունեին վեց տղա և մեկ աղջիկ[40].

  1. Դոմ Ֆրանցիսկո դա Գամա, ով ժառանգեց հոր տիտղոսները` Վիդիգուերայի 2-րդ կոմս և <<Հնդկաստանի, Արաբիայի և Պարսկաստանի ծովերի 2-րդ ծովակալ>>: Նա մնաց Պորտուգալիայում:
  1. 2. Դոմ Էշտեվա դա Գամա, 1524 թվականին հնդկական պարեկախմբի հրամանատարի իր ձախողված պաշտոնից հետո, 3 տարի ժամկետով նա ընտրվում է Մալակայի հրամանատար` ծառայելով 1534-1539թթ(որը ներառում է նաև իր եղբայր Պաուլոյի ծառայության վերջին 2 տարիները): 1540-1542 թթ նա հաջորդաբար ընտրվեց որպես Հնդկաստանի 11-րդ կառավարիչ:

3.Դոմ պաուլո դա Գամա , 1533-34թթ Մալակայի կառավարիչ, սպանվել է Մալակայի ռազմական գործողությունների ընթացքում: D

4. Դոմ Կրիշտովա դա Գամա, Dom Cristovão da Gama, 1538-40 թթ Մալակայի նավատորմի ղեկավար, առաջադրվել է Մալակայում հաջողության հասնելու համար, սակայն մահապատժի է ենթարկվել Ահմադ իբն Իբրահիմի կողմից, 1542 թվականին Եթովպա-ադալական պատերազմի ժամանակ:

5. Դոմ Պեդրո դա Սիլվա դա Գամա, 1548-1552 թթ նշանակվել է Մալակայի կառավարիչ:

6. Դոմ Ալվարո դ'Ատայդե դա Գամա, 1540-ական թթ նշանակվել է Մալակայի նավատորմի ղեկավար, իսկ 1552-54 թթ` հենց Մալակայի կառավարիչ

7. Դոնա Իզաբել դ'Ատայդե դա Գամա, միակ դուստրը, ով ամուսնացել է Իգնասիո դե Նորոնայի` Լինհարեսի առաջին կոմսի որդու հետ:

Արու զավակների սերունդը բնաջնջվել է 1741 թվականին, թեպետ տիտղոսն անցել է իգական սեռի ժառանգներին:

Տիտղոսներ, ուղղություններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական գահին ծառայելու երկար տարիների ընթացքում դա Գամային շնորհվել են բազմաթիվ տարբեր տիտղոսներ, շքանշաններ և պաշտոններ.

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
16. Ալվարո Անես դա Գամա
 
 
 
 
 
 
 
8. Էշտեվան Վազ դա Գամա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
17. Մարիա Էշտեվես Բարրետո
 
 
 
 
 
 
 
4. Վասկո դա Գամա, Սինեշի քաղաքապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9. Կատարինա Մեդես
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Estêvão da Gama
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Ինես Սոդրե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Վասկո դա Գամա, Վիդիգուերայի կոմս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12. Ֆերնաո Սոդրե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Ժոաո Սոդրե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Իզաբել Սոդրե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Իզաբել Սերրա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Մանուել դա Ֆոնսեկայի` Վասկո դա Գամայի դիմանկարը (1838)

Վասկո դա գաման Բացահայտումների դարաշրջանի ամենահայտնի և նշանավոր հետազոտողներից է: Հենրի Ծովագնացից հետո նա միակն էր, ով այդքան շատ էր պատասխանատու Պորտուգալիայի համար` որպես վաղ գաղութացման ուժ: Հենց առաջին նավագնացության փաստից բացի, իր` քաղաքականությունը և աշխարհի մյուս կողմում պատերազմը խելամտորեն միավորելու կարողությունն էր, որ Պորտուգալիային դարձրեց Հնդկական օվկիանոսի առևտրի առաջատար դիրքում:

Այնուամենայնիվ, նրա հռչակը նշանավորվում է այնպիսի դեպքերով և վարքագծով, ինչպիսին նա ցուցաբերեց տխրահռչակ ուխտագնացի նավի պատահարի ժամանակ, որի մասին արդեն խոսվել է:

Պորտուգալացիների ազգային էպոս Lusíadas -ը կամ Luís Vaz de Camões մեծապես Վասկո դա Գամայի նավագնացոթյունների մասին է[41]:

1865 թվականի L'Africaine մեծ օպերան (5 գործողությունից, կոմպոզիտոր` Ջիաքոմո Մեյերբիր, աղբյուրը` Յուջին Սկրիբի լիբերետտո) ներառում է Վասկո դա Գամայի բնավորությունը: Թեպետ, նկարագրված իրադարձությունները հորինված են: Այս օպերայի` Մեյերբիրի աշխատանքային վերնագիրը Վասկո դա Գամա էր: Սան Ֆրանցիսկո օպերայի կողմից 1989 թվականին ներկայացված այս օպերայում դա Գամայի դերում ներկայացված էր հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն[42]: 19-րդ դարի կոմպոզիտոր Լուի Ալբերտ Բուրգո Դուկուդրայը 1872 թվականին ստեղծել է Վասկո դա Գամայի կյանքի և ծովային սխրագործություններիվրա հիմնված մի անանուն օպեր:

Վասկո դա Գամայի նավահանգստի քաղաքը Գոայում կոչված է իր անվամբ, ինչպես և Վասկո դա Գամա խառնարանը լուսնի վրա: Բրազիլիայում 3 ֆուտբոլային ակումբ կա (այդ թվում`Club de Regatas Vasco da Gama-ն) և Վասկո սպորտային ակումբ Գոայում, որոնք ևս կրում են նրա անունը: Կոչիի Կերալլայում եկեղեցի կա, որն անվանվում է Վասկո դա Գամա, ինչպես նաև` անձնական նստավայր Սուրբ Հեղինե կղզիներում: Քեյփթաունում գտնվող Վասկո ծայրամասը ևս նրա պատվին է կոչված:

Վասկո դա Գամայի սնադամբանը Սանտա Էնգրասիա եկեղեցում

Լոսաբոնի Parque das Nações-ի քիչ վայրեր են կոչվում հետազոտողի անունով: Դրանցից են օրինակ` Վասկո դա Գամա կամուրջը, Վասկո դա գամա աշտարակը և Centro Comercial Vasco da Gama առևտրի կենտրոնը[43]: Parque das Nações-ում գտնվող Oceanário-ում կա մուլտֆիլմի ջրասուզակի մի թալիսման, որը կոչվում է հետազոտողի անունով[44]:

Վասկո դա Գաման միակ հետազոտողն էր Os Grandes Portugueses-ի վերջնական լողավազանում: Թեպետ վերջնական ցուցակում նշվում են Բացահայտումների դարաշրջանի այլ անուններ, նրանք իրականում հետազոտողներ կամ ծովագնացներ չէին:

Պորտուգալական նավատորմը նրա անունով կոչվող ռազմանավերի տեսակ ունի: Վասկո դա Գամա տեսակի ռազմանավերը թվով երեքն են, որոնցից առաջինը ևս կրում է նրա անունը

Հարավ աֆրիկացի ձայնագրել է հակագաղութային երգ, որը կոչվում է <<Գաղութաբնակ մարդ>>, որի մեջ հնչում են հետևյալ բառերը. <<Վասկո դա Գաման իմ ընկերը չէր>>, և մեկ այլ երգ, որը կոչվում էր <<Վասկո դա Գամա(Նավաստին)>>: Երկու երգերն էլ ընդգրկվել են 1976 թվականի նրա Գաղութաբնակ մարդ ալբոմի մեջ: South African musician Hugh Masekela

Հնդկական Ուրումի ֆիլմում Վասկո դա Գաման հանդես է գալիս որպես հակառակորդ: Սանտոշ Սիվանի ֆիլմը նկարագրում է մի հնդկացու կողմից դա Գամայի սպանության ձախողված փորձը:

2016 թվականի մարտին Օմանի ծովափում աշխատող հնէաբանները հայնաբերել են նավի բեկորներ, որն իրենց կարծիքով դա Գամայի 1502-1503 թվականների նավատորմի Էսմեռալդա նավինն էին: Բեկորները սկզբում հայնաբերվել են 1998 թվականին: Վերջին ստորջրյա պեղումները կատարվել են 2013-2015 թվականներին Օմանի ժառանգության և մշակույթի նախարարության և Կապույտ ծովերի վերականգնում ՍՊԸ-ի (նավերի բեկորներ վերականգնող ընկերություն) համագործակցությամբ: Նավակը հայտնաբերվել է այնպիսի արտեֆակտերի միջոցով, ինչպիսիք են օրինակ` <<Հնդկաստանի հետ առևտրի համար հատված պորտուգալական դրամ>> (գոյություն ունեցող միայն երկու մետաղադրամներից մեկը) և քարե փամփուշտներ, որոնք փորագրված են եղել Վինսենտե Սոդրեի` դա Գամայի մորեղբոր, Էսմեռալդայի ղեկավարի անվան սկզբնատառերով:[45]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diffie, Bailey W. and George D. Winius, Foundations of the Portuguese Empire, 1415–1580, p. 176
  2. Nigel, Cliff (2011). Holy War: How Vasco da Gama's Epic Voyages Turned the Tide in a Centuries-Old Clash of Civilizations. Harper.Կաղապար:Page number.
  3. «Shipwreck Discovered from Explorer Vasco da Gama's Fleet». 2016-03-14. Վերցված է 2017-12-10-ին.
  4. Modern History Sourcebook: Vasco da Gama: Round Africa to India, 1497–1498 CE, fordham.edu, Retrieved 27 June 2007.
  5. 5,0 5,1 Ames, Glenn J. (2008). The Globe Encompassed. էջ 27. ISBN 978-0-13-193388-0..
  6. The Sodrés were said to have been descended from Frederick Sudley, of Gloucestershire, who accompanied the Earl of Cambridge to Portugal in 1381, and subsequently settled there (Subrahmanyam, 1997, p. 61).
  7. Subrahmanyam, 1997, p. 61.
  8. Subrahmanyam, 1997, p. 62.
  9. Subrahmanyam, 1997, pp. 60–61.
  10. Subrahmanyam, 1997, p. 63.
  11. Parry, 1981, pp. 132-135
  12. Scammell, 1981, p. 232
  13. Scammell, 1981, p. 232
  14. 14,0 14,1 14,2 Diffie, Bailey W.; Winius, George D. (1977). Foundations of the Portuguese Empire, 1415–1850. Europe and the World in the Age of Expansion. Vol. 1. էջ 177. ISBN 978-0-8166-0850-8.
  15. Da Gama's Round Africa to India, fordham.edu Retrieved 16 November 2006.
  16. Gago Coutinho, C.V. (1951–52) A Nautica dos Descobrimentos: os descobrimentos maritimos visitos por um navegador, Lisbon: Agencia Geral do Ultramar; pp. 319–363; Axelson, E. (1988) "The Dias Voyage, 1487–1488: toponymy and padrões", Revista da Universidade de Coimbra, Vol. 34, pp. 29–55 offprint; Waters, D.W. (1988) "Reflections Upon Some Navigational and Hydrographic Problems of the XVth Century Related to the voyage of Bartolomeu Dias", Revista da Universidade de Coimbra, Vol. 34, pp. 275–347. offprint.
  17. Fernandez-Armesto, Felipe (2006). Pathfinders: A Global History of Exploration. W. W. Norton & Company. էջեր 177–178. ISBN 978-0-393-06259-5.
  18. "Vasco da Gamma Seeks Sea Route to India" Արխիվացված 22 Դեկտեմբեր 2011 Wayback Machine, Old News Publishing, Retrieved 8 July 2006.
  19. Fernandez-Armesto, Felipe (2006). Pathfinders: A Global History of Exploration. W.W. Norton & Company. էջեր 178–179. ISBN 978-0-393-06259-5.
  20. Ames, Glenn J. (2005). Vasco da Gama: Renaissance Crusader. New York: Pearson/Longman. էջ 50.
