Jump to content

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն
ՄԱՕԱԳ-ի լոգոն
պատկերանիշ
Տեսակorganization established by the United Nations?
Երկիր Հորդանան և  Պաղեստին
ՀապավումUNRWA
Հիմնադրված1949 թվական, դեկտեմբերի 8
Իրավ. կարգավիճակԿայուն
ՆպատակներՕգնել Պաղեստինի փախստականներին
Գլխադասային գրասենյակՀորդանան Ամման, Հորդանան
ՏեղագրությունԱմման, Բայադեր Վադի Սիր, փոստարկղ՝ 140157[1]
ՏարածաշրջանԱրևմտյան Ասիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
եբրայերեն
ՂեկավարPhilippe Lazzarini?
Վերադաս կազմակերպությունՄիացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա[2]
ՊատկանելիությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Բյուջե1.23 բիլիոն դոլար (2010–2011 թվականների տվյալներ)[3]
Անձնակազմ30 հազար աշխատակից[4]
Կայքunrwa.org

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) (անգլ.՝ United Nations Relief and Works Agency for Palestine Refugees in the Near East, UNRWA), ՄԱԿ-ի գործակալություններից մեկը, որը հիմնադրվել է Ընդհանուր վեհաժողովի կողմից 1949 թվականի դեկտեմբերի 8-ին Պաղեստինի փախստականներին օգնելու նպատակով[1]։

Այդ նաև հանգստություն ապահովեց հրեաներին և արաբ Պաղեստինի գաղթականներին որոնք գտնվում են Իսրայելի մեջ 1948 թվականի պատերազմից սկսած, մինչև Իսրայելի կառավարությունը իր պատասխանատվությունը իրականացրեց հրեա գաղթականների հանդեպ 1952 թվականին[5]։

Այսօր ՄԱՕԱԳ-ը նախատեսում է կրթություն, առողջապահություն, մարդասիրական օգնություն, սոցիալական ծառայություններ այն 5 միլիոն գրանցված պաղեստինյան փախստականներին, որոնք գրանցվել են 1948 թվականից մինչև 1967 թվականի պատերազմների ընթացքում և որոնց թվաքանակը ներառում է նաև բոլոր նրանց ժառանգներին[6]։ Օգնություն նախատեսվում է նաև պաղեստինյան փախստականներին, որոնք ապրում են Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Գազայի արևմտյան ափին։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը սկսել է իր գործունեությունը 1950 թվականի մայիսից։ Փախստականների խնդրի վերաբերյալ համաձայնեցված լուծման բացակայության պատճառով գործակալության լիազորությունների ժամկետը պարբերաբար երկարաձգվում է։ Վերջին անգամ այն երկարաձգվեց մինչև 2011 թվականի հունիսի 30[1]։ Պաղեստինի փախստականների հարցի լուծման բացակայության համար օրենսդրական ժողովը կրկին հետաձգեց ՄԱՕԱԳ-ի մանդատը՝ վերջին անգամ այն երկարացնելով մինչը 2017 թվականի հունիսի 30։

Մերձավոր արևելքում գրանցված 4.8 միլիոն պաղեստինցի փախստականների համար, ներառյալ՝ Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, ինչպես նաև Գազականների հատվածի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի 58 փախստականների ճամբարում բնակվող 1.4 միլիոն փախստականների համար գործակալությունը հանդիսանում է մի շարք առաջնային ծառայությունների հիմնական մատակարար. կրթություն, առողջապահություն, մարդասիրական օգնություն, հասարակական բարեկեցություն ապահովող աշխատանքներ։ Այն իրականացնում է տեղային ֆինանսավորան ծրագիր և ենթակառուցվածքային աշխատանքներ պաշտոնապես սահանված ճամբարի տարածքներում[4]։

2000 թվականից ի վեր ՄԱՕԱԳ-ն առաջին մարդասիրականօգնություն է ցույց տալիս, որպեսզի հնարավորինս մեղմացնի առկա ճգնաժամի հետևանքները Գազայում և Արևմտյան ափում բնակվող փախստակաների ամենախոցելի շերտի համար[4]։

2006 թվականից մինչ օրս այն ակտիվորեն արձագանքում է Լիբանանում բախումներից տուժած փախստականների կարիքներին։

Գրասենյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱՕԱԳ-ի աշխատանքներին էապես նպաստում են Ամմանում և Գազայում տեղակայված երկու գլխավոր գրասենյակները։ 23 հոգուց բաղկացած Խորհրդատվական հանձնաժողովն օգնում է գլխավոր հանձնակատարին, որը գործակալության աշխատանքների մասին զեկուցում է Ընդհանուր վոհաժողովին։ Խորհրդատվական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են.

  • Գլխավոր Հանփնակատար՝ Ֆիլիպպո Գրանդի (Իտալիա)
  • Գլխավոր գրասենյակ՝ (Ղազա) Գամալ Աբդուլ Նասսեր փողոց,
  • Փոստարկղ՝ 61 ք, Ղազա
  • Հեռ.՝ (972-8) 288 7333, ֆաքս՝ (972-8) 288-7555
  • Գլխավոր գրասենյակ՝ Հորդանան, Ամման, 11814
  • Բայադեր Վադի Սիր, փոստարկղ՝ 140157
  • էլ փոստ՝ HQ-PIO@unrwa.org

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Հիմնարար Փաստեր», Միավորված Ազգերի կազմակերպություն, Երևան, 2013 թվական, էջ 83
  2. https://www.un.org/sites/un2.un.org/files/un_system_chart.pdf
  3. Frequently asked questions
  4. 1 2 3 «Հիմնարար Փաստեր», Միավորված Ազգերի կազմակերպություն, Երևան, 2013 թվական, էջ 84
  5. Howard Adelman, Elazar Barkan (2011 թ․ հունիսի 28). No Return, No Refuge: Rites and Rights in Minority Repatriation. Columbia University Press. էջ 12. ISBN 978-0-231-15336-2.
  6. UNRWA in Figures.