Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական երկաթուղային կայարանում տեղադրված ցուցանակ, որը ցույց է տալիս միայն կանանց համար նախատեսված վագոնների շարժման կետը։

Կանանց համար նախատեսված մարդատար ավտոմեքենաները երկաթուղային կամ մետրոյի վագոններ են՝ նախատեսված միայն կանանց համար: Դրանք որոշ հասարակություններում սեռական առանձնացման արդյունք են, բայց նաև կարող են առաջանալ սեռական ոտնձգությունները և հանցագործությունները նվազեցնելու նպատակով, օրինակ՝  ձեռքերին ազատություն տալը:

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահիրեի մետրոյի բոլոր գնացքներում մեջտեղի երկու վագոնները (4-րդ և 5-րդ) և բոլոր Ալեքսանդրյան տրամվայների ամենաառաջնային վագոնը վերապահված են կանանց համար (Կահիրեի մետրոյի 5-րդ վագոնը դառնում է խառը օգտագործման 21:00-ից հետո): Այս վագոնները հնարավորություն են այն կանանց համար, որոնք չեն ցանկանում տղամարդկանց հետ նույն վագոնով տեղաժարվել. այնուամենայնիվ, կանայք դեռ կարող են ազատորեն օգտվել այլ վագոններից: Այս քաղաքականությունը ներդրվել է տղամարդկանց կողմից կանանց սեռական ոտնձգություններից պաշտպանելու համար: [1]

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրոյի վագոն միայն կանանց համար Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում

2006 թվականի ապրիլին Ռիո դե Ժանեյրոյի մետրոն իրականացրեց նահանգի օրենսդրությամբ սահմանված մանդատը։ Նախորդ ամսվա ընթացքում ընդունվել էր կանանց համար նախատեսված մարդատար վագոններ տրամադրել՝ սեռական ոտնձգություններից խուսափելու համար: Վեց վագոն ունեցող մարդատար գնացքների դեպքում մետրոյի մեկ վագոնը վարդագույն է ներկվում՝ ցույց տալու, որ բացառապես կանանց համար է, և միայն կանանց համար լինելու սահմանափակումը գործում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ պիկ ժամերին՝ 6:00-ից մինչև 9:00-ը և 17:00-ից մինչև 20։00 ընկած ժամանակահատվածում: Մետրոյում աշխատում են ոստիկաններ, որոնք թույլ չեն տալիս տղամարդկանց նստել այդ առանձնացված վագոնները, իսկ կայարանի հատակին կա ցուցանակ, որը ցույց է տալիս միայն կանանց համար նախատեսված վագոնների շարժման կետը։[2]

Նմանատիպ քաղաքականություն իրականացվեց Սան Պաուլոյի մետրոյում 1995 թվականի հոկտեմբերից մինչև 1997 թվականի սեպտեմբերը, սակայն ամուսնացած զույգերի բողոքներից հետո Սան Պաուլո Մետրոպոլիտեն գնացքների ընկերությունը (CPTM) որոշեց չշարունակել և խուսափել Բրազիլիայի Սահմանադրության 5-րդ հոդվածի ցանկացած հնարավոր խախտումից, որով երաշխավորվում է քաղաքացիների իրավահավասարությունը։ [3]

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն կանանց համար նախատեսված ավտոբուսները սկսել են գործարկել Մեխիկոյում 2008 թվականին։[3] Մեխիկոյի մետրոյում կան միայն կանանց համար նախատեսված վագոններ։ [4] Մեխիկոյում կան նաև միայն կանանց համար նախատեսված տաքսիներ և ավտոբուսներ, որոնք կոչվում են «վարդագույն գիծ»: Ավտոբուսներն ու տաքսիներն այժմ չեն գործում։[փա՞ստ]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1909թ.-ին Կանանց Քաղաքային Միությունը կոչ արեց Նյու Յորքի Միջքաղաքային Արագ Փոխադրման ընկերությանը (IRT) միայն կանանց համար նախատեսված ավտոմեքենաներ տրամադրել։ [5] Մինչ Միջքաղաքային Արագ Փոխադրման ընկերությունը (IRT) մերժեց առաջարկը, Հադսոն և Մանհեթենի Երկաթուղին տրամադրեց միայն կանանց համար նախատեսված մեքենաներ Նյու Յորքից մինչև Ջերսի Սիթի, 1909 թվականի ապրիլից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում:[6] Երթևեկությունը վերսկսեց 1958 թվականին, սակայն հետագայում կրկին դադարեցվեց։ [7]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միայն կանայք» ցուցանակը Տոկիոյի մետրոյի վագոնում
Ուղևորներ, որոնք սպասում են Տոկիոյի Շինջուկու կայարանում Քեո Լայնի միայն կանանց համար նախատեսված վագոն նստելու համար
Ցուցանակ վագոնի դռան մոտ

