Հեծանվավարություն և ֆեմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բացիկ՝ ի պաշտպանություն կանանց ընտրական իրավունքի, Նոր Զելանդիա: Նկատենք, որ կանայք արդեն իրավունք ունեին քվեարկելու ՏԻՄ ընտրություններում (Պեննի-ֆարթինգ փոքր անիվը)

Հեծանիվը զգալի ազդեցություն ունեցավ կանանց կյանքի վրա տարբեր ոլորտներում[1][2][3]։ Ամենամեծ ազդեցությունը, որ հեծանիվն ունեցավ կանանց հասարակական դերի վրա, տեղի ունեցավ 1890-ականներին՝ ամերիկյան և եվրոպական հասարակության կողմից հեծանիվների մոլեգին տարածման (bike boom) ժամանակ[4]։ Այս ընթացքում կանանց շարժման համար հեծանիվը ձեռք բերեց առաջնային ձեռքբերումն այն էր, որ այն կանանց ավելի մեծ սոցիալական շարժունակություն տվեց[3][5]։

Ֆեմինիստ Էննի Լոնդոնդերրին հեծանվով շրջագայություն կատարեց աշխարհում՝ որպես առաջին կին հեծանվորդն այս ժամանակաշրջանում[6][7][8]։ Ամերիկյան հեծանվային ընկերությունների կողմից առաջարկվող տարբեր վճարատեսակների շնորհիվ հեծանիվը մատչելի էր մարդկանց մեծամասնության համար[3]։ Հեծանիվն ամենաշատն է ազդել բարձր և միջին դասի սպիտակամորթ կանանց կյանքի վրա։ Սա փոխակերպեց նրանց դերը հասարակության մեջ՝ կենցաղային ոլորտներից կանանց առաջընթացի, հանրային կյանքի տարբեր բնագավառներում, համայնքում ներգրավվածություն ապահովելու գործում[3][9]։ 21-րդ դարում հեծանիվ վարելը մնում է վիճելի խնդիր որոշ երկրներում,ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Իրանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դենդի ձի» հեծանիվ․ 1860-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենդի ձի կոչված հեծանիվը կամ վազքի համար նախատեսված մեքենան(գերմ.՝ Laufmaschine) հայտնագործվել է 1817 թվականին և շատ նորաձև է եղել մի քանի տարի։ Այս հեծանիվը շարժվում էր մոտ երկու անգամ արագ, քան քայլքի արագությունը։ Չուներ ոտնակներ, բայց կառավարվում էր ոտքերով, ինչպես ժամանակակից հեծանիվը։ Դենիս Ջոնսոնը վաճառել է կանանց համար նախատեսված տարբերակ՝բաց կամ ցածր շրջանակով։

Վելոսիպեդ․ 1860-1880-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելոսիպեդ, ծխախոտի պիտակ 1874.
Ariel highwheeler և Lady Ariel հեծանիվները, 1874 թվականի դիզայն, նախատեսված էր կանանց հեծանվավարության համար: Ունի առանց կողային թամբ, ասիմետրիկ ղեկ, ոտնակներ և ոչ գծային անիվներ։ Հայտնի չէ, թե արդյոք այն բավականաչափ հարմար էր գործնականում.

1860-ից 1880-ականների կեսերին ստանդարտ հեծանիվը բարձր անիվներով էր, որը և՛ դժվար էր տիրապետելը, և՛ վտանգավոր էր օգտագործելը։ Մինչ սովորականը օգտագործվում էր բացառապես տղամարդկանց կողմից, կանանց թույլատրվում էր վարել այնպիսի հեծանիվներ, ինչպիսիք են երկտեղանի հեծանիվը և եռանիվ հեծանիվը։ Սկսած 1860-ականների վերջից համատեղ հեծանվավարությունը լայն տարածում ստացավ հասարակության մեջ։ Այս փոխադրամիջոցները տղամարդկանց և կանանց թույլ տվեցին մշակել համակցված սոցիալականացման նոր մեթոդներ։ Այնուամենայնիվ, մինչև 1880-ականների կեսերը կանայք հիմնականում կախված էին տղամարդկանցից՝ հեծանվավազքին մասնակցելու հարցում։ Տղամարդը վերահսկողի դերում էր, նրա ներկայությունը նպատակ ուներ կնոջը զերծ պահել միայնակ հեծանիվ վարելու վտանգներից՝ դրանով իսկ ընդգծելով տղամարդու գերակայությունը։ Այսպիսով, թեև համատեղ հեծանվավարությունը հեղափոխական էր տղամարդկանց և կանանց միջև հաղորդակցության զարգացման գործում, այնուամենայնիվ կանանց պահում էր տղամարդկանցից ավելի ցածր դիրքում, քանի որ տղամարդը տվյալ պարագայում հեծանվին ավելի լավ էր տիրապետում[10]։

