Մասնակից:Արեն Վանյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարրի Փոթերի աշխարհի կախարդական առարկաներ, առարկաներ, որոնք օգտագործվել են Հարրի Փոթերի մասին վիպաշարի կերպարների կողմից։

Մթին առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորքրուքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորքրուքս (անգլ.՝ Horcrux), առարկա, որի մեջ ամփոփված է մթին հրաշագործի հոգու մի մասը։ Ստեղծվում է հրաշագործի կողմից նրա հոգին պառակտող հանցագործության կատարելու միջոցով, այսինքն՝ սպանությամբ։ Սովորաբար ստեղծվել է ոչ ավելի, քան մեկ հորքրուքս։ Բայց Վոլան դե Մորտը, որը երազում էր հաղթահարել մահը, պրոֆեսոր Սլագհորնի հետ զրույցում հարցրեց մեկից ավելի հորքրուքս ստեղծելու հնարավորության մասին։ Նա հորքրուքսներ սարքեց․

  • իր աշակերտական օրագիրը (Թոմ Ռեդլի օրագիրը), ստեղծել է 16 տարեկանում՝ Միրթլ Պլակսի սպանությունից հետո,
  • Մարվոլո Մարկսի մատանին, ստեղծել է 1943 թվականին՝ հարազատ հոր և հոր կողմից տատիկի ու պապիկի ապանությունից հետո,
  • Սալազար Սլիզերինի մեդալիոնը, 1946 թվականին հորքրուքսի ստեղծման համար սպանեց մագլի,
  • Պենելոպա Պուֆենդույի բաժակը, ստեղծել է 1946 թվականին՝ Խեպիզա Սմիթի սպանությունից հետո,
  • Կանդիդա Կոգտեվրանի ապարոշը, ստեղծել է 1945 թվականին, որի համար սպանել է ալբանական հոգևորականի,
  • Նագինին (իր օձը), ստեղծել է 1994 թվականին, որի համար սպանել է Բերտա Ջորկինսին։

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» գրքում պարզվեց, որ գոյություն ուներ և յոթերորդ[1] հորքրուքսը, որը ստեղծվել էր ակամա։ Այդ հորքրուքսը Հարրի Փոթերն էր, և այդ հանգամանքը ազդեց իրադարձությունների հանգուցալուծման վրա։ Հարրին գիտեր, որ ինքը յոթերորդ հորքրուքսն է՝ հիշողության հորձանուտում տեսնելով պրոֆեսոր Սնեյպի հիշողությունը։ Բոլոր հորքրուքսները ոչնչացվել են տարբեր մարդկանց կողմից։ Հնարավոր է՝ հորքրուքս ոչնչացրած յուրաքանչյուր ոք ուներ ինչ-որ որակ, որը Վոլոն դե Մորտի համապատասխան որակի հակապատկերն էր[2]։

Մահվան Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ փայտիկ (ամենահզոր փայտիկը), պատկանել է Դրակո Մալգոյին, Հարրի Փոթերին, Ալբուս Դամբլդորին, Գելլերտ Գրին դե Վալդին։
  • Վերակենդանացնող քար (ունակ է վերակենդանացնել մահացածին), պատկանել է Մարկսերի ընտանիքին, Վոլան դե Մորտին, Ալբուս Դամբլդորին, Հարրի Փոթերին։
  • Անտեսանելիության թիկնոց (ունակ է տիրոջը դարձնել անտեսանելի), որպես ժառանգություն փոխանցվել է Փոթերների սերնդին։

«Երեք եղբայրների մասին հեքիաթում» պատմվում է լեգենդի մասին, որը դարձել է Ջոան Ռոուլինգի յոթերորդ վեպի սյուժեի մի մասը։

Շատ հրաշագործներ փնտրում էին Մահվան Պարգևները՝ հավատալով, որ դրանց տիրապետելով կդառնան Մահվան տիրակալը։

Դեղաթուրմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաթուրմերը լայնորեն տարածված են «Հարրի Փոթերի աշխարհում», նրանց հատկությունները և պատրաստման եղանակները, որպես ուսումնական առարկա, ուսումնասիրում են Հոգվարթսում։ Այն կոչվում է Դեղաթուրմերի պատրաստում։ Առավել հայտնի և կարևոր կերպարներից մեկը՝ Սևերուս Սնեյպը, դեղաթուրմերի պատրաստման ուսուցիչն է և հայտնի դեղաթուրմեր պատրաստող։ Վեցերորդ մասում նա հեռանում է այդ պաշտոնից, և նրա տեղը զբաղեցնում է Գորացի Սլագհորնը[3][4]։

Գրքերում ավելի հաճախ հիշատակված դեղաթուրմերից մեկը Ձևափոխող դեղաթուրմն է (անգլ.՝ Polyjuice potion), որը հնարավորություն է տալիս ընդունել այլ մարդու տեսք։ Այն առաջին անգամ հանդիպում է «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքում, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերը ընդունում են Դրակո Մալֆոյի ընկերների տեսքը, որպեսզի Մալֆոյից տեղեկություն կորզեն գաղտնի սենյակի մասին, և հենց այդ ժամանակ բացահայտվում է դրա պատրաստման ձևը։ Հետագայում այն օգտագործում են.

