Ֆիլիպպո Գրանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպպո Գրանդի
Filippo Grandi.jpg
Ծնվել է 1957
Ծննդավայր Միլան, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Կրթություն Պապական Գրիգորյան համալսարան և Միլանի համալսարան
Մասնագիտություն դիվանագետ և քաղաքական գործիչ
Աշխատավայր Միավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններ United Nations High Commissioner for Refugees
Filippo Grandi Վիքիպահեստում

Ֆիլիպպո Գրանդի (իտալ.՝ Filippo Grandi, 1957, Միլան, Իտալիա, Իտալիա), իտալացի դիվանագետ և քաղաքական գործիչ, ով հիմնականում ակտիվ է Միավորված Ազգերի Կազմակերպության հումանիտար գործողություններում։ 2010 թվականից 2014 թվականը նա զբաղեցրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատարի պաշտոնը[1]: Նա ավելի վաղ (2005 թվական), աշխատել է որպես Գլխավոր հանձնակատարի տեղակալ[2]: 2015 թվականի նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Ֆիլիպպո Գրանդիին մտադիր է նշանակել որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ գերագույն հանձնակատար։ 2016 թվականից նա զբաղեցրել է գերագույն հանձնակատարի պաշտոնը[3]:

Ֆիլիպպո Գրանդին սկսել է իր կարիերան 1988 թվականից, աշխատելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (ՄԱՓԳՀ), ինչպես նաև աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Սուդանում, Սիրիայում, Թուրքիայում Իրաքում: Նա նաև ղեկավարել է մի շարք արտակարգ գործողություններ, այդ թվում՝ Քենիայում, Բենինում, Գանայում, Լիբերիայում, Կենտրոնական Աֆրիկայի մեծ լճերի շրջանում, Եմենում և Աֆղանստանում:

1996 թվականից 1997 թվականը նա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների և փախստականների հարցերով կոմիտեի դաշտային համակարգողն էր։

1997 թվականից 2001 թվականը նա աշխատեց Ժնևում փախստականների հարցերով կոմիտեի գործադիր գործակալությունում որպես հատուկ ասիստենտ և հետո անձնակազմի ղեկավար։

2001 թվականից 2004 թվականը նա աշխատել է որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար։

Այնուհետև 2014 թվականին Գրանդին տեղափովեց և միացավ Աֆղանստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցության առաքելությանը, որտեղ ծառայեց որպես Քաղաքական հարցերով Գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ 2004-2005 թվականներին։ 2005 թվականին տեղափոխվեց ՄԱՕԱԳ (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն), նախ որպես Գլխավոր հանձնակատարի տեղակալ, այնուհետև 2006 թվականից 2014 թվականը որպես գլխավոր հանձնակատար։

Ֆիլիպպո Գրանդին Վենետիկի և Միլանի համալսարաններում, Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում ունեցել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]