Հեծանիվների մոլուցք[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ականների կեսերից մինչև 1890-ականների կեսերը մշակվեց ժամանակակից անվտանգ հեծանիվը։ Հեծանվավարությունը լայն տարածում ստացավ։

«Հեծանվավարություն», մոտ 1887 թվականի գունավոր տպագրություն, որը ցույց է տալիս այն սակավաթիվ եղանակներից մեկը, որոնցով կանանց համար հասարակության մեջ ընդունելի էր հեծանիվ վարելը, «անվտանգ հեծանիվների» և կանացի «հեծանվավարման հանդերձանքի» գյուտին նախորդող տարիներին։.
Հաղորդակցվողը, 1886, ավելի շատ հանգիստ, քան տրանսպորտ
Եռանիվ հեծանիվ, Հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար․ անվտանգ, գործնական, արագ: Հեծանվային աշխարհը, 16 սեպտեմբերի, 1887.
Կինը ՝անվտանգ հեծանվով, 1890-ականներ.

Օսմանյան կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթմա Ալիյե Թոփուզը եռանիվ հեծանիվ վարելիս, հավանաբար հղի ժամանակ, մոտ 1900 թվական

Համաձայն Կալիֆոռնիայի համալսարանի կրոնագիտության պրոֆեսոր Ալոն Ռաաբի, Օսմանյան կայսրությունում հեծանվավազքի դեմ ընդվզումն արագ ձևավորվեց պահպանողականների և կրոնական ֆունդամենտալիստների կողմից, ովքեր հաճախ քննադատում էին հեծանիվները՝անվանելով «սատանայի կառք»[11]։ Ուղղափառ գիտնականները պնդում էին, որ հեծանիվը կվնասի վերարտադրողական օրգաններին, կխթանի սեռական ամենաթողությունը և կհանգեցնի ընտանիքի կործանմանը։

Ռաաբը հայտնում է, որ շատ մուսուլմանական կրոնական իշխանություններ դատապարտել են կանանց հեծանվավազքը որպես բիդահ (ցանկացած տեխնիկական նորամուծություն համարվում է հերետիկոսություն)։ Նա նշում է, որ կանանց հեծանվավազքը ոչ միայն քննադատության է ենթարկվել ԶԼՄ-ներում և օրենքով, այլ որոշ տեղերում կին հեծանվորդները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների։ Սակայն չնայած այսպիսի արգելքներին՝ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում կանայք սկսեցին հեծանիվ վարել տարբեր նպատակներով՝ ազատության հասնելու նոր մղումով։ Հեծանիվը մեծապես օգնեց Ֆեմինիստ ակտիվիստների ջանքերին՝ ընդլայնելու կանանց քաղաքական իրավունքները,հիշարժան է Ֆաթմա Ալիյե Թոփուզի ներդրումը այս հարցում[12]։

Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր կինն» ու իր հեծանիվը, կլինեն մի քանի տեսակներ (1895) -Ֆրեդերիկ Օփփեր[13]
Ռեստորան-սրճարան Bonnaure et Blondelle Chalet շրջագայության ակումբ Bois de Boulogne, Փարիզի և Իլ դը Ֆրանսի ռեստորանների առևտրային փաստաթղթեր․ կարելի է տեսնել մի կին հեծանվորդի՝ տաբատե կոստյումով։

