Կլիմայի փոփոխություն և գենդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենիացի ֆերմերուհին բերքահավաքի ժամանակ

Կլիմայի փոփոխություն և գենդեր (անգլ.՝ Climate change and gender), կլիմայի փոփոխության տարատեսակ ազդեցությունները տղամարդկանց և կանանց վրա մեկնաբանելու միջոց[1], որը հիմնված է գենդերային դերերի և հարաբերությունների սոցիալական կառուցվածքի վրա[2]։

Կլիմայի փոփոխությունը մեծացնում է գենդերային անհավասարությունը[3], նվազեցնում է կանանց՝ ֆինանսապես անկախ լինելու կարողությունը[4] և ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում կանանց սոցիալական և քաղաքական իրավունքների վրա, հատկապես այն տնտեսություններում, որոնք մեծապես հիմնված են գյուղատնտեսության վրա[3]։ Շատ դեպքերում գենդերային անհավասարությունը նշանակում է, որ կանայք ավելի խոցելի են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հանդեպ[5]։ Դա պայմանավորված է գենդերային դերերով, մասնավորապես զարգացող երկրներում, որը նշանակում է, որ գոյատևման և եկամտի հարցում կանայք հաճախ կախված են բնական միջավայրից։ Էլ ավելի սահմանափակելով կանանց արդեն սահմանափակված հասանելիությունը ֆիզիկական, սոցիալական, քաղաքական և ֆինանսական ռեսուրսներին՝ կլիմայի փոփոխությունը հաճախ ավելի շատ ծանրաբեռնում է կանանց, քան տղամարդկանց ու կարող է մեծացնել առկա գենդերային անհավասարությունը[1][6][7][8]։

Գենդերային հիմքով տարբերություններ են հայտնաբերվել նաև իրազեկվածության, պատճառահետևանքային կապի և կլիմայի փոփոխությանն արձագանքելու հետ կապված, և շատ երկրներ մշակել և իրականացրել են գենդերային հիմքերով կլիմայի փոփոխության ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր։ Օրինակ՝ Մոզամբիկի կառավարությունն 2010 թվականի սկզբին ընդունել է գենդերի, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ հանդիսանալով աշխարհում այդպես վարված առաջին կառավարությունը[9]։

Կլիմայի փոփոխության մեջ գենդերի վերլուծությունը, սակայն, չի սահմանափակվում միայն կանանցով[10]։ Դա նշանակում է նաև, որ քանակական տվյալների հիման վրա ոչ միայն կիրառվում է երկուական գենդերային համակարգի վերլուծություն, այլ նաև տրամաբանական կառույցների մանրազնին ուսումնասիրություն, որը ձևավորում է կլիմայի փոփոխության հետ կապված ուժային հարաբերությունները[11] և հաշվի է առնում, թե ինչպես է գենդերը, որպես կլիմայի փոփոխության վերաբերյալ արձագանքների վրա ազդող սոցիալական գործոն, հատվում այլ փոփոխականների հետ, ինչպիսիք են՝ տարիքը, դասակարգը, ընտանեկան կարգավիճակը և էթնիկ պատկանելիությունը[12]։

Աղետների գենդերային հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք մինուս տղամարդկանց կյանքի տևողությունն ընդդեմ ոչ վարակիչ հիվանդություններից մահացության մակարդակի, ՄԱՏՏ (Մեր աշխարհը տվյալների տեսքով)

Կանանց և տղամարդկանց մահվան տարբեր թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 141 երկրների բնական աղետների ժամանակ մահվան դեպքերի գենդերային տարբերությունները փոխկապակցված են այդ երկրներում կանանց տնտեսական և սոցիալական իրավունքների հետ[13]։ Իրենց սոցիալական դիրքի պատճառով զարգացող երկրներում կանանց սովորաբար չեն սովորեցնում գոյատևման հմտություններ, ինչպիսիք են՝ լողը կամ մագլցումը, ինչն էլ նշանակում է, որ ավելի մեծ է բնական աղետի արդյունքում նրանց մահանալու հավանականությունը[6][14]։ Երբ հասարակության մեջ կանայք ավելի քիչ իրավունքներ և իշխանություն ունեն, նրանց մեծ մասը մահանում է կլիմայի փոփոխության պատճառով, իսկ երբ իրավունքները հավասար են բոլոր խմբերի համար, մահացության ցուցանիշներն ավելի հավասար են[13]։

Սեռական բռնություն և հիվանդությունների փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական աղետները խաթարում են առօրյան և բարդացնում գենդերային ու ընտանեկան դերերը, ինչը կարող է դրանցից տուժածների անզորության ու հիասթափության պատճառ դառնալ[15]։ Այս զգացողությունները հաճախ ագրեսիայի են հանգեցնում ավելի թույլ խմբերի հանդեպ[15]։ Զարգացած և զարգացող երկրներում կանայք և երեխաները տարերային աղետների ընթացքում և դրանցից հետո սեռական բռնության ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան նախկինում[16]։ Հնդկաստանի Սունդարբան դելտայի որոշ շրջաններում մանկական ամուսնությունների ու սեքսուալ թրաֆիքինգի դեպքերն աճել են Ամֆան ցիկլոնի կործանարար ազդեցությունից ու COVID-19- ի պատճառած շարունակական սթրեսից հետո՝ ազդելով երիտասարդ աղջիկների կյանքի վրա[17][18]։ Աղետների ժամանակ պահպանակի օգտագործումը նույնպես քիչ է, քան այլ ժամանակներում՝ պահպանակների հասանելիության նվազման պատճառով[16]։ Զուգադրվելով զարգացող երկրներում հիվանդությունների և վարակների արագ տարածման հետ՝ հասարակարգի քայքայումն ու կլիմայի փոփոխությանն ուղեկցող թերսնուցումը հանգեցրել են հատկապես կանանց շրջանում մլակային տենդի, մալարիայի, ՄԻԱՎ-ի և սեռավարակների փոխանցման ավելի բարձր ցուցանիշների[16][19]։ Տարեց կանայք նույնպես վտանգված են բնական աղետների և ճգնաժամային պայմաններում, որովհետև նրանք ավելի ենթակա են կլիմայական ազդեցությունից առաջացող առողջական ռիսկերի և քանի որ նրանք հաճախ մեկուսացված են սոցիալական աջակցությունից, որը հասանելի է տղամարդկանց ու երիտասարդ կանանց համար[19]։

Կլիմայի փոփոխության ընկալման գենդերային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանանց ձեռքում է կլիմայի ապագայի բանալին», Վանգարի Մաատաի

Ֆինլանդիայում երիտասարդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունն ավելի մեծ ազդեցություն ունի կանանց շրջանում, քան տղամարդկանց[20]։ Սա կարող է պատահական լինել կլիմայի փոփոխության ընկալման տարբերությունների հետ կապված[21]։ Կանայք հակված են համաձայնվել գիտական այն տեսակետի հետ, թե մարդածին ջերմոցային գազերի արտանետումներն են հիմնականում պատասխանատու կլիմայի փոփոխության համար (տղամարդիկ՝ 56%, կանայք՝ 64%) և ավելի շատ մտահոգված են դրա հետևանքներով․ 29% տղամարդիկ ու 35% կանայք ԱՄՆ-ում «շատ են անհանգստանում գլոբալ տաքացման համար»[21]։

Մեկ այլ ուսումնասիրություն իրականացվել է 2016 թվականին Բրազիլիայի և Շվեդիայի տղամարդկանց ու կանանց շրջանում՝ գենդերային և քաղաքական կողմնորոշման ազդեցությունը կլիմայի փոփոխության ընկալման վրա չափելու և ստուգելու նպատակով։ Տվյալները հավաքագրվել են առցանց հարցաշարերի միջոցով Բրազիլիայի 367 մասնակիցներից՝ այդ թվում՝ 151 տղամարդ և 216 կին, և Շվեդիայի 221 մասնակիցներից, այդ թվում՝ 75 տղամարդ և 146 կին։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել երկու խմբերում ուժեղ դրական փոխկապակցվածություն պահպանողական հայացքների տեր տղամարդկանց և կլիմայի փոփոխության ժխտման միջև, որը ենթադրում է, որ տղամարդիկ (սովորաբար պահպանողական քաղաքական կողմնորոշում ունեցող) ավելի մեծ հավանականությամբ են ժխտում կլիմայի փոփոխության առկայությունը։ Երկու խմբերի կանայք էլ հիմնականում հակառակ արդյունքն են ցույց տվել, որը ենթադրում է, որ կանայք ավելի հավանական են համարում կլիմայի փոփոխության գոյությունը[22]։

