Կանանց վաճառքը Անգլիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A colour illustration of a market scene. A woman is attached to one of 13 men, who stand on either side of a wooden fence, looking at her with various expressions of glee on their faces. A drummer boy, in military costume, beats a large drum. Two dogs stand in the dirt. One of the men holds what appears to be a mug of ale. The woman stands proudly, one arm bent toward her waist, and has a smirk on her face. To the extreme right, in the back of the scene, another woman appears shocked by the drama before her.
«Կնոջ վաճառքը» (1812-1814): Հեղինակը Թոմաս Ռոուլենդսոնն է: Նկարն այնպիսի տպավորություն է թողնում, որ կինը վաճառվում է իր համաձայնությամբ[1]:

Կնոջ վաճառքի անգլիական սովորույթը (անգլ.՝ Wife selling English custom) ձախողված ամուսնությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու միջոց էր։ Սովորույթը սկսել է ձևավորվել 17-րդ դարի վերջին, երբ ամուսնալուծությունը գրեթե բոլորի համար անհնար էր, բացառությամբ` ամենահարուստ մարդկանց։ Պարանը կնոջը վզին, ձեռքին կամ գոտկատեղին գցելով՝ ամուսինը հրապարակային աճուրդ էր կազմակերպում և կնոջը տալիս էր նրան, ով կնոջ համար ամենաբարձր գին կառաջարկեր։ Կնոջ վաճառքը հիմք է հանդիսանում Թոմաս Հարդիի «Քաստերբրիջի քաղաքապետ» վեպի համար, որի սկզբում գլխավոր հերոսը վաճառում է կնոջը, և այս արարքը նրան հանգիստ չի տալիս ամբողջ կյանքի ընթացքում և, ի վերջո, հանգեցնում է նրա մահվանը։

Չնայած կնոջ վաճառելու սովորույթը որևէ իրավական հիմք չուներ և հաճախ հանգեցնում էր դատական հետապնդման, հատկապես` սկսած 19-րդ դարի կեսերից, իշխանությունների վերաբերմունքը դրա նկատմամբ երկիմաստ էր։ Գրավոր արձանագրվում է 19-րդ դարասկզբի դատավորի առնվազն մեկ հաղորդագրություն, որտեղ նա պնդում էր, որ իրեն իրավունք չի վերապահում արգելել կանանց վաճառքը։ Հայտնի են դեպքեր, երբ աղքատների մասին տեղական լիազորված օրենքը ստիպում էր տղամարդկանց հրաժարվել իրենց ընտանիքից և վաճառել իրենց կանանց։

Կնոջ վաճառքն այս կամ այն կերպ պահպանվել է մինչև 20-րդ դարի սկիզբ։ Իրավաբան և պատմաբան Ջեյմս Բրայսը 1901 թվականին գրել է, որ այդ ժամանակ կանանց դեռ վաճառվում էին։ 1913 թվականին Լիդսի ոստիկանության դատարանում ցուցմունք տված մի կին պնդել է, որ վաճառվել է ամուսնու գործընկերներից մեկին 1 ֆունտով։ Սա Անգլիայում կնոջ վաճառքի վերջին դեպքերից մեկի մասին զեկույցներից է։