  • Բալթի Քրուչ կրտսերը, որպեսզի ներկայանա որպես Ալաստոր Գրյում,
  • միսիս Քրաուչը, որպեսզի ազատի որդուն բանտից և զբաղեցնի նրա տեղը,
  • Դրակո Մալֆոյը, որպեսզի առաջին կուրսեցիների մեջ քողարկի իր ընկերներին՝ Կրեբին և Գոյլին,
  • Ալաստոր Գրյումը, որպեսզի Ռոնին, Հերմիոնային, Ֆրեդին, Ջորջին, Ֆլոր Դելակուրին և Մունդունգուս Ֆլետչերին դարձնի Հարրի Փոթերի կրկնօրինակը և թույլ տա լքել Դարսլիների տունը,
  • Հարրին, Ռոնը և Հերմիոնան, որպեսզի թափանցեն Մոգության Նախարարություն երեք աշխատակիցների տեսքով,
  • Հերմիոնան, որպեսզի ընդունի Բելատրիսա Լեսթրեյնջի տեսքը և թափանցի նրա՝ «Գրինգոթս» բանկի ընտանեկան պահոցը[5]։

Հարրի Փոթերի մասին գրքերում հիշատակվել են նաև այլ դեղաթուրմեր․

  • Ոսկորների, մարմնի և արյան դեղաթուրմ, օգտագործում է Պիտեր Պետիգրյուն Վոլան դե Մորտի մարմինը վերադարձնելու համար։
  • Ֆելիկս Ֆելիցիս (նաև Հեղուկ հաջողություն), խմողին որոշ ժամանակով անհավատալի հաջողություն է բերում։ Արգելվել է օգտագործել քաղաքական ընտրությունների, դպրոցական քննությունների և սպորտային մրցույթների ժամանակ։ Ստեղծվել է 16-րդ դարում ապրած աներևակայելի հմուտ ալքիմիկոս Զիգմուտ Բաջի կողմից։
  • Ամորտեցիա, կախարդական դեղաթուրմի տեսակ, որն առաջացնում է ուժեղ հրապուրանք այն պատրաստողի հանդեպ։ Վեցերորդ մասում կիրառել է Ռոմիլդա Վեյնը, որպեսզի Հարրին սիրահարվի իրեն, միայն թե ամորտեզիայի ազդեցության տակ ընկավ Ռոն Ուիզլին։
  • Ճշմարտության շիճուկ, դեղաթուրմ պղպեղի սուր համով առանց որևէ հոտի և գույնի, որը ստիպում է միայն ճշմարտությունը ասել. ճշմարտության շիճուկ դեղաթուրմին կարող է դիմադրել լավ պատրաստված, փորձառու հրաշագործը, որը գործնականում կիրառում է օկլյումենացիան։ Դեղաթուրմի ազդեցությունից կարելի է խուսափել նաև հատուկ կախարդանքների և հակաթույների միջոցով։
  • Կենդանի մահ, պատրաստվել է Հարրիի կողմից վեցերորդ դասընթացի ժամանակ Կիսարյուն արքայազնի ցուցումներով, որի շնորհիվ դեղաթուրմը ճանաչվել է լավագույնը։
  • Գայլի հակաթույն, մարդագայլերի համար նախատեսված դեղաթուրմ։ Օգնում է պահպանել մարդկային գիտակցությունը փոխակերպումների օրերին[6]։
  • Ոսկրաճ, ոսկորները աճեցնող դեղաթուրմ[7]։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային ավտոբուսը «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» ֆիլմից Warner Bros. կինոստուդիայում

Կախարդական շախմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական շախմատը խաղում են նույն խաղաքարերով և տախտակով, ինչպես սովորական շախմատում։ Կանոնները նույնպես չեն փոխվում։ Խաղաքարերը կենդանանում են և հարձակվում միմյանց վրա և գրավում, հարվածում գրավված խաղաքարը և նրան դուրս գցում խաղադաշտից[8]։ Խաղացողները խաղաքարերը տեղափոխում են՝ բարձրաձայն անվանելով դրանց դիրքը շախմատային նշանագրության միջոցով (անգլ.՝ Algebranic notation

Ռոնն ունի կախարդական շախմատի հավաքածու, որը ժառանգել է իր պապիկից, իսկ Հարրին սկզբում խաղում էր Սիմուս Ֆինիգանից վերցրված խաղաքարերով, որոնք նրան վատ էին ենթարկվում և տալիս էին սխալ խորհուրդներ։ Հետագայում՝ Հոգվարթսում անցկացրած առաջին Սուրբ Ծննդյան ժամանակ, Հարրին ստացավ իր սեփական հավաքածուն։

