Հարսնացուի գնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարսնացուի գնում, հաշվարկով ամուսնության ձև։ Հարսնացուն գնվում է որպես սեփականություն՝ գնորդի հայեցողությամբ վերավաճառքի հնարավորությամբ։ Պրակտիկան տարածված է Չինաստանում, Հնդկաստանում և Աֆրիկայում։ Շատ երկրներում հարսնացու գնելն անօրինական է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում հարսնացու գնելու առաջին գրանցված դեպքերից մեկը տեղի է ունեցել 1619 թվականին Վիրջինիա նահանգի Ջեյմսթաուն քաղաքում[1]։ Ջեյմսթաունի առաջին վերաբնակիչները բացառապես եվրոպացի տղամարդիկ էին[2], դա կարող էր պայմանավորված լինել այն համոզմունքով, որ «... կանայք տեղ չունեին մայրցամաքը հպատակեցնելու մռայլ և հաճախ սարսափելի գործում...»[3]: Եվրոպացի կանայք վախենում էին լքել Անգլիան, ուստի գաղութի ղեկավարները գովազդներ ուղարկեցին Եվրոպա՝ կոչ անելով կանանց գաղթել գաղութ։ Վիրջինյան ընկերությունն առաջարկում էր առատաձեռն շարժառիթներ (անկողնային պարագաներ, հագուստ, հողատարածք և ամուսնու ընտրություն)։ Ընտրված ամուսինը վճարել է 150 ֆունտ՝ հարսնացուի գաղութ մեկնելու ծախսերը հոգալու համար, ինչը համարժեք է եղել 70 կգ ծխախոտի արժեքին, ուստի Ջեյմսթաունի հարսնացուները ստացել են «ծխախոտի հարսնացուներ» մականունը[4]։

Փոստով հարսնացուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան առնվազն 90 գործակալություններ, որոնք զբաղվում են փոստով հարսնացուներ վաճառելով և գնելով[5]։ Կայքերը պարունակում են ամուսիններ փնտրող մինչև 25,000 կանանց հասցեներ, լուսանկարներ, անուններ և կենսագրություններ (նախապատվությունը տրվում է ամերիկացիներին)։ Փոստով հարսնացուների մեծ մասը գալիս է Ռուսաստանից և Ֆիլիպիններից։ Ըստ այդ գործակալությունների, կանանց միայն 10%-ը, որոնք որոշել են փոստով հարսնացու դառնալ, հաջողությամբ ամուսնանում են։ Ամեն տարի փոստով կատարվում է շուրջ 10,000 ամուսնություն, այդ ամուսնություններից մոտ 4000-ը կատարվում են Միացյալ Նահանգների տղամարդկանց հետ։

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացու գնելը Չինաստանում հին ավանդույթ է[6]։ Չինաստանի կոմունիստական կառավարությունը արմատախիլ է արել այս ավանդույթը։ Բայց գյուղացիների համար այս ավանդույթը մնացել էր արդիական և կոչվում էր շահադիտական ամուսնություն[7]։ Պրակտիկան վերածնվել է Չինաստանի աճող տնտեսության պատճառով[6]։

1991-1996 թվականներին Չինաստանի ոստիկանությունը փրկել է ավելի քան 88,000 կանանց և երեխաների, որոնք վաճառվել էին ամուսնանալու և ստրկության նպատակներով, 143,000 թրաֆիքինգի ենթարկողները պատասխանատվության են ենթարկվել։ Ընդ որում, առևանգված կանանց իրական թիվն ավելի մեծ է։

Կառավարությունը ամոթալի խնդիր է համարում կանանց առևտուրը[8]։ Առևտրի պատճառներն են

  • աղքատությունը,
  • հարսնացուների պակասը,
  • գյուղացի կանանց ժամանումը քաղաքներ՝ աշխատելու համար[6]։

Գյուղացի կանայք, որոնք քաղաքներում աշխատանք են փնտրում, խոցելի են, խաբված կամ բռնի ուժով ստիպված են դառնալ շարժական գույք կանանց կարիք ունեցող տղամարդկանց համար[8]։