Օրենսդրական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջը «ծիսական ձևով» վաճառքը «հորինված սովորույթ» է, որը ծագել է 17-րդ դարի վերջին[2], չնայած կա 1302 թվականի արձանագրություն մի մարդու մասին, որը «իր կնոջը մեկ այլ անձի է տրամադրել կնիքով ամրագրված պայմանագրով»[3]։ Այս վաճառքի մասին հաղորդումները ավելի հաճախ են հայտնվում 18-րդ դարի երկրորդ կեսին[4]։ Ըստ քսաներորդ դարի գրող Քորթնի Քենիի, այս ծիսակարգը «բավական խորությամբ արմատավորված սովորույթ էր, պարզ լինելու համար, որ այն վերջերս չի ծագել»[5], բայց 1901 թվականին անդրադառնալով կնոջը վաճառելու խնդրին՝ Ջեյմս Բրայսը գրել է «մեր (անգլիական) իրավաբանության մեջ նման իրավունքի որևէ հետք չկա»[3]։ Նա նաև նշել է, որ, այնուամենայնիվ, «բոլորը լսել են կնոջը վաճառելու տարօրինակ սովորության մասին, որը դեռ երբեմն պատահում է Անգլիայի ցածր խավերի շրջանում»[3]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 1753 թվականին ամուսնության մասին օրենքի ընդունումը եկեղեցում պսակադրության արարողությունը Անգլիայում իրավական պահանջ չէր, և ամուսնությունները չէին գրանցվում։ Այն ամենը, ինչ պահանջվում էր, երկու կողմերի համաձայնությունն էր, այն պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը հասել է օրենքով պահանջվող տարիքին[3], որն աղջիկների համար 12 տարեկանն էր, իսկ տղաների համար` 14[6]։ Կանայք ամբողջովին ենթարկվում էին իրենց ամուսնուն։ Ամուսնությունից հետո ամուսինն ու կինը դառնում էին մեկ անձ՝ օրենքի տեսանկյունից, իսկ կինն ստանում էր ամուսնացած կնոջ կարգավիճակ։ Այսպիսով, անգլիացի նշանավոր դատավոր Սըր Վիլյամ Բլեքսթոնը 1753 թվականին գրել է. «Կնոջ գոյությունը կամ իրավական գոյությունը կասեցվում է ամուսնության ընթացքում, կամ, առնվազն, միավորված էր ամուսնու հետ»։ Ամուսնացած կանայք չէին կարող իրենց սեփականությունն ունենալ և իրենք ամուսինների սեփականությունն էին[7]։ Բլեքսթոնը նշել է, որ «նույնիսկ կնոջ օրինական իրավունքների սահմանափակումը մեծ մասամբ նախատեսված է նրան պաշտպանելու և օգուտ բերելու համար։ Այդքան մեծ է Անգլիայի օրենքների բարեհաճությունը կանանց սեռի նկատմամբ»[3]։

Ամուսնալուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պատմության սկզբնական շրջանում Անգլիայում ամուսնության դադարեցման հինգ տարբեր եղանակներ կային։ Նրանցից մեկը ենթադրում էր եկեղեցու դատարան դիմել`մահճակալն ու սեղանը կիսելու համար, ամուսնական դավաճանության կամ կյանքին սպառնացող դաժանության հիման վրա, սակայն դրանից հետո կրկին ամուսնանալու իրավունք չկար[8]։ 1690 թվականից հետո ամուսնալուծությունը հնարավոր էր միայն խորհրդարան դիմելու միջոցով, այդ գործընթացը երկարատև և թանկ էր[9]։ 1857 թվականի ամուսնալուծության մասին օրենքը և ամուսնալուծության դատարանները, որոնք ստեղծվել են այս օրենքի իրականացման համար, ամուսնալուծությունը դարձրել են ավելի հեշտ և զգալիորեն ավելի էժան, բայց աղքատների համար ամուսնալուծությունը մնացել է չափազանց թանկ հնարավորություն[9]։ Այլընտրանքը «մասնավոր բաժանում» ստանալն էր, այսինքն՝ ամուսինների միջև կնքված համաձայնագիր, որը դառնում էր նոտարի կողմից կազմած բաժանման ակտ[10]։ Դասալքությունը կամ փախուստը նույնպես հնարավոր էին, ընդ որում կինը ստիպված էր լքել ընտանեկան տունը, կամ ամուսինը պարզապես նոր տուն էր ստեղծում իր սիրուհու հետ։ Ի վերջո, կնոջը վաճառելու նվազագույն տարածված ձևն ամուսնությունը խզելու այլընտրանքային անօրինական միջոց էր։ «Կանանց նկատմամբ հարգանքի օրենքները նրանց բնական իրավունքների քննարկման ժամանակ» (1777) նշել են, որ աղքատ կնոջ վաճառքը դիտարկվել է որպես «ամուսնալուծության միջոց», երբ «ամուսինն ու կինը խիստ հոգնել են միմյանցից և համաձայնել են բաժանվել, եթե մտադրվել են հաստատել դիտավորյալ բաժանման իսկությունը` դարձնելով այն հասարակական հնչեղության առարկա»[11]։