1885-1895 թվականներին գյուտարարներն ու ինժեներները զգալիորեն կատարելագործել են նախորդ սերնդի հեծանիվները, որոնք այն ժամանակ կոչվում էին անվտանգ հեծանիվներ[14]։ Այս փոփոխություններով՝ հատուկ կանանց համար նախատեսված էր անվտանգ հեծանիվների տեսակ՝ բաց շրջանակով, որպեսզի տեղավորվի հագուստը։ Սակայն այս ժամանակաշրջանի երկար կիսաշրջազգեստներն ու կիպ կորսետները հեծանվավազքը դժվարացնում էին։ Ուստի կանանց առաջարկվել է ավելի հարմարավետ հագուստ:Նորամուծություն էր կիսաշրջազգեստները ամրացնող հարմարանքները, որոնք գործվածքը հավաքում էին կոճերին մոտ, և հեծանիվի կորսետ, որը բաղկացած էր ամուր, ուղիղ կրծքային հատվածից՝ մեջքի լրացուցիչ հենարանով, և ավելի ազատ էր։ Հեծանվորդուհիների այս ժամանակաշրջանի հանդերձանքից ամենահայտնին եղել և մնում է տաբատով կոստյումը։ Սա բաղկացած էր կոճերի մասում հավաքվող լայն տաբատից, վրայից՝ մինչև սրունքը հասնող կիսաշրջազգեստև և նորաձև բաճկոն[15]։

Այս հագուստները հակասական կարծիքներ են առաջացրել։ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը իր գրառումներում այն մասին, թե արդյո՞ք կանայք պետք է հեծանիվ վարեն, թե ոչ, ասել է.

Ամփոփելով, ես կասեի, թող կանայք վարեն հեծանիվ…. Եթե ոմանք նախընտրում են քամուց ալիքվող ծավալուն կիսաշրջազգեստները, որոնք մաշվում են անիվներից, նրանք խիզախում են հիմարություն անել։ Եթե ուրիշները նախընտրում են տաբատը, թող վայելեն իրենց ընտրությունը։ Եթե ուրիշները նախընտրում ենկիսատաբատները, հանգիստ թողեք նրանց
- Էլիզաբեթ Քեդի Սթենթոն, «Պե՞տք է արդյոք կինը հեծանիվ վարի»[16]

Հեծանվորդուհիների արտահագուստը հեշտացնում էր վարելը[14]: Թվում է, թե այս սպորտային զգեստները կրելու որոշումը կանանց անձնական ընտրությունն էր։ Կատարելով այս ընտրությունը՝ կանայք փոքր չափով կարողացան վերահսկել իրենց կյանքը։ Թեև այն ներկայացվում էր որպես ռացիոնալ ընտրություն, քանի որ ժամանակին համընթաց լիարժեք նորաձև հագնվելը շատ էր դժվարացնում հեծանվավազքը։ Ուստի այս հագուստը կրելու որոշումը սերտորեն կապված էր հեծանիվ վարելու որոշման հետ[15]։

Հեծանվորդի հագուստ կրող կանանց և, մասնավորապես, տաբատի հիմնական հակառակորդները տղամարդիկ էին։ Սա կարելի է տեսնել այս ժամանակաշրջանի բազմաթիվ երգերում։ Օրինակ՝ Ստանիսլաուս Ստենգի կողմից 1895 թվականին գրված «Մերին ուներ փոքրիկ գառ» երգի կատարումն ուներ հետևյալ հատվածը.

"Dear Mary," said the little lamb,
"It gives me quite a fright
To see the girls on bicycles,
They're such a novel sight.
Why is it they all Bloomers wear?
The sight my blood congeals."
Then Mary touched her forehead thus,
And gently murmured: "Wheels."[17]

-Սիրելի Մերի,- ասաց գառնուկը,-
Հեծանիվներով աղջիկներ տեսնելը
Ինձ այնքան է վախեցնում,
Դա այնպիսի՜ անսովոր տեսարան է։
Ինչո՞ւ են նրանք բոլորը տաբատով,
Այդ տեսարանից արյունս սառել է։
Ապա Մերին բռնեց ճակատը
Եվ մեղմ քրթմնջաց՝ անիվնե՜ր։

Հեծանվային հանդերձանքի և այն կրելու կանանց պատրաստակամության գաղափարն անհանգստացրել է տղամարդկանց։ Նրանք այս կոստյումները և, մասնավորապես, տաբատը համարել են տգեղ և ամոթալի։ Ըստ նրանց՝ կանայք խլում էին տղամարդկանց յուրահատկությունները, դրանով իսկ ջնջելով կանացիության և առնականության սահմանները,որոնք սոցիալապես ընդունելի էին բոլորի համար։ Այս վախը իրատեսական պատկերացումն է այն բանի, որ կանայք ավելի մեծ ազատություն են ստանձնել, մի դեր, որ նախկինում բնութագրվում էր որպես բացառապես տղամարդկային։