  21. Castaneda, Herman Lopes de, The First Book of the Historie of the Discoveries and Conquests of the East India by the Portingals, London, 1582, in Kerr, Robert (ed.) A General History and Collection of Voyages and Travels Vol. II, London, 1811.
  22. M.G.S. Narayanan, Calicut: The City of Truth (2006) Calicut University Publications (The incident is mentioned by Camoes in The Lusiads, wherein it is stated that the Zamorin "showed no signs of treachery" and that "on the other hand, da Gama's conduct in carrying off the five men he had entrapped on board his ships is indefensible.").
  23. Da Gama's First Voyage p. 88.
  24. Subrahmanyam, 1997, p. 149.
  25. João de Barros, Da Asia, Dec. I, Lib. IV, c. 11, p. 370.
  26. 26,0 26,1 Diffie & Winius, 1977, p. 185.
  27. Subrahmanyam, 1997, p. 168.
  28. João de Barros (1552, pp. 23–24) dates this appointment in January 1502, just before da Gama's departure on his second voyage. But Subrahmanyan (1997, p. 169), following Braancamp Freire, conjectures this award may have been made as early as January 1500.
  29. Catarina de Ataíde's mother, Maria da Silva, was the sister of Beatriz da Silva, mother of Francisco de Almeida. The Almeidas provided a substantial part of Catarina's dowry (Subrahmanyan, 1997, p. 174).
  30. Subrahmanyam, 1997, p. 205.
  31. Sreedhara Menon. A. A Survey of Kerala History (1967), p. 152. D. C. Books Kottayam.
  32. 32,0 32,1 M. G. S. Narayanan, Calicut: The City of Truth (2006) Calicut University Publications.
  33. A. Sreedhara Menon. A Survey of Kerala History (1967), D. C. Books Kottayam.
  34. Nambiar O.K, The Kunjalis – Admirals of Calicut, Bombay, 1963.
  35. Subrahmanyam, 1997, p. 278.
  36. Vasco Da Gama, Ernest George Ravenstein, "A journal of the first voyage of Vasco da Gama, 1497–1499", p. Hakluyt Society, Issue 99 of Works issued by the Hakluyt Society, 81-206-1136-5.
  37. At this time in Portugal, there were only twelve counts, one count-bishop, two marquises and two dukes (Subrahmaynam, 1997, p. 281).
  38. Subrahmanyam, 1997, p. 304.
  39. Subrahmanyam, 1997, pp. 343–345.
  40. See also Diogo do Couto (Decadas de Asia, Dec. IV, Lib. 8, c. 2); Teixeira de Aragão pp. 15–16, and Castanhoso (1898: p. viiff.).
  41. «The Lusiads». World Digital Library. 1800–1882. Վերցված է 31 August 2013-ին..
  42. Subrahmanyam, 1997, p. 2.
  43. «Centro Vasco da Gama». Centrovascodagama.pt. Վերցված է 29 January 2009-ին..
  44. Wikipedia: Oceanário de Lisboa (պորտուգալերեն).
  45. Romey, Kristin (14 March 2016). «Shipwreck Discovered from Explorer Vasco da Gama's Fleet». National Geographic. Վերցված է 15 March 2016-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vasco da Gama (Ernst Georg Ravenstein, Gaspar Corrêa, Alvaro Velho) [2011] Viartis 978-1-906421-04-5
  • Vasco da Gama: Renaissance Crusader (Glen J.Ames) [2004] Longman 0-321-09282-1
  • The Career and Legend of Vasco da Gama (Sanjay Subrahmanyam) [1997] Cambridge University Press 978-0-521-47072-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]