Գառնիկ Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Սեյրանյան
Ծնվել էօգոստոսի 31, 1959(1959-08-31) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Գառնիկ Սեյրանյան (օգոստոսի 31, 1959(1959-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, բեմադրող ռեժիսոր։ 1997 թվականից անդամակցում է Հայաստանի թատերական գործիչների միությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Սեյրանյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 31-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում։ 1977-1982 թվականներին սովորել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում։ 1978-1980 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1984-1989 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը՝ ավարտելով Երվանդ Ղազանչյանի արվեստանոցը։ Աշխատել է հեռուստատեսության մանկական և երաժշտական խմբագրություններում։ Հեռուստաթատրոնում բեմադրել է Լուիջի Պիրանդելլոյի «Արտոնագիր» տրագիկոմեդիան, այնուհետ՝ Հովիկ Վարդումյանի «Անծանոթը» դրաման։ Ռադիոթատրոնում բեմադրել է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» դրաման և Ջեյմս Բարրիի «Փիթեր Փեն» մանկական ներկայացումը։

Մոտ տասը տարի ղեկավարել է «Մետրո» թատրոնի «Նախաբեմ» թատերական ստուդիան։ 1994 թվականին աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես թատրոն առարկայի ուսուցիչ։ 1996-1999 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդել է դերասանի վարպետություն առարկան։ 2001 թվականին եղել է «Նռան հատիկ» մանկապատանեկական թատերական փառատոնի հիմնադիր-նախագահ, որին մասնակցել են նաև սփյուռքից ժամանած թատերախմբեր։

Հեղինակել և բեմադրել է 4 մենաներկայացում՝ «Աշխարհի գերին», «Երկյուղած լռություն»[1], «Աշխարհը վերջանում է իմ մեջ» և «Ժամանակի վարագույրը»։ Բոլոր այս ներկայացումները մասնակցել են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին։

2005-2016 թվականներին աշխատել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր։ Այնտեղ բեմադրել է Ֆրենսիս Վեբերի «Հյուրանոց երկուսի համար», Պալ Բեկեշի «Դուռը», Վիլյամ Սարոյանի «Հերսոտած մի գնա»[2], «Քո կյանքի ժամերը»[3], Ալեքսանդր Գալինի «Չեխական լուսանկար», «Ձախորդ Փանոսի կտակը» [4]և այլ ներկայացումներ։ 2016 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է «Մոռացված նոր տարին» ամանորյա ներկայացումը։

2008-2010 թվականներին Սիրիայի «Համազգային» կրթամշակութային միության կողմից հրավիրվել է Հալեպի «Զավարյան» թատերախումբ, որտեղ բեմադրել է Ժակ Հակոբյանի «Կռունկը կկանչէ» և Սամվել Խալաթյանի «Գիսաստղ Նազարը» պիեսները։ 2016-2017 թվականներին աշխատել է ԳԱԿ «Մետրո» թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար։

2018 թվականին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրել է «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» մանկական երաժշտական ներկայացումը, իսկ 2019 թվականին Երևանի պետական կամերիային թատրոնում բեմադրել է «Մանկության երկու դոլար» մենաներկայացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sargssyan Suren։ «Պետք է փայփայել արվեստի մարդուն, գնահատել նրա աշխատանքը նրա ապրած ժամանակաշրջանում. Գ. Սեյրանյան»։ orer.am։ Վերցված է 2019-08-31 
  2. «Հերսոտած մի գնա»։ Ամսագիր.am (en-US)։ 2012-06-14։ Վերցված է 2019-08-31 
  3. Շահումյան Անժելա (Հոկտեմբեր 13, 2012)։ ««Մեր հասարակության միջից պետք է վերացնել չարիքը». բեմադրիչ Գառնիկ Սեյրանյան»։ Առցանց Առավոտ։ Վերցված է 31․08․2019 
  4. «Ձախորդ Փանոսի կտակը (հեքիաթ): театральное представление - | Աֆիշա Еревана - city01.am»։ city01.am - Сайт города Ереван (hy-AM)։ Վերցված է 2019-08-31