Ճապոնիայում միայն կանանց համար նախատեսված մեքենաները ներկայացվել են անպարկեշտ վարքագծի դեմ պայքարելու համար, մասնավորապես ձեռքերին ազատություն տալը (չիկան): Միայն կանանց համար գործող քաղաքականությունը ընկերությունների միջև տարբերվում է. ոմանք գործում են պիկ ժամերին, մյուսները ամբողջ օրվա գրաֆիկով, մինչդեռ ոմանք սահմանափակում են միայն կանանց համար նախատեսված վագոնների կիրառումը արագ երթևեկող գնացքներում, քանի որ դրանք ավելի մարդաշատ են և կանգառները համեմատաբար ավելի հեռու են միմյանցից: Բայց ընդհանուր առմամբ քաղաքականությունը արդյունավետ է միայն աշխատանքային օրերին՝ բացառությամբ տոն օրերի։ Կայարանների և գնացքների դռներին փակցված են նշաններ, որոնք ցույց են տալիս վագոններ նստելու վայրերը, ինչպես նաև այն օրերն ու ժամերը, երբ վագոնները նախատեսված են միայն կանանց համար: Չնայած բացառապես կանանց համար նախատեսված լինելուն, Ճապոնիայում գնացքների օպերատորների մեծ մասը թույլ է տալիս տարրական դպրոցի արական սեռի աշակերտներին, հաշմանդամներին և նրանց օգնականներին նստել միայն կանանց համար նախատեսված վագոնները:

Մարդաշատ գնացքներում ձեռքերին ազատություն տալը Ճապոնիայում խնդիր է հանդիսանում. ըստ Ազգային Ոստիկանական գործակալության և Արդարադատության նախարարության տվյալների, 2005-2014 թվականներին Ճապոնիայում մետրոյի վագոններում անպարկեշտ հարձակումների թիվը տատանվում է տարեկան 283-ից 497 դեպքի միջև:[8][9] Ոստիկանությունը և երկաթուղային ընկերություններն արձագանքեցին իրազեկման բարձրացմանն օժանդակող պաստառներով և ավելի խիստ պատիժներ սահմանելով, սակայն դեպքերը շարունակում են աճել։[10] 2004թ.-ին Տոկիոյի ոստիկանությունը զեկուցեց, որ ութ տարվա ընթացքում եռապատկվել են հասարակական տրանսպորտում ձեռքերին ազատություն տալու դեպքերը։[11]

2000 թվականի դեկտեմբերին, Քեո էլեկտրական երկաթուղին, որի գնացքները երթևեկում են Տոկիոյի և նրա արվարձանների միջև, ուշ գիշերային ժամերին փորձնական հիմունքներով առաջարկել է միայն կանանց համար նախատեսված մեքենաներ` ի պատասխան բոնենկայի խնջույքների սեզոնի ժամանակ հարբած տղամարդկանց կողմից ձեռքերին ազատություն տալու մասին բողոքներին:[12] Քեոն 2001 թվականի մարտին սկիզբ դրեց լրիվ գրաֆիկով գնացքների երթևեկությանը միայն կանանց համար նախատեսված ուշ գիշերային վագոններով: 2001 թվականի հուլիսին Արևելյան Ճապոնիայի երկաթուղային ընկերությունը սկսեց նմանատիպ երթևեկություն Սաիքյո Գծում, որը կապում է Տոկիոն Սայթամա պրեֆեկտուրայի հետ և ձեռքերին ազատություն տվողների պատճառով տխրահռչակ էր դարձել, քանի որ մարդաշատ էր և կանգառների միջև հեռավորությունն ավելի երկար էր։ [13] Հաջորդ տարի երթևեկությունը երկարաձգվեց մինչև երեկոյան պիկ ժամ։

