Jump to content

Մաշա (Մաշան և Արջը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մաշան և Արջը» մուլտֆիլմի լոգոն
ԿերպարՄաշա
Սեռիգական
Տարիքշուրջ վեց տարեկան երեխա
Մազերխարտյաշ
Աչքերկանաչ
ԲարեկամներԱրջ, քույրը՝ Դաշա


Մաշա, աղջիկ, «Մաշան և Արջը» մուլտֆիլմի հերոսուհին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշան մոտավորապես վեց տարեկան կանաչ աչքերով աղջնակ է[1]։ Հետաքրքրասեր է, անկախ և համառ։ Միաժամանակ շատ բարի է[2]։ Աշխույժ է և անհնազանդ։

Մաշան սիրում է քաղցրավենիք և սառնաշաքար, մուլտֆիլմեր, խաղալիքներ, մանկական գրքեր[3]։ Աղջնակը չարաճճի է, սիրում է խաղալ իր ընկեր Արջի խորանարդիկներով և մրցանակներով, գնդակով, անընդհատ հարցեր տալ և թռչկոտել։ Չի տարբերակում աջն ու ձախը[2]։

Նա կարողանում է քայլել «լուսնային քայլվածքով» և երբեմն շլում է աչքերը։ Տիրապետում է ձեռնամարտին[2]։ Կարողանում է մուրաբա պատրաստել, խաղալ շախմատ և թենիս, նվագել էլեկտրակիթառ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների մասին ոչինչ հայտնի չէ։ Մաշան ապրում է երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող փոքրիկ տնակում[1]։ Ունի երկվորյակ քույր՝ Դաշան[4]՝ կապուտաչյա, շիկահեր աղջնակ, ով կրում է ակնոց և բնավորությամբ տարբերվում է Մաշայից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009-2018 - «Մաշան և Արջը» - Մաշա (մուլտսերիալ)
  • 2011-2013 - «Մաշայի հեքիաթները» - Մաշա (մուլտսերիալ)
  • 2014-2018 - «Մաշայի վախերը» - Մաշա (մուլտսերիալ)

Կերպարի մշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշայի կերպարն առաջին անգամ հայտնվել է Օլեգ Կուզովկովին Ղրիմում հանգստանալիս։ Նրա կողքին հանգստանում էր մի աղջնակ, ով ոչ մի րոպե չէր կարողանում նստել տեղում։ Այդ պատճառով ծնողները նրան անվանում էին «փոքրիկ ատոմային ռեակտոր»։ Աղջիկն ուներ վառ արտահայտված հրամանատարական հակումներ․ նա հրամայում էր ինչպես իր ծանոթներին, այնպես էլ օտարներին։ Շրջապատողներն այնքան էին հոգնել նրանից, որ հեռվից նկատելով աղջկան՝ ձգտում էին հեռու գնալ նրա տեսադաշտից, ինչը, սակայն, ոչ միշտ էր հաջողվում։ Հենց այդ ժամանակ Կուզովկովը որոշեց անմահացնել «հրեշիկին» զվարճալի մուլտֆիլմում[5]։

Չարաճճի երեխան, որ ծնողներին հանգիստ չէր տալիս, Օլեգին հիշեցրեց Օ. Հենրիի «Կարմրամորթների առաջնորդը» պատմության հերոսին։ Հեղինակը նաև հաստատում է, որ մուլտֆիլմի հերոսների ստեղծման վրա մեծ ազդեցություն են գործել ռուսական ժողովրդական հեքիաթները և խորհրդային մուլտիպլիկացիայի ավանդույթները[6][7]։

Սերիալի միտքը Օլեգ Կուզովկովը հղացել է դեռևս 1966 թվականին։ Աստիճանաբար բյուրեղացվեց ֆոլկլորային կերպարներ և «մեծահասակ-երեխա» ոչ սովորական համադրություն կերտելու գաղափարը։ Հեղինակները նաև որոշեցին զերծ մնալ խիստ ընդօրինակելի կերպարից և Մաշային թույլ տվեցին չարաճճիություններ անել[6]։ Արջը մարմնավորում է այնպիսի մեծահասակի, ով հանգիստ է վերաբերում խենթություններին և թույլ է տալիս երեխային դրսևորել ինքն իրեն։

Խումբը սկսեց աշխատել սերիալի ստեղծման վրա 2007 թվականին։ Առաջին դրվագներն էկրանին հայտնվեցին 2009 թվականին, և այդ ժամանակից սերիալն ու հերոսները հայտնի դարձան ամբողջ աշխարհում։ Հերոսներն ու նրանց վարքագիծը չեն հարմարեցվել տարբեր երկրների համար։ Մաշան բավականին հայտնի է դարձել նաև մուսուլմանական երկրներում (մասնավորապես՝ Ինդոնեզիայում«Associated Press» տեղեկատուի կարծիքով դա պայմանավորված է Մաշայի արտաքին տեսքով, որը զուգակցվում է մուսուլման կանանց ավանդական հագուստի հետ՝ մարմինն ամբողջովին ծածկող հագուստ և գլխաշոր[8][9]։

Կերպարի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերենով Մաշայի կերպարն առաջին երկու եթերաշրջաններում հնչյունավորել է Ալինա Կուկուշկինան, ով սերիալում աշխատանքն սկսել է վեց տարեկանից։ Ենթադրվում է, որ սերիալի հաջողությունը մեծապես պայմանավորված էր նրա ձայնով և արտասանությամբ։ Մաշայի կերպարի հնչյունավորումը Ալինային մեծ հռչակ բերեց, իսկ հանդիսատեսը սկսեց նրան կոչել «Ամբողջ Ռուսաստանի պատվավոր Մաշա»[10]։