2020 թվականին հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ տարբերություններ կան նաև հաղթահարման ռազմավարության մեջ։ Իրանի Մազանդարան նահանգի բրնձի ֆերմերների շրջանում անցկացված հետոզոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ հակված են հավատալու, որ հողերի պահպանության կառավարման ավելի լավ տեխնիկան կլիմայական ռիսկը կառավարելու լավ միջոց է, մինչդեռ կանայք գտնում էին, որ կրթությունն է հարմարվելու ամենակարևոր միջոցը, քանի որ նրանք կարող էին պարզել, թե որոնք են ավելի լավ տեխնիկան և տեխնոլոգիաները կլիմայական ռիսկի դեմ պայքարելու համար[4]։

Կլիմայի փոփոխության հարմարվողության առանցքային հնարավորություն ապահովողը կլիմայի մասին օգտակար տեղեկատվության մատչելիությունն է, սակայն պարզվել է, որ Ենթասահարական Աֆրիկայում տեղեկատվությունը մատչելի է ըստ գենդերի․ կանայք կլիմայի վերաբերյալ տեղեկատվությանն ավելի թույլ հասանելիություն ունեն[23][24][25]։ 2020 թվականին Մալավիում շաքարեղեգի փոքր տնտեսությամբ զբաղվող ֆերմերների վերաբերյալ հրապարակված ուսումնասիրության մեջ նշվել է, ավելի շատ կանայք, քան տղամարդիկ, չեն օգտվում եղանակային կանխատեսվող տեղեկատվությունից` ըստ այդմ որոշումներ կայացնելու համար[26]։ Կլիմայի վերաբերյալ տեղեկատվության գենդերային հասանելիությունն ու նախապատվությունները կարելի է կապել կանանց և տղամարդկանց ընտանեկան կարգավիճակի, ինչպես նաև կրթության և գրագիտության տարբեր մակարդակների հետ։

Կլիմայի փոփոխությանը նպաստելու գենդերային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմոցային գազերի արտանետումների միջոցով կլիմայի փոփոխությանը նպաստելը կապված է գենդերի հետ[27]։ Օրինակ, Շվեդիայում մեքենայի օգտագործման վերաբերյալ մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են օգտագործում մեքենան, ավելի երկար տարածության վրա և միայնակ են վարում այն, քան կանայք, որով էլ ավելի շատ ջերմոցային գազ են արտանետում մթնոլորտ[28]։

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գենդերային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխության կանխատեսվող ազդեցությունը գյուղատնտեսական բերքատվության վրա մինչև 2080-ական թվականները՝ համեմատած 2003 թվականի տվյալների հետ (Քլայն, 2007)

Աղքատներն ու աղքատացածները գոյատևման ու եկամտի համար կախված են շրջակա միջավայրից և դրա բնական պաշարներից․ աղքատության ուսումնասիրությունը պարզել է, որ աղքատներից շատերը կանայք են, որովհետև որպես խումբ նրանք ավելի քիչ սոցիալական իշխանություն ունեն[19]։ Զարգացող երկրներում շատ կանայք ֆերմերներ են, բայց կանայք որպես խումբ խնդիրներ ունեն կրթություն, եկամուտ, հող, անասուն և տեխնոլոգիա ստանալու հարցում, որը նշանակում է, որ կլիմայի փոփոխությունը կարող է ավելի բացասաբար ազդել կին ֆերմերների վրա, քան տղամարդ ֆերմերների՝ ավելի սահմանափակելով նրանց ռեսուրսները[29]։ 2009 թվականին զարգացող աշխարհում կանայք արտադրել են ամբողջ սննդի 60-80 տոկոսը, սակայն ունեցել են ամբողջ գյուղատնտեսական հողերի տասը տոկոսը և հողերային իրավունքների մոտավորապես երկու տոկոսը[19]։

Մվանայշա Մակամեն ու Մաշավու Ռումը, ովքեր 20 տարի գեղեցիկ Զանզիբարում զբաղվել են ծովային ջրիմուռների մշակությամբ, իրենց ագարակում ցածր մակընթացության ականատեսն են։ Կլիմայի փոփոխությունից տուժած գյուղատնտեսական աշխատողների զգալի մասը կանայք են

Քանի որ երկրագունդը տաքանում է և ջրի հասանելիությունը փոխվում է, բերքատվությունը նվազման միտում է արձանագրել[30]։ Այս փոփոխությունները միատեսակ չեն, և դրանք ամենամեծ ազդեցությունն ունեն աշխարհի այն տարածքների վրա, որտեղ տնտեսությունը կախված է գյուղատնտեսությունից, և կլիման զգայուն է փոփոխությունների հանդեպ[30]։ Զարգացող երկրներում հաճախ կանայք են զբաղվում իրենց ընտանիքի համար ջրի, վառելափայտի և այլ ռեսուրսների ձեռքբերմամբ, բայց այդ ռեսուրսների վրա ուղղակիորեն ազդում են կլիմայի փոփոխությունները, որի արդյունքում կանայք պետք է ավելի հեռու գնան ու ավելի երկար աշխատեն՝ ճգնաժամի պայմաններում դրանք ձեռք բերելու համար[6][19]։ Կլիմայի փոփոխությունը մեծացնում է հասարակության կողմից կանանց վրա դրված բեռը և ավելի սահմանափակում կրթության և զբաղվածության նրանց հասանելիությունը[31]։ Փոփոխվող կլիման բացասաբար է ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա և և Հնդկաստանի Մահանադի դելտայում դրա պատճառով տղամարդ ֆերմերներն արտագաղթել են՝ կանանց վրա թողնելով փոքր հողատարածքները մշակելու պատասխանատվությունը «ծայրահեղորեն անորոշ կլիմայական պայմանների» ներքո[32]։

Դերերի հանդեպ ուժեղ գենդերային նորմերն ու ռեսուրսների հասանելիությունը կիսաչոր տարածաշրջաններում հաճախ սահմանափակում են կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին կլիմայի ազդեցության տակ գտնվող ոլորտներով, մասնավորապես գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև նվազեցնում այն հնարավորությունները, որոնք կանայք ունեն իրենց բիզնեսում կայունություն ստեղծելու համար[33]։ Չնայած այս սահմանափակումներին և անհավասարությունները վերացնելու անհրաժեշտությանը, կին ձեռներեցները կարողանում են հարմարվողականության զգալի կարողություններ օգտագործել ու օգտվել նոր հնարավորություններից։

Փաստորեն, ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության զեկույցը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխության պատճառով սննդային անապահովությունն ավելի շատ կազդի կին ֆերմերների վրա։ Թեև նրանք կազմում են զարգացող երկրների ֆերմերների 43% -ը, կին ֆերմերները դժվարանում են մրցել տղամարդ ֆերմերների հետ։ Դա պայմանավորված է նրանց՝ ավելի շատ տանը լինելու հանգամանքով ու վարկային հասանելիության իրենց սահմանափակումներով։ Բացի դրանից, կանայք սովորաբար շատ գումար չեն ներդնում այն ոլորտներում, որոնք կարող են բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը։ 2011 թվականին Պարենի գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած կանանց և գյուղատնտեսության վերաբերյալ զեկույցն ամրագրել է, որ «խոչընդոտները, որոնց բախվում են կին ֆերմերները, նշանակում են, որ նրանք հասնում են ավելի ցածր եկամտաբերության, քան իրենց տղամարդ գործընկերները։ Սակայն կանայք նույնքան լավ են հողագործությամբ զբաղվում, որքան տղամարդիկ։ Հիմնավորված փորձառական վկայությունները ցույց են տալիս, որ եթե կին ֆերմերներն իրենց մշակած հողերում օգտագործեն ռեսուրսների նույն մակարդակը, ինչ տղամարդիկ, կստանան նույն բերքատվությունը»[34]։


Անհավասարությունների ավելացում կլիմայի փոփոխության միջոցով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանացի կանայք մասնակցում են ֆերմերների գենդերային և սոցիալական տեղեկատվության ու կլիմայի փոփոխության հետ կապված իրենց փորձի վերաբերյալ հետազոտական ծրագրին