2002 թվականի հուլիսին Արևմտյան Ճապոնիայի երկաթուղային ընկերությունը դարձավ երրորդ ընկերությունը Ճապոնիայում, որը գնացքներ է շահագործում միայն կանանց համար նախատեսված վագոններով, իսկ Արևմտյան Ճապոնիայի երկաթուղային ընկերության գնացքները Օսակայում դարձան առաջինը, որոնք առաջարկում էին միայն կանանց համար նախատեսված վագոններ առավոտյան պիկ ժամին: Նույն տարում Օսակայի շրջանի ևս երկու երկաթուղիներ՝ Հանկյու և Կեիհան երկաթուղիները, ավելացրին միայն կանանց համար նախատեսված վագոններ իրենց սահմանափակ քանակի արագընթաց գնացքներին, և Հանկյուն դարձավ առաջին ընկերությունը, որն ամբողջ օրը միայն կանանց համար նախատեսված վագոններ է շահագործում:[10] Օսակայի տարածաշրջանի այլ ընկերություններ հետևեցին օրինակին, այդ թվում՝ Օսակայի քաղաքային մետրոն, որի Միդոսուջի երկաթգիծը, որը ուղևորներ է տեղափոխում մինչև 160% թողունակությամբ, համբավ էր ձեռք բերել, որ ունի ձեռքերին ազատություն տալու խնդրի ամենավատ ցուցանիշը ամբողջ Ճապոնիայում: Տոկիոյի տարածաշրջանի ընկերությունները կազմակերպչական դժվարությունների և խառը սեռերի վագոնների ամբոխված լինելու վախի պատճառով դիմադրեցին փոփոխությանը, սակայն 2005 թվականին երբ իրազեկման արշավներն ու ավելի խիստ պատիժներն անարդյունավետ դարձան, նրանք պիկ ժամերի համար ներկայացրեցին միայն կանանց համար նախատեսված վագոններ: [13]

Միայն կանանց համար նախատեսված մեքենաները որոշ տղամարդկանց և կանանց կողմից դրական արձագանքների են արժանացել: Կանայք նշել են, որ այլևս ձեռքերին ազատություն տալու վտանգ չկա, ինչպես նաև ստիպված չեն տարբեր հոտեր հանդուրժել: Ըստ տղամարդկանց, այլևս կարիք չկա անհանգստանալու, որ իրենց ձեռքերին ազատություն տալու մասին կեղծ մեղադրանքներ կառաջադրեն: [14] Այնուամենայնիվ, ուղևորները դժգոհում էին խառը վագոնների հետագա գերծանրաբեռնվածությունից և վախենում էին, որ խառը վագոններով երթևեկող կանայք կարող են զգալ, որ նախկինի համեմատ իրենք իրենց ավելի մեծ ռիսկի են ենթարկում:[11] Հաղորդվում է, որ թույլ տեսողություն ունեցող տղամարդիկ անգիտակցաբար մտել են միայն կանանց համար նախատեսված վագոն և նախազգուշացվել այլ ուղևորների կողմից՝ լուրջ ամոթի արժանանալով:[15]

Ճապոնական օրենսդրությունը 1900 թվականից նախատեսում է 10 իեն տուգանք այն տղամարդ ուղևորների համար, որոնք մտնում են միայն կանանց համար նախատեսված երկաթուղային վագոն կամ սպասասրահ. այս օրենքը տեխնիկապես դեռ ուժի մեջ է, սակայն Ճապոնիայի կառավարությունը կարծիք է հայտնել, որ այն չի կիրառվի «միայն կանանց համար նախատեսված» վագոնների վրա, որոնք ներկայումս շահագործվում են՝ իրավական տեսանկյունից կամավոր դարձնելով «միայն կանանց համար» կանոնի հաճոյակատարությունը։[16]

Պատմական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանակ, որը նախկինում օգտագործվել է Չուո Գլխավոր Գծում

Ճապոնիայում միայն կանանց համար նախատեսված վագոնների ամենավաղ շահագործման դեպքը վերագրվում է 1912 թվականին՝ ներկայիս Չուո Գլխավոր Գծում, երբ դրանք ներկայացվեցին շահագործվելու պիկ ժամերին՝ տղա և աղջիկ ուսանողներին առանձնացնելու համար:[17][18] Երթևեկության ծառայությունը, որը կոչվում էր «Ծաղիկ գնացքներ», ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։[19] Միայն կանանց համար նախատեսված տրամվայները սկսեցին շահագործվել Կոբեում 1920 թվականին, և Հանկյու երկաթուղին աշակերտուհիների համար գործարկեց հատուկ գնացքներ, որոնք երթևեկում էին Կոբեի և Նիշինոմիայի միջև 1930-ականներին:

