Հասմիկ Տեր-Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Տեր-Կարապետյան
Ծնվել է1954 հունվարի 23
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Զարեհ Տեր-Կարապետյան, մայր՝ Վարսիկ Գրիգորյան
IMDbID 4161084

Հասմիկ Զարեհի Տեր-Կարապետյան (հունվարի 23, 1954(1954-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Զարեհ Տեր-Կարապետյանի և թատերագետ Վարսիկ Գրիգորյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Տեր-Կարապետյանը ծնվել է Երևանում, դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի և թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի ընտանիքում։ Վաղ հասակից նկարահանվել է մանկական տարբեր հաղորդումներում, հեռուստատեսային ներկայացումներում։ 1961-1971 թվականներին սովորել է Ս. Զորյանի անվան № 56 դպրոցում։ 1963-1970 թվականներին սովորել է Ա. Սպենդյարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 1971-1974 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, Կիմ Արզումանյանի կուրսում։ 1972-1978 թվականներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում։ 1976-1978 թվականներին անցել է ժուռանիլստիկայի դասընթացներ։ 1978-1991 թվականներին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի։ 1986 թվականին Սանինի «Ես մարդ եմ» ներկայացման մեջ ինը տարբեր դերեր կատարելու համար արժանացել է պետական մրցանակի։ 1985-1987 թվականներին համատեղության կարգով աշխատել է նորաբաց «13»-ի թատրոնում։

1993-2011 թվականներին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Էս-Բի-Էս (SBS) պետական ռադիոյում իրականցրել է բազմաթիվ հաղորդաշարեր («Սփռված մարգարիտներ»` նվիրված աշխարհում հայտնի հայ արվեստագետներին, «Հայ թատրոնի պատմություն»՝ սկզբնաղբյուրից մինչև մեր օրերը, «Վահան Տերյան», «Հայ ժամանակակից պոետներ», «Առաջին հայ դերասանուհիներ», «Աշխարհի հեքիաթները»՝ մանուկների համար և այլն)։ Սիդնեյի «Նոր բեմ» թատերախմբի հետ բեմադրել է երեք ներկայացում՝ Ա. Քալանթարյանի «Բումերանգ» (1998), Ա. Թրուայայի «Լավագույն հաճախորդը» (1999), Մ. Բերկյե-Մարինյիի «Վիճակախաղի տոմս» (1999)։

1994 թվականին Ավստալիայում ավարտել է դիմահարդարման կուրսեր։

Մոր՝ թատերագետ Վ. Գրիգորյանի հետ աշխատել է «Հայ առաջին դերասանուհիները» գրքի ստեղծման վրա, որից ներշնչվելով որոշել է բեմականացնել երեք առաջին դերասանուհիներին։ 2003 թվականին մասնակցելով «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին ներկայացրել է «Վերջին արար» բեմադրությունը՝ նվիրված Մարի Նվարդի 150- ամյակին (հեղինակ Գ. Գալստյան)։ 2006 թվականին նույն փառատոնին ներկայացրել է «Երկյուղած լռություն»[1][2] (հեղինակ և բեմադրիչ Գառնիկ Սեյրանյան) մոնոդրաման՝ նվիրված Սիրանույշի 150 ամյակին, որով հյուրախաղերի է մեկնում Հայաստանի մարզեր, Արցախ, Վրաստան, Սիրիա, Բուլղարիա։ 2015 թվականին նույն փառատոնին ներկայացնում է «Ժամանակի վարագույրը» (հեղինակ և բեմադրիչ Գ. Սեյրանյան)՝ նվիրված հայ առաջին դերասանուհի Արուսյակ Փափազյանի բեմելի 165- ամյակին։

2002-2007 թվականներին եղել է մանկական թատերախմբերի «Նռան հատիկ» փառատոնի կազմակերպիչներից, «Արփի» մանկական թատերախմբի ղեկավարը, բեմադրել է Վ. Սարոյանի «Հայ մուկը», Աստվածաշնչյան թեմաներով ներկայացումներ՝ «Մի գողացիր», «Հարգիր ծնողներիդ» և այլն։

2002 թվականից տաս տարի շարունակ պայքարել է հեռուստաթատրոնը վերաբացելու համար, որ կանգ էր առել 40-ամյա գործունեությունից հետո։ Այդ առիթով կազմակերպել է չորս նոր հեռուստաներկայացում՝ Տ. Բալայանի «Սովորական պատմություն» (2002), Դ. Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» (2003), Ա. Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» (2004), Ն. Շահնազարյանի «Դուռը բաց է» (2005)։

Սփյուռքահայության համար հատուկ ծրագրերով («Հայ ժամանակակից պոետներ», «Առաջին հայ դերասանուհիներ», «Զոհված ազատամարտիկների բանաստեղծությունները», «Հայ թատրոնի պատմություն» և այլն) ելույթներ է ունեցել և վարպետության դասեր է անցկացրել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և այլուր։

