Արմեն Ռոնով (Մկրտչյան)
![]() | |
---|---|
Ծնվել է | 1971 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտացում | ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ |
Արմեն Ռոնով (Մկրտչյան) (1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Ռոնովը ծնվել է 1971 թվականին Երևանում[1]։ Ավարտել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը, 1996 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ստացել դրամատիկական թատրոնի ռեժիսորի որակավորում։ Ֆլորենցիայում ուսումնասիրել է գծանկարի և նկարազարդումների արվեստը, գեղարվեստական պատկերների ձևավորումն ու կառուցումը և իր ֆիլմերում օգտագործում է գրաֆիկական արտահայտչամիջոցներ՝ ուրվագծեր, նրբագծեր, գունաբծեր, հանքաներկեր, որոնցով պատկերը ստանում է վառ գունային կամ նրբերանգային հարաբերակցություն[2]։
1999 թվականին «Ահա կույսը արգանդում» վավերագրական-հեղինակային ֆիլմով որպես նկարիչ, ռեժիսոր և սցենարիստ մուտք է գործել կինո։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Ամեն» վավերագրական ֆիլմն է (2000)։ «Պոպրիշչինը» (2007) Արմեն Ռոնովի խաղարկային դեբյուտն է, որն արժանացել է ազգային և երկու միջազգային մրցանակների։
2014 թվականին Արմեն Ռոնովի գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը կայացել է Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանում[3]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ
- Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ
- Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի անդամ
Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ | Տարի | Մրցանակ |
---|---|---|
Ահա, կույսը արգանդում | 1999 | |
Ամեն | 2000 | |
Ուրվականը | 2001 | |
Նարեկ | 2002 | |
Գրիգոր | 2003 | |
8/34 քարոզ | 2004 | |
Վհուկների որս | 2005 | |
Ֆելիքս | 2006 | |
Սպերանցա | 2007 | |
Պոպրիշչին | 2007 | |
Աննա Կարենինա | 2009 | Սանկտ-Պետերբուրգի ամենամյա «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոնի մրցանակ |
Կրքեր ըստ Գրիգորի | 2011 | |
Իմ Փոքրիկ իշխանը | 2012 | |
Ձմեռվա խնձոր[4] | 2012 | |
Շուշանաբույր խանձարուրը[5] | 2014 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայրենիքը մշակույթն է
- ↑ «Ռեժիսոր Արմեն Ռոնովը «Քաջ Նազար» ֆիլմում հոգևորականին ներկայացնելու է որպես շեկ սատանա»։ Կինոաշխարհ (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-02-ին։ Վերցված է 2018-03-12
- ↑ Ռեժիսոր և նկարիչ Արմեն Ռոնովի աշխատանքների ցուցահանդեսը՝ Մանկական ստեղծագործության թանգարանում(չաշխատող հղում)
- ↑ Ձմեռվա խնձոր(չաշխատող հղում)
- ↑ «Շուշանաբույր խանձարուրը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին։ Վերցված է 2018-03-12