Բացառապես կանանց և երեխաների համար նախատեսված վագոնները ներկայացվել են Չուո Գլխավոր Գծում և Կեյհին-Տոհոկու Գծում 1947 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այդ ժամանակահատվածի պիկ ժամերին այս գծերի գերծանրաբեռնվածությունը այնքան մեծ էր, որ կանայք և երեխաները հաճախ չէին կարողանում տեղավորվել գնացքում: Չուո Գլխավոր Գծում գնացքների վագոնները մնացին առավոտյան շահագործման մինչև 1973 թվականը, երբ ներկայացվեցին առաջին կարգի վագոնները; դրանց շահագործումը ավելի վաղ կասեցվել էր Կեյհին-Տոհոկու Գծում։[18]

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն կանանց համար նախատեսված վագոն Հնդկաստանում

Ամբողջ Հնդկաստանում երկար երթևեկություն ունեցող բոլոր երկաթուղային շարժման ծառայություններն ունեն հատուկ վագոններ, որոնք նախատեսված են միայն կանանց համար։ [փա՞ստ] Մումբայում՝ առևտրի մայրաքաղաքում, արվարձանների բոլոր գնացքներն ունեն վագոններ, որոնք նախատեսված են միայն կանանց համար, թեև դպրոցական տարիքի երեխաներին նույնպես թույլատրվում է երթևեկել այդ վագոններով: Թեև երկու խցիկ նախատեսված է օրական 24 ժամ ծառայել կանանց համար, խցիկներից մեկն էլ նախատեսված է ծառայելու կանանց որոշակի սահմանված ժամերին: Միայն կանանց համար նախատեսված խցիկները նախատեսված են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կարգի ճանապարհորդության համար: Նաև «Տիկնանց հատուկ» գնացքներ են ներդրվել՝ ծառայելու պիկ ժամերին, որոնց դեպքում ամբողջ գնացքն է վերապահված կանանց համար: Պիկ ժամերին գործում են երեք-չորս հատուկ գնացքներ միայն կանանց համար:  Քանի որ 2000-ականներին ճանապարհորդելու անհրաժեշտություն ունեցող կանանց թիվը կրկնապատկվել է, այս տեսակի ծառայությունները շատ մեծ պահանջարկ են ստացել: [20] Շատ երկաթուղային ծառայություններ առաջարկում են միայն կանանց համար նախատեսված վագոններ, այդ թվում, ի թիվս այլոց, Մումբայի մետրոն և Դելիի մետրոն։ [21] Այն նույնիսկ նպաստել է միայն կանանց համար նախատեսված տաքսիների և ռիկշաու ծառայությունների սկզբնավորմանը:[22]

Ինդոնեզիա  [խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզական երկաթուղային ընկերությունը՝ Կերետա Ափին, 2010 թվականի օգոստոսից ներդրեց միայն կանանց համար նախատեսված վագոններ Ջաբոդետաբեկի տարածքում գտնվող որոշ ԿՌԼ Ջաբոտաբեկ գնացքներում` ի պատասխան հասարակական վայրերում սեռական ոտնձգությունների մասին բազմաթիվ հաղորդումների, ներառյալ մերձքաղաքային գնացքներում և ավտոբուսներում:[23]

Մարդատար գնացքներում միայն կանանց համար նախատեսված վագոնները սովորաբար ցուցանշվում են մեծ վարդագույն կամ մանուշակագույն կպչուն պիտակներով, որոնց վրա գրված է «Կանանց հատուկ վագոններ» և գտնվում են գնացքի վերջնածայրերում: Այս տեսակի վագոն նախկինում կարելի էր գտնել միայն օդորակիչով էլեկտրագնացքներում, սակայն վերջերս վերանորոգված մի շարք օդորակիչ չունեցող էլեկտրագնացքներ (սերիա KL3 կամ K3) նույնպես համալրվել են միայն կանանց համար նախատեսված մանուշակագույն կպչուն պիտակով վագոններով: Այժմ Ջաբոդետաբեկի էլեկտրագնացքներում միայն կանանց համար նախատեսված վագոնների կպչուն պիտակները 2016 թվականի փետրվարից մինչ օրս հանվել են և փոխարինվել միայն կանանց համար նախատեսված վագոնների վարդագույն ցուցանշաններով:

Վերջերս Կերետա Ափին գործարկեց հատուկ գնացք, որը շահագործվելու էր միայն կանանց համար (գնացքն ինքնին օգտագործում է նախկին Տոկիոյի մետրոյի 6000 սերիայի էլեկտրագնացքները, 6107F համարով), որը նախատեսված էր հետագայում պաշտպանել կին ուղևորներին սեռական ոտնձգություններից: Սովորական էլեկտրագնացքներից տարբերվելու համար (որոնք միայն կանանց համար նախատեսված վագոններ են տրամադրում գնացքի վերջնամասերում), միայն կանանց համար նախատեսված գնացքի բոլոր վագոնները զարդարված էին մանուշակագույն կամ վարդագույն գույնի մեծ կպչուն պիտակներով՝ «Կանանց հատուկ վագոններ» (Kereta Khusus Wanita) մակագրությամբ: 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ինդոնեզիայի Կերետա Ափին (Պերսերո)՝ Ջաբոդետաբեկի Ուղևորատարը (այժմ Ինդոնեզիայի Միջքաղաքային գնացք) գործարկեց միայն կանանց համար նախատեսված գնացքները: Այս գնացքի բոլոր վագոնները նախատեսված են միայն կանանց համար, իսկ տղամարդիկ այս գնացքներ չեն մտնում։ [24] Այս ծառայությունն ավարտվեց 2013 թվականի մայիսին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ խառը օգտագործման վագոնները գերծանրաբեռնված էին պիկ ժամին, մինչդեռ միայն կանանց համար նախատեսված վագոններից քիչ էին օգտվում: [25]

2011 թվականի դեկտեմբերի 12-ին Տրանսջակարտան՝ ավտոբուսների արագ փոխադրման օպերատորը Ջակարտայում, իր ավտոբուսներում ներկայացրեց միայն կանանց համար նախատեսված տարածքներ: Այն գտնվում է յուրաքանչյուր ավտոբուսի առջևում՝ վարորդի հետևից մինչև դռան մոտ գտնվող նստատեղերն ընկած հատվածում։[26] 2022 թվականի հուլիսին Ջակարտայի նահանգային կառավարության Տրանսպորտային Ծառայությունը նախատեսեց ներդնել միայն կանանց համար նախատեսված տարածքներ անգկոցներում (համօգտագործվող տաքսիներում)՝ ձախ նստատեղերը նախատեսելով կանանց համար, իսկ աջ նստատեղերը՝ տղամարդկանց: [27]

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կան միայն կանանց համար նախատեսված մարդատար վագոններ, առնվազն Թեհրանում և Մաշհադում: Յուրաքանչյուր գնացք ունի միայն կանանց համար նախատեսված երկու վագոն՝ առջևում և վերջնամասում: [28][29][30]

Մալայզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն կանանց համար նախատեսված վագոն Կաջանգ գծի գնացքում:

Սեռական ոտնձգությունները Մալայզիայում հաճախակի են լինում, և 2010 թվականից ի վեր Մալայզիական երկաթուղու գնացքները ներառել են միայն կանանց համար նախատեսված վարդագույն վագոններ՝ կրճատելու այդ ոտնձգությունները:[31] 2010 թվականից Կուալա Լումպուրում գործում են նաև միայն կանանց համար նախատեսված ավտոբուսներ:[31] 2011 թվականին կառավարությունը Կուալա Լումպուրի տարածքի մեծ մասում սկսեց շահագործել միայն կանանց համար նախատեսված տաքսի ծառայություն:[32] Տաքսիների վարորդները կանայք են և աշխատում են կանչով:[32]

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեթև Երկաթուղային Փոխադրման Մարմին»-ը, որը Մանիլայի Թեթև Երկաթուղային Փոխադրման Համակարգում շահագործում է ԹԵՓ Գիծ 1֊ինը և ԹԵՓ Գիծ 2֊րդը, նախկինում նշանակել էր յուրաքանչյուր ԹԵՓ-1 գնացքների առաջին վագոնը (բաղկացած 2-3 համակցված վագոնից) որպես բացառիկ՝ տարեցների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և մեծահասակների համար, որոնք բարձրանում են նորածինների կամ երեխաների հետ: 2002թ. նոյեմբերի 27-ին սա սկսեց ներառել նաև բոլոր կին ուղևորներին:[33]