Կատարել է հայ դասական գրողների երկերի աուդիոձայնագրություններ՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել», «Դավիթ Բեկ», «Զահրումար», Հ. Թումանյանի «Գիքորը» և այլն։

2011 թվականից Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի է։ 2012 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք[3]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 թվականին՝ Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը», Աղջիկ
  • 1976 թվականին՝ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», Հռիփսիմե
  • 1977 թվականին՝ Զ. Խալափյանի «Հայրական տուն», Նունիկ

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականին՝ Մոլիերի «Սկապենի արարքները», Զերբինետ
  • 1979 թվականին՝ Ա. Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը», աղջիկ
  • 1979 թվականին՝ Բ. Ռաբկինի «Հետադարձ կապ», Դարյա
  • 1979 թվականին՝ Ս. Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական», Աղջիկը (Մանուշիկ)
  • 1979 թվականին՝ Ա. Իլովայսկայայի «Երեք դեղահաբ», Արքայադուստր Բիբի Ռաբիյա
  • 1980 թվականին՝ Ա. Արաքսմանյանի «Հինգ րոպե ճշմարտություն», Տաթևիկ
  • 1981 թվականին՝ Գ. Սարգսյանի «Մեղվի փեթակը», Փիրուզա
  • 1981 թվականին՝ Ա. Կազանցևի «Գարնանը կվերադառնամ», Լյուսի
  • 1981 թվականին՝ Վ. Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից», Հերո
  • 1982 թվականին՝ Վ. Պետրոսյանի «Չապրած տարիներ», Տաթևիկ
  • 1982 թվականին՝ Վ. Մովսիսյանի «Եղիցի երկիր», Նավզիկե
  • 1983 թվականին՝ Ա. Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց», Տիրիկ
  • 1984 թվականին՝ Վ. Ռոզովի «Անհավասար մարտ», Լիզա
  • 1984 թվականին՝ Լ. Վոյնիչի «Բոռ», Ջեմմա
  • 1984 թվականին՝ Ա. Մակայոնակի «Տրիբունալ», Նադյա
  • 1985 թվականին՝ Ռ. Ավետիսյանի «Սև սարի ետևը պահ է մտել դևը», Նոյեմ
  • 1985 թվականին՝ Բ. Վասիլևի «Արշալույսերն այստեղ խաղաղ են», Բրիչկինա
  • 1986 թվականին՝ Ա. Սանինի «Ես մարդ եմ», 9 կանացի դեր
  • 1987 թվականին՝ Ղ. Աղայան – Հ. Բեյլերյանի «Արեգնազան», արքայադուստր Նունուֆար
  • 1987 թվականին՝ Մ. Գորկու «Մայրը», Մարիա
  • 1987 թվականին՝ Գ. Լորկաի «Չքնաղ Սապատերան», Սապատերա
  • 1988 թվականին՝ Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը», Վիլլի
  • 1989 թվականին՝ Բ. Բաբայանի «Բռնկում», Աստղիկ
  • 1990 թվականին՝ Գ. Սարգսյանի «Կարմիր կիրակիի զինվորը», Նազելի
  • 1988 թվականին՝ Ե. Շվարցի «Երկու թխկի», Կատու

Հեռուստաթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվականին՝ «Բարի բժիշկը», աղջիկ
  • 1973 թվականին՝ Մ. Ռոշչինի «Վալենտին և Վալենտինա», Դինա
  • 1973 թվականին՝ Տ. Յանիի «Քո տասնվեցը», Մայկա Մալիշեվա
  • 1974 թվականին՝ Գ. Մամլինի «Անտոնինա», Անտոնինա
  • 1974 թվականին՝ Մ. Ֆերմոյի «Ախ այդ դռները», Դանիելա
  • 1974 թվականին՝ Է. Ռաձինսկու «Մի սիրո պատմություն», Մկնիկ
  • 1975 թվականին՝ Է. Լաբիշի «Ծղոտե գլխարկը», Վերժինե
  • 1975 թվականին՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Նատո
  • 1975 թվականին՝ Ի. Շտոկի «Սատանայի ջրաղացը», Կաչա
  • 1975 թվականին՝ Ժ. Սիմենոնի «Սեսիլի մահը», Նուշի
  • 1975 թվականին՝ Վ. Ռոզովի «Պաշտպանը», Լարիսա
  • 1976 թվականին՝ Սովաժոնի «Գիշերային իրարանցում», աղջիկ
  • 1976 թվականին՝ Հակոբջանյանի «Որոնում», Գայանե
  • 1976 թվականին՝ Ա. Լինդգրենի «Հռչակավոր խուզարկուն», Եվա Լոտա
  • 1976 թվականին՝ Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Ֆիրա
  • 1977 թվականին՝ Կ. Չապեկի «Պաշտոնի բարձրացում», Գանկա
  • 1977 թվականին՝ Ջ.Պրիստլիի «Սկանդալային պատմություն միստր Քետլի և միսիս Մունի հետ», Մոնիկա
  • 1977 թվականին՝ Ռ. Սանոյանի «Որ հրավառություն լինի», Շուշանիկ
  • 1978 թվականին՝ Լ. Վաղարշյանի «Եվ քաղաքն ապրում է», Նեդկա
  • 1980 թվականին՝ Ա. Պետրոսյանի «Աբգար Դպիր», Մարինե
  • 1983 թվականին՝ Ա. Կազանցևի «Հին տունը», Սաշա
  • 1984 թվականին՝ Ա. Կազանցենի «Անտոնը և ուրիշները», Իրա
  • 1985 թվականին՝ Ռ. Մարուխյանի «Եղեգնիկի կանչը», Եղեգնուհի և Գեղուհի
  • 1987 թվականին՝ Թ. Ուիլյամսի «Օրփեոսը իջնում է դժոխք», Քերոլ
  • 1991 թվականին՝ Կ. Յանչոշեկի «Ինչպես պատրաստել ներկայացում», Պրիմադոնա
  • 2002 թվականին՝ Տ. Բալայանի «Սովորական պատմություն», Կին