Համեստության հարցում մտահոգությունները վերացնելու համար կանացի հեծանիվի իրանական տարբերակն ունենալու է «տուփային կոնստրուկցիա, որը թաքցնում է կնոջ մարմնի ստորին հատվածը»[18]։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին գինեկոլոգ Վոլկովայի դասախոսությունները՝ կանանց առողջության վրա հեծանվի ազդեցության մասին(1897).[19]

19-րդ դարի վերջերին բժիշկները սկսեցին խրախուսել բոլորին՝ հասարակական վայրերում ավելի հաճախ մարզվելու, և հեծանիվ վարելը դարձավ հանրաճանաչ զբաղմունք։ Այնուամենայնիվ, բժիշկներին անհանգստացնում էին չափից ավելի հեծանվավազքի հետևանքները, մասնավորապես, թե ինչպես է այն ազդում կանանց վրա։ The Literary Digest-ի 1895 թվականի հոդվածը վերանայում էր ժամանակաշրջանի գրականությունը, որտեղ քննարկվում էր հեծանիվը, և նշում էր, որ The Springfield Republican-ը նախազգուշացնում է «կանանց, աղջիկների և միջին տարիքի տղամարդկանց» կողմից չափից դուրս հեծանիվ վարելու մասին[20]։

Նկարագրվում է, որ հեծանվորդները սովորաբար ունենում են գունատ և կարմրած դեմք, հաճախ՝ քիչ թե շատ ձգված շուրթերով, և աչքերի տակ մուգ մաշկ, և դեմքին միշտ հոգնածության արտահայտություն[20]։ Այս հոդվածները առաջ քաշեցին այն համոզմունքը, որ չափից ավելի հեծանիվ վարելը կանանց խոցելի է դարձնում բազմաթիվ հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են էկզոֆթալմիկ խոպոպի զարգացումը, ապենդիցիտը և ներքին բորբոքումները[21] Այս հոդվածը հետագայում վերլոււծության է ենթարկվել The Advertiser-ում[22]։

Հեծանիվ վարող կանանց վերաբերյալ բժիշկների մտահոգությունը վերաբերում էր նրանց սեռական առողջությանը։ Բժիշկները կարծում էին, որ հեծանիվի թամբը ձեռնաշարժություն է սովորեցնում կանանց և աղջիկներին։ Հարգված կնոջ համար ինչ-որ բան վարելը չափազանց առնական էր համարվում։ Բժշկական ամսագրերում մանրամասն գրում էին այն մասին, թե ինչպես կարելի է հեծանիվն օգտագործել ձեռնաշարժության համար։

Թամբը կարելի է թեքել յուրաքանչյուր հեծանիվի վրա՝ ըստ ցանկության… Այս կերպ կինը… կարող է, առջևի գագաթը բարձրացնել, թուլացնել կաշվե մակերեսը, որպեսզի այն ձևավորի խորը, ցանցաճոճին նման գոգավորություն, որի վրա տեղավորվելով՝ առաջանում է մշտական շփում հեշտոցի և սեռական շրթունքների վրա։ Ճնշումը շատ ավելի կմեծանա՝ առաջ թեքվելիս, և եռանդուն վարժություններից առաջացած ջերմությունը կարող է ավելի մեծացնել զգացողությունը
- Ռոբերտ Լ․ Դիքինսոն[23]

Այս բժիշկները մտահոգված էին ոչ թե սեռական առողջության, այլ ավելի շուտ սեռական բարոյականությամբ։ Ենթադրվում էր, որ երիտասարդ կանայք պետք է մաքուր լինեին։ Նրանք երիտասարդ տարիքից մարզվել են իրենց սեռական անմեղությունը պահպանելու համար։ Այն փաստը, որ հեծանիվն ուներ կանանց մոտ սեքսուալ զգացմունքներ արթնացնելու ներուժը ոչ միայն սպառնում էր նրանց սեռական մաքրությանը, այլև սպառնում էր ոչնչացնել սեռական բարոյականության գենդերային սահմանումները։ Հետևաբար, հեծանիվը կրկին դիտվում է որպես արական և կանացի բնութագրերի սահմանումը խաթարող երևույթ[5]։