2006 թվականի ապրիլի 1-ին Մանիլայի Մետրոյի Երկաթուղային Փոխադրման համակարգը հետևեց այդ միտմանը՝ ԹԵՓ 3-րդ գծի գնացքներից յուրաքանչյուրի առաջին վագոնը (բաղկացած երեք համակցված վագոններից) առանձնացնելով բացառապես կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։[34]

Թայվան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Ճապոնիան, այնպես էլ Թայվանը 2006 թվականին ԹԵՎ֊ի տեղական ծառայության շրջանակներում շահագործում էր միայն կանանց համար նախատեսված վագոններ։ Բայց քանի որ վագոնները ցանկալի ազդեցություն չունեցան սեքսիզմի վրա, 3 ամիս անց դրանք դադարեցին շահագործվել։[35][36] Միայն կանանց համար որոշակի ժամերի գործում են նաև սպասասրահներ (օրինակ՝ Թայպեյի մետրոյում գիշերային ժամերին):

Արաբական Միացյալ Էմիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբայի մետրոյի համակարգի յուրաքանչյուր գնացք ունի մեկ առանձնացված վագոն, որն աշխատանքային օրերին՝ ժամը 7:00-ից 9:00-ն և 17:00-ից 20:00-ն նախատեսված է միայն կանանց և երեխաների համար: Տղամարդիկ, որոնք բարձրանում են վագոն այս ժամերին, տուգանվում են 100 ԱՄԷ դիրհամով (27,25 ԱՄՆ դոլար): Միայն կանանց համար նախատեսված վագոնները նախկինում եղել են կիսված վագոններ՝ սահմանազատող գծով, որով նշվում էր սովորական և միայն կանանց համար նախատեսված տարածքների միջև եղած բաժանումը։[37] Օրական մոտ 98 տուգանք է սահմանվում միայն կանանց համար նախատեսված վագոնների համար:[38]

Սաուդյան Արաբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ռիադի մետրոպոլիտենն աշխատանքների ավարտից հետո կներկայացնի միայն կանանց համար նախատեսված վագոններ:[39]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Լայպցիգից Խեմնից շրջանային գնացքում ներդրվեցին միայն կանանց համար նախատեսված խցիկներ: Ուղևորների արձագանքները տարբերվում էին: Թեև ոմանք ողջունում էին այդ ձեռնարկումը, քանի որ այն օգնում էր, որ կանայք ավելի ապահով զգան, մյուսները կարծում էին, որ սեռերի բաժանումը «անցյալից եկած» և «հետամնաց լուծում է»:[40] Այն այժմ չի գործում:[փա՞ստ]

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Honour to Agnata Frances Ramsay.jpg
1887 թվականին Փանչ ամսագիրը հրապարակեց Ագնատա Բաթլերի Դասական ժանրի քննության հաջողության մասին Ժորժ դու Մողիեղի մուլտֆիլմը:[41] Նա այդ տարի Քեմբրիջի համալսարանի Դասական Տրիպոսի առաջին կուրսի միակ անձն էր, որն իրեն բոլոր տղամարդկանցից բարձր էր դասում: Այստեղ պարոն Փանչը (ամսագրի թալիսմանը) նրան ուղեկցում է առաջին կարգի խցիկ, որը նախատեսված է միայն կանանց համար: [42]

Բրիտանական գնացքներում վերջին «Միայն տիկնայք» առանձնացումը չեղարկվել է 1977 թվականին,[43] տարբեր գնացքների տեսակների ներդրման և հավասարության մասին օրենսդրության համակցության արդյունքում, որն արգելում էր գենդերային հատուկ առաջարկները։[փա՞ստ]

Հին ոճի տեղական գնացքներում, որոնք այլևս չեն շահագործվում, ավանդական ձևի առանձին խցիկները ձգվում էին վագոնի ուղիղ երկայնքով (սովորաբար 9 կամ ավելի յուրաքանչյուր վագոնի համար), առանց միջանցքի, յուրաքանչյուր կողմում 5 հոգու համար նախատեսված նստարաններով և մուտքը միայն բազմաթիվ առանձին կողային դռների միջոցով էր: Անսալով կին ուղևորների մտահոգություններին, որ ուղևորների իջնելուց հետո կարող էին տղամարդկանց հետ մնալ նույն խցիկում՝ մի քանի խցիկներ (սովորաբար յուրաքանչյուր գնացքի վերջին մեկ խցիկը) պիտակավորվեցին որպես «Միայն տիկնայք»: Այն ժամանակ, երբ «Չծխե՛լ» պիտակները խցիկների պատուհանների վրա նշվում էին կարմիր գույնով, իսկ Առաջին կարգի խցիկները՝ կապույտ պիտակներով, միայն կանանց համար նախատեսված խցիկների պատուհանները պիտակավորվում էին կանաչ գույնով:

2014 թվականի սեպտեմբերին տրանսպորտային հարցերով խորհրդարանական փոխքարտուղար Քլեր Փերին Պահպանողական կուսակցության համաժողովի վերջնական միջոցառման ժամանակ կատարած իր ելույթի ընթացքում նշեց միայն կանանց համար նախատեսված վագոնների հնարավոր վերադարձի մասին։[44] 2015 թվականի օգոստոսին Լեյբորիստական կուսակցության առաջնորդող թեկնածու Ջերեմի Քորբինը հայտնեց, որ կխորհրդակցի միայն կանանց համար նախատեսված վագոններ շահագործելու հարցի շուրջ՝ օգնելու նվազեցնել ոտնձգությունները:[45] Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Գերեյնթ Դեյվիսն էլ ասաց, որ առաջարկվող համակարգն ապարտհեյդի նման կդառնա:[46]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cairo Journal; For Women Only: A Train Car Safe From Men». The New York Times. January 15, 1990.
  2. «Homens não respeitam vagão exclusivo para mulheres no Metrô no primeiro dia em vigor». Gazeta do Povo (բրազիլական պորտուգալերեն). 2006-04-25. Վերցված է 2013-01-26-ին.
  3. 3,0 3,1 «Só para mulheres». Isto é (բրազիլական պորտուգալերեն). 2008-08-06. Վերցված է 2013-01-26-ին.
  4. Baker, Vicky (31 March 2017). «Mexico City's 'penis seat' sparks debate». BBC News.
  5. «Want Women's Cars on Subway Trains». New York Times. 1909-02-07. էջ 5. Վերցված է 2022-10-17-ին.
  6. Schulz, Dorothy; Gilbert, Susan (1998-07-30). «Women and Transit Security: A New Look at an Old Issue» (PDF). US Department of Transportation. էջեր 551–552. Վերցված է 2022-10-17-ին.
  7. «Railroad Car for Women Only Praised». Spartansburg Herald. 1958-07-11. էջ 11. Վերցված է 2022-10-17-ին.
  8. «性犯罪に関する総合的研究» (PDF). Ministry of Justice. The Ministry of Justice.
  9. «電車内の痴漢防止に係る研究会の報告書について» (PDF). National Police Agency.
  10. 10,0 10,1 «Japan - Country Reports on Human Rights Practices - 2002». 2003-03-31.
  11. 11,0 11,1 Joyce, Colin (2005-05-15). «Persistent gropers force Japan to introduce women-only carriages». The Daily Telegraph.
  12. «Tokyo trains tackle groping problem». BBC. 2000-12-05. Վերցված է 2009-12-31-ին.
  13. 13,0 13,1 «Lechers give Saikyo Line worst rap for Tokyo trains». 2005-02-09.
  14. «Japan Tries Women-Only Train Cars to Stop Groping». 2005-06-10.
  15. «Japan: Visually-impaired want railways to clarify stance on riding in women-only carriages». Mainichi Daily News. 5 April 2007. Արխիվացված է օրիգինալից 17 April 2007-ին. Վերցված է 22 December 2015-ին.
  16. Murakami, Kei (2011-10-31). «鉄道営業法 -「女性専用車両」男が乗っても法的にはOK» [Railway Business Law - "Women-only car" It is legally OK even if a man rides]. PRESIDENT.
  17. «婦人専用電車». Tokyo Shimbun. 1912-01-28.
  18. 18,0 18,1 «Runtime error - PukiWiki RJ-Essential».
  19. Mitsutoshii, Horii; Burgess, Adam (2012). «Constructing sexual risk: 'Chikan', collapsing male authority and the emergence of women-only train carriages in Japan». Health, Risk & Society. 14 (1): 41–55. doi:10.1080/13698575.2011.641523. S2CID 143965339 – via EBSCO's Academic Search Complete (subscription required) {{cite journal}}: CS1 սպաս․ postscript (link)
  20. «The Times & The Sunday Times». Վերցված է 3 October 2017-ին.
  21. McCarthy, Julie (28 March 2013). «On India's Trains, Seeking Safety In The Women's Compartment». Վերցված է 26 March 2014-ին.
  22. «Women form special cab service in Delhi -- catering exclusively to women». The World. Public Radio International. 24 January 2013. Վերցված է 25 January 2013-ին.