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Կարապետյան Հ. Զ., Նամակներ Սիդնեյից // Երկիր Նաիրի, 29.04.1994
  • Գրիգորյան Վ. Գ., Տեր-Կարապետյան Հ. Զ., Հայ առաջին դերասանուհիներ, Եր., 1994
  • Գրիգորյան Վ. Գ., Տեր-Կարապետյան Հ. Զ., Հեռուստաթատրոնի 40 ամյա պատմությունը, Եր., 2007
  • Տեր-Կարապետյան Հ. Զ., Նամակ հայրիկիս, հասցեն՝ դրախտ, Եր., 2012

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետյան Ռ., Նոր Թատրոն // Երեկոյան Երևան, 14.05.1990
  • Անդավաճան՝ թատերարվեստին // Ավանգարդ, 04.03.2003
  • Լոքմակէօզյան Ծ., Մարի Նվարդ // Ակոս, Ստամբուլ, 24.10.2003
  • Թովմասյան Ա., Դերասանը շարունակում է մնալ ստրկական վիճակում // Երրորդ Ուժ, 2004, № 12
  • Գույումջյան Ֆ., Հասմիկ Տեր Կարապետյանը Ս. Մեսրոպ կենտրոնում // Գարուն, Ավստրալիա, 01.08.2005
  • Шахпаронян М., Будущее создаю сегодня // TВканал, 28.02.2005
  • Hasmig Ter Karapetyan // Եկեղեցին՝ հայկական պարբերաթերթ, 2005, Փարիզ, № 125
  • Fransoise Couyoumdjian, L'Eglise Armenienne // ArtArmenian Magazine culturel «Une Sarah Bernardt d'Erevan», 2007, № 2
  • 27 Մարտը Թատրոնի միջազգային օր // Գանձասար, Հալեպ, 27.03.2008
  • Հարությունյան Հ., Հասմիկ Տեր Կարապետյան. Թատրոնը պետք է լինի կատարյալին ձգտելու վայր // Ազգ, 04.04.2008
  • Шахпаронян М., Понять — значит простить // TВканал, 03.08.2009
  • Գրիգորյան Վ., «Արտիստը» էկրանին // Գրական թերթ, 24.12.2010
  • Դաւթեան Կ., Զրոյց դերասանուհի Յասմիկ Տէր Կարապետյանի հետ // Ալիք օրաթերթ, Թեհրան, 16.03.2011
  • Վարդանյան Լ., Կարդացեք այս գիրքը // Զորավիգ, 21.10.2011
  • Թոպակբաշյան Վ., Постижим ли е образът на великата Сирануйш? Хасмиг Тер-Карапетян за превъплъщенията си и за любовта към театъра // Երեւան՝ հայկական շաբաթաթերթ, Սոֆիա, 03.06.2013
  • Գևորգյան Թ., Աղջնակներից մինչև վարպետության դասեր // Եթեր, 07.08.2014
  • Գևորգյան Թ., Եռապատումի խորհուրդը // Եթեր, 12.02.2015, № 7
  • Мелоян С., Птичье гнездо — дом возрождения // Голос Армении, 02.04.2015
  • Գալստյան Ս., Հայ որբերի դանիացի մայրերը // Ազգ, 08.05.2015
  • Ղարիբյան Վ., Լավագույն դերակատարումները հեռուստաթատրոնում // Կինո+, 2017, № 2
  • Մարտիրոսյան Ս., Դերասանուհու հետաքրքիր մոդել // TV Մոլ, 29.10.2018, № 43

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հ. Տեր-Կարապետյան. «Հոգուս պարտքը կատարել եմ»». www.iravunk.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  2. «AGBU Sofia Presents a Solo Performance by Hasmik Ter-Karapetyan». AGBU | Armenian non-profit organization. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Հասմիկ Տեր-Կարապետյանի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Տեր-Կարապետյան» հոդվածին։