Միևնույն ժամանակ, երբ տղամարդ բժիշկները մատնանշում էին կանանց մարմնի թուլությունը հեծանիվի նկատմամբ, հեծանիվների սիրահարները համաձայն չէին այս բժշկական գնահատականի հետ և պնդում էին, որ ֆիզիկական ակտիվությունը լավ է մարդու առողջությունն ու կենսունակությունը բարելավելու տեսանկյունից[24]։

Կանայք սկսեցին խոսել ամսագրի հոդվածների միջոցով։ Մերի Բիսլանդը, Մերի Սարջենթ Հոփքինսը և Էմմա Մոֆեթ Թանգը վիճարկում էին բժշկական տեսակետները և նոր կարծիքներ առաջ քաշում։ Այս կանայք պնդում էին, որ հեծանիվը վերականգնում է երկար ժամանակ անգործունյա մնացած մկանները և օգնում է հեծանվորդներին ավելի լավ զգալ հուզականորեն և խրախուսում է կանանց՝ որոշելու իրենց ֆիզիկական սահմանափակումները։ Այս կանայք հանրության ուշադրությունը հրավիրեցին այն դրական կողմերի վրա, որոնք օգնում են կին հեծանվորդներին։ Հեծանիվը ոչ միայն նրանց դարձնում էր ավելի ուժեղ, այլեւ ավելի վստահ՝ իրենց սեփական ուժերին։ Սա իր հերթին ոչ միայն կանանց ավելի մեծ լիազորություն էր տալիս իրենց մարմնի նկատմամբ, այլև մտավոր ուժեղացնում էր նրանց՝ նախորդ կենցաղային դերից դուրս նոր դերեր բացահայտելու հասարակական ոլորտում[25]։

Եգիպտացի ֆեմինիստ Նավալ Էլ Սաադավի «Կանայք արաբական աշխարհում» գիրքը(1977) հայտնում է, որ արաբական մշակույթը անտեղի կարևորություն էր տալիս կանանց կուսությանը։ Օրինակ, մի աղջիկ, ում կուսաթաղանթը վնասվել էր սպորտային գործունեության արդյունքում, ինչպիսին է հեծանվավազքը կամ ձիավարությունը, ստիպված էր եղել կրելու բացասական հետևանքները ինչպես ընտանիքում, այնպես էլ սոցիալական մակարդակում[26]։

Միայնակ շրջագայող հեծանվորդուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը հեծանվորդի հագուստով և կոճկվող կիսաշրջազգեստով, որը կարող է ծառայել նաև որպես թիկնոց
Էննի Լոնդոնդերին 1896 թվականին

Հեծանվային շրջագայությունը արկածային ճանապարհորդության տեսակ է, որի ընթացքում ճանապարհորդը օգտագործում է հեծանիվը որպես հիմնական փոխադրամիջոց։ Նման ճանապարհորդության համար նախատեսվում է վրան, խոհարարական պարագաներ, բժշկական փաթեթ, վերանորոգման գործիքներ, ճաշ պատրաստելու վառելիք, ջրի տարաներ և մի քանի օրվա սննդի պաշար։ Women Cycle the World-ը այն բազմաթիվ կայքերից մեկն է, որն առաջարկում է միայնակ կին հեծանվորդների ցանկը և նրանց բլոգը[27]։

Ռեբեկա Լոուն անցավ Իրանը, Դերվլա Մերֆին՝ Աֆղանստանը, իսկ Հելեն Լլոյդը՝ Աֆրիկան[28][29]։ WOW — Women on Wheels գիրքը միայնակ ճամփորդող հեծանվորդուհի Լորետա Հենդերսոնի մասին է, հաղորդում է միայնակ ճանապարհորդող հեծանվորդուհիների թիվը աշխարհում, որն 245 է[30]։ Էննի Լոնդոնդերին առաջին կինն էր, ով շրջել է աշխարհը հեծանվով դեռ 1894–95 թվականներին[8]։

