Jump to content

Ալինա Կուկուշկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Կուկուշկինա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 26, 2001(2001-09-26) (23 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝ձայնային դերասանուհի և դերասանուհի
IMDb։ID 4407924

Ալինա Կուկուշինա (ռուս.՝ Алина Ильинична Кукушкина, սեպտեմբերի 26, 2001(2001-09-26), Մոսկվա, Ռուսաստան), ռուս կրկնօրինակող և հնչյունավորող դերասանուհի, ով հայտնի է «Մաշան և Արջը» մուլտիպլիկացիայի գլխավոր՝ Մաշայի կերպարի հնչյունավորմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին «Մաշան և Արջը» նախագծի հնչյունավորման համար ռեժիսորները երեխաներին հրավիրեցին կինոստուդիա[1]։ Նախքան Ալինան, Մաշայի դերի համար հրավիրված էին միայն մեծահասակ աղջիկներ և մեծահասակ դերասաններ։ Աղջիկը ոչ միայն նման էր հերոսուհուն[2], այլև նրա ձայնը դուր եկավ ռեժիսոր Օլեգ Կուզովկովին և նա բնավորությամբ մոտ էր կերպարին[3]։ Նա ընտրվեց առաջին սերիայի համար, բայց ի վերջո հանդես եկավ երկու եթերաշրջաններում[4]։

Նոր շարքի ձայնագրությունը տեղի է ունեցել ամիսը մեկ կամ երկու անգամ, տևել է 3-4 ժամ և չի ազդել նրա ուսման վրա[4]։ Ալինան չէր կարողանում ծիծաղել․ սա առաջին շարքի գործող ձայնի հիմնական խնդիրն էր։ Դա լուծվեց նրանով, որ մայրը խուտուտ տվեց նրան և աղջկա ծիծաղը ձայնագրեցին[5]։ Ձայնագրման փորձի ձեռք բերումից հետո մեկ սերիայի ձայնագրումը կատարվում էր կես ժամվա ընթացքում[6]։

Մոտ երեսուն սերիա դերասանուհին կերպարը հնչյունավորել է իր ձայնով, սակայն սերիալի երկրորդ մասում դերասնուհու հասունացման պատճառով ռեժիսորները ստիպված են եղել կեղծել նրա ձայնը[7]։ Վադիմ Ջուկի և Դենիս Չերվյացովի մուլտֆիլի համար գրված երգերը կատարում է Ալինան[8]։ 2015 թվականին նա մուլտֆիլմում հնչյունավորել է գլխավոր հերոսի քրոջ՝ Դաշայի կերպարը՝ օգնելով Մաշայի կերպարը հնչունավորող դերասանուհուն[9]։

Իր վաստակած առաջին գումարը ծախսել է շուն ձեռք բերել նպատակով[10]։

Ալինայի ձայնը գրավվեց Ինդոնեզիայի հանդիսատեսի ուշադրությունը, մասնավոր հեռուստաալիքներից մեկում սերիալի ցուցադրումից հետո[11]։ Մուլտֆիլմը ցուցադրվեց ավելի քան 40 երկրներում և թարգմանվեց օտար լեզուներով և կտրուկ բարձրացավ մուլտֆիլմի վարկանիշը, ինչից հետո Ալինան հրավերներ էր ստանում արտերկրից, որտեղ նա երգում և հարցազրույցներ էր տալիս լրագրողներին։ Նա այցելել է Գերմանիա, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս[4]։

2010 թվականին Universal Studios կինոընկերության արտադրողների խնդրանքով Ալինան ռուսերեն կրկնօրինակեց «Անճոռնի ես» մուլտֆիլմի հերոս Ագնեսի կերպարը[12][13]։ 2011 թվականին նա վարել է Մոսկվայի «Սլավյանսկի բազար» երաժշտական մրցույթը[14] և ներկայացրել է «Մաշան և Արջը» մուլտֆիլմը[15]։ Ռուսաստանի գիտության և տեխնոլոգիաների ակադեմիայի Կրասնոգորսկի մասնաճյուղում «Ընդհանուր թելադրանք» ակցիայի հաղորդավարն էր[16]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Я, как и Маша, люблю лечить, у меня все игрушки в бинтах" (рус.). Сегодня.ua (16 февраля 2012). Проверено 29 ноября 2015.
  2. Анастасия Белоусова. "Голос" героини мультфильма "Маша и медведь": "Я, как и Маша, люблю лечить, у меня все игрушки в бинтах" (рус.). Сегодня.ua (16 февраля 2012). Проверено 29 ноября 2015.
  3. Мультик "Маша и Медведь" за кадром: как Алина Кукушкина озвучивает Машу (рус.). НАДО.UA (19 апреля 2012). Проверено 29 ноября 2015.
  4. 4,0 4,1 4,2 Ксения Савенкова. Алина Кукушкина: «У Маши свой голос, у меня — свой» (рус.). Полавкам (6 ноября 2015). Проверено 29 ноября 2015.
  5. Юлия Фартух. Алина — несмеяна, или Как могилевчане встретились с «Машей и Медведем». Могилевские ведомости (14 сентября 2011). Проверено 29 ноября 2015.
  6. Ю. Чен. Алина Кукушкина: «Радуюсь каждым съёмкам» (рус.). На Варшавке. Чертаново Центральное (30 марта 2014). Проверено 29 ноября 2015.
  7. Нина Миловидова. Алина Кукушкина: Если что – мне можно, я же Маша! (рус.). Моя Семья (8 июня 2015). Проверено 29 ноября 2015.
  8. Дарья Дерябина. "Маша и медведь": русский шедевр по западным стандартам (рус.). newsinfo (5 января 2011). Проверено 29 ноября 2015.
  9. Георгий Харюнин. МУЛЬТСЕРИАЛ «МАША И МЕДВЕДЬ» ВОЗВРАЩАЕТСЯ: ЭКСКУРСИЯ НА СТУДИЮ «АНИМАККОРД» (рус.). filmpro (27 ноября 2015). Проверено 12 декабря 2015.
  10. Александр Рогоза. У мультяшной Маши скоро поменяется голос? (рус.). Сегодня.ua (12 августа 2015). Проверено 29 ноября 2015.
  11. Ini nih Alina Ilinichna Kukushkin pengisi suara animasi marsha and the bear (индон.) (14 октября 2014). Проверено 29 ноября 2015.
  12. Мария Адамчук. История «Маши и медведя» началась на море (рус.). 7 Дней (10 февраля 2012). Проверено 29 ноября 2015.
  13. "Маша и медведь": конец мультфильма?. Правда.ру (14 сентября 2015). Проверено 29 ноября 2015.
  14. Гала-концерт МДФ «Славянский базар» в Витебске. 2011 г. — YouTube
  15. Алексей Полозов. Славянский базар. Постскриптум (рус.). Русский обозреватель (25 июля 2011). Проверено 29 ноября 2015.
  16. Сергей Нарышкин прочитает текст «Тотального диктанта» в РАНХиГС
  17. Алина Кукушкина (рус.). КиноПоиск. Проверено 29 ноября 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Կուկուշկինա» հոդվածին։