Jump to content

Իմ անցյալի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ անցյալի դիմանկարը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրմելոդրամա, հոգեբանական դրամա 
Թվական2017
Լեզուհայերեն
ՌեժիսորՖիլիպ Պողոսյան
ԴերակատարներՖիլիպ Պողոսյան
Թամարա Գևորգյան
Գայանե Մարտիրոսյան
ԿինոընկերությունBODY AND SOUL film studio
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=uAg6ZoFnk0U

«Իմ անցյալի դիմանկարը», ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանի կողմից, 2017 թվականին նկարահանած հոգեբանական դրամա, մելոդրամա է[1]։ Գլխավոր դերակատարներն են՝ Ֆիլիպ Պողոսյանը, ով ինքն է մարմնավորել Դավիթի կերպարը, Թամարա Գևորգյանը, ով կերտել է Մարիայի կերպարը և Անահիտի դերում՝ Գայանե Մարտիրոսյանը։  

Ֆիլմի պատմությունը մի նկարչի մասին է, ով կանանց հետ ծանոթանալու և նրանց հետ հարաբերություններ ունենալու հետ կապված խնդիրներ չունի։ Նա պարբերաբար շփվում է տարբեր կանանց հետ, նրանց հետ անգամ սեռական կապեր է ունենում, բայց չի սիրում։ Իր կյանքում միայն մեկ անգամ է հերոսը սիրում, ում հետ չի կարողանում բանեցնել իր ունակությունները, նրա հետ շփումը հերոսի համար դառնում է խիստ դժվար, որն էլ ամբողջությամբ փոխում է իր կյանքը։ Ֆիլմում ներկայացված է հերոսի ապրումները, նրա հոգեբանական ներքին խնդիրները, որոնք գալիս են դեռ մանկուց։

Ֆիլմի սյուժեն իրական է, այն մի մարդու մասին է, ով երկար ժամանակ կուտակելով համապատասխան գումար, ի վերջո դիմել է ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանին, ու խնդրել նկարել իր կյանքի պատմությունը։ Ի դեպ` նա ստանձնել է նաեւ ֆիլմի պրոդյուսերի աշխատանքն ու հետեւել է նկարահանման ողջ ընթացքին։ Ֆիլմում իրական հերոսի պատմությունը գեղարվեստականացվել է։ Ի դեպ` ֆիլմում պահպանվել են իրական մարդկանց անունները և դա միտումնավոր են արել։

Ֆիլմում ներկայացված է հերոսի հիշողությունները, անցյալն ու ներկան, իսկ վերջաբանում հատվում են դրանք, որի արդյունքը բերում է անսպասելի վերջաբանի։

Երբ ռեժիսորը այնքան էր շփվել Դավիթի հետ, որ լիովին արդեն ճանաչում էր նրան, նրա միմիկաները, ժեստերը, մտածողությունը, վերաբերմունքը տարբեր հարցեր ինհասկացել էր, որ ինքը լովին պատրաստ է մարմնավորել Դավիթի կերպարը։

Ֆիլիպ Պողոսյան- Դավիթ

Թամարա Գևորգյան- Մարիա

Գայանե Մարտիրոսյան- Անահիտ

Դավիթ Հակոբյան- Դավիթի հայրը

Արման Նավասարդյան- Դավիթի եղբայրը

Հասմիկ Տեր-Կարապետյան- Դավիթի մայրը

Սերգեյ Թովմասյան- Անահիտի հայրը

Նարինե Գրիգորյան- Անահիտի մայրը

Արմեն Բարսեղյան- ռեժիսոր

Գևորգ Միրզոյան- Ռոբերտ

Անի Միսակյան- Տաթև

Ինա Կարապետյան- Դավիթի եղբոր կինը

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Ֆիլիպ Պողոսյան
  • Սցենարի հեղինակներ՝ Ֆիլիպ Պողոսյան, Դավիթ Կիրակոսյան
  • Պրոդյուսեր՝ Դավիթ Կիրակոսյան
  • Օպերատոր՝ Վարդան Հարությունյան
  • Նկարիչ՝ Լուկաշ Մեդոյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Իմ անցյալի դիմանկարը». հայկական նոր մելոդրամա` իրական հիմքով - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://life.panorama.am/hy/news/2017/06/14/filip/623573 Արխիվացված 2017-08-15 Wayback Machine
  2. https://www.1in.am/2204371.html
  3. https://www.aravot.am/2017/09/06/906154/
  4. http://www.bravo.am/news/%C2%AB%D4%BB%D5%B4-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B5%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8%C2%BB--%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%AB-%D5%BA%D6%80%D5%A5%D5%B4%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%8E%D5%AB%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%89%D5%A1%D5%AC%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8/