Հարսնացուների պակասը կապված է 1979 թվականին Չինաստանում մեկ երեխայի քաղաքականության արդյունքում առաջացած որդիների ավանդական նախապատվության հետ[6]։ 1998 թվականին յուրաքանչյուր 100 կնոջ համար կար 120 տղամարդ, իսկ գյուղական վայրերում անհավասարակշռությունը կազմում էր մոտ 130 տղամարդ յուրաքանչյուր 100 կնոջ համար։ «Մարդու իրավունքները Չինաստանում» փաստաթղթում ասվում է, որ տղամարդու համար ավելի ձեռնտու է կին գնել թրաֆիքինգով զվաղվող վաճառականից 2000-4000 յուանով, քան վճարել ավանդական փրկագին, որը հաճախ գերազանցում է 10000 յուանը։ Միջին քաղաքային աշխատողի համար կին գնելը մատչելի տարբերակ է առնվազն 1998 թվականից ի վեր․ Չինաստանի քաղաքային աշխատողները ամսական վաստակում էին մոտավորապես 60 դոլար[8]։ Վաճառքի հարսնացուները գալիս են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մյանման, Լաոսը, Պակիստանը[9], Վիետնամը և Հյուսիսային Կորեան։ Հարսնացուների վաճառականները կանանց վաճառում են որպես հարսնացու կամ մարմնավաճառ՝ կախված նրանց արտաքինից։ Սովորական հնարք, որն օգտագործում են թրաֆիքինգ իրականացնողները, կանանց աշխատանք առաջարկելն է, օրինակ՝ գործարաններում՝ փոխարենը նրանց առևանգելով։ Հարսնացուի գինը 250-800 ԱՄՆ դոլար է։ Նախնական գնից 50-100 դոլարը բաժին է հասնում հիմնական առևանգողներին, իսկ եկամտի մնացած մասը հասնում է մարդկանց վաճառողներին[6]։

Երեխաներ ունենալուց հետո չինուհիները, որոնց գնել են որպես կին, ավելի հակված են ամուսնության մեջ մնալուն։ Կանայք կարող են իրենց հարկադիր ամուսնությունը համարել ավելի լավ տարբերակ՝ համեմատած աղքատության և քրտնաջան աշխատանքի հետ[8]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացու գնելը հին պրակտիկա է Հնդկաստանի շատ շրջաններում[10], հատկապես այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Հարյանան, Ջարկհանդը[11] և Փենջաբը[10]։ Կանանց՝ առանց համաձայնության գնում, վաճառում, վերավաճառում, բռնաբարում և ամուսնացնում են[12]։ Հարսնացուները առաքվում են Բիհարից, Ասամից և Արևմտյան Բենգալիաց։ Հարսի գինը Ջարկհանդում 4000-30 000 հնդկական ռուփի ($88 - $ 660) է։ Ծնողներից հարսնացուին գնում են 500-1000 ռուփիով (~11-22 ԱՄՆ դոլար)[11]։ Հարսնացու գնելու անհրաժեշտությունը ծագում է դուստրերի փոխարեն որդիներ ունենալու նախապատվությունից, ինչը հանգում է իգական սեռի պտղի սպանության[13]։ 2006 թվականին Հարյանայում յուրաքանչյուր 1000 տղամարդուն հասնում էր մոտ 861 կին, իսկ Հնդկաստանում համապետական հարաբերակցությունը, ընդհանուր առմամբ, կազմում էր 927 կին յուրաքանչյուր 1000 տղամարդու համար։ Կանանց գնում են նաև որպես գյուղատնտեսական աշխատողներ կամ տնային օգնականներ։ Կանանց մեծ մասը դառնում են սեռական ստրուկներ կամ հարկադիր աշխատողներ[11][12], որոնք հետագայում վերավաճառվում են թրաֆիքինգով զբաղվողներին[11]՝ ծախսերը հոգալու համար[12]։