Չնայած 19-րդ դարի որոշ կանայք առարկել են իրենց վաճառքի օրինականության դեմ, XVIII դարի կանանց վաճառքի մասին գրառումները վկայում են, որ նրանց վաճառքն այդ ժամանակաշրջանում կիրառելի է եղել։ Առանց ֆինանսական ռեսուրսների և անկախ կյանքի համար անհրաժեշտ հմտությունների` վաճառքը շատ կանանց համար միակ ելքն էր ձախողված ամուսնությունից[12]։ Ուենլոկի շուկայում 1830 թվականին 2 շիլինգ 6 պենսով վաճառված մի կին պնդում էր, որ գործարքն ավարտվի, չնայած վերջին պահին նրա ամուսնու մտավախություններին. «Նրա ամուսինը շփոթված էր և փորձել է դադարեցնել գործարքը, սակայն Մեթին ստիպել է նրան շարունակել։ Նա իր ամուսնուն ասել է. «Սրիկա։ Ես պետք է վաճառվեմ։ Ես փոփոխություններ եմ ուզում»[13]:Վաճառքն ամուսնուն ազատում էր ամուսնական պարտականություններից, որը ներառում էր կնոջ համար ֆինանսական պատասխանատվություն[12]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ չէ, երբ է առաջին անգամ սկսվել հասարակական աճուրդում կնոջը վաճառելու ծիսական սովորույթը, բայց դա, հավանաբար, տեղի է ունեցել մոտավորապես 17-րդ դարի վերջին։ 1692 թվականի նոյեմբերին «Ջոնը՝ Նաթան Ուայթհաուսի որդին՝ Թիփթոնում, իր կնոջը վաճառել է պարոն Բրասերրգյորդլին», չնայած որ վաճառքի եղանակը նկարագրված չէ։ 1696 թվականին Թոմաս Հիթ Մաուլսթերը տուգանվել է «Չիններից Ջորջ Ֆուլերի կնոջ հետ անօրինական կերպով կենակցելու համար... գնելով նրան ամուսնուց 2 ֆունտ ստեռլինգով»[14], և այդ պրակտիկան, կարծես, լայն տարածում է ստացել և հիմնովին ամրապնդվել է ողջ Անգլիայում մինչև XVIII դարի կեսերը՝ պահպանվելով ընդհուպ մինչև XX դարի սկիզբը, չնայած այդ ժամանակ այն գտնվում էր «տարրալուծման առաջադեմ փուլում»[13]։

Հաշվետվությունների մեծ մասում նշվում է, որ վաճառքի մասին նախապես է հաղորդվել, հնարավոր է՝ տեղական թերթում հայտարարություն անելու միջոցով։ Վաճառքը հաճախ իրականացվում էր տեղական շուկայում, աճուրդի ձևով, ամուսինը կնոջը բերում էր պարանաը վզին, ձեռքին կամ գոտկատեղին գցած[5]։ Հաճախ գնորդի հետ գործարքը նախապես պայմանավորված էր, և այս դեպքում վաճառքը տեղի էր ունենում խորհրդանշական ամուսնալուծության և կրկին ամուսնության ձևով, ինչպես Մայդսթոունի դեպքում, երբ 1815 թվականի հունվարին Ջոն Օսբորնը պլանավորում էր վաճառել իր կնոջը տեղական շուկայում։ Սակայն քանի որ այդ օրը շուկա չկար, վաճառքը տեղի է ունեցել «Էրլ փողոցում գտնվող ածուխի տակառի դիմաց», որտեղ «շատ կանոնավոր կերպով» նրա կինը և երեխան 1 £-ով վաճառվել են Ուիլյամ Սյորժանտ անունով մի տղամարդու։ Այդ տարվա հուլիսին մի կին է բերվել Սմիթֆիլդի շուկա սայլակով և վաճառվել է 50 գվինեայով և մեկ ձիով։ Վաճառքն ավարտվելուց հետո «տիկինը իր նոր պարոնի և տիրոջ հետ միասին նստել է մի գեղեցիկ կառք, որը նախապես սպասում էր նրանց, և հեռացել»[15]։

