Հերման Վոուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերման Վոուք
անգլ.՝ Herman Wouk
Herman Wouk 2014.jpg
Ծնվել էմայիսի 27, 1915(1915-05-27)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 17, 2019(2019-05-17)[7][5] (103 տարեկանում)
Վախճանի վայրՓալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, գրող, վիպասան, օրագրի հեղինակ և գիտաֆանստաստիկ գրող
Լեզուանգլերեն[8]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
ՊարգևներՊուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում Գոլդեն Փլեյթ մրցանակ Guardian of Zion Award? և Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ[9]
Herman Wouk Վիքիպահեստում

Հերման Վոուք (անգլ.՝ Herman Wouk, մայիսի 27, 1915(1915-05-27)[1][2][3][4][5][6], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 17, 2019(2019-05-17)[7][5], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նորագույն ժամանակների ամերիկացի գրող, սցենարիստ, թատերագիր, ռադիոհաղորդավար, «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր[10]: Այդ հեղինակավոր գրական պարգևին նա արժանացել է 1951 թվականին հրատարակած «Խռովություն «Քեյն» նավի վրա» (The Caine Mutiny) պատմավեպի համար: Վոուքի հարուստ գրական ժառանգությունը կազմող ստեղծագործություններից հիշարժան են նաև «Պատերազմի քամիները» («The Winds of War»), «Պատերազմ և հիշողություն» («War and Remembrance») պատմավեպերը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ Հոլոքոստի թեմային կատարած տպավորիչ անդրադարձով հանդերձ[11] , ոչ գեղարվեստական «Սա է իմ Աստվածը» (This Is My God) գիրքը, որ հուդայականության մեկնությունն է արդի ուղղափառ հուդայականության դիրքերից: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի ժողովուրդների 27 լեզուներով[12]:

The Washington Post-ը Վոուքին բնորոշել է իբրև «ամերիկյան պատմավիպասանների ճգնակյաց նահապետի»[12]; 1995 թվականին Վոուքի ծննդյան 80-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ժողովված պատմաբանները, վիպասանները, հրատարակիչները, գրականագետներն ու քննադատները նրան հռչակում էին ամերիկյան Լև Տոլստոյ[13]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոուքը ծնվել է Բրոնքսում, ռուսական կայսրությունից՝ Մինսկ քաղաքից Ամերիկա գաղթած հրեաների ընտանիքում: Ծնողները շատ են չարչարվել, մինչև որ հաջողել են եկամտաբեր գործ ձեռնարկել՝ լվացքատուն ու քիմմաքրման կետ բացելով[14]: Պատանության մի շրջան աշխարհիկ կյանքով ապրելուց հետո, ծնողների ու մորական պապի ազդեցությամբ, Հերմանն սկսել է կենցաղում հետևել Թալմուդի, ընդհանրապես հուդայականության պահանջ-կանոններին[15], որոնք այդ ժամանակներից սկսած՝ ներծծվել են ինչպես նրա անձնական կյանքի, այնպես էլ գործունեության մեջ [16]: Հետագայում Վոուքը խոստովանել է, որ իր կյանքի ընթացքի վրա ամենամեծ ներգործությունն ունեցել են մորական պապն ու ամերիկյան նավատորմը, որտեղ նա անց է կացրել իր զինվորական ծառայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[17]:

Հերմանը սովորել է Մանհեթենի Թաունսենդ Հարրիս ավագ դպրոցում, ապա՝ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, որտեղ անդամագրվել է Pi Lambda Phi ուսանողական եղբայրությանը[18], խմբագրել համալսարանական հումորային Columbia Jester ամսագիրը, պատրաստել ուսանողական ամենամյա շոուներից երկուսի սցենարը[19]: Համալսարանն ավարտելով արվեստների բակալավրի որակավորումով (ընդ որում՝ արժանանալով պատվո դիպլոմի[20])՝ աշխատանքի է անցել ռադիոյում որպես թատերագիր՝ սկզբում աշխատակցելով Դեյվիդ Ֆրիդմանին՝ վերջինիս Joke Factory երգիծական հաղորդման շրջանակում, ապա՝ հինգ տարի շարունակ՝ կատակերգակ ռադիոհաղորդավար ու դերասան Ֆրեդ Ալենին[21]: 1941 թվականից աշխատել է ԱՄՆ պետական ռադիոյում[22], միաժամանակ բեղուն կերպով զբաղվել գրական աշխատանքով:

Վոուքը մահացել է Կալիֆոռնիայում գտնվող իր տանը, խոր ծերության հասակում. ընդամենը 10 օր է պակասել նրա 104 տարին լրանալուն[23]:

Պարգևներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերման Վոուքին պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Նյու Յորքի Յաշիվա, Մասաչուսեթսի նահանգի Վուրսեսթր քաղաքի Քլարք համալսարանները, այդ նույն նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի ամերիկյան միջազգային քոլեջը, Վաշինգտոն քաղաքի Ջորջ Վաշինգտոն համալսարանը, Քոնեքթիքութի Հարթֆորդ քաղաքի Սուրբ Երրորդության քոլեջը, Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի Bar-Ilan և Երուսաղեմի հրեական համալսարանները[20][20]:
  • Պուլիտցերյան մրցանակ՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, 1952[24]
  • Կոլումբիա համալսարանի մեդալ գերազանցության համար, 1952[20]
  • Ալեքսանդր Հեմիլթոն մեդալ, 1980[25]
  • ԱՄՆ-ի նավատորմի հուշահիմնադրամի Lone Sailor մրցանակ, 1987[26]
  • Bar-Ilan համալսարանի Guardian of Zion մրցանակ, 1998[27]
  • Հրեական գրքի խորհրդի մրցանակ՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, 1999[20]
  • Կոնգրեսի գրադարանի մրցանակ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում և հատկապես գեղարվեստական արձակի ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար, 2008

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոուքը 1955 թ., Երուսաղեմում
  • Aurora Dawn (1947)[28]
  • City Boy: The Adventures of Herbie Bookbinder (1948)[28]
  • The Traitor (1949 play)[29]
  • The Caine Mutiny (1951)[28]
  • The Caine Mutiny Court-Martial (1953, թատերախաղ)[28]
  • Marjorie Morningstar (1955)[28]
  • Slattery's Hurricane (1956)[28]
  • The "Lomokome" Papers (գրված 1949-ին, հրատարակված 1956-ին)
  • Nature's Way (1957, թատերախաղ)[29]
  • This Is My God: The Jewish Way of Life (1959, վերամշակված հրատ.՝ 1973, վերամշակված հրատ.՝ 1988, ոչ գեղարվեստական երկ)[30]
  • Youngblood Hawke (1962)[28]
  • Don't Stop the Carnival (1965)[28]
  • The Winds of War (1971)[28]]
  • War and Remembrance (1978)[28]
  • Inside, Outside (1985)[31]
  • The Hope (1993)[28]
  • The Glory (1994)[28]
  • The Will to Live On: This is Our Heritage (2000, ոչ գեղարվեստական երկ)
  • A Hole in Texas (2004)[31]
  • The Language God Talks: On Science and Religion (2010, ոչ գեղարվեստական երկ)
  • The Lawgiver (2012)[28]
  • Sailor and Fiddler: Reflections of a 100-Year Old Author (2015, ոչ գեղարվեստական երկ)[28]

