Մաշան և Արջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշան և Արջը
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրմանկական հեռուստատեսային սերիալ և computer-animated television series?
ՀիմքMasha and the Bear?
ՍտեղծողՕլեգ Կուզովկով
ՁայնագրումԱլինա Կուկուշկինա, Էլսի Ֆիշեր և Boris Kutnevich?
ԿերպարներՄաշա և Արջը
Պատմվածքի վայրՌուսաստան
ԵրաժշտությունVasily Bogatyrev?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեռուստաալիքՌոսիա 1
Եթերաշրջաններ7
Սերիաների քանակ104[1]
ՊրոդյուսերDmitrij Gennaděvič Lovejko? և Օլեգ Կուզովկով
ՌեժիսորՕլեգ Կուզովկով, Օլեգ Ուժինով և Նատալյա Մալգինա
ՍցենարիստՕլեգ Կուզովկով
ԸնկերությունAnimaccord?
Սերիայի տևողություն7 րոպե
Սփին-օֆMasha's Spooky Stories?, Masha's Tales? և Masha and the Bear: 12 Months?
mashabear.ru(ռուս.)

Մաշան և Արջը, ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ, ընդհանուր լսարանի համար։ Մուլտֆիլմը ստեղծվել է եռաչափ պատկերների օգնությամբ։ Մոդելավորման և շարժանկարի համար աշխատել է Autodesk Maya կոմպլեքսը։ «Անիմակորդ» ընկերությունը հովանավորել է մուլտսերիալի ստեղծմանը[2]։ Մուլտսերիալը ցուցադրվում է նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Գերմանիայում[3]։

2009 թվականի նոյեմբերին մուլտսերիալը թողարկվեց DVD տարբերակով։

2013 թվականից մուլտֆիլմը հասանելի է Յութուբում, պաշտոնական կայքով։

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշան իր խառնվածքով և բնավորությամբ նման է «Ժիխարկա» մուլտֆիլմի հերոսին[4]։ Այդ մուլտֆիլմի և «Մաշան և Արջը» մուլտֆիլմի ռեժիսորը հանդիսանում է Օլեգ Ուժինովը[5]։

Մաշան բարի, հետաքրքրասեր, չարաճճի, պատասխանատու և անմիջական աղջիկ է։ Նրան հնչյունավորում է Ալինա Կուկուշկինան, իսկ անգլերեն տարբերակում՝ Էլսի Ֆիշերը։

  • Սիրում է շաքար փայտիկի վրա, քաղցրեղեն, խաղալ Արջի մրցանակներով և սկահակներով, խաղալ գնդակներով, նայել մուլտֆիլմեր, թռչել դույլով, տալ բազմաթիվ հարցեր, պատմել հեքիաթներ։
  • Առաջարկություններում երկու անգամ կրկնում է «արդեն» («уже»)։
  • Ունի մի շարք հմտություններ, որոնք բնորոշ չեն իր տարիքային երեխաներին։

Արջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջը անցյալում շատ հայտնի կրկեսային արջ է եղել, որի համար ունի մի շարք պատվոգրեր, մեդալներ և մրցանակներ։ Ուշադիր հետևում է իր ամեն մի գավաթին ու մեդալին՝ երբեմն նույնիսկ նրանց շոյելով ու փայփայելով։ Ապրում է անտառում։ Սիրում է խաղաղությունը, լռությունը, հարմարակեցությունը, ձկնորսությունը, մեղրը և ֆուտբոլը։ Ունի անձնական տնտեսություն` մեղվանոց, ծաղկաթումբ և բանջարանոց։ Տիրապետում է մի շարք մարդկային հմտությունների։ Երբ Մաշան իրեն հյուր է գնում, նրան վերաբերվում է, ինչպես ծնողը երեխային։

Արջուկը չի կարողանում խոսել մարդկային լեզվով, բայց հասկանում է Մաշային և կարողանում է նրա հետ շփվել տարբեր ժեստերի միջոցով։ Հնչյունավորում է Բորիս Կուտնևիչը։

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների քանդակ
  • Էգ Արջ - ապրում է անտառում, Արջի հարևանությամբ։
  • Նապաստակ - Մաշայի և Արջի ընկերը։ Հաճախ բարկանում է Մաշայի չարաճճիություններից։ Երբեմն Արջի հետ բանջարանոցային աշխատանքներ է կատարում, երբեմն էլ նրանից գազար գողանում։
  • Գայլեր - ապրում են «Շտապ օգնության» հին մեքենայում։ Անտառում բժշկական օգնություն են ցուցաբերում։ Երազում են Արջի տան սնունդով լի սառնարանի մասին։
  • Սկյուռներ - ապրում են ծառերի վրա։ Երբեմն Մաշայի վրա նետում են կաղիններ։
  • Ոզնիներ - Հազվադեպ մասնակցում են Մաշայի խաղերին։ Չեն սիրում, երբ Մաշան գողանում է իրենց սնկերն ու խնձորները։
  • Կենդանաբանական տնտեսություն - Այծը, Հավը, Աքլորը, Խոզը և Շունը ապրում են Մաշայի տան բակում և թաքնվում նրանից։ Հավերը և Աքլորը միայն հանդիպում են առաջին դրվագում՝ «Առաջին հանդիպում» («Первая встреча»)։
  • Պանդա - Արջի զարմիկը։ Մաշայի հակառակորդը։
  • Վագր - Արջի կրկեսային հին ընկերը։
  • Պինգվին - Արջի խորթ տղան։ Ձվից դուրս է եկել և դաստիարակվել է Մաշայի ու Արջի կողմից, իսկ հետո ինքնաթիռով ուղարկվել տուն՝ Անտարկտիդա։
  • Ձմեռ Պապիկ - փոքրիկ ծերունի, Մաշայի հասակին։
  • Հիմալայան արջ - վճռական, ֆիզիկապես զարգացած, իսկական «տղամարդ»։

Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշա - Մաշայի երկվորյակ քույրը։ Մաշայի հակապատկերը։ Տեսքով տարբերվում է միայն մազերի և աչքերի գույնով, ինչպես նաև ակնոց է կրում։
  • Քարանձավային արջ - Արջի հեռավոր նախնիներից, քարի դարից։ Մոխրագույն և բրդոտ։ Բնավորությամբ՝ ինչպես Արջը։
  • Քարանձավային Մաշա - Մաշայի հեռավոր նախնիներից։ Եվ խառնվածքով, և տեսքով նման է Մաշային։ Ընկերություն է անում Քարանձավային արջի հետ։

Հնչյունավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաշա՝ Ալինա Կուկուշկինա
  • Արջ, Վագր՝ Բորիս Կուտնևիչ
  • Պանդա, Նապաստակ, Արջի զարմիկը՝ Մարկ Կուտնևիչ
  • Էգ Արջ՝ Իրինա Կուկուշկինա
  • Դաշա, Մաշայի քույրը՝ Ալինա Կուկուշկինա
  • Ձմեռ Պապիկ՝ Էդուարդ Նազարով
  • Ֆուտբոլային մեկնաբան՝ Վլադիմիր Դրոզդով
  • Հեռուստավար՝ Օլեգ Կուզնեցով
  • Հաղորդավար՝ Մարիա Դեմինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  5. http://www.imdb.com/title/tt1884856/fullcredits

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշան և Արջը» հոդվածին։