Հովիկ Վարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիկ Վարդումյան
Ծնվել էհուլիսի 26, 1940(1940-07-26)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՃոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր և վիպասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի ֆիզիկայի ինստիտուտ
Պարգևներ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Վազգեն Սարգսյան» մեդալ
Հովիկ Վարդումյան Վիքիդարանում
 Hovik Vardoumian Վիքիպահեստում

Հովիկ Սարիբեկի Վարդումյան (հուլիսի 26, 1940(1940-07-26)[1], Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Վարդումյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես ճարտարագետ[2]։

Մինչ արձակին 1957 թվականին անցնելը, գրում էր բանաստեղծություններ։ Խորհրդային տարիներին Հովիկ Վարդումյանի գործերը՝ վեպերը, պատմվածքները, վիպակները, հրատարակվում էին սահմանափակ տպաքանակով, քանի որ նա իշխանությունների կողմից համարվում էր հակադրվող տարր։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին որպես կամավոր մինչև 1994[3] թիվը։

Այժմ Հայաստանի գրողների միության անդամ է և նրա արձակը հրատարակվում է կանոնավոր կերպով։ Դրանք արժանացել են տարբեր մրցանակների[4]։ Բացի դրանից, նրա վեպերից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն[5] և այլ լեզուներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այդպիսի պատմություն», 1983,
  • «Երազների հովիտը», 1986,
  • «Արծիվները այդպես են մեռնում», 1997,
  • «Հարձակողական զինվորների հրամանատարը», 1999,
  • «Անահիտ աստվածուհու վերադարձը», 2002,
  • «Վիպակ տղամարդկանց համար», 2003,
  • «Լաբիրինթոս, պատմվածքներ», 2003,
  • «Զրույց Հրանտ Մաթևոսյանի հետ», 2003։

Առցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փակուղի

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • «Անմահը և այլ նովելներ», տեքստերի ընտրությունը և թարգմանությունը՝ Եղիսաբեթ Մուրադյան, նախաբանը՝ Սերժ Վենտուրինի։ Մատենաշար՝ Հայ գրարվեստ, տնօրեն՝ Սերժ Վենտուրինի, Փարիզ, 2010, ISBN 978-2-296-10160-9

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մորեղբայրս» պատմվածքի համար «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» մրցանակին, 1979
  • «Այսպես են մեռնում արծիվները» վիպակի համար ՀՀ ժուռնալիստների միության և ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ «Ես քո զինվորն եմ, հայրենիք» մրցանակ, 1999
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան 100» մեդալ
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • Արցախի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
  • «Աստվածների կանչը» ժողովածուի համար ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 2004[6]

Նշումներ և ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Հովիկ Վարդումյան
  3. «Հայ գրարվեստ. Նոր մատենաշար Լը Հարմատան հրատարակչություն – Հովիկ Վարդումյան՝ մի համամարդկային արձակագիր» Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Նուվել դը Արմենի Մագազին ամսագրի կայքի վրա, 2010 հունվարի 10։ Ստուգված՝ 2010 թվի հունվարի 12-ին։
  4. Հովիկ Վարդումյան, նույն գրքում, էջ 8։
  5. Հովիկ Վարդումյան, գրքի կազմի չորրորդ էջ։
  6. «AV Production - Հովիկ Վարդումյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Վարդումյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Վարդումյան» հոդվածին։