Կլիմայի փոփոխության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի (IPCC) հինգերորդ գնահատման զեկույցում եզրակացվել է, որ եղանակային իրադարձությունների արդյունքում գենդերային անհավասարությունների և տարբերակված խոցելիության հարատևության մեծացման համար «ուժեղ ապացույց» կա[1]։ Կլիմայի փոփոխության պատճառով անհավասարությունների ավելացումը կարող է ունենալ մի քանի պատճառ։ Օրինակ՝ տնային տնտեսություններում սուղ ռեսուրսների անհավասար բաշխման պատճառով աղջիկները հաճախ ավելի լուրջ ռիսկերի են հանդիպում, քան տղաները։ Այս ազդեցությունն ուժեղանում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռեսուրսների սակավությամբ[35]։ Ավելին, կլիմայի փոփոխությունը հաճախ հանգեցնում է տղամարդկանց արտագաղթի մեծացմանը, որի պատճառով կանայք ավելի են ծանրաբեռնվում տանը․ դա հանգեցնում է պարտականությունների կանացիացման[1]։ Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխությունը կբարձրացնի բնական վտանգների, ինչպիսին է՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճանը, հաճախականությունն ու մեծությունը[8]։ Այս վտանգների ընթացքում և դրանցից հետո հատկապես կանայք են ծանրաբեռնվում երեխաների, հիվանդների և ծերերի խնամքի ավելացված աշխատանքով, որն ավելանում է առանց այդ էլ շատ կենցաղային պարտականություններին[1]։ Կանայք նաև հակված են հրաժարվել իրենց սննդից սննդամթերքի պակասի պայմաններում[36], ինչն ավելի խոցելի է դարձնում նրանց առողջական, սոցիալական և հոգեբանական վնասների նկատմամբ[4]։

Էներգետիկ աղքատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկ աղքատությունը սահմանվում է որպես մատչելի կայուն էներգետիկ ծառայության հասանելիության բացակայություն[37]։ Աշխարհագրական առումով այն անհավասարաչափ է բաշխված զարգացող և զարգացած երկրներում[38]։ 2015 թվականին 1.2 միլիարդ մարդ զուրկ էր էլեկտրականությունից, որի մոտավորապես 95%-ը բաժին է ընկնում Ասիային ու Ենթասահարական Աֆրիկային[39]։

Զարգացող երկրներում գյուղական բնակավայրերում ապրող աղքատ կանայք և աղջիկները զգալի ազդեցություն են կրում էներգետիկ աղքատությունից, քանի որ նրանք են սովորաբար պատասխանատու տնային տնտեսությունների առաջնային էներգիան ապահովելու համար[40]։ Զարգացած երկրներում միայնակ ապրող տարեց կանայք են հիմնականում տուժում էներգետիկ աղքատությունից՝ ցածր եկամտի և էներգետիկ ծառայության բարձր արժեքի պատճառով[41]։

Չնայած էներգիայի հասանելիությունը կլիմայի փոփոխությանը հարմարվելու կարևոր գործիք է՝ հատկապես առողջությունը պահպանելու հարցում (այսինքն՝ օդափոխություն, տեղեկատվության և այլնի հասանելիություն), 2019 թվականին հրապարակված համակարգված մի ակնարկում նշվել է, որ հետազոտությունները հաշվի չեն առնում այդ ազդեցությունները կանանց նման խոցելի բնակչության վրա[42]։

Գենդերային տարբերություններ կլիմայի փոփոխության գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային բաց գիտության մեջ

2014 թվականի ապրիլի 25-ին Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) Համաշխարհային կառավարման ցուցանիշների (WGI) համանախագահների և տեխնիկական աջակցության բաժնի (TSU) կողմից իրականացված հարցման համաձայն՝ պատասխանողներից շատերը նշել են, որ իրենք գենդերային ավելի լավ հավասարակշռվածության անհրաժեշտություն են տեսնում[43]։ Սա արտացոլվել է IPCC- ի գնահատման հինգերորդ զեկույցում՝ պատասախանողների գենդերային հավասարակշռության մեջ։ Երկրորդ աշխատանքային խմբի պատասխանողների՝ ազդեցություններով, հարմարվողականությամբ ու խոցելիությամբ մտահոգվածների միայն 27%-ը[44], իսկ առաջին աշխատանքային խմբի պատասխանողների՝ ֆիզիկական գիտության հիմքով մտահոգվածների միայն 18,5%-ն է եղել իգական սեռի ներկայացուցիչ[45]։ Սա վերաբերում է նաև այլ կազմակերպություններին․ օրինակ՝ Եղանակին առնչվող ազգային ծառայությունների գրասենյակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնողների միայն 7%-ն են կանայք[46]։ Նույն կերպ, Օքսֆորդի համալսարանի ու Նիլսեն ընկերության հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ «Կլիմայի փոփոխության վերաբերյալ ամենաազդեցիկ 22 խոսնակներից» 18-ը տղամարդ են[47]։ Կին խոսնակները ո՛չ քաղաքական գործիչներ էին, ո՛չ էլ գիտնականներ, իսկ նրանց անմիջական կապը կլիմայի փոփոխության հետ կասկածելի է[11]։ Հայտնի կին գիտնականների ցուցակն առկա է Կանայք կլիմայի փոփոխության մեջ հոդվածում։

Գենդերային տարբերություններ կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղմացման քաղաքականությունը փորձում է մեղմել գլոբալ տաքացման հետևանքների ինտենսիվությունը ջերմոցային գազերի նվազեցման և կեղտաջրերի խողովակների ավելացման միջոցով[48]։ Հետազոտության համաձայն՝ աղետները մեղմելու համար տղամարդիկ և կանայք օգտագործում են իրենց միջավայրի վերաբերյալ իրենց գիտելիքները և ոչ ֆորմալ կրթության միջոցով դրանք փոխանցում հաջորդ սերունդներին[16]։ Այս գիտելիքների մաս են կազմում սննդի պահպանման գործընթացները, շինարարության մեթոդները և տարածքում առկա բնական պաշարների մասին տեղեկությունը[16]։ Մեղմացման ջանքերի օրինակներից է ածխածնի արտանետումների վաճառքը[6]։ Մեղմացմանն ուղղված գործողությունները հիմնականում անտեսում են գենդերը[6]։

Հարմարվողականության քաղաքականությունը ներառում է ինքնաբուխ կամ պլանավորված գործողություններ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը հանդուրժելու և շահավետ հետևանքներից օգտվելու նպատակով[49]։ Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են արձագանքում կլիմայի փոփոխությանը[50] և հետագայում նաև՝ հարմարվողականության միջոցներին, որոնք կարող են անհավասար կերպով ազդել տղամարդկանց և կանանց վրա, եթե գենդերային հեռանկարը անտեսվի քաղաքականության մեջ[51]։ Օրինակ՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի AR5 զեկույցում նշվել է, որ գյուղատնտեսության մեջ հարմարվողականության միջոցառումները որոշ դեպքերում կարող են հանգեցնել գենդերային անհավասարության ավելացման[52]։

Գենդերազգայուն քաղաքականության առավել արդյունավետ մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ խորհուրդ են տալիս գենդերային տվյալները ներառել հետազոտության մեջ և օգտագործել մարդու իրավունքների այնպիսի մոտեցումներ, ինչպիսին է՝ «Հազարամյակի զարգացման նպատակները» որպես կլիմայի փոփոխությանն ուղղված արձագանքման շրջանակ[6][13][53]։ Մի քանի կազմակերպություններ կարծում են, որ մեղմացման և հարմարվողականության մոտեցումները կապակցելը, դրանց ուղղված գործողությունների հավասարապես ֆինանսավորելը և մեղմացնող ու հարմարվողականության քաղաքականության մեջ գենդերային ինտեգրումն ավելի լավ կանդրադառնա կլիմայի փոփոխության հետևանքների վրա[6][13]։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրն իրականացնում է գենդերային ինտեգրումը բոլոր հարմարվողականության միջոցառումներում, որը նշանակում է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության պատասխաններն իրենց ստեղծման պահից պետք է հաշվի առնեն գենդերը և գենդերային հավասարությունը և չեն կարող գենդերային բաղադրիչ ներառել իրենց զարգացման վերջին շրջանում կամ միայն որոշակի ոլորտներում[31]։ այլք կարծում են, որ համայնքներին ինտեգրման օրակարգերի պարտադրումը կարող է գենդերազգայուն քաղաքականությունը դարձնել պակաս արդյունավետ և նույնիսկ հակաարդյունավետ՝ շեշտելով գենդերային տարբերություններն ու մեկուսացնելով գենդերային խնդիրները կլիմայի փոփոխությունից տուժած այլ ոլորտներից[16]։

Գենդերի նկատմամբ անտարբեր մեղմացման քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին «Անտառահատումներից և անտառների քայքայումից առաջացող արտանետումների կրճատում» (REDD) վերնագրով անտառապահպանման մեխանիզմ է համաձայնեցվել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի մասնակիցների կողմից[19]։ Զարգացման շատ կազմակերպություններ գովել են REDD մեխանիզմը, մյուսները քննադատել են շուկայական գործիքի դրա գործառույթն ու ազդեցությունը տեղական համայնքների վրա[19]։