Անվտանգության խնդիրները միայնակ հեծանվորդուհիների համար հաճախ են բարձրաձայնվել[31][32]։ Նման աղբյուրները հաճախ օգտակար խորհուրդներով են հանդես գալիս, ինչպես ճանապարհի և նպատակակետի ուսումնասիրությունը, ճանապարհին տեսանելի մնալը և կացարանների տարբերակների պլանավորումը, գիշերակացն ու նախաճաշը, տաք ցնցուղի հնարավորությունը[33][34][35]։ Հեծանվավազքի համաշխարհային ռեկորդը գերազանցած Ջենի Գրեհեմին նույնիսկ խորհուրդ են տվել հրազեն կրել Յուկոնում՝ «արջի սեզոնի» պատճառով։ Նա սահմանափակվել է՝ վեցնելով միայն «երեք զանգակ, սուլիչ, հեծանիվի առջևի և հետևի լուսարձակներ և արջի դեմ ցողաշիթ՝ հրազենի փոխարեն»[36]։

Քրիստինա Սփինոլան Պունտա Գալիանսում, Կոլումբիա, 2015
Միայնակ ճամփորդող հեծանվորդուհիների ցանկ
Անուն Ծննդյան տարի Ազգություն
Էննի Լոնդոնդերի 1870 հրեա-լատվիացի-ամերիկացի
Դերվլա Մըրֆի 1931 իռլանդացի
Էննի Մուստո 1933 անգլիացի
Ջոզի Դյու 1966 անգլիացի
Քրիստինա Սփինոլա 1976 իսպանացի
Ջեննի Գրեհեմ 1979 կամ 1980 շոտլանդացի
Ջուլիանա Բուհրինգ 1981 բրիտանացի-գերմանացի
Սանա Իքբալ 1987 հնդիկ
Վեդանգի Կուլկարնի 1998 հնդիկ

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակիստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդվելով սեռական պատրիարխալ մշակույթից՝ Պակիստանում կիրառվում են հասարակական ակտիվ մասնակցությունից կանանց մեկուսացման տարբեր ձևեր։ Տաբուներ կան, որոնք արգելում են կանանց նստել որոշակի ձևով, հեծանիվ չվարել և սահմանափակում են հանրային շփումները։

2018 թվականի առաջին Aurat March-ից (Կանանց միջազգային օրվա երթ) սկսվել են կանանց հեծանվային հավաքները Կարաչիում։

2021 թվականի Կանանց միջազգային օրը տարբեր ծագման շուրջ 150 կանայք մասնակցեցին հեծանվարշավին[37][38]։

Սաուդյան Արաբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է հեծանիվ վարել տեղաշարժի նպատակով։ Հեծանվավազքը կարող է օգտագործվել միայն հանգստի համար և ենթակա է տարբեր կրոնական սահմանափակումների[39]։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում 2016 թվականից ի վեր հանրային վայրերում հեծանիվ վարելն արգելված է ֆեթվայի համաձայն՝ չնայած իրանցի կանանց լայնածավալ դիմադրությանը։ Կին հեծանվորդների պաշտպանները ենթարկվել են քննադատությունների և հարձակման[40][41]։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանիվը Հայաստանում մեծ մասսայականություն չի վայելել, սակայն 21-րդ դարում հաճախակիացել են հեծանվով արշավների, հեծանվաշքերթների և մրցավազքերի կազմակերպումը։ Կանանց և տղամարդկանց շրջանում հեծանիվ վարելու սահմանափակումներ չկան։ Հայաստանում հեծանիվը համարվում է փոխադրամիջոց՝ ըստ ճանապարհային երթևեկության կանոնների[42]։

Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան[43], որտեղ մարզվում են և կանայք, և տղամարդիկ, նրանք ներկայացնում են երկիրը տարբեր միջազգային հարթակներում։ Գործում է նաև Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային Ֆեդերացիան[44]։

Հայաստանում գործում է Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը, այստեղ սովորում են և տղաները, և աղջիկները, հաստատության սան Սվետլանա Մկրտչյանը 2021 թվականին Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնության հաղթող է դարձել 3 մրցաձևում, մեկ մրցաձևում՝ Սաթենիկ Ղազարյանը, լավ արդյունք են գրանցել նաև Միլենա Մկրտչյանըը և Սիրանուշ Քոթանջյանը[45][46]։

