Մասնակից:Avetikyessayan/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեորգի Գյուրջիև (), կամ Գեորգի իվանի Գյուրջիև, կամ Գ. Ի. Գուրջիև, արեւմուտքում հայտնի է որպես 20-րդ դարի ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդ եւ միստիկ: Նա հայազգի մտավորական է, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց եւ փիլիսոփա: Ծնվել է 1866 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Հայաստան եւ մահացել 1949 թ. Ֆրանսիայում։ Գյուրջիևի հայրը, աշուղ ուստա Ադաշը (http://www.asparez.am/news-hy/gyurgiev-hy/) հունադավան հայ էր, իսկ մայրը` գյումրեցի հայուհի։ Համաձայն Գյուրջիևի ուսմունքի մարդկությունը չի տիրապետում մտքի ու մարմնի մեկ միասնական ընկալման, եւ արդյունքում ապրում է յուր կյանքը հիպնոտիկ քնի մեջ կամ այսպես ասած «արթմնի քնում»: Սակայն համաձայն նույն ուսմունքի մարդն ի վիճակի է իրեն փոխակերպել, հասնելով գերբարձր բանականության` տիրապետելով մարդկային լիարժեք կարողությունների, ինչն անհասանելի է սովորական մահկանացուների համար:

Մանուկ հասակում Գյուրջիևի մոտ արթնանում է անհաղթահարելի ձգտում` հասկանալու մարդկային գոյության իրական առեղծվածը: Իր կարիերայի սկզբնական քայլերն սկսելով գիտության ու կրոնի մեջ, ու ստանալով կրթություն բժշկության, երաժշտության, հոգեբանության եւ աստվածաբանության ասպարեզներում, Գյուրջիևն իր իսկ կողմից ձեւավորած փոքր խմբի հետ միասին, որն անվանել էր «Ճշմարտություն որոնողներ», լծվում է հետազոտական աշխատանքի` հասկանալու, թե կյանքի նպատակն ու նշանակությունը երկրի վրա, ինչպես նաեւ մարդու տեղը տիեզերքում ո՞րն է:

Գյուրջիևը նախնական ուսում ստացել է Ալեքսանդրապոլում, իսկ հետագայում ուսումը շարունակում է Կարսի Սբ. Առաելոց վանքում։ Նրա որոնումները հետագայում նրան տարել են միջին արեւելք, ավելի ուշ` կենտրոնական Ասիա, Հնդկաստան եւ հյուսիսային Աֆրիկա: Մանկուց ականատես լինելով բազմամշակույթ ազգագրական եւ միջ-էթնիկ երաժշտական ու պարային մրցույթներին ու ավանդույթներին, Գյուրջիեւը ձեռք է բերում նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդիստ քրմերի, սուֆի վարպետների եւ դերվիշների հետ: Այդ որոնումների վաղ շրջանից քսան տարի անց արդեն նա վերադառնում է արեւմուտք եւ սկսում է դասավանդել այնպիսի մարդկանց, ովքեր նպատակ ունեին, ինչպես ինքն էր անվանում, «կերտել իրենց սեփական անձը հարմոնիկ զարգացման մեթոդաբանությամբ»:

Գյուրջիեւն իր սեփական գաղափարները փորձում էր հաղորդել իր աշակերտներին մի շարք առանձնահատուկ, միմիանց փոխլրացնող ձեւերով, որոնցից են.

  1. ինստիտուտների հիմնում, ինչպիսիք են օրինակ «Մարդկային ներդաշնակ զարգացման ինստիտուտը», որ գտնվում էր Ֆրանսիայում Մոնթենբլոյի մոտ գտնվող Շաթո դու Պղիեղեյում
  2. ուղղակի աշխատանք աշակերտների հետ` փոքր խմբերով
  3. կրթել մարմինը հատուկ մշակված սրբազան մարմնամարզության տեխնիկայի միջոցով (ինչն այժմ հայտնի է որպես Գյուրջիեւյան շարժումներ)
  4. գրելով գրքեր.

Գյուրջիևը իր աշխատություններում նկարագրում է մի մեթոդ, որը որպես դիսցիպլին անվանում է «Գյուրջիևյան աշխատանք» (նկատի ունենալով ոչ թե աշխատանքը, որը նպատակ ունի կատարելով վաստակել, այլ աշխատանք` սեփական անձի ինքնակատարելագործման համար), որը նաեւ կոչվում է «Գյուրջիևյան Մեթոդ»: Համաձայն նրա սկզբունքների ու հրահանգների մարդու բանականության արթնացման Գյուրջիևյան մեթոդն իր մեջ միավորում է մեթոդներ, որն օգտագործում են ֆաքիրները, քրմերը, յոգերը եւ քրիստոնյաները, ինչը նաեւ կոչվում է «Չորրորդ Ուղի»:

Գյուրջիևի մահվանից հետո իր անմիջական աշակերտները հիմնում են Գյուրջիևյան հիմնադրամներ եւ ասոցիացիաներ աշխարհի տարբեր երկրներում (ինչը հիմնականում կոորդինացվում էր Ժան դը Սալցմանի կողմից): Կարելի է թվարկել այդ հիմնադրամներից, ասոցիացիաներից եւ ինստիտուտներից միայն մի քանի կարեւորները.

Եւրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աթլանտիկ Կանադայի Գյուրջիևյան Հիմնադրամ , որ գտնվում է Նովա Սքոթիա, Հալիֆաքսում, որ սկզբում կոչվում էր Փորձառական Ուսումնասիրությունների Ասոցիացիա, որն ունի մարդկանց խմբեր Աթլանտիկ պրովինցիայում, ովքեր ներգրավված են Գյուրջիևյան ուսման եւ մեթոդաբանության կիրառման մեջ
  • Մերիթայմսի Գյուրջիևյան Ասոցիացիա  , որ գտնվում է Հալիֆաքսում, Նովա Սքոթիա եւ Սենթ Ջոնս, Նյու Բրանսվիքում, ոչ շահութաբեր կազմակերպություն է, նվիրված է ֆորում տրամադրելուն այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են հոգեւոր որոնումներով` հենված Գյուրջիևյան ուսման եւ ժառանգության եւ նրա աշակերտների աշխատանքի վրա
  • Կանադյի Գյուրջիևյան Հիմնադրամ , որ գտնվում է Քեբեկ, Մոնթրեալում, ուր փորձարկվում են «Գյուրջիեւյան աշխատանքի» մեթոդները, որ բաղկացած է խմբի ներսում գիտելիքներ միամիանց փոխանցելուց, Գյուրջիևյան շարժումների եւ վարժությունների կիրառությունից, մեդիտացիայից եւ պրակտիկ աշխատանքից, այս ամենը հենված Գյուրջիևյան գաղափարների վրա:
  • Գյուրջիևյան հիմնադրամ. Տրադիցիոն Ուսումնասիրությունների Հանրություն , որ գտնվում է Օնտարիո, Տորոնտոյում,  որը սկզբնավորվեց Թոմաս եւ Օլգա Հարթմանների կողմից 954թ. Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի բացվելուց մեկ տար անց, լինելով Հյուսիսային Ամերիկայի ամենահին Գյուրջիևյան հիմնադրամներից մեկը եւ առաջինը` Կանադայում:
  • Տորոնտոյի Գյուրջիևյան Հիմնադրամ. Սամերհիլ Փորձառական Խումբ , որ գտնվում է Օնտարիո, Տորոնտոյում, սկզբնավորվել է 1997թ., իր հիմնական նպատակը դնելով գտնելու Գյուրջիևյան աշխատանքների բանավոր, գրավոր եւ արտիստիկ առաջնային ըմբռնումը, պահպանումը եւ փոխանցումը:
  • Տորոնտոյի Գյուրջիևյան Խումբ, որ գտնվում է Օնտարիո, Տորոնտոյում, եւ սկզբնավորվել է 2005թ.:
  • Ալբերտայի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Ալբերտա, Էդմոնթընում, եւ կարելի է կապ պահել. [[1]].
  • Բրիտանական Կոլումբիայի Գյուրջիևյան Հիմնադրամ , որ գտնվում է Բրիտանական Կոլումբիա, Վանքուվերում, որ խթանում է սովորել ու կիրառել Գյուրջիևյան հոգեւոր ուսմունքը, որ նա բերել էր արեւմուտք:
  • Վիկտորիայի Գյուրջիևյան Խումբ, որ գտնվում է Բրիտանական Կոլումբիա, Վիկտորիայում, եւ կարելի է կապ հաստատել [[2]].

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեքսիկայի Գյուրջիևյան հիմնադրամ որը ստեղծվել է 1951թ. Գյուրջիեւյան մի քանի աշակերտների կողմից` Ֆրանսիայից, Միացյալ Թագավորություններից եւ Միացյալ Նահանգներից, եւ ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին, գտնվում է Մեքսիկո Սիթիում:

Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջիեւի հատկանշական առաջնային աշակերտներն են.

1. P. D. Ouspensky

2. Madame Ouspensky

3. A. R. Orage

4. John G. Bennett

5. T. A. de Hartmann

6. O. A. de Hartmann

7. J. M. de Salzmann

8. A. de Salzmann

9. Dr. Michel de Salzmann 

10. René Daumal

11. C. Fremantle

12. Lord J. Pentland

13. M. C. Anderson

14. Paul Anderson 

15. George Mountford Adie

16. Helen Adie

17. Michel Conge

18. Jane Heap

19. Kathryn Hulme

20. Henriette Lannes

21. Jessmin Howarth

22. Maurice Nicoll

23. Charles S. Nott

24. Louise March

25. Willem A. Nyland

26. William Segal

27. Henri Thomasson

28. Jean Toomer

29. Henri Tracol

30. P. L.Travers

31. John Lester

32. Hugh Ripman

33. Annie Lou Staveley

34. Kenneth Walker

35. Louise Welch

36. William Welch

37. Tcheslaw Tchekhovitch

38. Edwin Wolfe

39. Pierre Elliot

40. Irmis Popoff

41. Paul Beidler

42. Paul Beekman Taylor

43. Solita Solano

44. Rita Romilly

45. Solange Claustres

46. Rose Mary Nott

47. Olgivanna Lloyd Wright

48. Anna Butkovsky-Hewitt

49. Leonid Stjoernval

50. Nicholas Tereschenko

51. Philippe Lavastine

52. George Cornelius

Գյուրջիևի գաղափարներից հետագայում օգտվել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները` հասնելով իրենց բիզնեսներում մեծ հաջողությունների: Դրանցից հատկանշական է «սցենարների պլանավորում»-ը, որը որպես յուրահատուկ բիզնես կանխատեսումների արվեստ կիրառվել են այնպիսի հաստատությունների մեջ, ինչպիսիք են. Հոլանդական Շել ընկերությունը (http://www.shell.com), Մակ Քինզին (http://www.McKinsey.com), Բի Էմ Դաբլյուն (http://www.bmw.com), Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանը (https://www.mit.edu), եւ այլն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