  23. «Indonesia Railway Company Launches Women-Only Carriages». Վերցված է 3 October 2017-ին.
  24. Yulianto, Charles (1 October 2012). «ジャボデタベク電気鉄道センター: Operasi Perdana Rangkaian Khusus Wanita - 女性専用編成最初運転». Վերցված է 3 October 2017-ին.
  25. «Indonesian Women-only Trains Are Scrapped». 14 May 2013. Վերցված է 3 October 2017-ին.
  26. Pertiwi, Atmi (12 December 2011). «Transjakarta Sediakan Area Khusus Perempuan». Tempo. Վերցված է 19 December 2022-ին.
  27. Nazhif, Naufal Jauhar (12 July 2022). «Area Khusus Wanita di Transportasi Umum, Efektif Kah?». Tempo. Վերցված է 19 December 2022-ին.
  28. Sanghani, Radhika (2015-08-26). «These countries tried women-only transport. Here's what happened». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019-06-21-ին.
  29. «5 Things You Didn't Know About the Tehran Metro». Railway-News (բրիտանական անգլերեն). 2017-12-12. Վերցված է 2019-06-21-ին.
  30. «How to Travel on Public Transport in Iran (If You're a Woman)». Elisabeth Real (ամերիկյան անգլերեն). 2015-12-07. Վերցված է 2019-06-21-ին.
  31. 31,0 31,1 «Women-only buses aim to halt sex harassment». NBC News. 2 December 2010. Վերցված է 3 October 2017-ին.
  32. 32,0 32,1 «Malaysia launches women-only taxis, hoping to reduce number of rape and robbery cases». Al Arabiya. 27 November 2011. Վերցված է 3 October 2017-ին.
  33. Crisostomo, Sheila (November 28, 2002). «Women to get own coaches in LRT». Վերցված է September 20, 2022-ին.
  34. Araneta, Sandy (April 4, 2006). «MRT segregates passengers». Վերցված է September 20, 2022-ին.
  35. 台鐵女性車廂 傾向取消 Արխիվացված 2010-07-22 Wayback Machine -(2006年8月3日)
  36. 女性専用車両が不評…3か月で存続危機 - , 2006年9月4日
  37. Jinman, Richard (26 August 2015). «The shame of walking into a women-only car by mistake». Independent. Արխիվացված է օրիգինալից 27 October 2018-ին. Վերցված է 27 October 2018-ին.
  38. Badam, Ramola (29 May 2015). «Almost 100 men fined each day on Dubai Metro for using women's carriage». The National. Abu Dhabi. Արխիվացված է օրիգինալից 27 October 2018-ին. Վերցված է 27 October 2018-ին.
  39. Kirk, Mimi (2017-02-07). «What a New Metro in Saudi Arabia Will Mean for Women». Bloomberg (անգլերեն). Վերցված է 2024-03-02-ին.
  40. Brady, Kate (2016-04-16). «Opinion divided over women-only train compartments on eastern German route» (անգլերեն). Deutsche Welle. Վերցված է 2017-07-01-ին.
  41. Kamm, Josephine (2012), How Different From Us, Routledge, էջ 96, ISBN 9781136590290
  42. Dash, Mike (28 October 2011), The Woman Who Bested the Men at Math, Smithsonian Institution
  43. Powley, Tanya; Pickard, Jim (26 August 2015). «Rail experts point to flaws in women-only train carriages idea». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2022-12-11-ին. Վերցված է 26 August 2015-ին.
  44. Cartledge, James (30 September 2014). «Women-only train carriages could cut sex attacks, says transport minister». Վերցված է 3 October 2017-ին.
  45. Mason, Rowena (26 August 2015). «Jeremy Corbyn raises possibility of women-only train carriages». The Guardian. Վերցված է 26 August 2015-ին.
  46. Jon Stone (27 August 2015). «Jeremy Corbyn's women-only carriages idea is 'apartheid', says Labour MP Geraint Davies». The Independent.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]