Կլաուս Մարիա Բրանդաուեր
Կլաուս Մարիա Բրանդաուեր գերմ.՝ Klaus Maria Brandauer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1943[1][2][3][4] (76 տարեկան) |
Ծննդավայր | Bad Aussee, Liezen District, Շտիրիա, Ավստրիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, պրոֆեսոր, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Karin Katharina Brandauer? |
Պարգևներ և մրցանակներ | Grand Gold Decoration of Styria?, Շտիրիայի պատվո մատանի, Romy, Նեստրոյ մրցանակ, Շտայգերի մրցանակ, Golden Nymph for Outstanding Actor in a Television Film? և Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր |
Կլաուս Մարիա Բրանդաուեր (գերմ.՝ Klaus Maria Brandauer, իրական անունը` Կլաուս Գեորգ Շտենգ (Klaus Georg Steng), հունիսի 22, 1943[1][2][3][4], Bad Aussee, Liezen District, Շտիրիա, Ավստրիա[1]), ավստրիացի դերասան, ռեժիսոր և մանկավարժ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլաուս Մարիա Բրանդաուերը ծնվել է Ավստրիայի Բադ-Աուսզե քաղաքում` պետական ծառայողի ընտանիքում[5][6]: 1962 թվականին ընդունվել է Շտուտգարտի երաժշտության և դերասանական արվեստի բարձրագույն դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Դերասանական կարիերան սկսելուց հետո, իր Շտենգ ազգանունը փոխարինել է մայրական Բրանդաուեր ազգանունով: Առաջին դերը խաղացել է Տյուբինգենի թատրոնում` Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդդեմ չափի» կատակերգությունում, կատարելով Կլավդիոյի դերը: 1972 թվականից Բրանդաուերը Վիեննայի քաղաքային թատրոնի դերասան և ռեժիսոր էր, ինչպես նաև Վիեննայի Մաքս Ռայնհարդի սեմինարների պրոֆեսոր:
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1966 թվականին, սակայն լայն ճանաչում ստացել է 1981 թվականին Իշտվան Սաբոյի կողմից նկարահանված «Մեֆիստո» ֆիլմում` Հենդրիկ Հյոֆգենի դերակատարմամբ: Կլաուս Մարիա Բրանդաուերը նկարահանվել է նաև Սիդնի Պոլակի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Իրվին Քերշների և այլոց ֆիլմերում:
1987 թվականին գլխավորել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը[7]:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին Կլաուս Մարիա Բրանդաուերն ամուսնացել է ռեժիսոր Կարին Կատարինա Մյուլլերի հետ և ունի մեկ որդի: 1992 թվականին նրա կինը մահացել է քաղցկեղից` 47 տարեկանում[8]: 2007 թվականին Բրանդաուերը ամուսնացել է Նատալի Կրենի հետ:
Կլաուս Մարիա Բրանդաուերը տիրապետում է հինգ լեզուների` գերմաներենին, իտալերենին, հունգարերենին, անգլերենին և ֆրանսերենին:
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1971 | Էմիլիա Գալոտտի | Emilia Galotti | Էտտորե Գոնզագա, արքայազն Գվաստալլի |
1972 | Կապավորը Զալցբուրգից | The Salzburg Connection | Յոհան Կրոնշտայներ |
1972 | Օսկար Ուայլդ | Oscar Wilde | Օսկար Ուայլդ |
1973 | Տասներկուերորդ գիշերը | Was Ihr wollt | - |
1975 | Համերգ | Das Konzert | դոկ. Ֆրանց Յուրա |
1975 | Ֆիեսկոյի դավը Ջենովայում | Die Verschwörung des Fiesco zu Genua | Ֆիեսկո |
1975 | Լեոնսը և Լենան | Leonce und Lena | արքայազն Լեոնս |
1976 | Բաբենբերգերները Ավստրիայում | Die Babenberger in Österreich | - |
1976 | Ինձ կընդգրկե՞ք խաղի մեջ | Darf ich mitspielen? | - |