Չնայած նախաձեռնությունը սովորաբար ամուսնունն էր լինում, կինը պետք է համաձայն լիներ վաճառքին։ Մանչեսթերից 1824 թվականի մի զեկույց վկայում է, որ «մի քանի աճուրդներից հետո կնոջ գինը հասել է մինչև 5 շիլինգ, բայց նա չէր հավանել գնորդին, և նրա գինը նորից 3 շիլինգ էր սահմանվել»[13]։ Հաճախ կինն արդեն ապրում էր իր նոր զուգընկերոջ հետ[13]։ Մի դեպքում՝ 1804 թվականին, Լոնդոնում գտնվող մի խանութպան կնոջն անկողնում գտել է անծանոթի հետ, ով վեճից հետո առաջարկել է գնել իր կնոջը։ Խանութպանը համաձայնել է, և այդ դեպքում վաճառքը կարող էր դառնալ իրավիճակի լուծման ընդունելի միջոց։ Այնուամենայնիվ, վաճառքը երբեմն ինքնաբուխ էր, և կնոջը գնելու առաջարկ կարող էին անել լիովին անծանոթ մարդիկ։ 1766 թվականի մարտին Սաուֆուորկից մի ատաղձագործ հարբած վիճակում վաճառել է իր կնոջը։ Սթափվելով՝ տղամարդը խնդրել է, որ նա վերադառնա, և նրա մերժումից հետո ինքնասպան է եղել։ Տնային ծեծկռտուքը երբեմն կարող էր նախորդել կնոջ վաճառքին, բայց արձանագրված շատ դեպքերում դա ամուսնությանը վերջ տալու միջոց էր[12]։ Որոշ դեպքերում կինն ինքն է կազմակերպել իր վաճառքը և նույնիսկ փող է տրամադրել գործակալին` իրեն ամուսնությունից ազատելու համար, ինչպես դա եղել է 1822 թվականին, Պլիմուտում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vaessen, Rachel Anne (2006), Humour, Halters and Humiliation: Wife Sale as Theatre and Self-divorce (thesis) (PDF), ir.lib.sfu.ca, Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011-07-06-ին, Վերցված է 18 December 2009-ին
  2. Griffiths 1995
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bryce 1901
  4. Mansell & Meteyard 2004
  5. 5,0 5,1 Kenny, Courtney (1929), Wife-Selling in England (Registration required), heinonline.org, էջեր 494–497
  6. Leneman, Leah (1999), «The Scottish Case That Led to Hardwicke's Marriage Act», Law and History Review, University of Illinois Press, 17 (1): 161, doi:10.2307/744190, Արխիվացված է օրիգինալից 2003-05-23-ին, Վերցված է 16 December 2009-ին
  7. Caine & Slug 2002
  8. Stone, Lawrence (1990). Road to Divorce: England 1530-1987 (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-822651-2.
  9. 9,0 9,1 Finlay, Henry Alan (2005). To Have But Not to Hold: A History of Attitudes to Marriage and Divorce in Australia 1858-1975 (անգլերեն). Federation Press. ISBN 978-1-86287-542-5.
  10. Stone, Lawrence (1990). Road to Divorce: England 1530-1987 (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-822651-2.
  11. «The Green Bag online». www.greenbag.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 Hill 1994
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Thompson 1991
  14. Cawte, E. C. (1985), Precise Records of Some Marriage Customs, vol. 96, Taylor & Francis Ltd, էջ 254, Վերցված է 21 December 2009-ին
  15. Ashton 1899