Գենդերի նկատմամբ անտարբեր հարմարվողականության քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ կարծում են, որ գենդերն անտեսող կլիմայի փոփոխության քաղաքականությունն արդյունավետ չէ[6]։ Մինչև 21-րդ դարն ստեղծված կլիմայի փոփոխության քաղաքականության մեծ մասը կենտրոնացած է եղել կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման տնտեսական, այլ ոչ թե սոցիալական ազդեցությունների վրա[6][7]։ Կլիմայի փոփոխության հետազոտությունները և քաղաքականությունը սկսել են գենդերին ուշադրություն դարձնել 21-րդ դարում[6]։ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (CEDAW), «Հազարամյակի զարգացման նպատակները» և Պեկինյան գործողությունների հարթակը գենդերային իրազեկման նախաձեռնություններ են, որոնք կարող են ազդել կլիմայի փոփոխության քաղաքականության վրա[6]։ Գենդերին չվերաբերող կամ գենդերազգայուն մոտեցումներ օգտագործող կլիմայի փոփոխությանը վերաբերող միջազգային որոշ արձագանքներից են՝ Agenda 21-ը, Ռիոյի հռչակագիրը շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ, Կիոտոյի արձանագրությունն ու Բալիի գործողությունների ծրագիրը[6][19]։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիան (CBD) և կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան ներառել են գենդերային տվյալներ, վերջինը` գենդերային գործողությունների ծրագրի միջոցով[19][54]։ Ուլրիկե Ռոերը[51] նշել է, որ մինչ ՄԱԿ-ը պաշտոնապես հավատարիմ է գենդերային ինտեգրմանը, գործնականում գենդերային հավասարություն չի ապահովվում կլիմայի փոփոխության համատեքստում։ Փոքր տվյալներն ու հետազոտությունները հանգեցնում են գենդերային քաղաքականության անբավարար գենդերային իրազեկման[51]։

Հնդկաստանի Օդիշա նահանգի Կլիմայի փոփոխության 2018-2023 թվականների գործողությունների ծրագրում մեկ մաբողջ գլուխ նվիրված է գենդերին ու կլիմայի փոփոխությանը, որը նախանշում է «կանանց որպես փոփոխության գործակալներ և ոչ թե զոհեր հզորացնելու» գենդերազգայուն մոտեցումը։ Սա կլիմայի փոփոխության 2010-2015 թվականների գործողությունների ավելի վաղ ծրագրի թարմացված տարբերակն է․ նախկին տարբերակում գենդերը կլիմայի փոփոխության համատեքստում ամբողջությամբ չի ուսումնասիրվել, և հետևաբար ներառված չէ կառավարության կողմից Կլիմայի փոփոխության գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջընթացի զեկույցում։ Սա վկայում է «որոշումների կայացման և ֆինանսական գործընթացներից կանանց ձայնի բացառման մասին» և նրանց էլ ավելի հեռացնում իրենց կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեցող քաղաքականությունից[32]։

Կանանց ներառում քաղաքականության մշակման գործընթացներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Տայտուսը լսում է Գրետա Թունբերգի քննարկումը կլիմայի փոփոխությանը լուծմում տալու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

Գենդերային անհավասարությունները ոչ միայն ի հայտ են գալիս կլիմայի փոփոխության համատեքստում, որպես ֆիզիկական իրականություն, այլ նաև կլիմայի փոփոխության շուրջ քննարկումների ընթացքում[11][27][55]։ Դա արտահայտվում է այն փաստով, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումների բոլոր մակարդակներում տղամարդիկ գերակշռում են[27]` գիտությունից մինչև քաղաքականություն, տեղականից մինչև համաշխարհային մակարդակ[11]։ Սա իր ազդեցությունն է ունենում կլիմայի փոփոխության քաղաքականության վրա։

Կանայք կարող են կարևոր դերակատարներ լինել կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ, քանի որ նրանք գենդերային գիտելիքներ ունեն ջրային ռեսուրսների կառավարման նման բաների մասին[13][56]։ Թեև գյուղական բնակավայրերում կանայք մեծապես կախված են շրջակա միջավայրից, նրանք սովորաբար ներկայացված չեն կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում[13]։ «CARE»-ի զեկույցը ցույց է տալիս, որ երբ կանայք են վերահսկում ընտանիքի եկամուտը, այն ամենայն հավանականությամբ, ծախսվում է մարդկային զարգացման վրա[2]։ Կանայք նաև ավելի վտանգազգայուն են, քան տղամարդիկ և ավելի անվտանգ որոշումներ են կայացնում[2]։ Այդուհանդերձ, 2008 թվականին ԵՄ հանձնաժողովը և ադապտացման քաղաքականության խորհուրդը ընդհանրապես չեն անդրադարձել գենդերին[6][19]։ Ավելին, գենդերային դերերը և հետագա ինստիտուցիոնալ և սոցիալական ճնշումները կարող են սահմանափակումներ առաջացնել հարմարվողականության համար[57]։ Կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցերի շուրջ աշխատող գիտնականների և կազմակերպությունների մեծ մասը միակարծիք են, որ քաղաքականություն մշակողները պետք է աշխատեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ և հաշվի առնեն նրանց բոլոր մակարդակներում[2]։

Հայրիշխանություն և կլիմայի փոփոխության գիտություն ու քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ֆեմինիստ գիտնականներ կարծում են, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ բանավեճերում տղամարդիկ ոչ միայն գերակշռում են, այլ նաև դրանք հիմնականում ձևավորվում են «առնական» սկզբունքներով, ինչը սահմանափակում է կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները տեխնիկական լուծումների վրա կենտրոնացող հեռանկարով, որով էլ բացատրվում է կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու անկարողությունը[27][55][58] և կանանց մարգինալացումը։ Հաճախ թաքնված սուբյեկտիվության և ուժի հարաբերությունները, որոնցով իրականում պայմանավորվում են կլիմայի փոփոխության քաղաքականությունն ու գիտությունը, հանգեցնում է մի երևույթի, որին Նենսի Տուանան անվանել է «Իմացական անարդարություն»[55]։

Նույն ձևով ՄակԳրեգորն է քննադատել գիտական դիսկուրսը պակաս քանակական տեսանկյունից, բայց կենտրոնացել դիսկուրսիվ ասպեկտների վրա։ Նա պնդել է, որ կլիմայի փոփոխությունը որպես «կոշտ» գիտական վարքի և բնական անվտանգության խնդիր դիտարկելով՝ այն դրվում է հեգեմոնիկ առնականության ավանդական տիրույթներում[11][27]։ Ջոնի Սիգերը[59] այն տեսակետին է, որ 2 °C-ի նպատակը, որը կլիմայի փոփոխության վերաբերյալ բանավեճի կրկնվող թեման է, անվտանգ նպատակ չէ մոլորակի բոլոր մարդկանց համար, ինչպես հաճախ ենթադրվում է։ Ավելի շուտ դա կապահովի հայրապետական կապիտալիզմի կայունությունը և հետևաբար իշխանության շարունակականությունը նրանց համար, ովքեր այսօր հզոր են[59]։

Դեպքերի ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգլադեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջհեղեղված գյուղ 1991 թվականի ցիկլոնից հետո

Գետի դելտայի վրա գտնվելու վայրի պատճառով Բանգլադեշը հակված է ջրհեղեղների և ճահճացման[2]։ 2012 թվականին Միավորված ազգերի կազմակերպության կողմից հայտարարվել է ամենաքիչ զարգացած երկրներից մեկը՝ աղքատության բարձր ցուցանիշներով և թույլ կառավարությամբ, որն էլ նշանակում է, որ այն առավել խոցելի է բնական աղետների հարցում[60][61]։ Խիտ բնակեցված է, իսկ բնակչության մոտավորապես 63 տոկոսն 2010 թվականին աշխատում էր գյուղատնտեսության, անտառային տնտեսության կամ ձկնորսության ոլորտներում[60]։ Բանգլադեշի բնակչության կեսից մի փոքր պակասը կանայք են, և 2001 թվականին այդ կանանց 80 տոկոսն ապրում էր գյուղական բնակավայրերում[61]։ Բանգլադեշցի կանայք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, որովհետև նրանք հասարակության մեջ ունեն սահմանափակ շարժունություն և իշխանություն[2]։ 1991 թվականի ցիկլոնից ու ջրհեղեղից հետո կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20–44 տարեկան բանգլադեշցի կանանց շրջանում մահացության ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ՝ 1000-ից 71 համեմատած տղամարդկանց 1000-ից 15-ի հետ[61]։ Նույնիսկ ցիկլոնի մասին նախազգուշացում տալուց հետո են բազմաթիվ կանայք մահանում, քանի որ նրանք պետք է տանը սպասեն, մինչև իրենց հարազատները վերադառնան, որից հետո միայն կկարողանան ապաստան գտնել[61]։