1976 | Խարդավանք և սեր | Kabale und Liebe | - |
1978 | Ժան-Քրիստոֆ | Jean-Christophe | Ժան-Քրիստոֆ |
1979 | Կուրտ Ռոյդլի հարսնացուները | Die Bräute des Kurt Roidl | Կուրտ Ռոյդլ |
1979 | Հոկտեմբերյան կիրակի | Októberi vasárnap | Հոֆման |
1981 | Մեֆիստո | Mephisto | Հենդրիկ Հյոֆգեն |
1982 | Հինգերորդ կինը | La quinta donna | Հալմ |
1983 | Երբեք մի ասա «երբեք» | Never Say Never Again | Մաքսիմիլիան Լարգո |
1983 | Մանկապարտեզ | Детский сад | գերմանացի սպա |
1983 | Ճանապարհ դեպի ազատություն | Der Weg ins Freie | բարոն Գեորգ ֆոն Վերգենտին |
1984 | Գնդապետ Ռեդլ | Oberst Redl | Ալֆրեդ Ռեդլ |
1985 | Յո՞ երթաս | Quo Vadis? | Ներոն |
1985 | Լողացող փարոսը | The Lightship | կապիտան Միլլեր |
1985 | Աֆրիկայից | Out of Africa | բարոն Բրոր ֆոն Բլիքսեն-Ֆինեկե |
1986 | Ոսկե փողոցներ | Streets of Gold | Ալիկ Նյուման |
1988 | Հանուսեն | Hanussen | Կլաուս Շնայդեր, Էրիկ Յան Հանուսեն |
1988 | Այրող գաղտնիք | Burning Secret | բարոն |
1989 | Սարդոստայն | Das Spinnennetz | Բենջամին Լենց |
1989 | Ֆրանսիական հեղափոխություն | La révolution française | Ժորժ Ժակ Դանտոն |
1989 | Գեորգ Էլզեր - մարդը Գերմանիայից | Georg Elser - Einer aus Deutschland | Գեորգ Էլզեր |
1990 | Ռուսական տուն | The Russia House | Յակով Սավելև, «Դանթե» |
1991 | Սպիտակ ժանիք | White Fang | Ալեքս Լարսոն |
1991 | Վերագտնելով իրեն | Becoming Colette | Անրի Գոթյե-Վիլլար |
1994 | Մարիոն և կախարդը | Mario und der Zauberer | Չիպոլլա |
1997 | Բալկանյան կղզի. Հարյուրամյակի վերջին պատմությունը | Balkan Island: The Last Story of the Century | Նիկոլա |
1998 | Աստվածաշնչյան ասքեր. Երեմիա | Jeremiah | Նաբուգոդոնոսոր |
1998 | Շպեեր | Speer | - |
1999 | Ռեմբրանդ | Rembrandt | Ռեմբրանդ |
1999 | Ծանոթացեք Դորոթի Դենդրիջի հետ | Introducing Dorothy Dandridge | Օտտո Պրեմինգեր |
2000 | Սուզորդը | Dykaren | Օռլով |
2000 | Սիրանո դը Բերժըրակ | Cyrano von Bergerac | Սիրանո դը Բերժըրակ |
2000 | Հավատ, հույս, արյուն | Вера, надежда, кровь | Լենին |
2001 | Դրուիդները | Vercingétorix: La légende du druide roi | Հուլիոս Կեսար |
2002 | Էդերմանի հաղթահանդեսը | Jedermanns Fest | Յան Էդերման |
2002 | Միայն մեր միջև | Between Strangers | Ալեքսանդր Բաուեր |
2003 | Երաշխավորը | Entrusted | Գրեգոր |
2003 | Առևանգում հարեմից | Die Entführung aus dem Serail | Սելիմ փաշա |
2006 | Թագաժառանգ Ռուդոլֆ | Kronprinz Rudolf | կայսր Ֆրանց Իոսիֆ |
2009 | Տետրո | Tetro | Կառլո |
2010 | Մանիպուլյացիա | Manipulation | կոմիսար Ուրս Ռապպոլդ |
2012 | Վիլհելմ Ռայխի տարօրինակ գործը | The Strange Case of Wilhelm Reich | Վիլհելմ Ռայխ |
2013 | Մահացում | Die Auslöschung | Էռնստ Լեմդեն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118815555 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ «Klaus Maria Brandauer - Biografie WHO'S WHO»։ Whoswho.de։ 1944-06-22։ Վերցված է 2013-10-06
- ↑ Klaus Maria Brandauer Film Reference biography
- ↑ «Berlinale: Juries»։ berlinale.de։ Վերցված է 2011-02-27
- ↑ «Brandauer, Karin Katharina geborene Müller»։ Aeiou.at։ 2001-07-31։ Վերցված է 2013-10-06
|