Երրորդ եթերաշրջանում Մաշայի կերպարը հնչյունավորել է Վարվարա Սարանցևան։ Անգլերենով հնչյունավորել է Էլսի Ֆիշերը (անգլ.՝ Elsie Fisher), ով հայտնի է նաև «Անճոռնի ես» մուլտֆիլմում Ագնեսի կերպարի հնչյունավորմամբ[7][8]։

Կերպարը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաշայի և Արջի արձանը Ելանում

2012 թվականի մայիսին Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի Մանկական պուրակում տեղադրվեց արձան՝ նվիրված Մաշայի և Արջի մուլտիպլիկացիոն կերպարներին․ խոտերին պառկած Արջը բռնել է փոքրիկ Մաշային[11]։

2013 թվականի հունիսին Չելյաբինսկի մարզի Եմանժելինսկ քաղաքում տեղադրվեց մուլտֆիլմի հերոսներին նվիրված արձան[12]։

2013 թվականի հունիսին մուլտֆիլմի հերոսների արձան տեղադրվեց նաև Կեմերովո քաղաքում։ Արջի հասակը 2 մետր է, իսկ Մաշայինը՝ 1,6 մետր, արձանները միասին կշռում են ավելի քան 300 կգ[13]։

Համակարգչային խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բժիշկ Մաշան․ կենդանիների հիվանդանոց» (հունվար, 2016), Մաշան անտառում բացել է անասնաբուժարան, որտեղ բուժում է հարևանությամբ ապրող կենդանիներին։ Խաղում ընդգրկված է մուլտֆիլմի 9 հերոս, առկա է կենդանիներին բուժելու 35 եղանակ, կենդանիների ատամների բուժում և երեխաների համար նախատեսված երեք մինի խաղ[14]։
  • 2015 թվականին «Մաշան և Արջը» մուլտֆիլմն արժանացավ «Kidscreen Awards» մրցանակի «Լավագույն անիմացիա» անվանակարգում։ Դա ռուսական սերիալային անիմացիայի առաջին ճանաչումն էր միջազգային մասնագիտական հարթակում։ Մրցանակը հեռուստաարդյունաբերության համար նախատեսված մանկական «Օսկար» էր, որը համարվում է առևտրային անիմացիայի աշխարհում գլխավոր մրցանակներից մեկը։ Այն շնորհվում է «Ծրագրեր երեխաների համար» և «Հաղորդումներ երեխաների համար» կատեգորիաներում[15][16]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի քննադատությունը հիմնականում կապված է գլխավոր հերոսուհու վարքագծի հետ։ Շատ ծնողներ դժգոհում էին, որ սերիալը դիտելուց հետո երեխաները սկսում են ընդօրինակել Մաշային[17][18]։ Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս Լիդիա Մատվեևան կարծում է, որ Մաշայի կերպարը հակասում է ավանդական արժեքներին․

Ցավոք սրտի, մուլտֆիլմի հերոսուհին իրեն այլ կերպ է պահում՝ Արջի նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք (ով միաժամանակ մարմնավորում է մեր երկրի համար սրբազան կենդանու, նաև հոր կերպարը) և մշտապես առանց պատժվելու խախտում է սոցիալական նորմերը՝ դրա դիմաց ստանալով դրական ամրապնդում։

Պրոֆեսորն ավելացնում է նաև, որ մուլտֆիլմում տեսարանների մշտական արագ փոփոխությունը կարող է դառնալ երեխաների կակազության պատճառ[19]։

  • Մաշան եղել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման 576-րդ թողարկման հյուրը[20][21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Маша». Маша и Медведь (неофициальный сайт мультфильма). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Маша». Маша и Медведь. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Маша». Официальный сайт мультфильма «Маша и Медведь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Маша и Медведь 36 серия. Двое на одного». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Антон Крайний (2012 թ․ դեկտեմբերի 24). «Рассекречен прототип главной героини «Маши и Медведя»». KM.RU. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  6. 6,0 6,1 Маша и пираты (Ստուգված է 14 Հուլիսի 2016)
  7. 7,0 7,1 Российские мультики задавил Disney (Ստուգված է 14 Հուլիսի 2016)
  8. 8,0 8,1 Russian cartoon bear takes the world by storm (Ստուգված է 14 Հուլիսի 2016)
  9. ««Russian cartoon bear takes the world by storm»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. «"Голос" героини мультфильма "Маша и медведь": "Я, как и Маша, люблю лечить, у меня все игрушки в бинтах"». газ. «Сегодня (газета, Украина)». 2012 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  11. Юлия Ермакова (2012 թ․ մայիսի 16). «Под Волгоградом появился памятник мультяшным персонажам Маше и Медведю» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «В Еманжелинске появился памятник персонажам мультфильма «Маша и Медведь»». Аргументы и факты. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «В Кемерово появились двухметровые Маша и Медведь». ngs42.ru. 2013 թ․ հունիսի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. «Маша Доктор: игры про животных». Google Play. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  15. Корнацкий Н. (2015 թ․ մարտի 17). ««Маша и Медведь» выиграли анимационный аналог «Оскара»». Известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  16. «"Маша и Медведь" получил детский "Оскар"». Российская газета. 2015 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  17. ««Маша и Медведь» покорили итальянцев».
  18. «Эксперт: «Маша и медведь» плохо влияет на детей – ВИДЕО».
  19. Эйдельман Д. (2015 թ․ սեպտեմբերի 1). «Мультфильм «Маша и Медведь» вреден для детей?». Израиль 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  20. ВИА «Маша и Ургант». Вечерний Ургант. Фрагмент выпуска от 29.12.2015 (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին {{citation}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  21. «Вечерний Ургант последний выпуск 576: «Маша и Медведь»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.