Սամվել Խալաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Խալաթյան
S.Khalatyan.jpg
Ծնվել էհունվարի 9, 1950(1950-01-09) (69 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ, արձակագիր և երգիծաբան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն, Հայաստանի թատերական գործիչների միություն, Հայաստանի նկարիչների միություն և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիա
ՊարգևներՀայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
Սամվել Խալաթյան Վիքիդարանում

Սամվել Մհերի Խալաթյան (1950, հունվարի 9, Կիրովական), հայ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թ.-ին ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը, 1978 թ.-ին՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը։

Աշխատել սկսել է դպրոցական ավագ տարիքից՝ շինարարությունում, 1967 թ.-ից՝ արտադրությունում բանվոր, Վանաձորի պետթատրոնում՝ սկսնակ դերասան, բազմատպաքանակ  «Կառուցող» թերթում՝ գրական աշխատող:

1970-1972 թթ, ծառայել է Խորհրդային բանակում:

1972 թ.-ից աշխատել է ,  շրջանային  ,,Գուգարք,, ,  քաղաքային  ,,Կայծ,,  թերթերում՝ գրական աշխատող, բաժնի վարիչ:

1982 թ.-ից աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմում՝ որպես մամուլի և մշակույթի գծով հրահանգիչ:

1988 թ.-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, մասնակցել տեղի «Ղարաբաղ»  կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը, որի համար հեռացվել է ԽՄԿԿ շարքերից:

1990 թ.-ին ընտրվել է քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղխորհրդի կողմից ընտրվել քաղաքային «Վերածնունդ»  թերթի գլխավոր խմբագիր, 1996թ.-ին նշանակվել է նորաբաց  «Լոռու մարզ»  մարզային թերթի գլխավոր խմբագիր:

Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարական-քաղաքական և «Նշտար» առողջապահական թերթերը։

1999 թ.-ին նշանակվել է Վանաձորի  Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:

2003-2007 թթ. տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Հայաստանի ազգային պատկերասրահում՝ փոխտնօրեն, այնուհետև՝ գիտական քարտուղար:

2007 թ.-ից աշխատել է Լոռու մարզպետարանում՝ մարզպետի օգնական, 2011 թ.-ից՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանով, 2016 - 2019 թթ.-ին՝ կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների պատասխանատու:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Բազմաժանր ստեղծագործող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 38 ժողովածու (13-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Շուրջ 25 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում ունեցել են ավելի քան 60 բեմադրություն։

«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թ. լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։

Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետտոն, 1983 թ.։

«Կեսօրյա ստվերներ» վիպակի մոտիվներով «Շանթ» ՀԸ-ում նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալը՝ 2013 թ.։

Նրա բանաստեղծություններով, տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը, Ստեփան Ռոստունին, Աիդա Ավետիսյանը, Գագիկ Աղաբաբյանը, երգահան Արամ Ասատրյանը, այլոք[1]։ Հեղինակել է թատերարվեստի, կերպարվեստի, գրականության բազմաթիվ գրախոսություններ, համաքաղաքային ու մարզային թատերականցված միջոցառումների սցենարներ:

Հրատարակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1981 թ.։
  2. «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1991 թ.։
  3. «Ոզնու կատակներ» - երգիծական ալմանախ «Արվեստ», 1991 թ.։
  4. «Թագուհի» - վիպակ, 1-ին մաս, «Վերածնունդ», 1993 թ.։
  5. «Ստվերները չքանում են կեսօրին» («Կեսօրյա ստվերներ») - վիպակ, «Վերածնունդ»,1993 թ.։
  6. «Ազատ Խլղաթյան» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1994 թ.։
  7. «Ցպահանջ» - բանաստեղծություններ, «Գրական վերնատուն», 1994 թ.։
  8. «Թագուհի» - վիպակ, 2-րդ մաս, «Գրական վերնատուն», 1994 թ.։
  9. «Շունն ու կատուն» - («Կատվի դատը») բալլադ, մերօրյա շարունակություն, «Գրական վերնատուն»,1996 թ.։
  10. «Հայ պարը օտար բեմի վրա» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1997 թ.։
  11. «Հայաստան, բարության փորձաքար» - ալմանախ, պատմվածքներ, «Արմինֆո»,1999 թ.։
  12. «40 օր համբառնալուց առաջ» - տրագիկոմեդիա, «Վան Արյան», 2000 թ.։
  13. «Ուղղալարի հրաշքը» - քրոնիկ վավերագրություն, «Վան Արյան», 2002 թ.։
  14. «The last jester» (անգլերեն), «ULTIMUL BUFON» (ռումիներեն)–«Antologia»Editura NEMIRA,2004 թ.:
  15. «Թագուհի» - վիպակ (երեք մասերը՝ միասին), «Վան Արյան», 2005 թ.։
  16. «Վերջին ծաղրածուն» - (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2005 թ.։
  17. «Հրադադար» - պիես (Համահայկական գրական մրցույթում 1-ին մրցանակի արժանացած ստեղծագործությունների ալմանախ՝ «Դեպի աղբյուրը լույսի»), արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, 2006 թ.։
  18. «The last jester» - «Contemporary Armenian drama» ( Writers’ union of Armenia, Yerevan, 2006)
  19. «Գրական Լոռի» - Լոռու գրողների ստեղծագործությունների ալմանախ, «Նշանակ», 2006 թ.։
  20. «Միասին» - գեղարվեստական ակնարկ, «ՍԻՄ» տպագրատուն, 2007 թ.։
  21. «Խաչատուր (Փաշա) Մատինյանի տոհմաճյուղը» - մենագրություն, «Հայաստան», 2008 թ.։
  22. «Վերջին ծաղրածուն» - պիեսներ, (պարսկերեն), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2008 թ.։
  23. «Մայրասարի ուխտավորը» - գեղարվեստական վավերապատում, «ՍԻՄ» տպագրատուն, 2008 թ.։
  24. «Hello, Evrope!...» - երգիծական պատմվածքների ժողովածու, «Հայաստան», 2008 թ.։
  25. «Հումորի նժար» - երգիծական ալմանախ, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2009 թ.։
  26. «Սիրո ձեր ժամանակը» - Վանաձորի արձակագիրների ալմանախ, «ՍԻՄ» տպագրատուն, Վանաձոր,2009 թ.։
  27. «Գրական ՎՊՄԻ» -(Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի առթիվ՝ ստեղծագործող շրջանավարտների ալմանախ) «Իրավունք» հրատ. 2009 թ.։
  28. «Անահիտ» - էսսե, «Վան Արյան» հրատարակչություն, 2010 թ.։
  29. «Պարկեշտ հումոր» - ալմանախ, «Լուսաբաց» հրատարակչություն, 2010 թ.։
  30. «Փոքր քաղաքի մեծերը» - երգիծավեպ, առաջին մաս, «Հայաստան» հրատարակչություն, 2010 թ.։
  31. «Թագուհի» - վիպակ (երեք մասերը միասին՝ երկրորդ հրատարակություն ), «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան,2011 թ.։
  32. «Նվիրում» - գեղարվեստական վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2013 թ.։
  33. «Դատախազը» - գեղարվեստական վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2014 թ.։
  34. «Հայկական դրամատուրգիա» - ալմանախ (պարսկերեն՝«Հրադադար» պիեսը ), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2015 թ.։
  35. «Փակուղուց այն կողմ» - (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2015 թ.։
  36. «Տիեզերքի խոլանքում» - (բանաստեղծություններ) «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
  37. «Կատվի դատը» - (երգիծական բալլադ՝ նվիրված Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին, մերօրյա շարունակություն) «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
  38. «Թվացյալ երկրի բնիկները» - (պիեսների ժողովածու) «ՍԻՄ» տպագրատուն. Վանաձոր, 2019 թ.:

Բեմադրված պիեսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանաձորի բարի ասպետները» - 1982, 1988 , 2015 և 2018 թթ.՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոն:
  2. «Մաժոր թագավորի հանդեսը» - 1983 թ.՝ Վանաձորի Հորովել ազգագրական երգի-պարի պետական համույթ:
  3. «Ինչպես հի՜ն, հի՜ն հեքիաթում» - 1984 և 1989 թթ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն:
  4. «Վայրէջքը թույլատրվում է բարեկամներին» - 1985 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն:
  5. «Գոտեմարտ» - 1985 թ.՝ Վանաձորի մշակույթի պալատի ժողթատրոն:
  6. «Խելակորու՜յս, խելակորու՜յս սեր» - 1987 թ.՝ Վանաձորի երկաթուղայինների ժողթատրոն, 1998 թ. և 2014 թ.՝ Վանաձորի, 1999 թ.՝ Գյումրիի , 2004 թ.՝ Կապանի պետթատրոններ, Կիպրոսի, Լոս-Անջելեսի հայկական թատերախմբեր:
  7. «Կաղանդ պապի գաղտնիքը» - 1987 թ.՝ Վանաձորի պետթատրոն:
  8. «Սոնորիայի հրաշքը» - 1989 թ.՝ Երևանի, Մինսկի, Ալմա-Աթայի, Քիշնևի պատանի հանդիսատեսի և Արտաշատի պետթատրոններ, 1999 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 2000 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, 2004 թ.՝ «Նորք» թատրոն:
  9. «Քաջ Նազարը փոխում է մասնագիտությունը» - 1991 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 1992 թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն, 1993 թ.՝ Վանաձորի Հորովել ազգագրական երգի-պարի պետական համույթ:
  10. «Ձախորդ Փանոսի անհավատալի արկածները» - 1998 թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն:
  11. «40 օր համբառնալուց առաջ» - 1999 թ.՝ Վանաձորի, 2000 թ.՝ Գյումրիի, 2001 թ.՝ Երևանի երիտասարդական («Փոսի»), 2002 թ.՝ Ստեփանակերտի, 2003 թ.՝ Կապանի, 2009 թ.՝ Երիտասարդական-փորձարարական,2012 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոններ, Երևանի «STAGET» արտիստական թատրոն-ստուդիա («Մարդասպազմները» վերնագրով):
  12. «Ճիչ» - 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն» («Աքլորականչ» վերնագրով), 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, 2004 և 2010 թթ.՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2014 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոն, 2014 և 2015 թթ.-ին՝ ՀԹԳՄ թատրոն:
  13. «Վերջին ծաղրածուն» - 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն:
  14. «Վերջի սկիզբը» - (մոնոդրամ՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Թիմոն աթենացի» ողբերգության ) 2006 թ.՝ Թեքեյան մշակութային կենտրոնի թատրոն:
  15. «Հրադադար» -2006 թ.՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն,2011 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն, 2015 թ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2016թ.` Երևանի Մշակույթի Պետական Քոլեջի թատերախմբեր:
  16. «Հավերժության գաղտնիքը» - 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն:
  17. «Սիմոն թագավորը» - 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2015 թ. և 2019թ.՝ Քյոլնի «Վանադուռ» հայկական թատերախումբ («Արմենոցիդ» վերնագրով), 2016 թ.՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի թատրոն:
  18. «Մի ֆունտ սիրտ» - (մոնոդրամա՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության) 2009 թ.՝ Վանաձորի «Բոհեմ» թատրոն:
  19. «Գիսաստղ N ԱԶ ԱR» - 2010 թ.՝ Հալեպ, «Համազգային թատրոն»:
  20. «Սերը պահարան չի հարցնում» - 2010 թ.՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան, 2018 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոններ:
  21. «Քեռի Քուչին,Թոմն ու Ջերրին և մյուսները» -2013 թ.՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ., Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետթատրոններ:
  22. «Փակուղուց այն կողմ» - 2014 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոն:
  23. «Կանխիկ սեր, ապառիկ հարստություն»- 2016 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն («Միայն քեզ եմ սիրում» վերնագրով):