Հարսնացուների վաճառքի պրակտիկան սկսվել է Ջարկհանդում ռաջպուտների գալուց հետո և անկում է ապրել Հնդկաստանում կանաչ հեղափոխությունից, գրագիտության մակարդակի աճի և 1911 թվականից ի վեր տղամարդկանց և կանանց հարաբերակցության բարելավումից հետո։ Սակայն 2001 թվականին տղամարդիկ կրկին շատացել են։ Հարսնացուների գնման պրակտիկան սկսել է սահմանափակվել հասարակության աղքատ խավերով, ինչպիսիք են ֆերմերները, գրանցված կաստաները և ցեղերը։ Աղքատ ընտանիքներում միայն մեկ որդի է ամուսնանում աղքատության պատճառով և «հողային սեփականության բաժանումից խուսափելու համար»[10]։

Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կորեայում հարսնացու գնելը աղքատության պատճառով ամենատարածվածն է[14]։ Մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները հյուսիսկորեացի կանանց Չինաստան են ուղարկում ոչ թե ստրկության նպատակով վաճառքի, այլ որպես հարսնացուներ։ Հաղորդվում է, որ ժամանելուն և ամուսնանալուն պես կանայք իրենց չինացի ամուսինների կողմից ենթարկվում են աշխատանքի կամ սեռական և ֆիզիկական բռնության[15]։ Չնայած կան հաջող ամուսնություններ, դրանք երկարատև չեն ապօրինի սահմանահատման պատճառով․ ոչ կորեացիներին, ոչ էլ նրանց սերունդներին քաղաքացիություն չի տրվում[14][15]։ Նրանց ձերբակալում են և հետ ուղարկում հայրենիք[15]։ Չինաստանը ապաստան չի տրամադրում Հյուսիսային Կորեայից փախստականներին[14]։ Հարավային Կորեայում հարսնացու գնելն այնքան տարածված չէ, որքան Հյուսիսային Կորեայում։ Հարավային Կորեայում գնված հարսնացուների մեծ մասը գալիս է Ասիայի տարբեր մասերից, հիմնականում հարավարևելյան մասից[16]։

Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամում հարսնացուներ գնելը մեծ տարածում է գտել նորագույն պատմության մեջ, հատկապես հյուսիսային լեռնային նահանգներում, որոնք սահմանակից են Չինաստանին[17]։ Վիետնամցի կանայք, հատկապես կույսերը՝ 18-ից 25 տարեկան, վաճառվում են Արևելյան և Հարավարևելյան Ասիայի տղամարդկանց Հարավային Կորեայից, Թայվանից, Չինաստանից, Մալայզիայից և Սինգապուրից[18][19]։ Կուսության համար ավելի թանկ են վճարում[20]։ Փաթեթների արժեքը տատանվում է $ 5,000-ից մինչև $ 22,000[20] (ներառում է հարսանիքը, վիզան, բժշկական հետազոտություն և լեզվի դասընթացներ)[20]։ Կորեայում անցկացված հարցումների համաձայն, վիետնամցի կանանց 65%-ը ավարտել է միայն տարրական կամ հիմնական դպրոցը[21]։ Կանանց կրթության պակասը թույլ է տալիս այս երևույթին զարգանալ[21]։ Վիետնամցի կանայք վիզայի դիմաց իրենց վաճառում են օտարերկրացիներին[22]։ Վերոնշյալ արագ որոնման գործակալությունները սովորաբար խմբավորում են երեքից հինգ տղամարդկանց վիետնամցի կանանց գտնելու համար։ Պոտենցիալ հաճախորդների այս խումբն ավելի շատ շահույթ է բերում կազմակերպությանը՝ խնայելով մոտ 50-60% հավաքների վրա, որոնք գնահատվում են մոտ 85,000 ԱՄՆ դոլար մեկ ուղևորության համար[21]։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայում հարսնացու գնելը, որպես կանոն, հակասում է կանանց շահերին՝ շատերի մոտ առաջացնելով գենդերային անհավասարության զգացում, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության բացակայություն[23]։ Արևելյան Աֆրիկայում որոշ ամուսնություններ ենթադրում են փեսայի ընտանիքներից փոխանցված և հարսնացուի ընտանիքներին նվիրաբերված արժեքավոր ունեցվածքի հանձնում։ Որոշ արտահայտություններ, ինչպիսիք են օժիտը, հարսնացուի փրկագինը և որոշ տեղական բառեր՝ «լոբոլո», «մալա», «բոգադի» և «չիկո», բնորոշ են հարսնացու գնելու պրակտիկային[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rioseco, Hanna (2018 թ․ մայիսի 14). «The Real Housewives of Jamestown». thirteen.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  2. «The First Residents of Jamestown». NPS. 2015 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  3. «The Indispensable Role of Women at Jamestown». NPS. 2015 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  4. Zug, Marcia (2016 թ․ օգոստոսի 31). «The Mail-Order Brides of Jamestown, Virginia» (PDF). The Atlantic: 1–7.
  5. Scholes, Robert (1997 թ․ ապրիլի 1). «How Many Mail-Order Brides?». Immigration Review. 28: 7–10.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Marshall, Samantha, Joanne Lee-Young, and Matt Forney, Vietnamese Women Are Kidnapped and Later Sold in China as Brides, in The Wall Street Journal, Aug. 3, 1999.
  7. Mercenary Marriages Cause Turmoil in C China (Xinhua), in China Daily USA, section China, subsection Hot Issues, updated Sep. 2, 2011, 10:46p, as accessed Nov. 9 & 11, 2011.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Fang, Bay; Leong, Mark (1998). «China's stolen wives». U.S. News & World Report. 125 (14): 35. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.(subscription required)
  9. Baloch, Saher (2019 թ․ մայիսի 14). «The Pakistani brides being trafficked to China». BBC.
  10. 10,0 10,1 10,2 Dhaliwal, Sarbjit. Bride-buying an old practice in north India, Tribune News Service, August 17, tribuneindia.com
  11. 11,0 11,1 11,2 11,3 Agal, Renu. India’s 'bride buying' country Արխիվացված 2013-04-19 archive.today Արխիվացված 19 Ապրիլի 2013 թվականին., BBC News, April 2006
  12. 12,0 12,1 12,2 Sharma, Kavitta and Divya Shah. Only in India: cheaper to buy bride than raise daughter, CNN-IBN, ibnlive.in.com
  13. Gierstorfer, Carl (2013 թ․ սեպտեմբերի 11). «Where Have India's Females Gone?». pulitzercenter.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  14. 14,0 14,1 14,2 «North Korean Women Sold in China». Radio Free Asia.
  15. 15,0 15,1 15,2 «Thousands of North Korean Women Sold as Slaves in China». Radio Free Asia.
  16. «South Korean subsidies encourage foreign 'bride buying'». The Daily Star. 2019 թ․ փետրվարի 18.
  17. Jones, Gavin; Shen, Hsiu-hua (2008 թ․ փետրվարի 1). «International marriage in East and Southeast Asia: trends and research emphases». Citizenship Studies. 12 (1): 9–25. doi:10.1080/13621020701794091. ISSN 1362-1025. S2CID 145510675.
  18. «Mate-in-Vietnam Marriages | YaleGlobal Online». yaleglobal.yale.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  19. Danièle Bélanger, Thu Hong Khuat, Tran Giang Linh Transnational Marriages between Vietnamese Women and Asian Men in Vietnamese Online Media(անգլ.) // Journal of Vietnamese Studies : журнал. — 2013. — Т. 8. — № 2. — С. 81—114. — ISSN 1559-372X. — doi:10.1525/vs.2013.8.2.81
  20. 20,0 20,1 20,2 Wray, Caroline (2014 թ․ դեկտեմբերի 5). «The Wife Market». The Yale Globalist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  21. 21,0 21,1 21,2 (Thesis) https://rucore.libraries.rutgers.edu/rutgers-lib/45327/PDF/1/play/. {{cite thesis}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. Hodal, Kate (2017 թ․ օգոստոսի 26). «'I hope you're ready to get married': in search of Vietnam's kidnapped brides». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  23. Chiwese, Manase. «Wives at the Market Place:Commercialisation of Lobola and Commodification of Women's bodies in Zimbabwe». researchgate.net.
  24. Pearsall, Marion (1947). «Distributional Variations of Bride-Wealth in the East African Cattle Area». Southwestern Journal of Anthropology. 3 ((Spring, 1947)): 15–31 (17 pages). doi:10.1086/soutjanth.3.1.3628532. S2CID 129949139.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]