Գրաուչո Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաուչո Մարքս
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 2, 1890(1890-10-02)[1][1][2][…]
Ծննդավայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3]
Վախճանի թիվ՝օգոստոսի 19, 1977(1977-08-19)[4][1][1][…] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և ռադիոհաղորդավար
Պարգևներ՝
IMDb։ID 0000050
marx-brothers.org/living/groucho.htm

Ջուլիուս Հենրի «Գրաուչո» Մարքս (անգլ.՝ Julius Henry «Groucho» Marx, հոկտեմբերի 2, 1890(1890-10-02)[1][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3] - օգոստոսի 19, 1977(1977-08-19)[4][1][1][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան դերասան, կատակերգու, «Մարքս եղբայրներ» կատակերգու-թատերախմբի մասնակից։

Կաենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաուչո Մարքսը ծնվել է Նյու Յորքում՝ հրեաների ընտանիքում։ Մանկության տարիներին եղբայրների հետ մասնակցում էր վոդևիլներին։ Այստեղ նա մշակել է բեմական կերպար, որից երկար տարիներ չի բաժանվել՝ սև նկարված հոնքեր և բեղեր, ակնոց և սիգար։ նա միշտ մարմնավորում էր խայթող և ավանտյուրիստի կերպար, որը միշտ խնդիրներ էր պատճառում բարեկանոն հասարակությանը։

Գրաուչոն առաջին հաջողությանը հասել է իր եղբայրների հետ Բրոդվեյում՝ «Ասում եմ, որ դա նա է» մյուզիքլում, 1924 թվականին։ Կինոյում նա առաջնելութել է եղբայրների ընկերակցությամբ 1921 թվականին, սակայն հասարակության ուշադրությունը գրավել է միայն 1929 թվականին՝ «Կոկոսե ընկույզներ» ֆիլմի թողարկումից հետո[5]։ Դրան հաջորդել են մի քանի հաջող դերեր «Ձիերի փետուրներ» (1932), «Բադի ապուր» (1933), «Գիշեր օպերայում» (1935) և «Օր ձիարշավարանում» (1937) կինոկատարգություններում, որոնք էլ նրան բերել են մեծ ճանաչում։ 1940-ական թվականներին նրանց դերասանական հնգյակը աստիճանաբար փլուզվեց, և յուրաքանչյուրը սկսեց զբաղվել անհատական կարիերայով։

1950-ական թվականներին Գրաուչոն եղել է «Խաղադրույքը ձեր կյանքն է» հեռուստաշոուի հաղորդավարը[6], խաղացել է մի քանի էպիզոդիկ դեր մեծ էկրանին, ինչպես նաև գրել է երեք ինքնակենսագրական։

Գրաուչո Մարքսը մահացել է թոքաբորբից Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում 1977 թվականին[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմի 1954 - «Ականավոր անձի մրցանակ»
  • Օսկար 1974 - «Ի նշան կինոկատակերգությունների զարգացման գործում նրա փայլուն ստեղծագործության ճանաչման և Մարքս եղբայրների անգերազանցելի նվաճումների»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 - «Արդյո՞ք հաջողությունը կփչացնի Ռոք Հանթերին» (անգլ.՝ Will Success Spoil Rock Hunter)? - Ջորջ Շմիդլափ

Ծաղրերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարքս Երեք եղբայրներին, այդ թվում՝ նաև Գրաուչոյին, նմանակել է Բեննի Հիլլը[7]։
  • Գրաուչո Մաքսի ծաղրերգությունն է ցուցադրել Լեսլի Նիլսենը «Ռեցիդիվ» ֆիլմում (ուրիշ թարգմանություն՝ «Կրկին վտարող»)։
  • «Մուլտհերոսների արկածները» անիմացիոն շարքից Բեբս Բանին խաղացել է նրա դերը «New Class Day» դրվագում (հատված «A Night in Kokomo»)[8]։
  • Գերբնական հանցագործությունները հետաքննող հետախույզ Դիլան Դոգի մասին պատմող իտալական կոմիքսներում նրա զուգընկերը Գրաուչո Մարքսն է, որն իր անվանակցի նմանակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/people/855/000031762/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118578502 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=11250
  5. «Groucho Marx Biography». groucho-marx.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.
  6. 6,0 6,1 «Groucho Marx, Comedian, Dead. Movie Star and TV Host Was 86. Master of the Insult Groucho Marx, Film Comedian and Host of 'You Bet Your Life,' Dies». New York Times. օգոստոսի 20, 1977, Saturday. «Los Angeles, August 19, 1977 Groucho Marx, the comedian, died tonight at the Cedars-Sinai Medical Center here after failing to recover from a respiratory ailment that hospitalized him June 22. He was 86 years and 10 months old.»
  7. «Бонус... Бенни Bonus-Benny.and.the.Jests.1958-1968 — Видео@Mail.Ru». Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  8. New Class Day — Tiny Toon Adventures Wiki (Babs, as Groucho Marx, tells the viewers, «Preferably solo, we can’t hear you», and dresses Buster in his Chico Marx costume)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուչո Մարքս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուչո Մարքս» հոդվածին։