Սվետլանա Մկրտչյանը Հեծանվասպորտի հավաքականի անդամների հետ 2024 թվականի հունվար- մարտ ամիսներին գործուղվել է Լեհաստան՝ ALKS STAL Grudziadz թիմի հետ մարզումներ անցկացնելու և պատրաստվելով 2024 թվականի օգոստոսին կայանալիք Աշխարհի առաջնությանը[47][48]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Willard, Frances Elizabeth (1895). A Wheel Within a Wheel: How I Learned to Ride the Bicycle with Some Reflection By the Way. Fleming H. Revell Company. Վերցված է 29.03.2019-ին.
  2. Stanton, Elizabeth Cady. «Elizabeth Cady Stanton Papers: Speeches and Writings- 1902 Articles; Undated; "Shall Women Ride the Bicycle?" undated». Library of Congress. Վերցված է 23․03․2019-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Harmond, Richard (1971). «Progress and Flight: An Interpretation of the American Cycle Craze of the 1890s». Journal of Social History. 5 (2): 235–257. doi:10.1353/jsh/5.2.235. JSTOR 3786413. S2CID 112241753.
  4. Rubinstein, David (1977). «Cycling in the 1890s». Victorian Studies. 21 (1): 47–71. JSTOR 3825934.
  5. 5,0 5,1 Hallenbeck, Sarah (2010). «Riding Out of Bounds: Women Bicyclists' Embodied Medical Authority». Rhetoric Review. 29 (4): 327–345. doi:10.1080/07350198.2010.510054. JSTOR 40997180. S2CID 143601140.
  6. Blickenstaff, Brian (2016 թ․ սեպտեմբերի 23). «Annie Londonderry: the Self-Promoting Feminist Who Biked Around the World». Vice (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  7. «10 Things you Didn't Know about Annie Londonderry». Total Women's Cycling. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 «First woman to cycle the globe begins journey». Jewish Women's Archive. 1894 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. Petty, Ross D. (2010). «Bicycling in Minneapolis in the Early 20th Century». Minnesota History. 62 (3): 66–101. JSTOR 25769527.
  10. Christie-Robin, J.; Ozada, B. T.; Lòpex-Gydosh, D. (2012). «From Bustles to Bloomers: Exploring the Bicycle's Influence on American Women's Fashion, 1880-1914». The Journal of American Culture. 35 (4): 315–331.
  11. Raab, Alon (2022 թ․ հոկտեմբերի 31), «Wheels of Fire», Routledge Companion to Cycling (անգլերեն) (1 ed.), London: Routledge, էջեր 396–398, doi:10.4324/9781003142041-52, ISBN 978-1-003-14204-1, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
  12. Bonham, Jennifer; Jungnickel, Kat (2022-10-31), "Cycling and gender", Routledge Companion to Cycling (1 ed.), London: Routledge, pp. 24–32, doi:10.4324/9781003142041-4, ISBN 978-1-003-14204-1
  13. Opper, Frederick Burr (1895 թ․ հունիսի 19). «The "new woman" and her bicycle - there will be several varieties of her». www.loc.gov (անգլերեն). Վերցված է 2022թ․ հունվարի 12-ին.
  14. Harmond, Richard (1971). "Progress and Flight: An Interpretation of the American Cycle Craze of the 1890s". Journal of Social History. 5 (2): 235–257. doi:10.1353/jsh/5.2.235. JSTOR 3786413. S2CID 112241753.
  15. 15,0 15,1 Christie-Robin, J.; Ozada, B. T.; Lòpex-Gydosh, D. (2012). "From Bustles to Bloomers: Exploring the Bicycle's Influence on American Women's Fashion, 1880-1914". The Journal of American Culture. 35 (4): 315–331. doi:10.1111/jacc.12002. ProQuest 1285120225.
  16. Stanton, Elizabeth Cady. "Elizabeth Cady Stanton Papers: Speeches and Writings- 1902, "Shall Women Ride the Bicycle?". Library of Congress.
  17. Edwards, Julian. "Songs and Selections from Madeleine, or The Magic Kiss". Levy Music Collection. Johns Hopkins University.
  18. Slackman, Michael (9 September 2007). "Molding the Ideal Islamic Citizen". The New York Times.
  19. St. Petersburger medicinische Wochenschrift (գերմաներեն). St. Petersburg: H. Schmitzdorff. 1897. Վերցված է 2022թ․ հունվարի 13-ին.
  20. 20,0 20,1 «The 'Bicycle Face'». The Literary Digest. 11 (19): 8 (548). 1895.