Կլիմայի փոփոխության առաջընթացին զուգընթաց Բանգլադեշում խնդիրներ են դառնում ջրի աղբյուրների հասանելիության ու դրանց աղիության հետ կապված[61]։ Երբ խմելու ջրի պակաս կա, կանայք պատասխանատու են դրա ձեռքբերման համար, անկախ հեռավորությունից ու տեղանքից, որը նրանք պետք է հաղթահարեն[61]։ Բնական աղետների ժամանակ տղամարդկանց գործազրկությունը մեծանում է[61]։ Երբ տղամարդիկ գործազուրկ են դառնում, մեծանում են կանանց պարտականությունները, որովհետև նրանք պետք է ապահովեն և կառավարեն եկամուտներն ու ռեսուրսները, բացի ընտանիքին կերակրելն ու երեխաներին և տարեցներին խնամելը[61]։ Երբ տանը մեծանում է առանց եկամտի և զբաղմունքի տղամարդկանց թիվը, ավելի շատ կանայք են հաղորդում տալիս իրենց տղամարդ հարազատների կողմից հոգեկան և ֆիզիկական բռնության մասին[61]։ Կլիմայական փոփոխությունները հաղթահարելու համար կանայք անվտանգ տեղերում լուցկու պաշար են հավաքում, սնունդ՝ ընտանիքի համար, անասնակեր կենդանիների համար, դեղեր ու վառելիք[61]։ Ճգնաժամին նախապատրաստվելու նպատակով նրանք նաև երեխաներին սովորեցնում են այնպիսի հմտություններ, ինչպիսին է լողը[61]։ «CARE» համաշխարհային գործակալությունը կարծում է, որ բադաբուծության պես կլիմայադիմացկուն աշխատատեղերը կարող են օգնել բարձրացնել բանգլադեշցի կանանց դիմացկունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ[2]։

Մադագասկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառահատում Մադագասկարում

Մադագասկարում հայտնաբերված բույսերի և կենդանիների տեսակների 80% -ը հասանելի չեն Երկրի այլ վայրում[62][63]։ Տեսակների այս բացառիկ եզակիության պատճառով անտառահատումները Մադագասկարում լուրջ ազդեցություն կունենան համաշխարհային կենսաբազմազանության վրա, և սա, անկասկած, երկիրը դարձնում է աշխարհի կենսաբազմազանության պահպանման առաջնային գերակայություն[62]։ Հիմնականում գյուղական և խոցելի բնակչության երկիր հանդիսացող Մադագասկարում կլիմայի փոփոխության հետևանքները սրում են հզոր ցիկլոնների, ջրհեղեղների, երաշտների առաջացումը ևկլիմայական օրինաչափությունների անկանխատեսելիությունը, ինչը հետագայում կսպառնա սննդի անվտանգությանը, ենթակառուցվածքներին և երկրի էկոհամակարգին[64][65][66]։ Ներառական աճի միջազգային քաղաքականության կենտրոնի կողմից հրատարակված «Մադագասկարում տնտեսության կանաչացում և տնտեսական հավասարության բարձրացում կին ֆերմերների համար» վերնագրով քաղաքականության հետազոտության համառոտագրում (IPC-IG) նշվել է, որ Մադագասկարում կլիմայի փոփոխության իրական իրողությունները հստակ տարբերակված են գենդերային տարբերակումներով[67]։ Կլիմայի փոփոխությանն առնչվող համապատասխան ազգային քաղաքականությունն ու ռազմավարությունը, ինչպիսին է՝ Մադագասկարի գործողությունների ազգային հարմարվողական ծրագիրը (NAPA), գենդերակենտրոն չէ, հետևաբար, գենդերի հետ կապված քաղաքականության կարևոր բաց է առաջացրել, որով էլ ավելի է ամրապնդել կանանց մարգինալացումը կլիմայի հարմարվողականության, ֆինանսավորման և մեղմացման հետ կապված քաղաքականության գործընթացներում[67]։ Զեկույցը խորհուրդ է տվել կազմակերպել կանանց կոոպերատիվներ ու ավելացնել նրանց ներգրավումը ղեկավար պաշտոններում՝ կանաչ տնտեսության մեջ սոցիալական ներառումը բարելավելու նպատակով[67][68]։

Մոզամբիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սկզբին Մոզամբիկի կառավարությունն ընդունել է գենդերի, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որով դարձել է այդպես վարված աշխարհում առաջին կառավարությունը[9]։ Երկրորդ փուլի գործողությունների ծրագրում Մոզամբիկի այն ժամանակվա շրջակա միջավայրի նախարար Ալսինդա Անտոնիո դե Աբրեուն նշել է, որ «կլիմայի փոփոխության հարմարվողականությունը և մեղմացումը հիմնվում են բնական ռեսուրսների կայուն օգտագործման և արդարացի վերահսկողության վրա, և բոլոր քաղաքացիները, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից և սեռից, տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում դեր ունեն կատարելու այս կարևոր գործում»[69]։ Բնական ռեսուրսների կայուն օգտագործման և կառավարման դասընթացներ են անցել ավելի քան 12,000 կին։ Նմանապես, երեսունվեց համայնք սովորել և գիտելիք է ձեռք բերել հրդեհների կանխարգելման և վերահսկման ավելի արդյունավետ մեթոդների, երաշտադիմացկուն մշակաբույսերի տնկման և բարելավված վառարանների արտադրության և օգտագործման մասին[70]։

Հարավաֆրիկյան Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունն Աֆրիկայի ամենախոշոր տնտեսությամբ տարածաշրջան էր, սակայն բնակչության կեսից ավելին ապրում էր աղքատության մեջ ու շատերը գործազուրկ էին[71]։ Աղքատ բնակիչներն ապրելու համար մեծապես կախված են գյուղատնտեսությունից և բնական ռեսուրսներից[71]։ Քարածխի և մետաղի հանքաքարի արդյունահանումը նույնպես տնտեսության ներդրումային կարևոր ոլորտներից են, սակայն 21-րդ դարում անկում են ապրում՝ կլիմայի փոփոխության և գլոբալացման պատճառով[71]։ 2007 թվականին կլիմայի փոփոխության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովը (IPCC) կանխատեսել է, որ կիմայի փոփոխության պատճառով Աֆրիկան կտաքանա 1.5 անգամ ավելի, քան աշխարհի մնացած մասը, և որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, մասնավորապես, 2100 թվականին 3 - 4 °C-ով ավելի տաք է լինելու[71]։ Ջուրը, գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունը և անտառային տնտեսությունը կտուժեն ջերմաստիճանի և եղանակի այս փոփոխությունների պատճառով[71]։ 2004 թվականին Հումանիտար գիտությունների հետազոտական խորհուրդը պարզել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության աղքատների 57%-ը գտնվում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության ռիսկի տակ, քանի որ նրանք կախված են անձրևասնուցվող գյուղատնտեսությունից, իսկ Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ինտենսիվ երաշտների կհանգեցնի[71]։ Հարավաֆրիկյան Հանրապետության գյուղաբնակ աղքատների մեծ մասը կանայք են, ովքեր սեփականության, եկամտի, վարկերի, ռեսուրսների և սոցիալական իշխանության սահմանափակ հասանելիություն ունեն[71]։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդիկ ավանդաբար խնամում են կենդանիներին, իսկ կանայք՝ այգիները, բայց երաշտի երկար ժամանակահատվածներում, բազմաթիվ ընտանիքներ զրկվում են իրենց անասուններից[71]։ Այս կորստին ու աճող գործազրկությանն ի պատասխան՝ տղամարդիկ հարբեցողությամբ են զբաղվում՝ հոգեբանական սթրեսը հաղթահարելու համար[71]։ Ոմանք նաև ավելացնում են իրենց սեռական զուգընկերների թիվը՝ բարձրացնելով ՄԻԱՎ-ով վարակվելու կամ այն տարածելու ռիսկը[71]։ Այս փոփոխությունների արդյունքում ավելի շատ կանայք են մտնում աշխատաշուկա՝ պաշտոնապես, կամ ոչ պաշտոնապես։ Ոմանք այժմ աշխատում են տղամարդկանց ավանդական զբաղմունքներում՝ հանքարդյունաբերության և շինարարության մեջ։ այլք ապրանքներ են պատրաստում և վաճառում[71]։ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից սոցիալական դրամաշնորհներ են ուղղվում փոփոխվող կլիմայից տուժած ընտանիքներին[71]։ Այս դրամաշնորհների թվում են՝ կենսաթոշակները, հաշմանդամության վճարներն ու երեխաների աջակցությունը[71]։ Որոշ դեպքերում, երբ տղամարդիկ են պատասխանատու ընտանիքում կանանց փոխարեն սոցիալական դրամաշնորհների բաշխման համար, նրանք փողն օգտագործում են ալկոհոլ գնելու վրա[71], որին ի պատասխան, կառավարությունը հակված է դրամաշնորհային գումարը տրամադրել կանանց, որի պատճառով էլ ընտանիքներում կենցաղային վեճեր են առաջանում[71]։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կլիմայի փոփոխության ըմբռնումը հիմնականում հիմնված է բանավոր փոխանցվող փորձի և տեղական գիտելիքների վրա[71]։ Այս գիտելիքներին կանայք ավելի շատ են տիրապետում, քան տղամարդիկ, որն էլ պայմանավորված է հողագործության և այգեգործության հետ կապված իրենց փորձով[71]։ Երաշտին դիմագրավելու համար որոշ կանայք բույսերը տնկում են խոնավ տարածքների կամ ջրի այլ աղբյուրների մոտակայքում[71]։ Նրանք նաև պահպանում են սնունդը երաշտի կամ անբերքատվության ժամանակահատվածների համար[71]։ Չնայած կլիմայի փոփոխության մասին իրենց գիտելիքներին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ձեռնարկված շատ գործողություններ (ինչպես օրինակ՝ Կլիմայի փոփոխության խոցելիության և հարմարվողականության գնահատման հարավաֆրիկյան երկրների ուսումնասիրությունը) չեն անդրադառնում գենդերին[71]։ Թեև Հարավաֆրիկյան Հանրապետությունում ազգային և գավառական մակարդակով կանայք ներկայացված են կառավարություններում, քաղաքային մակարդակում կառավարությունում շատ կանայք բացակայում են[71]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորության էներգետիկայի և կլիմայի փոփոխության պետքարտուղար տիկին Ամբեր Ավգուստա Ռադի հանդիպումը Միության կանանց և երեխաների զարգացման նախարար Սմթ. Մանեկա Սանջայ Գանդիի հետ