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքում Հարրին, Ռոնը և Հերմիոնան դառնում են կենդանի շախմատային խաղաքարեր «Կախարդական չափի շախմատ» խաղում, որում Հարրին հաղթում է Ռենի խորհուրդների և վերջինիս կողմից խաղաքարի զոհաբերման շնորհիվ։

Ֆիլմերում շախմատային խաղաքարերը պատկերված են Լյուիս կղզու շախմատի խաղաքարերի կիրառմամբ։

Հայելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էինալեժի հայելի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայելու մեջ Հարրի Փոթերը տեսնում է իր ծնողներին։
  • Ալբուս Դամբլդորը, իր խոսքերով, առաջին գրքում հայելու մեջ տեսնում է իրեն՝ մի զույգ հաստ, բրդե գուլպաներով։ Յոթերորդ գրքում Հարրին համոզվում է, որ Դամբլդորը հայելում կտեսներ իր ընտանիքի հետ կապված ինչ-որ բան։ Ռոուլինգը իր ֆորումներից մեկում ասել է, որ եթե Դամբլդորը նայեր Էինալեժի հայելում, ապա կտեսներ իր ընտանիքի բոլոր անդամներին ողջ և առողջ[9]։ «Ֆանտաստիկ արարածներ-2։ Գրինդեվալդի հանցագործությունը» ֆիլմում Դամբլդորը տեսնում է իրեն երիտասարդ, որն արյան երդում է տալիս Գելլերտ Գրինդեվալդի հետ միասին։
  • Ռոն Ուիզլին տեսնում է իրեն մի հին դպրոցում և դպրոցի քվիդիչի թիմի ղեկավարին, որը ձեռքում պահում է հաղթողի գավաթը։

Կախարդական փայտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ փայտիկը

«Հարրի Փոթերը և կրակի գավաթը» վեպի 18-րդ գլխում նկարագրվում են տարբեր կախարդական դպրոցների՝ Հոգվարթսի, Շարմբատոնի և Դուրմստրանգի կախարդական փայտիկները։ Ֆլոր Դելակուրի փայտիկն ունի 9,5 դյույմ երկարություն և պատրաստված է վարդագույն ծառից, որի միջուկում իր տատիկի մազն է։ Սեդրիկ Դիգորիի փայտիկն ունի 12,25 դյույմ երկարություն և պատրաստված է բոխու ծառից, որի միջուկը միաեղջյուրի մազ է։ Վիկտոր Քրամի փայտիկն ունի 10,25 դյույմ երկարություն և պատրաստված է հացենուց, որի միջուկը վիշապի ջիլ է։ Հարրի Փոթերի փայտիկն ունի 11 դյույմ երկարություն և պատրաստված է փշարմավից, որի միջուկը փյունիկի փետուր է։ Փայտիկներ պատրաստողներից հիշատակվում են վարպետ Օլիվանդերը և Գրիգորովիչը։ Ուշագրավ է այն փաստը, որ փայտիկն ինքն է ընտրում տիրոջը։

Ավագ փայտիկը պատկանում է Ալբուս Դամբլդորին։ Դա Մահվան Պարգևներից մեկն է։ Դամբլդորն այն ստացել է 1945 թվականին՝ հաղթելով դրա նախկին տիրոջը՝ Գրինդեվալդին։ Ալբուս Դամբլդորը դադարեց լինել Ավագ փայտիկի տերը մահվնից քիչ առաջ, երբ Դրակո Մալֆոյը նրան զինաթափեց։ Փայտիկի միջուկը ֆեստրալի մազ է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Colbert The Magical Worlds of Harry Potter (revised edition). — Penguin, 2008. — 257 с. — ISBN 9781440637599
  2. «Крестражи» (ռուսերեն). harrypotterrol.anihub.ru. Վերցված է 2017-11-20-ին.
  3. «Severus Snape» (անգլերեն). Pottermore. Վերցված է 2018-12-10-ին.
  4. «Potions» (անգլերեն). Pottermore. Վերցված է 2018-12-10-ին.
  5. Обортное зелье на Pottermore
  6. «Волчье противоядие» (ռուսերեն). Гарри Поттер вики. Վերցված է 2019-01-24-ին.
  7. «Костерост» (ռուսերեն). Гарри Поттер вики. Վերցված է 2019-01-24-ին.
  8. Mark Weeks (July 23, 2005). «Elsewhere on the Web: Harry Potter Wizard Chess». Արխիվացված է օրիգինալից 2005-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. J. K. Rowling Web Chat Transcript — The-Leaky-Cauldron.org
  10. «J.K.Rowling Official Site». web.archive.org. 2008-01-24. Վերցված է 2018-12-10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]