  21. Shadwell, A. (1897 թ․ փետրվարի 1). «The hidden dangers of cycling». National Review. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  22. «The Intoxicating Bicycle». The Advertiser. Adelaide. 1897 թ․ մարտի 16. էջ 6.
  23. Dickinson, Robert L. (1895). Transactions of the New York Obstetrical Society, Volumes 1894-1895. Վերցված է 2022թ․ դեկտեմբերի 9-ին.
  24. Herlihy, David V. (2006). Bicycle: The History. Yale University Press. էջեր 270–273. ISBN 978-0300120479.
  25. Garvey, Ellen Gruber (1995). «Reframing the Bicycle: Advertising-Supported Magazines and Scorching Women». American Quarterly. 47 (1): 66–101. doi:10.2307/2713325. JSTOR 2713325.
  26. Saʻdāwī, Nawāl. (2007). The very fine membrane called 'honour' (New ed.). London: Bloomsbury Academic. p. 38. ISBN 978-1-84277-874-6. OCLC 81453459 |quote=..Ոչ մի աղջիկ չի կարող արժանանալ ավելի վատ ճակատագրի, քան նա, ում բնությունը մոռացել է կուսաթաղանթ տալ, կամ ում կուսաթաղանթն այնքան նուրբ է, որ վնասվել է հեծանիվ կամ ձի վարելիս, ձեռնաշարժությունից, կամ այլ փոքր դժբախտ պատահարներից, որոնք այդքան հաճախ են պատահում մանկության տարիներին․․․»
  27. «About». Women Cycle The World. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  28. «Is it foolish for a woman to cycle alone across the Middle East?». BBC News. 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  29. Lloyd, Helen (2013). Desert snow : one girl's take on Africa by bike. ISBN 9780957660601.
  30. Rosemary (2016 թ․ հոկտեմբերի 14). «WOW - Women on Wheels - a book for women cyclists». Women Travel The World.
  31. Buhring, Juliana. «Is It Safe For Women To Go Bicycle Touring Alone?». bicycletouringpro.com. Վերցված է 2020 թ․փետրվարի 29-ին.
  32. «Is It Safe For Women To Go Bicycle Touring Alone?». bicycletouringpro.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  33. Reader, Lesley; Ridout, Lesley (2015). The Rough Guide to First-Time Asia. The Rough Guide.
  34. Sheelagh (2019). «7 Tips for a Safe Solo Bike Tour». sheelaghdaly.com.
  35. Kitlar, Anna (2017). «Anna Kitlar ~ Bikexploring ~ Bikepacking». bicycletravellingwomen.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  36. «Solo navigation bid cyclist in 'bear country'». BBC News. 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  37. «International Women's Day unites Karachi for demanding equality for all». www.thenews.com.pk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  38. Hadid, Diaa. «Women Who Dare To Bicycle In Pakistan». NPR.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  39. «Saudi Arabian Women Get Their First-Ever Bike Race». Bicycling (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  40. Cockburn, Paige (2016 թ․ սեպտեմբերի 21). «Iranian women hit the pedals to protest against fatwa banning female cycling». ABC News Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  41. Theodoulou, Michael (2010 թ․ հոկտեմբերի 24). «Women Cyclists Face Jail, Warns Iranian Police Chief». The National. Abu Dhabi. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  42. https://web.archive.org/web/20160927040332/http://varord.am/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A9%D6%87%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8, Ճանապարհային երթևեկության կաննոներ
  43. http://www.armnoc.am/arm/anoc/federations/, Հայաստանի սպորտային ֆեդերացիաների ցանկ, Սփյուռ տեղեկատու
  44. https://cyclingfederationam.mystrikingly.com/, Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային Ֆեդերացիա, Հայաստան, պաշտոնական կայք
  45. https://escs.am/am/news/8736, Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնության հաղթողները, 2021։
  46. https://escs.am/files/files/2021-05-18/3414019cdd3ccd577acd6b4c0cc8aa90.PDF, ՀՀ հեծանվային մարզաձևի առաջնություն
  47. https://www.facebook.com/reel/311296451966123
  48. https://newsarmenia.am/am/news/sport/Ereq-hay-hecanvordner/, Հայ հեծանվորդները մեկնելու են Լեհաստան՝ պատրաստվելու աշխարհի առաջնությանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]