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խռովություն «Քեյն» նավի վրա
  • «Քեյն»-ի խռովարարների դատը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara A. Paulson, ed., The Historical Novel: A Celebration of the Achievements of Herman Wouk (1999)
  • Arnold Beichman, Herman Wouk: The Novelist as Social Historian (1984)
  • Laurence W. Mazzeno, Herman Wouk (1994)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11919564X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 7,2 'Caine Mutiny,' 'Winds of War' author Herman Wouk has died
  8. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/herman-wouk/
  10. Twin Imaging Technology preserves personal journals for Pulitzer Prize author, Herman Wouk
  11. Beichman, Arnold, Herman Wouk: The Novelist as Social Historian 77, 81 (Transaction Books 1984, ISBN 0-87855-498-X).
  12. 12,0 12,1 Fessier Bruce (May 26, 2015)։ «Herman Wouk, dean of historical novelists, turns 100»։ The Desert Sun։ Վերցված է August 5, 2015 
  13. Ringle Ken (May 16, 1995)։ «FICTION'S TRUEST VOICE»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից October 2, 2015-ին։ Վերցված է August 5, 2015 
  14. Callery Sean (2009)։ Victor Wouk: The Father of the Hybrid Car։ Crabtree Publishing Company։ էջ 7 
  15. Quarles Philip (January 25, 2013)։ «Herman Wouk Bucks Literary Trends to Produce Best-Selling Novels»։ WNYC։ Արխիվացված օրիգինալից April 14, 2015-ին։ Վերցված է August 5, 2015 
  16. «Herman Wouk Biography»։ Biography.com։ Արխիվացված օրիգինալից August 16, 2015-ին։ Վերցված է August 4, 2015 
  17. Shatzky Joel, Taub Michael (1997)։ Contemporary Jewish-American Novelists: A Bio-critical Sourcebook։ Greenwood Publishing Group 
  18. Membership Directory, 2010, Pi Lambda Phi Inc.
  19. «Herman Wouk Biography»։ eNotes.com։ Արխիվացված օրիգինալից September 24, 2015-ին։ Վերցված է August 4, 2015 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Vavra Kassidy։ «Herman Wouk, Pulitzer Prize winning author of ‘Caine Mutiny,’ ‘Winds of War,’ has died»։ Daily News։ New York։ Արխիվացված օրիգինալից May 18, 2019-ին։ Վերցված է May 18, 2019 
  21. D'Odge Craig (December 2000)։ «Herman Wouk Makes His Case»։ Library of Congress։ Արխիվացված օրիգինալից October 19, 2015-ին։ Վերցված է August 4, 2015 
  22. French Yvonne (July 10, 1995)։ «Herman Wouk Donates Five Historical Novels»։ Library of Congress։ Արխիվացված օրիգինալից May 25, 2015-ին։ Վերցված է August 4, 2015 
  23. «‘Caine Mutiny,’ ‘Winds of War’ author Herman Wouk has died»։ Associated Press։ May 17, 2019։ Արխիվացված օրիգինալից May 17, 2019-ին։ Վերցված է May 18, 2019 
  24. Krystal Becky (May 17, 2019)։ «Herman Wouk, Pulitzer Prize-winning master of sweeping historical fiction, dies at 103»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից May 18, 2019-ին։ Վերցված է May 18, 2019 
  25. «Alexander Hamilton Medal»։ Columbia University։ Արխիվացված օրիգինալից December 26, 2018-ին։ Վերցված է May 17, 2019 
  26. «Lone Sailor Award Recipients»։ United States Navy Memorial։ Արխիվացված օրիգինալից April 4, 2019-ին։ Վերցված է May 17, 2019 
  27. «Ingeborg Rennert Center for Jerusalem Studies Names Natan Sharansky its Guardian of Zion for 2019»։ Bar-Ilan University։ Արխիվացված օրիգինալից May 17, 2019-ին։ Վերցված է May 17, 2019 
  28. 28,00 28,01 28,02 28,03 28,04 28,05 28,06 28,07 28,08 28,09 28,10 28,11 28,12 28,13 Krystal Becky (May 17, 2019)։ «Herman Wouk, Pulitzer Prize-winning master of sweeping historical fiction, dies at 103»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից May 18, 2019-ին։ Վերցված է May 18, 2019 
  29. 29,0 29,1 «Herman Wouk, Author of 'The Caine Mutiny' and 'The Winds of War,' Dies at 103»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 18, 2019-ին։ Վերցված է May 18, 2019 
  30. Gordan Rachel։ «Herman Wouk, the legendary author who brought Judaism into the mainstream»։ The Times of Israel 
  31. 31,0 31,1 Luther Claudia։ «Herman Wouk, revered author of ‘The Caine Mutiny’ and ‘The Winds of War,’ dies at 103»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից May 18, 2019-ին։ Վերցված է May 18, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հերման Վոուք հոդվածին