Jump to content

Ֆրեդ Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Ալեն
անգլ.՝ Fred Allen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1894(1894-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 17, 1956(1956-03-17)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳեյթ օֆ հևն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲոստոնի համալսարան
Մասնագիտությունկատակերգու, ռադիոհաղորդավար, սցենարիստ, լրագրող և դերասան
ԱմուսինPortland Hoffa?
Պարգևներ և
մրցանակներ
 Fred Allen Վիքիպահեստում

Ֆրեդ Ալեն (Fred Allen), իսկական անունը՝ Ջոն Ֆլորենս Սալիվան (John Florence Sullivan, մայիսի 31, 1894(1894-05-31)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 17, 1956(1956-03-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի անվանի կատակերգակ գրող և դերասան, ում The Fred Allen Show ռադիոծրագիրը (1932–1949) լայն ճանաչում է բերել այսպես ասած՝ ամերիկյան ռադիոյի ոսկեդարյան ժամանակաշրջանում[5][6]

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ Ալենի ամենատպավորիչ սրամտությունների շարքը առնչվում է իր գործընկերոջ՝ նույնպես կատակերգակ Ջեք Բենիի հետ ծիծաղաշարժ ախոյանություն-թշնամանքին, բայց դա նրա ստեղծագործության ընդամենը մեկ դրվագն է։ Ռադիոյի պատմությունն ուսումնասիրող Ջոն Դանինգը (John Dunning) իր On the Air: The Encyclopedia of Old-Time Radio հանրագիտարանային գրքում գրել է, որ Ալենը ռադիոյի ամենապաշտելի կատակերգակ - կատակաբանն էր, ում ամենից հաճախ էր ղեկավարությունը գրաքննության ենթարկում։ Վարպետ սրախոս լինելով՝ նա բազմիցս բախումներ է ունեցել նաև ռադիոցանցի ղեկավարության հետ և ուղիղ եթերների ժամանակ տպավորիչ ջարդ տվել։ Սրամտելու նրա ոճը, սրախոսելու եղանակները յուրացրել, ընդօրինակել են տղանդավոր այլ կատակերգակներ ու կատակաբաններ, այդ թվում՝ Գրաուչո Մարքսը (Groucho Marx), Սթեն Ֆրիբերգը (Stan Freberg), Հենրի Մորգանը (Henry Morgan), Ջոնի Քարսոնը (Johnny Carson): Ֆրեդ Ալենի երգիծելու, կատակելու արվեստի բազմամիլիոն երկրպագուների շարքում էին այնպիսի ճանաչված անձինք, ինչպես՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, երգիծաբան Ջեյմս Թրբերը, վիպասաններ Վիլյամ Ֆոլքները, Ջոն Սթայնբեքը, Հերման Վոուքը (ի դեպ, վերջինս իր գրական կարիերան հենց Ալենի հետ համագործակցելով է սկսել)։

Գնահատելով Ֆրեդ Ալենի վաստակը հեռուստատեսության և ռադիոյի կայացման ու զարգացման գործում՝ հոլիվուդյան Փառքի ծառուղում երկու աստղ են բացել նրա պատվին[7][7]։ 1988 թվականին ԱՄՆ ազգային ռադիոյի փառքի սրահում բացվել է նրան նվիրված բաժին, իսկ Բոստոնի Թատերական թաղամասում՝ նրա պատվին անվանակոչված ծառուղի։

Ալենը համեմատաբար քիչ է նկարահանվել կինոյում. նրա մասնակցությամբ ընդամենը յոթ լիամետրաժ և երեք կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվել 1929 - 1952 թվականների միջակայքում։ 1935 թվականին նա դերակատարմամբ հանդես է եկել կինոռեժիսոր Դիք Փաուելի «Միլիոն շնորհակալություն» երաժշտական կատակերգությունում[8]։ 1940-ական թվականներին նկարահանված «Սիրի՛ր հարևանիդ» (Love Thy Neighbor) կատակերգությունում նրա խաղընկերը իր «ախոյանն» է՝ Ջեք Բենին[9]։ Գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ Ալենը հանդես է եկել Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի «Տասներկու աթոռ» երգիծավեպի հիման վրա նկարահանված «Դա պայուսակո՛ւմ է» («It's in the Bag!») ֆիլմում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. https://walkoffame.com/fred-allen/
  5. «Fred Allen's Will Filed. Widow Gets Half Outright and Income From Other Half». The New York Times. 1956 թ․ ապրիլի 11. էջ 49. «John F. Sullivan, known in the theatrical world as Fred Allen, bequeathed one-half of his estate outright to his and directed that she receive the income»
  6. Obituary Variety, մարտ 21, 1956.
  7. 7,0 7,1 «Hollywood Walk of Fame database». HWOF.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  8. Andre Sennwald, The New York Times, Movie Review: "Thanks a Million," an Amusing Political Lampoon With Fred Allen, at the Center Theatre. Nov 14, 1935.
  9. Love Thy Neighbor (1940) Overview: Love Thy Neighbor
  10. Joseph Jon Lanthier, DVD Review: "It's in the Bag" Slant Magazine, Jan 20, 2023.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրեդ Ալեն հոդվածին

Աուդիոֆայլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jack Benny and Joan Benny, Sunday Nights at Seven: The Jack Benny Story. (New York: Warner Books, 1990).
  • Frank Buxton and Bill Owen, The Big Broadcast: 1920-1950 (New York: Flare Books/Avon, 1972).
  • John Crosby, Out of the Blue: A Book About Radio and Television (New York: Simon and Schuster, 1952).
  • Alan Havig, Fred Allen's Radio Comedy (Philadelphia: Temple University Press, 1989).
  • Ben Schwartz, "The Man Who Invented Jack Benny" ('Written By', Writer's Guild of America, 2002)
  • Robert Taylor, Fred Allen: His Life and Wit (Boston: Little, Brown, 1989).
  • John Dunning, On the Air: The Encyclopedia of Old-Time Radio. (New York: Oxford University Press, 1998).
  • Hilmes, M. (1997). Radio voices American broadcasting, 1922-1952. Minnesota Minneapolis: University of Minnesota Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Ալեն» հոդվածին։