Գենդերային խոցելիությունը հասկանալու համար պետք է այն հասկանալ կաստայի, դասակարգի և էթնիկ պատկանելության հետ համատեղ։ Հնդկաստանի Մահանադի դելտայում գրանցված կաստաներին ու ցեղերին պատկանող կանայք ցուցաբերել են ինքնավստահության և ինքնագնահատականի բարձր մակարդակներ՝ չնայած զրկանքների բախվելուն։ Մինչ ավելի բարձր կաստերի կանայք սահմանափակված են «ավելի ուժեղ հայրապետական վերահսկողությամբ ու սահմանափակ շարժունությամբ», գրանցված կաստաների կանայք, «հաճախ առանց նույնիսկ դա գիտակցելու» ի վիճակի են վերացնել նահապետական սահմանափակումները և «ավելի մեծ հեշտությամբ շարժունություն ձեռք բերել»[72]։

Կանանց ընկալումը, որպես «միայն խոցելի և մարգինալացված` կլիմայի փոփոխության համատեքստում», ճիշտ չէ[73]։ Օդիշայի Տոտաշի գյուղի ջրաշատ դաշտերում բանջարեղեն մշակող կանանց գործակալությունը ջրի անջատման հետևանքով առաջացած թերությունները վերածել է իրենց ընտանիքները պահելու և սննդային պահանջները բավարարելու համար լրացուցիչ եկամուտ տրամադրելուն։ Օդիշայի Ջեյպոր գյուղի կանայք ամսական երկու անգամ կամավոր աշխատում են հակինթները ջրատարներից մաքրելու վրա՝ դրանք արմատախիլ անելով, որով ոչ միայն բարելավել են լճակների ջրի որակը և հնարավորություն տվել գյուղացիներին զբաղվել բադաբուծությամբ ու ձկնորսությամբ, այլ նաև ստուգել հողի բերրիության նվազումը և հիվանդությունների, օձերի և թունավոր միջատների տարածումը[74]։

2014-2018 թվականների ընթացքում Օդիշայի Մահանադի դելտայի հինգ շրջաններում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակերի պայմաններում կանանց գլխավորած տնտեսություններն «ավելի շատ դրամական կորուստներ, ինչպես նաև մարդկային զոհեր են ունեցել բերքի, անասունների և սարքավորումների վնասների պատճառով», ի տարբերություն տղամարդկանց գլխավորած տնտեսությունների։ Տնային տնտեսություններ ունեցող կանայք ընտանիքին խնամելու առկա պարտականություններ են ունեցել, որոնք զուգորդվելով ցածր եկամուտների, ցածր դիմացկունության կամ հարմարվողականության հետ, նրանց ավելի վատ վիճակի մեջ են դրել, քան տղամարդկանց կողմից ղեկավարած տնային տնտեսությունները։ Անհավասարություններն ավելի են բարդացել կանանց տարիքի, ընտանեկան դրության, կրթության և եկամտի պակասի պատճառով, քանի որ կանանց մի մասը զուրկ է եղել եկամտից, շատերն ունեցել են ցածր եկամուտ, մի ստվար զանգված առանց կրթության հասուն տարիքի այրիներ են եղել։ Այս կանայք ոչ միայն ապրում էին փոփոխվող կլիմայի պատճառով խոցելի ֆիզիկական պայմաններում, այլ նաև սոցիալ-տնտեսական առումով ավելի խոցելի են եղել, քան տղամարդկանց կողմից գլխավորած տնտեսությունները[75]։

Հակասություններ գենդերի և կլիմայի փոփոխության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոցելի կանայք» ընդդեմ «Ողջախոհ կանանց»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխությունը և գենդերն ուսումնասիրելիս ի հայտ են գալիս երկու զուգահեռ թեմաներ. «Կանայք՝ որպես խոցելի թե ողջախոհ՝ շրջակա միջավայրի նկատմամբ»[76]։ Սա նշանակում է, որ գլոբալ հարավի երկրներում ապրող կանայք գտնվում են կլիմայի փոփոխության ավելի հավանական ազդեցության տակ, քան տղամարդիկ այդ երկրներում, և որ գլոբալ հյուսիսում տղամարդիկ ավելի մեծ հավանականությամբ են նպաստում կլիմայի փոփոխությանը, քան կանայք։ Կանանց խոցելիության և ողջախոհության մասին այս ենթադրությունները բացասական են, քանի որ դրանք ամրապնդում են հյուսիս-հարավի մասին կողմնակալ կարծիքները, թե հարավում կանայք աղքատ և անօգնական են, իսկ հյուսիսում նրանք լավ կրթված են և բնապահպանության կողմնակիցներ։ Այսպիսի քննարկումները բացասական են նաև նրանով, որ դրանք ուշադրությունը շեղում են կլիմայի փոփոխությունից։