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թ.- Գրական-լրագրողական նշանակալից գործունեության համար՝ «Աշխատանքային արիության համար» (Լենինի 100-ամյակի առթիվ) մեդալ
  • 1975 թ. - «Ժուռնալիստ» ամսագրի Պատվավոր դիպլոմ
  •  1978 թ.- ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների պատվոգիր
  • 1981 թ.- ԽՍՀՄ Ժուռնալիստների Միության պատվոգիր
  • 1983 թ.- ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Վանաձորի բարի ասպետները» պիեսի համար
  • 1985 թ.- ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր («Գոտեմարտ» պիեսի բեմադրմամբ)
  • 1985 թ.- ԽՍՀՄ Գրողների Միության քարտուղարության Դիպլոմ
  • 1987 թ.- ՀԽՍՀ Գրողների և Թատերական գործիչների միության առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
  • 1989 թ. - ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
  • 2006 թ.- Համահայկական Գրական մրցույթում առաջին մրցանակ՝ «Հրադադար» պիեսի համար
  • 2009 թ.- Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի «Լոռվա ասպետ» պատվո նշան
  • 2010 թ.- «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին» մեդալ
  • 2010 թ.- «Մշո զարմ» գիտակրթական ՀԿ-ի «Ազատ Խլղաթյան» մեդալ
  • 2010 թ.- «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակ՝ «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար
  • 2010 թ.- Երևանի քաղաքապետի պատվոգիր
  • 2010 թ.- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
  • 2010 թ.- Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ
  • 2010 թ.- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
  • 2013 թ.- «Արտավազդ» մրցանակ՝ «Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար
  • 2013 թ.- «Համազգային» հայ կրթական-մշակութային միության «Լևոն Շանթ» մրցանակ՝ «Գնացքի երկու տոմս» պիեսի համար
  • 2013 թ.- ՀՀ ԱԺ պատվոգիր
  • 2016 թ.- ՀՀ Երախտագիտության մեդալ
  • 2016 թ.- Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի համար
  • 2017 թ.- Դիպլոմ և «Հովհաննես Աբելյան»  հուշամեդալ՝ Հանրապետական թատերական «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով փառատոնում՝ Հ. Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետթատրոնի «Միայն քեզ եմ սիրում» կատակերգության ներկայացմամբ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Դանիելյան, Ս.Քառյան, Ջ.Ղուկասյան « Վանաձոր. պատկերազարդ պատմություն», «Նոյան տապան», Երևան, 2012թ.:  
  •  Գ. Շախկյան  «Մշակութային գիտարան, Թումանյանական աշխարհ» «Տիգրան մեծ», Երևան,  2016թ.:
  • Գ.Աղաբաբյան «Մուսաների ծառաները» , ՍԻՄ, Վանաձոր, 2019 թ.:
  • Վ.Փիլոյան  «Ակնարկներ հայ գրականության»,  ուսումնական ձեռնարկ,  «Լուսակն» Երևան , 2018թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Խալաթյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

2. Ով ով է հայեր, Կենսագրական հանրագիտարան, Ե, 2005

3. https://www.president.am/hy/decrees/item/415
4. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան, Ե., 2015

5. https://www.president.am/hy/decrees/item/3110/