Մասնակից:Հարությունյան Գայանե/Սիցիլիական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիցիլիական բուսական աղցան

Սիցիլական խոհանոց, Սիցիլիայի ազգային խոհանոցը, որը իր մեջ ներառում է բոլոր մշակույթների հետքերը: Թեև այն համարվում է իտալական խոհանոցի միակ տարատեսակ, այն զգալի ազդեցություն ունի իսպանական, հունական և արաբական խոհանոցների մշակույթի վրա:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական գերիշխանության ժամանակ սիցիլիական խոհանոց ներմուծվեցին ծիրան, ցիտրուսային մրգեր, սեխ, բրինձ, քրքում, չամիչ, մշկընկույզ, մեխակ, տաքդեղ, մայրի ծառի ընկույզ և դարչին[1]: Նորմանների և Հոհենշտաուֆենի ազդեցությունը հիշեցնում է բնակչության մեծ սերը մսային ճաշատեսակների հանդեպ, ինչպիսին է բրուսչիալոնին[2]: Իսպանացիները Նոր Աշխարհից կղզի բերեցին բազմաթիվ էկզոտիկ մթերքներ, այդ թվում`կակաո, եգիպտացորեն, հնդկահավ, լոլիկ և բանջարեղենի տեսակներ[1]: Կատանիայում՝ կղզու արևելյան ափին, ուր սկզբնական ժամանակներում ապրել են հունական գաղութատերերը, բավականին շատ են սննդի մեջ օգտագործում բակլա, ձիթապտուղ, թարմ բանջարեղեններ և ձուկ:

Բանջարեղեններից հիմնականում օգտագործվում են սմբուկ, տաքդեղ և լոլիկ, իսկ ծովամթերքներից տարածված են թյուննոսը, ծովային բրամը, ծովային պերկեսը, սրադունչ ձուկը և կաղամարները: Հյուսիսային Աֆրիկայի ազդեցությունը արտահայտվում է Տրապանիի արևմտյան նահանգներում, որտեղ հաճախ պատրաստում են կուսկուս:

Ավանդական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիան համարվում է պանրի բազմաթիվ տեսակների հայրենիքը, որոնցից առավել հայտնի են կաչոկավալոն և սիցիլիական պեկորինոն:

Առավել հայտնի ուտեստներից են արանչինին (բրնձե գնդակներ՝ մսե միջուկով), Պաստա ալլա Նորման (պատրաստվում է բացառապես Կատանիայում), կապոնատան, պանի կա մեուզան և կուսկուս ալ պեսչեն։ Ինչպես ամբողջ Իտալիայում, այնպես էլ Սիցիլիայում պատրաստում են պիցցա, որն անվանում են սիցիլիական։

Քաղցրավենիքների շարքում հատկապես հայտնի են ֆրուտա մարտորանան, պինոլատան, բուչելատոն, կանոլին, գրանիտան, պինիոլին և կասատան:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Piras, 423.
  2. Bruscialoni recipe

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]