Ավելին, կանայք ունեն յուրահատուկ հմտություններ և գիտելիքներ, որոնք կարևոր են կլիմայի փոփոխությանը հավասարապես և կայուն արձագանքելու համար։ 2009 թվականի աշխարհի բնակչության վիճակի մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում նշվել է, որ կանայք են հանդիսանում կլիմայի փոփոխության դեմ մոբիլիզացման կարևոր դերակատարները։ Զեկույցում մեջբերված են Վանգարի Մաատաիի խոսքերը․ «Կանանց ձեռքում է կլիմայի ապագայի բանալին», «երբ մենք խոսում ենք անտառահատումների և դեգրադացիայի հետևանքները կրճատելու մասին, մենք պետք է կենտրոնանանք կանանց վրա»։ Մասնավորապես, Քերոլին Սաքսը քննարկում է կանանց՝ համաշխարհային մասշտաբով պայքարը շրջակա միջավայրի այնպիսի գործոնների դեմ, ինչպիսիք են՝ գենդերային պայմանավորվածությունները գյուղատնտեսության զարգացման գործում։ Հաճախ կանայք ճնշվում են իրենց կորպորատիվ գործընկերների կողմից, որպես թիրախ օգտագործելով կանանց խոցելությունը։ Կանանց աշխատանքը շահագործվում է որպես միջոց, որպեսզի նրանց հետ պահեն պայքաելուց․ կես տարվա եղանակային փոփոխության ժամանակ նրանք բախվում են ծայրահեղ կլիմայական փոփոխության և բնական ռեսուրսների հասանելիության հսկայական պայքարի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Olsson, Lennart et al. "Livelihoods and Poverty." Արխիվացված 2014-10-28 Wayback Machine Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part A: Global and Sectoral Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Ed. C. B. Field et al. Cambridge and New York: Cambridge University Press, 2014. 793–832. Web.(accessed October 22, 2014)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 CARE. "Adaptation, Gender, and Women's Empowerment." Արխիվացված 2013-08-05 Wayback Machine Care International Climate Change Brief. (2010). (accessed March 18, 2013).
  3. 3,0 3,1 Eastin, Joshua (2018 թ․ հուլիսի 1). «Climate change and gender equality in developing states». World Development (անգլերեն). 107: 289–305. doi:10.1016/j.worlddev.2018.02.021. ISSN 0305-750X.
  4. 4,0 4,1 4,2 Goli, Imaneh; Omidi Najafabadi, Maryam; Lashgarara, Farhad (2020 թ․ մարտի 9). «Where are We Standing and Where Should We Be Going? Gender and Climate Change Adaptation Behavior». Journal of Agricultural and Environmental Ethics (անգլերեն). 33 (2): 187–218. doi:10.1007/s10806-020-09822-3. ISSN 1573-322X. S2CID 216404045.
  5. Habtezion, Senay (2013). Overview of linkages between gender and climate change. Gender and Climate Change. Asia and the Pacific. Policy Brief 1 (PDF). United Nations Development Programme. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Aboud, Georgina. "Gender and Climate Change." (2011).
  7. 7,0 7,1 Dankelman, Irene. "Climate change is not gender-neutral: realities on the ground." Public Hearing on "Women and Climate Change". (2011)
  8. 8,0 8,1 Birkmann, Joern et al."Emergent Risks and Key Vulnerabilities." Արխիվացված 2014-09-23 Wayback Machine Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part A: Global and Sectoral Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Ed. C. B. Field et al. Cambridge and New York: Cambridge University Press, 2014. 1039–1099. Web. (accessed October 25, 2014).
  9. 9,0 9,1 Republic of Mozambique, Mozambique Climate Change Gender Action Plan (ccGAP) Report Արխիվացված 2020-06-17 Wayback Machine, accessed 25 December 2019
  10. «Challenging assumptions about gender and climate change adaptation» (PDF). Adaptation at Scale in Semi Arid Regions. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 MacGregor, Sherilyn. "A Stranger Silence Still: The Need for Feminist Social Research on Climate Change." The Sociological Review 57 (2010): 124–140. doi:10.1111/j.1467-954X.2010.01889.x.
  12. «Gender is one of many social factors influencing responses to climate change | Adaptation at Scale in Semi-Arid Regions». www.assar.uct.ac.za (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Adeniji, Grace. "Adapting to climate change in Africa." Jotoafrika. no. 6 (2011).
  14. Dr Virginie Le Masson and Lara Langston, Mind the gap: new disasters agreement must be more proactive on gender Արխիվացված 2014-03-26 Wayback Machine
  15. 15,0 15,1 Curtis, Thom, Brent C. Miller, and E. Helen Berry. "Changes in reports and incidence of child abuse following natural disasters." Child abuse & neglect 24, no. 9 (2000): 1151-1162.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Lane, Ruth, and Rebecca McNaught. "Building gendered approaches to adaptation in the Pacific." Gender & Development. 17. no. 1 (2009): 67 - 80.
  17. «Child Marriage or Trafficking: Choice Covid-19 and Cyclone Amphan Have Left For Bengal's Vulnerable». News18 (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  18. Singh, Shiv Sahay (2020 թ․ հուլիսի 30). «Lockdown, Amphan render girls vulnerable in West Bengal». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 Rodenberg, Birte. Climate Change Adaptation from a Gender Perspective: A Cross-cutting Analysis of Development-policy Instruments. German Development Institute, 2009.
  20. Korkala, Essi A E, Timo T Hugg, and Jouni J K Jaakkola, "Awareness of Climate Change and the Dietary Choices of Young Adults in Finland: A Population-Based Cross-Sectional Study." PLoS ONE 9.5 (2014): 1-9. Web.(accessed October 20, 2014).
  21. 21,0 21,1 McCright, Aaron M. "The Effects of Gender on Climate Change Knowledge and Concern in the American Public." Population and Environment 32.1 (2010): 66–87. Web.(accessed October 8, 2014).
  22. Jylhä, Kirsti M.; Cantal, Clara; Akrami, Nazar; Milfont, Taciano L. (2016 թ․ օգոստոսի 1). «Denial of anthropogenic climate change: Social dominance orientation helps explain the conservative male effect in Brazil and Sweden». Personality and Individual Differences. 98: 184–187. doi:10.1016/j.paid.2016.04.020. ISSN 0191-8869.
  23. Diouf, Ndeye Seynabou; Ouedraogo, Issa; Zougmoré, Robert B.; Ouedraogo, Mathieu; Partey, Samuel Tetteh; Gumucio, Tatiana (2019 թ․ մայիսի 4). «Factors influencing gendered access to climate information services for farming in Senegal». Gender, Technology and Development. 23 (2): 93–110. doi:10.1080/09718524.2019.1649790. ISSN 0971-8524.
  24. Carr, Edward R.; Onzere, Sheila N. (2018 թ․ հունվարի 1). «Really effective (for 15% of the men): Lessons in understanding and addressing user needs in climate services from Mali». Climate Risk Management (անգլերեն). 22: 82–95. doi:10.1016/j.crm.2017.03.002. ISSN 2212-0963.
  25. Carr, Edward R.; Fleming, Grant; Kalala, Tshibangu (2016 թ․ հուլիսի 1). «Understanding Women's Needs for Weather and Climate Information in Agrarian Settings: The Case of Ngetou Maleck, Senegal». Weather, Climate, and Society (անգլերեն). 8 (3): 247–264. doi:10.1175/WCAS-D-15-0075.1. ISSN 1948-8327.
  26. Henriksson, Rebecka; Vincent, Katharine; Archer, Emma; Jewitt, Graham (2020 թ․ օգոստոսի 21). «Understanding gender differences in availability, accessibility and use of climate information among smallholder farmers in Malawi». Climate and Development. 0: 1–12. doi:10.1080/17565529.2020.1806777. ISSN 1756-5529.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Boyd, Emily. "The Noel Kempff Project in Bolivia: Gender, Power, and Decision-Making in Climate Mitigation." Climate Change and Gender Justice. Ed. Geraldine Terry and Caroline Sweetman. Warwickshire: Practical Action Publishing, Oxfam GB, 2009. 101–110. Web.(accessed October 24, 2014).
  28. Polk, Merritt. "Are Women Potentially More Accommodating than Men to a Sustainable Transportation System in Sweden?" Transportation Research Part D: Transport and Environment 8.2 (2003): 75–95. Web. (accessed October 25, 2014).
  29. FAO. "Women in Agriculture: Closing the gender gap for development." The State of Food and Agriculture. (2011) (accessed March 18, 2013).
  30. 30,0 30,1 Rosenzweig, Cynthia, and Martin L. Parry. "Potential impact of climate change on world food supply." Nature 367, no. 6459 (1994): 133-138.
  31. 31,0 31,1 United Nations Development Programme. "The Contribution of UNDP-GEF Adaptation Initiatives Towards MDG3." Արխիվացված 2014-03-26 Wayback Machine Millennium Development Goals and Climate Change Adaptation. (2010). (accessed March 18, 2013).
  32. 32,0 32,1 Hans, Asha; Hazra, Sugata; Das, Shouvik; Patel, Amrita (2019 թ․ սեպտեմբերի 1). «Encountering Gendered Spaces in Climate Change Policy in India: Migration and Adaptation». Journal of Migration Affairs. 2 (1): 1. doi:10.36931/jma.2019.2.1.1-24. ISSN 2582-0990. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  33. Atela, Gannon and Crick. 2018. Climate change adaptation among female-led micro, small and medium enterprises in semi-arid areas: A case study from Kenya. Working paper. https://www.lse.ac.uk/GranthamInstitute/wp-content/uploads/2018/10/working-paper-338-Atela-et-al.pdf
  34. «Climate Change Will Change How We Grow Food». National Geographic (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  35. Demetriades, Justina, and Emily Esplen. "The Gender Dimensions of Poverty and Climate Change Adaptation." IDS Bulletin 39.4 (2009): 24–31. doi:10.1111/j.1759-5436.2008.tb00473.x.
