Հաղթանակ (ֆիլմ, 1985)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակ
ռուս.՝ Победа
Երկիր ԽՍՀՄ
 Արևելյան Գերմանիա
 Ֆինլանդիա
Ժանրդրամա
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Մատվեև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Չակովսկի, Վադիմ Տրունին և Եվգենի Մատվեև
ՕպերատորԼեոնիդ Կալաշնիկով
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ԿինոընկերությունՄոսֆիլմ և DEFA
Տևողություն160 րոպե

«Հաղթանակ» (ռուս.՝ «Победа»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Մատվեևը 1984 թվականին։ Ֆիլմի գրական հիմքը Ալեքսանդր Չակովսկու համանուն վեպն է։ Ֆիլմի համամիութենական պրեմիերան կինոթատրոններում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, կենտրոնական հեռուստատեսությամբ՝ մեկ տարի անց՝ 1986 թվականի մայիսին։ Վարձույթում ֆիլմն ունեցել է 20 300 000 հանդիսատես (1985 թվական, 17-րդ տեղ)։
Առաջին ֆիլմը՝ «Հույսերի ժամանակը…» (ռուս.՝ «Время надежд…»):
Երկրորդ ֆիլմը՝ «Տագնապի ժամանակ...» (ռուս.՝ «…Время тревог»):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի ամռանը Պոտսդամի խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման ժամանակ հանդիպում են երկու ռազմական թղթակիցներ՝ Խորհրդային Միությունից եկած Միխայիլ Վորոնովը և ամերիկացի Չարլզ Բրայթը։ 30 տարի անց նրանք կրկին հանդիպում են, այժմ՝ 1975 թվականի եվրոպական երկրների՝ խաղաղության և անվտանգության համար Հելսինկյան խորհրդակցության ժամանակ։

Ֆիլմը, նկարահանված լինելով Ալեքսանդր Չակովսկու «Հաղթանակ» վեպի հիման վրա, պատմում է երկու աշխարհների՝ սոցիալիզմի և կապիտալիզմի դիմակայության մասին։ Ֆիլմի գաղափարական հիմքը (ինչպես և վեպինը) կառուցված է ստեղծման ժամանակի իրողություններին լիովին համապատասխան։

Դերասանների կատարմամբ ֆիլմում ցուցադրվում են իրական պատմական կերպարներ՝ Ստալինը, Չերչիլը, Թրումանը և ուրիշներ։

Ներառված են 1975 թվականի վավերագրական կադրեր Բրեժնևի, Վիլսոնի, Ֆորդիի, Տիտոյի, Հոնեկերիի, Չաուշեսկուի, Գրոմիկոյի, Չեռնենկոյի և այլոց մասնակցությամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - XVIII Համամիութենական կինոփառատոն (Մինսկ) – գեղարվեստական ֆիլմերի ծրագրի հատուկ մրցանակ «Հաղթանակ» ֆիլմին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. «Советская энциклопедия», 1987, стр. 538-539

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]