Կոյգորոդոկ
Գյուղ | ||
---|---|---|
Կոյգորոդոկ | ||
ռուս.՝ Койгородок կոմի՝ Койгорт | ||
Երկիր | Ռուսաստան | |
Երկրամաս | Կոմիի հանրապետություն | |
Շրջան | Կոյգորոդսկի շրջան | |
Համայնք | Koygorodok?[1] | |
Պաշտոնական լեզու | ռուսերեն | |
Բնակչություն | 2857 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | 168170 | |
ՍՎՏԲՀԴ | 87212820 | |
|
Կոյգորոդոկ (ռուս.՝ Койгородок, կոմի՝ Койгорт), գյուղ Ռուսաստանի Կոմի Հանրապետության Կոյգորոդսկի շրջանի կազմում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Սիկտիվկար հանրապետական կենտրոնից 192 կմ դեպի հարավ-արևելք, Սիսոլա գետի աջ ափին։
Կոյգորոդոկ գյուղը հանրապետյությունից ավտոճանապարհով ելք ունի դեպի Կիրովի և Պերմի մարզ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1579 թվականի Յախոնտովի հարկամատյաններում հիշատակվում է Կոյգորոդի գավառը։ 1586 թվականին հիշատակվում է Կոլգորոդ ավանը, որտեղ գտնվում էր սուրբ Աթանաս Մեծի փայտե զանգակատունը, 10 բնակելի և 3 դատարկ գյուղական կալվածքներով։ Ավանի մոտ գտնվում էր Շարգա գյուղը 6 բնակելի և 3 դատարկ գյուղական կալվածքներով և Լեոնտյևսկի գյուղակը (մեկ բնակելի տուն)։
Բոլոր 3 բնակավայրերը մտնում էին Կոլգորոդսկի իշխանական մարզի կազմի մեջ։ Բնակիչները կրում էին Տորոպով, Շանգին, Բուրկո ազգանունները, բնակիչների մի մասը ազգանուններ չունեին։ Երկու դատարկ կալվածքների բնակիչները մահացել են, 3 այլ կալվածքների բնակիչները աղքատացել են, իսկ մեկ ընտանիք տեղափոխվել է վերին Կամա գետի մոտ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոյգորոդոկ գյուղում կլիման չափավոր ցամաքային է երկարատև ձմեռներով և կարճատև ամառներով։
- Օդի տարեկան միջին ջերմաստիճանը՝ 1,0 °C
- Միջին մթնոլորտային ճնշումը՝ 999,1 մբ
- Օդի հարաբերական խոնավությունը՝ 78,2 %
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կոյգորոդոկ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 3,4 | 4,5 | 14,3 | 26,0 | 30,5 | 34,7 | 33,8 | 33,0 | 27,8 | 21,5 | 10,3 | 5,0 | 34,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | −15,4 | −13,2 | −6,0 | 1,8 | 8,6 | 14,6 | 17,2 | 13,6 | 7,9 | 0,9 | −6,6 | −12,0 | 1,0 |
բացարձակ նվազագույնը (°C) | −47,8 | −47,4 | −42,0 | −30,1 | −14,6 | −5,5 | −0,4 | −4,5 | −7,1 | −28,2 | −40,5 | −51,4 | −51,4 |
Աղբյուր՝ Коми ЦГМС |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 2940 մարդ, 2012-ին՝ 2895 մարդ, 2013-ին՝ 2892 մարդ, 2014-ին՝ 2862 մարդ, 2015-ին՝ 2857 մարդ։
- Ազգային կազմը
1989 թվականին այստեղ բնակվել է 2923 մարդ (1379 տղամարդ և 1544 կին), այդ թվում 72 %-ը կոմի, 21 %-ը՝ ռուսներ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրերից մեկը Կոյգորոդոկ գյուղի շրջանային գավառագիտական թանգարանն է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|