  36. 10 (2018 թ․ մարտի 14). «نماینده مجلس ایران: بیشترین آسیب تغییرات اقلیمی متوجه زنان روستایی است». ایرنا (պարսկերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  37. Winkler H. (2009) Cleaner Energy Cooler Climate, Developing Sustainable Energy Solutions for South Africa, HSRC Press, Cape Town.
  38. Munien, S. & Ahmed, F. (2012). A gendered perspective on energy poverty and livelihoods–Advancing the Millennium Development Goals in developing countries. Agenda, 26(1), 112–123.
  39. IEA (International Energy Agency). 2015. "World Energy Outlook." Paris: OECD/IEA.
  40. United Nations Development Programme. (2013). Gender and energy. Retrieved January 15, 2020, from https://www.undp.org/content/dam/undp/library/gender/Gender(չաշխատող հղում) and Environment/PB4-AP-Gender-and-Energy.pdf
  41. European Institution for Gender Equality (EIGE). (2017). Gender and energy. Retrieved from https://eige.europa.eu/publications/gender-and-energy
  42. Jessel, Sonal; Sawyer, Samantha; Hernández, Diana (2019). «Energy, Poverty, and Health in Climate Change: A Comprehensive Review of an Emerging Literature». Frontiers in Public Health (English). 7. doi:10.3389/fpubh.2019.00357. ISSN 2296-2565.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. IPCC. "WGI Questionnaire for WGI AR5 Authors and Review Editors - Synthesis of Results." Bern: N. p., 2014. Web.(accessed October 25, 2014).
  44. IPCC. "AR5 Contributors, WGII." Արխիվացված 2014-10-25 Wayback Machine N. p., 2014. Web.(accessed October 27, 2014).
  45. IPCC. "AR5 Contributors, WGI." Արխիվացված 2019-09-27 Wayback Machine N. p., 2014. Web.(accessed October 27, 2014).
  46. Smyth, Ines. "Gender in Climate Change and Disaster Risk Reduction, Manila, October 2008." Development in Practice 19.6 (2009): 799–802. Web.(accessed October 20, 2014).
  47. Nielsen Company. "Climate Change & Influential Spokespeople Global - a Global Nielsen Online Survey." Արխիվացված 2014-12-09 Wayback Machine The Nielsen Company and the Oxford University Environmental Change Institute, 2007. Web.(accessed October 24, 2014).
  48. Verbruggen, A. "Annex I: glossary." Climate Change (2007).
  49. United Nations. "Glossary of climate change acronyms." United Nations Framework Convention on Climate Change. (2012). (accessed March 18, 2013).
  50. Hardee, Karen. "Population, Gender, and Climate Change." BMJ (Clinical research ed.) 339.7731 (2009): 1157-1158. Web.(accessed October 20, 2014).
  51. 51,0 51,1 51,2 Roehr, Ulrike. "Gender , Climate Change and Adaptation. Introduction to the Gender Dimensions." Արխիվացված 2015-05-17 Library of Congress Web Archives unpublished paper (2007): n. pag. Web.(accessed October 20, 2014).
  52. Cramer, Wolfgang et al. "Detection and Attribution of Observed Impacts." Արխիվացված 2014-10-18 Wayback Machine Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part A: Global and Sectoral Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Ed. C. B. Field et al. Cambridge and New York: Cambridge University Press, 2014. 979–1037. Web.(accessed October 25, 2014).
  53. Terry, Geraldine. "No Climate Justice without Gender Justice: An Overview of the Issues." Gender & Development 17.1 (2009): 5–18. Web.(accessed October 23, 2014).
  54. «The Gender Action Plan». UNFCCC.
  55. 55,0 55,1 55,2 Tuana, Nancy. "Gendering Climate Knowledge for Justice: Catalyzing a New Research Agenda." Research, Action and Policy: Addressing the Gendered Impacts of Climate Change. Ed. Margaret Alston and Kerri Whittenbury. Dordrecht: Springer Netherlands, 2013. 17–31. Web.(accessed October 21, 2014).
  56. Terry, Geraldine. Climate Change and Gender Justice. Oxfam GB, 2009.
  57. Klein, Richard J.T. et al. "Adaptation Opportunities, Constraints, and Limits." Արխիվացված 2014-10-28 Wayback Machine Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part A: Global and Sectoral Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Ed. C. B. Field et al. Cambridge and New York: Cambridge University Press, 2014. 899–943. Web.(accessed October 22, 2014).
  58. Jabeen, H. "Adapting the Built Environment: The Role of Gender in Shaping Vulnerability and Resilience to Climate Extremes in Dhaka." Արխիվացված 2023-11-09 Wayback Machine Environment and Urbanization 26.1 (2014): 147–165.(accessed September 3, 2014).
  59. 59,0 59,1 Seager, Joni. "Death by Degrees: Taking a Feminist Hard Look at the 2° Climate Policy." Kvinder, Køn & Forskning 34 (2009): 11–21. Web.(accessed October 25, 2014).
  60. 60,0 60,1 Kartiki, Katha. "Climate change and migration: a case study from rural Bangladesh." Gender & Development. 19. no. 1 (2011): 23 - 38.
  61. 61,00 61,01 61,02 61,03 61,04 61,05 61,06 61,07 61,08 61,09 61,10 WEDO. "Climate Change in Bangladesh." Gender, Climate Change and Human Security. (2008). (accessed March 18, 2013).
  62. 62,0 62,1 «ENVIRONMENT AND CLIMATE CHANGE | Madagascar | U.S. Agency for International Development». www.usaid.gov (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  63. «Story Map Journal». www.arcgis.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  64. Ghouri, Nadene (2016 թ․ հուլիսի 7). «Climate change plagues Madagascar's poor: 'The water rose so fast'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  65. «Climate Risk and Adaptation Country Profile: Madagascar» (PDF). climateknowledgeportal.worldbank.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  66. «Future Climate Change in Madagascar - how gender equality can help». Lick the Spoon (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  67. 67,0 67,1 67,2 «Greening the Economy and Increasing Economic Equity for Women Farmers in Madagascar» (PDF). www.ipc-undp.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  68. Hub, IISD's SDG Knowledge. «IPC-IG Publishes Brief on Climate Change, Farming and Gender in Madagascar | News | SDG Knowledge Hub | IISD» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  69. Climate Change and Gender Action Plan (Phase II) for the Republic of Mozambique, published October 2014, accessed 25 December 2019
  70. «Mozambique Climate Change Gender Action Plan (ccGAP) Report». Climatelinks (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  71. 71,00 71,01 71,02 71,03 71,04 71,05 71,06 71,07 71,08 71,09 71,10 71,11 71,12 71,13 71,14 71,15 71,16 71,17 71,18 71,19 71,20 Babugura, Agnes. "Gender and Climate Change: South Africa Case Study." Արխիվացված 2016-03-07 Wayback Machine Heinrich Böll Foundation. (2010). (accessed March 30, 2013).
  72. Hans, Asha; Hazra, Sugata; Das, Shouvik; Patel, Amrita (2019 թ․ սեպտեմբերի 1). «Encountering Gendered Spaces in Climate Change Policy in India: Migration and Adaptation». Journal of Migration Affairs. 2 (1): 1. doi:10.36931/jma.2019.2.1.1-24. ISSN 2582-0990. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  73. Rao, Nitya; Lawson, Elaine T.; Raditloaneng, Wapula N.; Solomon, Divya; Angula, Margaret N. (2019 թ․ հունվարի 2). «Gendered vulnerabilities to climate change: insights from the semi-arid regions of Africa and Asia». Climate and Development. 11 (1): 14–26. doi:10.1080/17565529.2017.1372266. ISSN 1756-5529.
  74. «Women Adapting to Climate Change by undp india on Exposure». undp-india.exposure.co. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  75. Hazra, Sugata; Das, Shouvik; Ghosh, Amit; Raju, Pokkuluri Venkat; Patel, Amrita (2020), Nicholls, Robert J.; Adger, W. Neil; Hutton, Craig W.; Hanson, Susan E. (eds.), «The Mahanadi Delta: A Rapidly Developing Delta in India», Deltas in the Anthropocene (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 53–77, doi:10.1007/978-3-030-23517-8_3, ISBN 978-3-030-23517-8, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին
  76. Arora-Jonsson, Seema (2011 թ․ մայիսի 1). «Virtue and vulnerability: Discourses on women, gender and climate change». Global Environmental Change. Special Issue on The Politics and Policy of Carbon Capture and Storage. 21 (2): 744–751. doi:10.1016/j.gloenvcha.2011.01.005. ISSN 0959-3780.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MacGregor, Sherilyn. "A Stranger Silence Still: The Need for Feminist Social Research on Climate Change." The Sociological Review 57 (2010): 124–140. Web. 25 Oct. 2014.
  • Nussbaum, Martha C. Creating Capabilities: The Human Development Approach. Cambridge, MA: Harvard University Press, 2011.
  • Olsson, Lennart et al. "Livelihoods and Poverty." Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part A: Global and Sectoral Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Ed. C. B. Field et al. Cambridge and New York: Cambridge University Press, 2014. 793–832.
  • Schneider, Stephen H., Armin Rosencranz, Michael D. Mastrandrea, and Kristin Kuntz-Duriseti. Climate Change Science and Policy. Washington, DC: Island Press, 2010.
  • Tuana, Nancy. "Gendering Climate Knowledge for Justice: Catalyzing a New Research Agenda." Research, Action and Policy: Addressing the Gendered Impacts of Climate Change. Ed. Margaret Alston and Kerri Whittenbury. Dordrecht: Springer Netherlands, 2013. 17–31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]